Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար մազերիս ճրմակ ժապավենով վերջին զանգին էի պատրաստվում.....
Հա,ինչ էի ասում,........մտքերս հեռու,շատ հեռու գնացին:Երբեք չկարողացա սանձել,ինձանով անել էս ՍԱՆՁԱՐՁԱԿ մտքերս:Միշտ կավատ ,բամբասողի լպիրճ հետաքրքրությամբ մտնում ու խառնշտորում են հոգուս թավուտները...Հա հիշեցի.ուրեմն վերջին զանգից հետո Գոգոյիս հետ գնացինք իրենց տուն,վերջին զանգը նշելու:Դե էդ տարիքում առանձնապես լուրջ առիթներ չէինք էլ փնտրում "նշելու" համար:Գոգոս անցած դարի վերնախավից էր,մենակ սև ձկնկիթ չդրեց սեղանին,դե շամպայնի ու շոկոլատի մասին էլ չասեմ:Խմիչքին անսովոր դեղնակտուցներ էինք,մի երկու բաժակից արդեն...գոլ էինք եղել,տրամադրություններս հազար,գնացինք մեր ամենասիրած անկյունը`Մանկական երկաթուղի:Ինչքա~ն ծիծաղեցին ,կարծես սիրտներս վկայում էր,որ մեզ մնացած ամբողջ կյանքի համար ենք ծիծաղում(ծիծաղներս էլ անհոգ,թեթև,առանց պատճառի,պարզապես ջահել էինք,միասին էինք ու միշտ էլ միասին էինք լինելու,մինչև...:ՈՒրեմն մենք ծիծաղից գալարվում ենք,դիմացից ջահել մի ոստիկան է գալիս(մերոնք էլ են ոստիկան դարձել?),ես ու Գոգոս ուշքից գնալով ,էս ջահելի կողքից անgնելով երգում ենք,-
_Միլիցա պեպելնիցաա~ա,ատամներդ քարիցաա~ա,-ու ծիծաղից ուշաթափվում ենք:Ի զարմանս մեզ երիտասարդը պարզապես լայն ժպտաց ու անցավ...
Հիմա մեր մեծերի պես պիտի ասեմ ,դե ուրիշ էր մեր ժամանակվա ծիրանը,հավի միսն էլ համ ու հոտ ուներ,բա միլիցիոները....Բայց չեմ ասի,որովհետև ուրիշը մենք էինք,պարզ ու անարատ էինք,մի քիչ կանաչ,բայց դե լավն էինք,հարազատ էինք...
Չեմ սիրում էլի օրագիր գրելը,չեմ սիրում,հո զոռով չի.....

  1. Անձրևներս ձեզ...

  2. Անձրևներս ձեզ...

  3. Գողությու~ն ենք արել,գողությու~ն

    Առավոտ-գիշերով դուրս եկանք տանից:Ամբողջ գիշեր աչք չփակեցի:Մղձավանջի պես ինչ-որ պատկերներ էի տեսնում աչքերս բաց:Երազ էր ,թե հաջորդ օրվա տագնապը,խտացված թարթիչներիս տակ?:Փետրվար ամիսն էր:Երևանի ցուրտը հավաքած վերարկուիս տակ դեպի մեքենան էի շարժվում,ենթագիտակցաբար աշխատելով ...
  4. Վերջին զանգը

    Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
    Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
    Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար ...

    Թարմացել է 16.06.2011, 08:27 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի