Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար մազերիս ճրմակ ժապավենով վերջին զանգին էի պատրաստվում.....
Հա,ինչ էի ասում,........մտքերս հեռու,շատ հեռու գնացին:Երբեք չկարողացա սանձել,ինձանով անել էս ՍԱՆՁԱՐՁԱԿ մտքերս:Միշտ կավատ ,բամբասողի լպիրճ հետաքրքրությամբ մտնում ու խառնշտորում են հոգուս թավուտները...Հա հիշեցի.ուրեմն վերջին զանգից հետո Գոգոյիս հետ գնացինք իրենց տուն,վերջին զանգը նշելու:Դե էդ տարիքում առանձնապես լուրջ առիթներ չէինք էլ փնտրում "նշելու" համար:Գոգոս անցած դարի վերնախավից էր,մենակ սև ձկնկիթ չդրեց սեղանին,դե շամպայնի ու շոկոլատի մասին էլ չասեմ:Խմիչքին անսովոր դեղնակտուցներ էինք,մի երկու բաժակից արդեն...գոլ էինք եղել,տրամադրություններս հազար,գնացինք մեր ամենասիրած անկյունը`Մանկական երկաթուղի:Ինչքա~ն ծիծաղեցին ,կարծես սիրտներս վկայում էր,որ մեզ մնացած ամբողջ կյանքի համար ենք ծիծաղում(ծիծաղներս էլ անհոգ,թեթև,առանց պատճառի,պարզապես ջահել էինք,միասին էինք ու միշտ էլ միասին էինք լինելու,մինչև...:ՈՒրեմն մենք ծիծաղից գալարվում ենք,դիմացից ջահել մի ոստիկան է գալիս(մերոնք էլ են ոստիկան դարձել?),ես ու Գոգոս ուշքից գնալով ,էս ջահելի կողքից անgնելով երգում ենք,-
_Միլիցա պեպելնիցաա~ա,ատամներդ քարիցաա~ա,-ու ծիծաղից ուշաթափվում ենք:Ի զարմանս մեզ երիտասարդը պարզապես լայն ժպտաց ու անցավ...
Հիմա մեր մեծերի պես պիտի ասեմ ,դե ուրիշ էր մեր ժամանակվա ծիրանը,հավի միսն էլ համ ու հոտ ուներ,բա միլիցիոները....Բայց չեմ ասի,որովհետև ուրիշը մենք էինք,պարզ ու անարատ էինք,մի քիչ կանաչ,բայց դե լավն էինք,հարազատ էինք...
Չեմ սիրում էլի օրագիր գրելը,չեմ սիրում,հո զոռով չի.....

  1. ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ

    Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
    Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

    Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
    Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

    Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
    Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:



    Չափից դուրս զգացմունքային եմ?,որ նայելուց հուզվում եմ արցունքոտվելու չափ:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. Երջանիկ ապուշ է,ժպտում է

    Ծանր,անախորժ,դժվար օր էր երեկ(վերնախավիս հետ էի վիճել,ի՞նչ վիճել,հազիվ դիմացա ծաղկամանը շեֆիս գլխին ջարդելու անդիմադրելի գայթակղությանը):Ոտքերս ասես կպել,միաձուլվել էին հալվող ասֆալտին:Հայացքս էլ այնքան էր ծանրացել,որ հենց հարմար ակընթարթ էր գտնում,միանգամից փլվում էր պատահած ...

    Թարմացել է 15.06.2011, 20:04 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Պիտակներ: ժպիտներ Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. Գեղեցիկ ու զգացմունքներով լի օր ձեզ բարեկամներս

  4. Անձրևի տակ սիրում եմ լավ երաժշտություն լսել

  5. Մի շիշ մածնի պատմություն

    Ձմեռ էր,ցուրտ,սառը քամուց մարդու շունչ էր կտրվում:90-ականներին Երևանում ավելի՞ ցուրտ էր,թե հիշողություներս են չափազանց մրսած:Մթերայինները չգիտեմ ինչ էին վաճառում,բայց վաճառածները հաստատ մթերք չէր:Ամբողջ գիշեր էդ ցրտին փողոցում հերթ էինք կանգնում,որ կաթ ու մածուն առենք:Ինձանից ...

    Թարմացել է 14.06.2011, 12:39 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի