Առանց կատեգորիայի գրառումներ
Չքնաղ տեսիլք` դարձած մի վերք Հավերժացավ սրտիս վրա: Չքնաղ մի ձայն, չքնաղ մի երգ` Ինձ կործանեց շատ անխնա: Եվ հասկացա, որ էլ չկամ, Կործանեց ինձ սերն իմ դաժան, Մի հոյակերտ ապարանքում` Իջեցրեց նա ինձ գերեզման: Ու հնչեց շարականը երկնային, Եվ իմ աղոթքը հիշեցի` Դա քո ձայնն էր անմահական, Եվ անունդ` սուրբ նեկտարն իմ շուրթերի:
Դու', որ քո եսը գերադասում ես բոլոր եսերից, Դու', որ փակել ես դռները սրտիդ ու մտածում ես, որ Արժան չէ ոչ ոք քո զգացմունքներին: Դու', որ քայլ անգամ ալարեցիր կատարել դեպ մարդն այն, Որը ամենից շատ աշխարհում այս` քեզ էր սիրում ու պաշտում: Դու', որ անձնական բարեկեցությունդ ...
Փողոցով քայլում եմ լուռ ու միայնակ: Շուրջս մարդիկ են ինչ որ տեղ շտապում: Աչքերս անվերջ Քեզ են որոնում` Մարդկանց մեջ փնտրում, բայց և չեն գտնում: Ինձ թվում է, որ կտեսնեմ ես Քեզ, Կտեսնեմ ես Քո աչքերը ժպտուն: Ու մենք կքայլենք մինչ ուշ իրիկուն Եվ վերջում ...
Ախր ինչու՞ ես դու այդքան սիրուն, Ինչու՞ ես դու ինձ խելքահան անում: Ախր ես ինչպե՞ս էլ Քեզ չսիրեմ, Ախր ես ինչպե՞ս քո գովքը չերգեմ: Նորից ծուխը ծխախոտիս դարձավ ինձ ընկեր, Նորից նա մեղմիկ բարձրացավ դեպ վեր: Իմ տեղը ծխախոտս է լուռ ու մունջ ծխում. Այս ի՞նչ մեծ վերք ես թողել իմ սրտում: Սիրտս ճաքճքած քո գովքն է երգում, Բազում կես եղած նա քեզ է տենչում: Սիրտս վիրավոր, սիրտս մահամերձ Ծխում է նա էլ ծխախոտիս պես:
Թարմացել է 16.11.2009, 16:21 ըստ [ARG:5 UNDEFINED]
Այս անվերջ աղբակույտում մի անգին քար եմ գտել, Բայց դե ցավոք այդ քարին ձեռքս ավաղ չի հասնում: Համատարած այս խավարում պայծառ լույս եմ նշմարել, Բայց այդ լույսը հեռանում ու ես լույսին չեմ հասնում: Այս պղծված ու կործանված այս անբարո աշխարհում Միակ մաքուր ու անարատ` նա է ճամփաս լուսավորում, Նա` այն աղջիկն իմ սրտում: