Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

Տե՜ ս,
Պոկված մի շող՝ հույսիս ափերից,
Խռոված հոգուդ ցնորքն է քաղում,
Լուսաթափանց, իր նուրբ փեշերին
Անխնա պոկված ծաղիկին գգվում:
Խավարն է զատում մտքիդ շփոթից,
Մորթված բառեր է համբույրով ջնջում,
Ինձանից պոկվո՜ ւմ,
Ի՜ մ հեռուներից
Խոնարհված ծաղկի թերթերին հանգչում:

Նելլի Ռումել ©

  1. ...միայնակ

    ...միայնակ

    Երբեմն հոգնած,
    Հոգով փշրված
    Աշխարհն եմ գրկում:

    Կարոտիս դողով,
    Վիրավոր հոգով
    Այն ծառն եմ փնտրում,
    Որի ճյուղերին
    Բացված ճերմակին
    Թողեցիր խոստում:

    Լուռ կախարդեցիր,
    Լույսն իմ վերցրեցիր,
    Վառիր քո սրտում,
    Իսկ ես ծովացա,
    Լուռ անձրև դարձա
    Լքված ծովափում:

    Ու մի օր գտա
    Բեկորներ երդման.
    -Մեր ծառն էր փտում:

    Նելլի Ռումել©