Բլոգի մեկնաբանություններ

  1. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում enan-ի խոսքերից
    Հանճարը գործունեության իրականացման ընդունակություն է:
    Չեմ հասկանում էս նախադասության իմաստը: Ընդհանրապես հանճարը ընդունակության հետ կապ չունի: Իմ անձնական կարծիքն է սա:
    Մեծացնելով գործունեության բնագավառները՝ անհատը կարող է ընտրել այն բնագավառը, որում կարող է իրեն դրսևորել, իզուր չի ասված՝ «ով փնտրում է նա գտնում է»:
    Մարդ էլ կա, ինչքան շատացնում է գործունեության բնագավառները, էնքան ավելի շատ է գտնում դրսևորվելու ոլորտներ: Ու հանճարային էներգիան ճեղքվածք է ստանում:
    Հանճարային գործունեության համար հիմնական խանգարող հանգամանքը հոգսն է:
    Եսիմ, էդ էնքան էլ խանգարող չի, վիճելի է: Միգուցե այդ էներգիան դրսևորվելու ուրիշ ոլորտներ է գտնում: Ասենք՝ արտահայտվում է երեխաներին սիրելու արվեստում: Հաստատված կարծիք չունեմ դեռ:

    Անձամբ Ձեզ հաջողություն, Ձեր երազանքների իրականացման ճանապարհին:
    Շատ շնորհակալ եմ կարծիքի և բարեմաղթանքի համար:
  2. Ֆոտոն-ի ավատար
    Հայկօ, դժվար է համեմարել իմ ու քո ասածները: Համաձայն եմ քո մեկնաբանությանը, ուղղակի իմ ասելիքի էությունն այն է, որ ամբողջ էներգիան մի տեսակի չի կարող վերածվել:
    Իմ օրինակի հիման վրա բացատրեմ: Սա գրել եմ դպրոցական տարիքում: Այդ ժամանակ շատ զբաղված ու գերհոգնած էի: Տուն գալիս էի ու ոչ մի դաս էլ չէի կարողանում անել՝ անկախ դասի կարևորությունից: Հրաժարվում էի ցանկացած բան անելուց: Բայց, հանկարծ արթնանում էր ստեղծագործելու էներգիան: Նույնիսկ քունս էլ չէր տանում: Հոգնածությունից հետք չէր մնում: Երբ էդ էներգիան էլ էր սպառվում, նոր քնում էի: Օրվա ընթացքում էլ, նույնիսկ երթուղայինում տաս րոպե ունենալիս, ամպայման Մի երգ էի գրում: ՈՒզում եմ ասել, որ էդ էներգիան էլ սպառվելու կարիք ունի, անհանգստացնում է:

    Մնացուկային հանճարային էներգիան հնարավոր է, որ խիստ առատ լինի, սակայն վերոհիշյալ որակի բացակայության պատճառով ծնունդ տա այնպիսի էժանագին կիսագործերի, որոնք շատ քիչ բանով են տարբերվում (եթե տարբերվում են) ոչ հանճարային էներգիայի արգասիք հանդիսացող գործունեության սովորական արդյունքներից:
    Սրա արտահայտման ձևերից են այն մարդիկ, որոնք իրենց ուժերն են փորձում հանճարային բոլոր բնագավառներում միանգամից, սակայն ահանջողության են դատապարտված ի սկզբանե, քանի որ իրենց հանճարային էներգիան հաստատուն մեծություն է, այնինչ կիրառման կետերը բազմաթիվ են, իսկ հայտնի է, որ մակերեսն ինչքան մեծ է, ճնշումն այնքան փոքր է:
    Էս մասին իմ օրինակով եմ ասել: Բայց էդ էներգիայի սպառման ոլորտների քանակը մարդը չի ընտրում, էդ էդպես ա լինում: Ես չեմ կարող միայն մի բանով զբաղվել, ոչինչ չի ստացվի: Մի քանի բան էլ միասին լավ չեմ անում, բայց ուրիշ ելք չունեմ:
    Եվ ընդհակառակը՝ հանճարային քիչ էներգիան ճիշտ՝ դիպուկ՝ ուղղորդված՝ որակյալ կիրառության դեպքում կարող է ածելու սրությամբ ծնունդ տալ հրաշքի:
    Հրաշքներն էլ պատահաբար են ծնվում: Նման օրենք չկա: Ինքնաբուխ է հրաշքը ծնվում::

    Լավ, կարծես թե ստացվեց ինչ-որ մեկնաբանություն գրել :
    Շնորհակալ եմ, որ մեկնաբանել ես:
    Թարմացել է 23.08.2009, 13:36 ըստ [ARG:5 UNDEFINED]
  3. enan-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Չեմ հասկանում: Մեկնաբանությունների բացակայությունը համաձայնությա՞ն, անտարբերությա՞ն նշան է: Առարկություններ չկա՞ն: Հալած յուղի տեղ ե՞ք ընդուն ում: Թե՞ ուղղակի անիմաստ գրառում եք համարում:
    Հանճարը գործունեության իրականացման ընդունակություն է:
    Մեծացնելով գործունեությոն բնագավառները անհատը կարող է ընտրել այն բնագավառը, որում կարող է իրեն դրսեորել, իզուր չի ասված «ով փնտրում է նա գտնում է»:
    Հանճարային գործունեության համար հիմնական խանգարող հանգամանքը հոգսն է:
    Անձամբ Ձեզ հաջողություն, Ձեր երազանքների իրականացման ճանապարհին:
  4. Հայկօ-ի ավատար
    Իրականում էնէրգիաների նման բաժանումը սխալ է, իմ կարծիքով: Մարդը ունի որոշակի (փորձեմ քեզ նման գրել) Wr քանակության «հում» էներգիա, որը կարող է փոխակերպվել Wn՝ սովորական կամ Wg՝ հանճարային էներգիայի, կամ էլ՝ երկուսի միաժամանակ, ընդ որում, քանի որ Wr-ը հաստատուն մեծություն է, ապա Wn-ը հակադաձ համեմատական է Wg-ին: Այսինքն՝ ինչքան սովորական էներգիան մեծ է, այդքան պակաս հանճարեղ է մարդը, և ընդհակառակը՝ ինչքան հանճարեղ է մարդը, այնքան քիչ պիտանի է նա սովորական գործերի համար:

    Ի դեպ՝ գոյություն ունեն «քանակ» և «որակ» հասկացությունները, որոնց մաթեմատիկական արտահայտման տեսքը չգիտեմ, այդ իսկ պատճառով փորձեմ գրել ինձ ավելի հարազատ՝ բանասիրական ոճով : Մնացուկային հանճարային էներգիան հնարավոր է, որ խիստ առատ լինի, սակայն վերոհիշյալ որակի բացակայության պատճառով ծնունդ տա այնպիսի էժանագին կիսագործերի, որոնք շատ քիչ բանով են տարբերվում (եթե տարբերվում են) ոչ հանճարային էներգիայի արգասիք հանդիսացող գործունեության սովորական արդյունքներից: Սրա արտահայտման ձևերից են այն մարդիկ, որոնք իրենց ուժերն են փորձում հանճարային բոլոր բնագավառներում միանգամից, սակայն ահանջողության են դատապարտված ի սկզբանե, քանի որ իրենց հանճարային էներգիան հաստատուն մեծություն է, այնինչ կիրառման կետերը բազմաթիվ են, իսկ հայտնի է, որ մակերեսն ինչքան մեծ է, ճնշումն այնքան փոքր է: Եվ ընդհակառակը՝ հանճարային քիչ էներգիան ճիշտ՝ դիպուկ՝ ուղղորդված՝ որակյալ կիրառության դեպքում կարող է ածելու սրությամբ ծնունդ տալ հրաշքի:

    Լավ, կարծես թե ստացվեց ինչ-որ մեկնաբանություն գրել :
  5. Ֆոտոն-ի ավատար
    Շնորհակալ եմ կարծիքի համար:
    Ճշգրիտ բանաձև չեմ փորձել գրել: Համաձայն եմ, որ հավասարությունը տեղի չի ունենա: Բայց դա իմաստը չի փոխում:
  6. Yellow Raven-ի ավատար
    Չէ,բավականին հետաքրքիր գրառում է ես կասեի
    Բայց իմ կարծիքով մոչ մի դեպքում էս հավասարությունը տեղի չի ունենա` Wօ=Wլր-W, քանի որ մարդը ի վիճակի չի սպառի ողջ հատկացված էներգիան, միշտ էլ պահուստում էներգիա մնում/առաջանում է
  7. Ֆոտոն-ի ավատար
    Չեմ հասկանում: Մեկնաբանությունների բացակայությունը համաձայնությա՞ն, անտարբերությա՞ն նշան է: Առարկություններ չկա՞ն: Հալած յուղի տեղ ե՞ք ընդուն ում: Թե՞ ուղղակի անիմաստ գրառում եք համարում:
  8. Գալաթեա-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Գալաթեա, ջան, ես հենց գրելով եմ ապրում: Հավատա՛, որ ամեն պահ էլ հնարավորինս ապրում եմ: Համենայնդեպս շնորհակալ եմ :
    Ես էլ եմ շնորհակալ:
    Ու չեմ էլ կասկածում, որ ապրելու հետ որևէ խնդիր ունես:
    Պարզապես, ասել եմ քեզ, երկար գրառումներ կարդալ չեմ սիրում, հատկապես երբ տերմինակոխ են արած լինում
    Իսկ քո պես մարդիկ ամեն մի նյարդով ու բջիջով են կյանքն զգում
    Մասյակա
  9. Ֆոտոն-ի ավատար
    Գալաթեա, ջան, ես հենց գրելով եմ ապրում: Հավատա՛, որ ամեն պահ էլ հնարավորինս ապրում եմ: Համենայնդեպս շնորհակալ եմ :

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Տանել չեմ կարողանում ֆիզիկներին ու ընդհանրապես մաթեմատիկական մտածելակերպով մարդկանց
    Ես տանել չեմ կարողանում պատմաբանասիրական մտածելակերպով մարդկանց: Ֆիզիկներին էլ սիրում եմ: Իսկ էդպիսի մտածողությունն ավելի հակված է ստեղծագործելուն, բազմազան հետաքրքրություններին: Համ էլ ֆիզիկների հումորն ուրիշ ա:

    Շնորհակալ եմ կարծիքների համար:
    Թարմացել է 07.08.2009, 03:56 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Rhayader-ի ավատար
    Տանել չեմ կարողանում ֆիզիկներին ու ընդհանրապես մաթեմատիկական մտածելակերպով մարդկանց
  11. enan-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից
    Էսքան գրելու ու կյանքիցդ դրան ժամանակ հատկացնելու փոխարեն` ապրի, Ջուլ
    Դատելով գրառումից երիդասարդ անձը գրելու տաղանդ ունի, հակված է ստեղծագործելու, Դուք նրան առաջարկում էք թողնել այդ զբաղմունքը և ապրել, խնդրում եմ ասեք, ինչ նկատի ունեք ասելով ապրի:
  12. Գալաթեա-ի ավատար
    Էսքան գրելու ու կյանքիցդ դրան ժամանակ հատկացնելու փոխարեն` ապրի, Ջուլ
  13. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում Norton-ի խոսքերից
    Բան չհասկացա, բայց լավն էր
    Ես էլ չեմ հասկանում արդեն:
  14. Ֆոտոն-ի ավատար
    Մեջբերում enan-ի խոսքերից
    Իմ կարծիքով ցանրացած համակարգ անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին բաղադրիչներ կարող են ունենալ սկիզբ ու վերջ:
    գուցե կյանքն էլ է այդպիսին անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին անդամներ ունեն սկիզբ ու վերջ:
    կամ Տիեզերքը անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին բաղադրիչներ (աստղ, մոլորակ) կարող են ունենալ սկիզբ ու վերջ:
    Համամիտ եմ որոշ վերապահումով: Ասածդ ճիշտ է, եթե արտաքին ուժերը համակշռում են: Հենց ուժ է առաջանում, կայունությունը խախտվում է:
  15. enan-ի ավատար
    Ամբողջությամբ վերցրած՝ կյանքը անընդհատ է, բայց ոչ մի կենդանու համար դա անընդհատ չէ, դիսկրետ է,
    Իմ կարծիքով ցանրացած համակարգ անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին բաղադրիչներ կարող են ունենալ սկիզբ ու վերջ:
    գուցե կյանքն էլ է այդպիսին անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին անդամներ ունեն սկիզբ ու վերջ:
    կամ Տիեզերքը անսահման է, անվերջ, կայուն իսկ նրա առանձին բաղադրիչներ (աստղ, մոլորակ) կարող են ունենալ սկիզբ ու վերջ:
  16. Norton-ի ավատար
    Բան չհասկացա, բայց լավն էր
  17. Երվանդ-ի ավատար
    Էս ինչ բարդ էր