Նայել RSS հոսքը

Առանց կատեգորիայի

Առանց կատեգորիայի գրառումներ

  1. Նորից խճճվում եմ

    Նորից խճճվում եմ, իրարամերժ զգացմունքներ են հոգումս, չեմ կարողանում տարանջատեմ իրարից ու հասկանամ, որն է ավելի կարևոր: Փորձում եմ գտնել այն մարդկանց ով ավելի կարևոր են իմ կյանքում, բայց ավելի եմ խճճվում, հին ու նորի միասին, իրար հանգիստ չեն տալիս:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Մաքրություն ու հանգստություն

    Մաքրել եմ, արդեն իսկ կյանքս մաքրել եմ շատ մարդկանցից, ու այնքան թեթև եմ ինձ զգում, չկա շտապողականությունը, չկա կախվածությունը, շփման պահանջ մի փոքր կա, բայց լրացվող է ու չեն կարոտում շատ.
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Երազում, Հնդկաստանում էի

    Երազում գնացել էի Հնդկաստան, վաղուց ծանոթ, բայց իրականում չհանդիպած իմ ծանոթի մոտ, շորեր, կինո ու կռիվ բարեհաջող ավարտով :-D
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Ժամացույցը կանգնել էր...

    Ժամացույցը կանգնել էր, բայց սլաքները դեռ իրենց վերջին ճիգն էին գործադրում առաջ տանելու ժամանակը, իսկ ես նայում էի ու հանգիստ վայելում առավորտյան արթնացումը, մինչև որ հասկացա, որ արդեն ուշանում եմ:
    Երբ տնից դուրս եկա, ժամացույցը ժամը 7-ն էր ցույց տալիս, 1 ժամում 10 րոպե կարողանալով ժամանակը առաջ տանել: Կփոխեմ մարտկոցն ու նա նորից կաշխատի, ես էլ իմ կյանքի մարտկոցը պետք է փոխեմ, հասնելու կյանքի իրական ընթացքին:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Ողջույն, ՆՈՐ կյանք...

    Մաքրում եմ կյանքս, լվանում, սկսում նորը, ինչ-որ տեղ գալիս եմ հնին, վերջին տարիներին աղտոտված կյանքս մաքրում այն ամենից ինչն ուղղակի բեռ է դարձել ու խանգարում է ազատ ու հանգիստ կյանքին: Թող ներեն ինձ բոլոր այն մարդիկ ում մաքրում եմ իմ կյանքից, հեռացնում....
    Բարև նոր կյանք ես պատրաստ եմ քեզ նորից սկսելու
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի