Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

Տե՜ ս,
Պոկված մի շող՝ հույսիս ափերից,
Խռոված հոգուդ ցնորքն է քաղում,
Լուսաթափանց, իր նուրբ փեշերին
Անխնա պոկված ծաղիկին գգվում:
Խավարն է զատում մտքիդ շփոթից,
Մորթված բառեր է համբույրով ջնջում,
Ինձանից պոկվո՜ ւմ,
Ի՜ մ հեռուներից
Խոնարհված ծաղկի թերթերին հանգչում:

Նելլի Ռումել ©

  1. ...աշնան հեռացում

    ...աշնան հեռացում

    Ծնկիդ ես վերցրել ճամպրուկդ մաշված,
    Դեռ խոսուն գույներ դանդա՜ ղ հավաքում,
    Սմքած խաշամի ծիածաններից
    Ամռան հետքեր ես հնարել փորձում:

    Ինքդ էլ բեզարած քո իսկ խաղերից՝
    Ձմռան թևի տակ խոր քուն ես փնտրում,
    Հրեշտակների տա՜ ք փետուրներից
    Թաց մահճիդ վրա չոր բարձ պատրաստում:

    Հոգնե՜ լ... փախչում ես ինքդ քեզանից,
    Սե՜ ր, հույզեր հյուսած ճամպրուկդ կապում,
    Գլուխ պտտող մեծարումներից
    Գույներդ թողած ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի