Առանց կատեգորիայի գրառումներ
Մեկ գավաթ գարեջուր… Ու մոռանալ վիշտը, ընկղմվել երազների օվկիանոսում, մեկ գավաթ գարեջուր՝ և թքել մարդային անտարբերության, կյանքի տհաճ կատակների վրա: Չէ մեկ գավաթը հերիք չէ, գուցե երկու՞ս: Էլի բավ չէ: 10-ը կուզեմ: Տաս գավաթ գարեջուր և կսիրեմ մերձավորիս և կմոռանամ ցավ ու կսկիծ: Ա՜խ ինչ սառն ու հաճելի էր… Բայց սա ինչ է՞… Ցավս էլ ավելի ուժգին դարձավ,մարդկային թերությունները ավելի պարզվեցին: Գլուխս պտտվում է: Պետք չէր խմել…
Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում: Բարձրացնում է նա ինձ վերև Ու այնտեղից ցած գլորում: Թևեր տալիս ու այն այրում, Հույս է տալիս ու այն խլում: Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում:
Ու՞ր է կորել Սերը Հայաստանից (իսկ միգուցե աշխարհի՞ց): Ու՞ր է չքացել ռոմանտիկան հայ աղջիկների միջից: Այսօր ցավոք հայ աղջիկների մեծ մասը թքած ունի սեր, ռոմանտիկա և նման այլ գեղեցիկ զգացմունքների վրա: Մի անգամ մի աղջիկ (ես մեկ ասեմ, բայց դուք իմացեք, որ այդ թեմայով զրուցել ...