Նայել RSS հոսքը

Arxangelo

  1. ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

    Դատարկ հայացք, դատարկ մտքեր դատարկ աշխարհ:
    Դատարկություն համատարած:
    Դատարկություն սրտի, հոգու` կյանքն է դատարկ:
    Չկա ոչինչ- դատարկություն:
    Սերը չկա, հույսը չկա, նույսիկ հավատն է անհետացել,
    Դատարկություն համատարած` հոգում, սրտում ու աշխարհում:
  2. Սիրտս կրկին թրթիռ ընկավ.

    Սիրտս կրկին թրթիռ ընկավ.

    Ո'վ քամիներ փչեք մեկից, առեք տարեք ինձ կորցրեք:
    Ո'վ անձրևներ մի ալարեք, սիրտս քշեք, քշեք տարեք:
    Տարեք հեռու, այնքան հեռու, որ ինքս ինձ ես չգտնեմ
    Ու չստացված սիրուս մասին, որ ես երբեք էլ չլսեմ:
    Տարե'ք հեռու ու կորցրեք, որ հույսերս ինձ չգտնեն,
    Փուչ ստահոտ այդ հույսերը ինձնից հեռու միշտ գտնվեն:

    Սիրտս կրկին թրթիռ ընկավ ու փոթորկվեց հոգուս ծովը`
    Չհագեցվեց, չփարատվեց, չհեռացավ սրտիս սովը:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. ՍԵՐԸ

    ***
    Սերը մարդուն հույս է տալիս,
    Հետո նրան ստրուկ սարքում:
    Ստրուկ սարքում երազներին,
    Պարզ ու անմիտ մեր մտքերին:

    ***
    Սերը մարդուն թև է տալիս՝
    Թև է տալիս, որ մենք թռչենք:
    Իսկ երբեմն խեղկատակում
    Ու վերևից վայր է նետում

    Սերը մարդուն ստրուկ է սարքում…
    Պիտակներ: զգացմունք, կյանք, սեր Խմբագրել պիտակները
    Կատեգորիաներ
    Կյանք և Սեր
  4. Կարոտած, հույսերով անմար,
    Մոլագնած խենթությամբ խելագառ,
    Խորխոփված, ծվատված ու անհաս՝
    Երազներս տանում են ինձ «Պառնաս»:

    Խենթ ու խելառ,
    Գիժ մոլագառ
    Երազներն են իմ պտտվում
    Ու հաճույքի գիրկն են տանում:

    Գեթ ակնթարթ` ժամեր դառած,
    Տիեզերքի աստղերին հառած,
    Թափառում եմ երջանիկ,
    Արթնանում եմ էլ ոչինչ:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. Անձրև

    Շոգ էր…
    Քայլում էի Երևանիս փոշոտ ու տոթ փողոցներով ու վերհիշում այն հրաշալի պահերը, որ ապրել էի նրա հետ: Տխրությունը գնալով ավելի էր շատանում: Կոկորդումս ինչ որ բան ինձ ճնշում էր, ուզում էի լացել…
    Բայց տղամարդ եմ (մտածում էի) ի՞նչ կմտածեն, երբ փողոցում ինձ լացելուց տեսնեն:
    Հանկարծ սև ու մութ ամպերը ծածկեցին արևին ու սկսեց սառը անձրև տեղալ:

    Դա երկինքն էր լացում իմ փոխարեն…

    սիրտս մի քիչ թեթևացավ:

    Թարմացել է 03.07.2009, 11:23 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի