Նայել RSS հոսքը

Arxangelo

  1. նամակ, որը երբեք չի ուղարկվելու

    Սիրելիս…
    Իսկ միգուցե փորձենք այլևս ցավ չպատճառել մեկ-մեկու՞: Իսկ միգուցե հերի՞ք է ինչքան տանջեցինք իրար:
    Բավ է, ես այլևս չեմ կարող դեր տանել, չեմ կարող ձևացնել իբր անտարբեր եմ քո հանդեպ ու չեմ ուզում այլևս ձև թափել, իսկ դու՞
    Ես գիտեմ, որ դու նույնպես անտարբեր չես իմ
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. ԳԱՐԵՋՈՒՐ

    Մեկ գավաթ գարեջուր…
    Ու մոռանալ վիշտը, ընկղմվել երազների օվկիանոսում, մեկ գավաթ գարեջուր՝ և թքել մարդային անտարբերության, կյանքի տհաճ կատակների վրա: Չէ մեկ գավաթը հերիք չէ, գուցե երկու՞ս: Էլի բավ չէ: 10-ը կուզեմ: Տաս գավաթ գարեջուր և կսիրեմ մերձավորիս և կմոռանամ ցավ ու կսկիծ:
    Ա՜խ ինչ սառն ու հաճելի էր…
    Բայց սա ինչ է՞…
    Ցավս էլ ավելի ուժգին դարձավ,մարդկային թերությունները ավելի պարզվեցին: Գլուխս պտտվում է:
    Պետք չէր խմել…
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. ՉԳԻՏԵՄ

    Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն,
    Թե՞ ես կյանքից չեմ հասկանում:
    Բարձրացնում է նա ինձ վերև
    Ու այնտեղից ցած գլորում:
    Թևեր տալիս ու այն այրում,
    Հույս է տալիս ու այն խլում:
    Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն,
    Թե՞ ես կյանքից չեմ հասկանում:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Կորած Սեր

    Ու՞ր է կորել Սերը Հայաստանից (իսկ միգուցե աշխարհի՞ց):
    Ու՞ր է չքացել ռոմանտիկան հայ աղջիկների միջից:
    Այսօր ցավոք հայ աղջիկների մեծ մասը թքած ունի սեր, ռոմանտիկա և նման այլ գեղեցիկ զգացմունքների վրա:
    Մի անգամ մի աղջիկ (ես մեկ ասեմ, բայց դուք իմացեք, որ այդ թեմայով զրուցել
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի