Բլոգի մեկնաբանություններ

  1. Leo Negri-ի ավատար
    Կոնֆուցիական տարբերակում Լին թուրը սրան նրան չեր նվիրի Աղջկան ինքը կկապեր կտաներ հանձնելու, կամուսնանար սիրած կնոջ հետ, կունենար ընտանիք ու լիքը էրեխեք ու թոռներ, որոնց կպատմեր թե ոնց էր հին լավ վախտերը սրան նրան վարի տալիս:

    >Լիի պերսոնաժը շատ լավ ա նկարագրված. իրա կապվածություններից հրաժարվելը, իրա սեփական աննշանության (օբյեկտիվ իրականության տեսանկյունից) ու ներքին նշանակալիության զգացողությունը, չնայած դրսի մարդկանց իրա նկատմամբ իլյուզոր-հիացական կարծիքների, իրա հարգանքը: Շատ հետաքրքիր ա:
    Այդ թվում իրա վերջին ընտրությունը լիովին դաոսականա` հրաժարվել անմահությունից ու անել էն, ինչ համահունչա իրա ուղուն:

    Մյուս կողմից՝ որ նայես, Կոնֆուցիոսի գաղափարները շատ ավելի հարգանք են ներշնչում, քան, օրինակ, Մաքիավելիի գաղափարները:
    Ինձ թվումա դու վերջինիս մասին դատում ես գոյություն ունեցող շաբլոնային ու ոչ այդքան խորը կարծիքների հիման վրա, որոնք իրենց հերթին հիմնված են սխալ ու կիսատ հասկացած Il Principe գրքի վրա: Մի քիչ ավելի ուշադիր Մաքիավելլի կարդա, ու Principe-ով մի սահմանափակվի: Կոնկրետ Մաքիավելլիին ամբողջականորեն հասկանալու համար խորհուրդ կտամ իրա սիրային բանաստեղծությունները ու Discorsi-ն: Էս էլ մի պուճուր հեղինակավոր կարծիք

    Machiavelli was a proper man and a good citizen; but, being attached to the court of the Medici, he could not help veiling his love of liberty in the midst of his country's oppression. The choice of his detestable hero, Cesare Borgia, clearly enough shows his hidden aim; and the contradiction between the teaching of the Prince and that of the Discourses on Livy and the History of Florence shows that this profound political thinker has so far been studied only by superficial or corrupt readers. The Court of Rome sternly prohibited his book. I can well believe it; for it is that Court it most clearly portrays.
    —Rousseau, The Social Contract, Book III
  2. Leo Negri-ի ավատար
    Բլեքը էս նկարում հիմնվումա Grimorium Verum-ի վրա: Գիրքը ենթադրաբար ունի 18-րդ դարի սկզբի ֆրանսիական կամ իտալական ծագում, համարվումա գրիմուարական ավանդույթի վերջին գրքերից մեկը, ընդհանուր կապեր ունի ևս էրկու նպանատիպ գրիմուարների հետ /Grand Grimoire ու Le Grimoire du Pape Honorius/ ու Ասթարոթին նկարագրումա որպես սև մաշկ ունեցող մարդ:

    Verum-ում սիգիլը հետևյալնա



    Լեգիոններ ու տիրույթներ գրքում չեն նշվում, ինքը Goetia-ից պրիմիտիվա:
  3. Rhayader-ի ավատար
    Միանշանակորեն հա: Դրա համար էլ, երևի, ինքն ինձ ավելի հարազատ դուրս եկավ:
    Ասենք, Կոնֆուցիական տարբերակում Լին պետք ա հավանաբար վերադարձներ իրա թուրն, աղջկան համոզեր ենթարկվել ծնողների կամքին (կամ հանձնվելի իշխանություններին) և այլն:
    Լիի պերսոնաժը շատ լավ ա նկարագրված. իրա կապվածություններից հրաժարվելը, իրա սեփական աննշանության (օբյեկտիվ իրականության տեսանկյունից) ու ներքին նշանակալիության զգացողությունը, չնայած դրսի մարդկանց իրա նկատմամբ իլյուզոր-հիացական կարծիքների, իրա հարգանքը: Շատ հետաքրքիր ա:
    Մյուս կողմից՝ որ նայես, Կոնֆուցիոսի գաղափարները շատ ավելի հարգանք են ներշնչում, քան, օրինակ, Մաքիավելիի գաղափարները: Օլդիի մոտ շատ լավ ա ֆիքսված չան-բուդդիզմի, կոնֆուցիականության ու դաոսականության նշանակություններն ու համատեղ գոյակցությունը (խոսքը ծրագրավորման հետ համեմատությունների մասին չի):
  4. Rhayader-ի ավատար
    Իսկ կասե՞ս իրա տիրույթը, սիգիլլան ու լեգիոններն ըստ Բլեքի (ու տարբերություններն ավանդական աղբյուրների հետ):
  5. Leo Negri-ի ավատար
    Միտքը լավնա, ասա ի կատար ածելը հնարավոր լինի:

    Խալյավա բառը ռուսերեն էկելա իվրիթից` երբ ռուս բանվորները Իսրայելում շինարարական աշխատանքներով էին զբաղված, սրանց հանգստի ժամին ձրի կաթ էին բաժանում: Իվրիթով կաթը կոչվում խալավ: Է ռսներն էլ ամեն անգամ խալավ խալավ ասելուց վերջը էկան խալյավա արտասանությանը:

    Խալյավա բառը էլի մի քանի լեզուներում տարբեր նշանակություններ ունի, բայց ժամանակակից ռուսական իմաստի ամենահավանական ծագման վարկածը հենց հրեականնա:

    Նենց որ ալարկոտությունը չէ, իսկ հանգիստը, առավոտից իրիկուն կինոներ նայելը ու "ձրի կաթ" խմելը լռիվ արդարացվածա խալյավա անվանել
  6. Dayana-ի ավատար
    Միտքն ինձ դուր եկավ, բայց այ ալարկոտությանը խալյավա անվանելը` չէ
  7. Leo Negri-ի ավատար
    Ռայ, դու վերջը Մայրինք կարդացիր, թե տենց էլ մնաց անորոշ ապագայի վրա?
  8. Leo Negri-ի ավատար
    Դե, "Կայսրն ու Մարդասպանը" մի քիչ ուրիշ ժանրա:

    Ինչ վերաբերվումա "Սողոսկող վագր, թաքնված վիշապին"` ինքն ինձելա ավելի շատ դուր գալիս: Նկատել ես, որ Հերոսում կոնֆուցիական էթիկայա ու արժեքներ, իսկ Վագր Վիշապում ընդգծված դաոսական?
  9. Rhayader-ի ավատար
  10. Rhayader-ի ավատար
    «Թռչող դաշույնների տունն» ու «Հերոսը» աննորմալորեն գեղեցիկ են նկարահանված, բայց իմ սիրելի չինական ֆիլմերի քառյակում ավելի բարձր տեղ են զբաղեցնում «Սողոսկող վագր, թաքնված վիշապ» ու «Կայսրն ու մարդասպանը» ֆիլմերը:
  11. E-la Via-ի ավատար
    Շնորհակալություն :
  12. Leo Negri-ի ավատար
    Աղջիկը, բազմիցս խաղալով մարտարվեստներով լի կինոներում, իրականում որևէ մարտարվեստ լուրջ չգիտի: Փոխարենը շատ ուժեղ պարուհիյա, նենց որ զարմանալի չի, որ պարը էդքան լավնա:

    Թարգմանվումա մոտավորապես սենց: Ասումա հյուսիսում մի հատ գեղեցկուհի կա, մենակ կանգնածա գերազանցելով աշխարհը: Մի հատ նայեց, քաղաքա վարի գնում, երկրորդ անգամ նայեց` ողջ ազգը վարի կգնա: Կարևոր չի, քաղաք վարի կգնա թե ողջ ազգը, քանի որ նման գեղեցկուհի էլ չես տեսնի:
    Թարմացել է 16.04.2010, 01:20 ըստ [ARG:5 UNDEFINED]
  13. E-la Via-ի ավատար
    "Թռչող դաշույնների տունը" ես էլ եմ շատ սիրում, պարն էլ շատ տպավորիչ է… Բայց ափսոս չեմ կարողանում հասկանալ երգի բառերը: Leo Negri, եթե գիտես, կգրես մենք էլ իմանանք ???
  14. Leo Negri-ի ավատար
    Լիովին հասկանալ անհնարա մի պարզ պատճառով - հոլովակի ստեղծողը չենք, կարող ենք մենակ կռահել, կոնկրետ ինչ էր ուզում ասեր:
    Բայց ծանոթ լինելով որոշակի սիմվոլիկայի ու միֆերի, կարելիա ահագին հետաքրքիր մտքերի գալ: Դա կլինի խիստ սուբյեկտիվ ընկալում, բայց սուբյեկտիվությունը այդ ընկալումը պակաս արժեքավոր չի դարձնի:
  15. E-la Via-ի ավատար
    Սա ինչ էր ??? Կյանքումս այսքան տարօրինակ տեսահոլովակ չէի տեսել… Այնքան խառը զգացողություններ առաջացրեց: Սա առնվազն մի քանի անգամ պետք է նայես, որ ինչ-որ բան հասկանաս: Չնայած որ կասկածում եմ, որ կարող եմ հասկանալ…
  16. Leo Negri-ի ավատար
    Я не люблю открытого цинизма,
    В восторженность не верю, и еще,
    Когда чужой мои читает письма,
    Заглядывая мне через плечо.
  17. Մանուլ-ի ավատար
    Ամենասիրածս երգն ա Վիսոցկուց :

    Я не люблю, когда мне лезут в душу,
    Тем более, когда в не плюют...
  18. Dayana-ի ավատար
    Я не люблю, когда наполовину ...
  19. Leo Negri-ի ավատար
    Անշուշտ շատ բարդ ու կարևոր թեմայա ծիծիկների թեման, բայց Խաղը ծիծիկներով չի սահմանափակվում, թեկուզ անշուշտ ծիծիկների թեման Խաղում կա : Խաղը նաև իմ կողմից երբևէ տեսած ամենաարդյունավետ ինքնակատարելագործման ճանապարհներիցա:
  20. Rhayader-ի ավատար
    Շնորհակալություն ծիծիկների թեման բացահայտելու համար)))