Բլոգի մեկնաբանություններ

  1. progressive-ի ավատար
    De v princhipe ed el a motecum baic de mi qich tarorinak
  2. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Ավանդական ընտանիքի գաղափարախոսությունը նոր աշխարհում նախընտրություն չէ։

    Եթե կրոնը հանրությանը համախմբելու ձեւ է, կամ ձեւ էր, ապա ընտանիքն իր հերթին մարդկանց համախմբելու մեկ այլ ձեւ է. ավանդական ընտանիքը՝ հայրը որպես ընտանիքի մեծ, ռեսուրսները ապահովող գործարար անդամ, մայրը որպես ռեսուրսների չափավոր օգտագործող, տուն տեղ դնող, զավակները որպես ընտանիքի հայելի, տարբեր ժամանակներում կարող են փոխել տեսքը, գաղափարախոսության տեսանկյունը։

    Դավաճանությունը՝ որպես բնավորություն, երբեմն հարկավոր է տղա–մարդուն. սա ի հարկ է գիտական եւ փիլիսոփայական տեսանկյունից. օրինակ, երբ տղայի մոտ ձեւավորվում է համեստության, հավատարմության, անկեղծության, բարության, խոհեմության բնավորության հատկանիշները, ապա նրա մոտ կարղ են առաջանալ կանացի հատուկ նմանություններ. քիմիական, հորմոնային տարբեր չափերի փոփոխություններով։ Իր կնոջը դավաճանող տղամարդու մտքում հիմնական նպատակը դավաճանությունը, խաբեյությունը, նենգությունը չէ. իր կնոջը դավաճանող տղամարդը հիմնականում ցանկանում է ընդլայնել իր սեռական հարաբերությունները՝ նոր կանանց հետ սեռական հարաբերությորններ ունենալով։ Այսինքն, դավաճանությունը եւ հակումը սեռական բազմահարաբերությունների տարբեր են։ Հետեւաբար, ես դատապարտում եմ դավաճանությունը եւ միառժամանակ տեղիք տալիս մարդու մտքի ազատությանը. թող տղամարդիկ ունենան տղամարդկայնություն՝ որձություն։

    Բարդ է այսքանով բացատրել այն ինչի մասին մտածում եմ, եւ ինչը կարելի է խորությամբ դիտել. ցավոք շատերը չեն համաձայնվի ինձ հետ. նույնիսկ բժշկության բնագավառի մարդիկ չեն ցանկանում լսել այս գաղափարը. ես դա արդեն ներկայացրել եմ մի գենետիկ դեֆեկտ ուսումնասիրող բժիշկներին եւ միանշանակ մերժվել։

    Գիտությունը, որը փիլիսոփայության վերլուծման ծնունդն է, չունի լսելու եւ ընկալելու ունակություն։