Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

Տե՜ ս,
Պոկված մի շող՝ հույսիս ափերից,
Խռոված հոգուդ ցնորքն է քաղում,
Լուսաթափանց, իր նուրբ փեշերին
Անխնա պոկված ծաղիկին գգվում:
Խավարն է զատում մտքիդ շփոթից,
Մորթված բառեր է համբույրով ջնջում,
Ինձանից պոկվո՜ ւմ,
Ի՜ մ հեռուներից
Խոնարհված ծաղկի թերթերին հանգչում:

Նելլի Ռումել ©

  1. ...աշունն էլ գնաց

    ...աշունն էլ գնաց

    Ամեն մի թաց դող, որ ինձ թողեցիր,
    Ամեն ջինջ արցունք, որ կուլ տվեցի,
    Դատարկությունը՝ ծխացող կողքիս,
    Լուռ խարխափումն էր ակնթարթներիս,
    Որոնք շունչ ունեին ցնորքիդ կողքին,
    Այնպես զնգուն էին ժամերիս միջին,
    Ցավն էին որդեգրում խժռող կարոտի
    Ու բաժանումը հերքում սրտերի:

    Նելլի Ռումել ©

    Թարմացել է 25.11.2012, 02:48 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի