Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

Տե՜ ս,
Պոկված մի շող՝ հույսիս ափերից,
Խռոված հոգուդ ցնորքն է քաղում,
Լուսաթափանց, իր նուրբ փեշերին
Անխնա պոկված ծաղիկին գգվում:
Խավարն է զատում մտքիդ շփոթից,
Մորթված բառեր է համբույրով ջնջում,
Ինձանից պոկվո՜ ւմ,
Ի՜ մ հեռուներից
Խոնարհված ծաղկի թերթերին հանգչում:

Նելլի Ռումել ©

  1. ...ծուռ կարոտ

    ...ծուռ կարոտ

    Ծովի թավ մովում
    Ես գտա ներկան,
    Գտա երազներ`
    Անանցյա՜լ,անա՜նց,
    Մթին էջերում
    Ծածուկ քողարկված,
    Հողեղեն խենթիս
    Այնքա՜ն հարազատ,

    Ուշացում գտա
    Ափսոսանք հագած,
    Մունջ սպասումի
    Աչքը ջուր կտրած,
    Քաղեցի խորթ հույզ
    Ինձ բաժին թողած,
    Խռով աշխարհի
    Գույներից պոկված:

    Տեսա սպասում՝
    Անարև ու հար,
    Երազ օրերի
    Հուշեր քուն մտած,
    Ափերին փռված
    Ծուռ կարոտ ...
  2. ...մարում արաևագալին

    ...մարում արաևագալին

    Սրտիցդ պոկված շրջիկ մի քամի
    Շողացող փոշին կարոտի վերցնում,
    Խռոված լուսնի այտերին ծաղկող
    Հույլ-արցունքներն է հուշիկ մկրտում:

    Բազումքն է մթի վարսերին ցոլում՝
    Խարխափվող շողով գիշերակեսի,
    Անլույսից հոգնած ժամին շիջանում՝
    Զով պարանոցին արևագալի:

    Երազդ խնկվո՜մ,
    Լո՜ւռ եթերանում,
    Հոգիդ է տանում ափսոսանքի հետ,
    Աչքերդ խոնավ ճամփա են գցում
    Քամու փեշերի չոր անգույնի մեջ:

    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. ...հրաժեշտ ամռանը

    ...հրաժեշտ ամռանը
    Թողեցի ամառն իմ լճի գրկում,
    Ամպերից կախված թաց խռովքի մեջ,
    Ափերի կանաչն այրեցի քամու
    Փառքից թափված շաղ-գույների հետ:

    Հեռու ճամփեցի հավքերին գարնան,
    Նրանց թևքերին օրերն էին քնատ,
    Հոգուս կարեցի ծո՜ւռ «բարով մնան»,
    Որ չտաղտկանա լիճն իմ մեն-մենակ:

    Աշուն փռեցի պաղ լճիս խաժին,
    Հույլքը մարեցի՝ անհունում ցանված,
    Ափին ծերացած ամեն մի քարին
    Մի ծվեն թողի սրտիցս պոկած:

    Նելլի Ռումել©
  4. ...երգ ուշացումի

    ...երգ ուշացումի

    Կարոտիս հևքում
    Թունդ դողից արբում
    Քո հույսն է զարթնում
    Դրսում, ամենուր:
    Բառդ է կաշկանդում՝
    Ե՜ս էլ եմ հոգնել,
    Այն ցուրտն է… տանում
    Անդարձ հեռուներ:

    Աչքերում քո մով,
    Կան պահված հարցեր.
    Ուշացման ախ-ով
    Ուսի՜դ խոնարհվեմ:
    Դու ո՜ւր ես փախչում,
    Ո՜ւր ես սլանում,
    Չ՞է որ ախ ձմռան
    Ցուրտն է մեզ այրում:

    Եվ ուշացումի
    Զանգակն է հնչում.
    Ո՜ւշ է, սիրելի՛ս,
    Զո՜ւր ...
  5. ...երբ

    ...երբ

    Երբ քաոսում

    Այս գորշ ու ցուրտ,
    Ժամանակից
    Մահն է կախվում,
    Զույգ մոմերի
    Տաք դողի հետ
    Հայացքներ են
    Կոծում,մաշվում,
    Սպասումներն՝
    Անծուխ ու սուտ,
    Սև անկյուն են
    Ճիչով հատում,
    Փոթորիկից՝
    Ցնորամիտ,
    Ունայնության
    Փոշի քաղում:
    Փուչ ժամերի
    Կծիկի մեջ
    Անցավորն է
    Չոր փուշ դառնում,
    Զույգ մոմերի
    Խռովքի հետ
    Պաղ աչքերում
    Արտացոլվում,
    Վախն իր վախից՝
    ...