Ժամացույցը կանգնել էր, բայց սլաքները դեռ իրենց վերջին ճիգն էին գործադրում առաջ տանելու ժամանակը, իսկ ես նայում էի ու հանգիստ վայելում առավորտյան արթնացումը, մինչև որ հասկացա, որ արդեն ուշանում եմ: Երբ տնից դուրս եկա, ժամացույցը ժամը 7-ն էր ցույց տալիս, 1 ժամում 10 րոպե կարողանալով ժամանակը առաջ տանել: Կփոխեմ մարտկոցն ու նա նորից կաշխատի, ես էլ իմ կյանքի մարտկոցը պետք է փոխեմ, հասնելու կյանքի իրական ընթացքին: