Ես կհեռանամ ինքս ինձանից, Կփախչեմ հեռու, որ ինձ չհիշեմ... էլ ի՞նչ ինձ մնաց ախր այս կյանքից. Լոկ տառապանք. է՞լի տառապեմ: Կգնամ հեռու` սիրուս չտեսնեմ, Որ իմ անհեթեթ գոյությամբ անգամ Իմ Աստվածուհուն ցավ չպատճառեմ: Կփախչեմ հեռու և կլինի այնժամ` Իմ ...
Նորից իմ առջև մի գանձ է շողում, Նորից շլացնում աչքերս լույսով: Այս ի՞նչ հրաշք եմ ախր ես տեսնում Ինչու՞ է սիրտս լցվում գույներով: Ախր ինչու՞ եմ երբ նրան տեսնում` Դառնում գերի տխրության գրկում: Ախր ինչի՞ց է երբ նրան տեսնում` Հայացքս նրանից այլ կողմ չի թեքվում… Լուսավոր հրաշք, գանձ հեքիաթային: Կյանքիս լոկ իմաստ, սեր իմ երկնային: Քո դեմքը իմ օդն է, և առանց որի Գեթ վարկյան անգամ ես էլ չեմ ապրի:
Ունայնությունից մի կերպ դուրս պրծանք` Երկար է կարծես ճանապարհը իմ: Չի լինի էլ վիշտ, չի լինի խաբկանք, Չեմ հավատա էլ խոսքերին ես սին: Էլ տատասկներին չեմ դիպչի երբեք, Ամեն տեսակի ծաղիկիներից հոտ` էլ ես չեմ քաշի: Ճանապարհը իմ կլինի վերելք` Պատված կանաչով վեհ ու գեղանի:
Այդ Քո լույսը Այդքան մաքուր, մաքրամաքուր, Պայծառ ինչպես հրաշք մի հուր: Այդ Քո լույսը Կուրացնող, բայց և նաև ինձ ամոքող: Այդ քո լույսը Հեքիաթային ու շլացնող: Շողա դու իմ պայծառ արև Տուր ինձ լույսդ` ապրեմ հավետ Որ քեզ սիրեմ, սիրեմ հավետ:
Կուզեմ դառնալ քամի մեղմիկ Ու սոսափվեմ քո մազերին, Կուզեմ լինել արևի շող Ու ընկնեմ քո աչքերին: Ցայտող աղբյուր կուզեմ լինել, Որ երբ հանկարծ դու ծարավես Ու անցնելիս դու ինձ տեսնես` Շուրթերտ մեղմիկ ինձ դու հպես: Կուզեմ շողքտ լինել հոգիս, ...