Նայել RSS հոսքը

Arxangelo

  1. ***

    Չքնաղ տեսիլք` դարձած մի վերք
    Հավերժացավ սրտիս վրա:
    Չքնաղ մի ձայն, չքնաղ մի երգ`
    Ինձ կործանեց շատ անխնա:

    Եվ հասկացա, որ էլ չկամ,
    Կործանեց ինձ սերն իմ դաժան,
    Մի հոյակերտ ապարանքում`
    Իջեցրեց նա ինձ գերեզման:

    Ու հնչեց շարականը երկնային,
    Եվ իմ աղոթքը հիշեցի`
    Դա քո ձայնն էր անմահական,
    Եվ անունդ` սուրբ նեկտարն իմ շուրթերի:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  2. ...

    Դու', որ քո եսը գերադասում ես բոլոր եսերից,
    Դու', որ փակել ես դռները սրտիդ ու մտածում ես, որ
    Արժան չէ ոչ ոք քո զգացմունքներին:
    Դու', որ քայլ անգամ ալարեցիր կատարել դեպ մարդն այն,
    Որը ամենից շատ աշխարհում այս` քեզ էր սիրում ու պաշտում:
    Դու', որ անձնական բարեկեցությունդ
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  3. ԵՐԱԶ

    Փողոցով քայլում եմ լուռ ու միայնակ:
    Շուրջս մարդիկ են ինչ որ տեղ շտապում:
    Աչքերս անվերջ Քեզ են որոնում`
    Մարդկանց մեջ փնտրում, բայց և չեն գտնում:

    Ինձ թվում է, որ կտեսնեմ ես Քեզ,
    Կտեսնեմ ես Քո աչքերը ժպտուն:
    Ու մենք կքայլենք մինչ ուշ իրիկուն
    Եվ վերջում
    ...
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  4. Սիրտս

    Ախր ինչու՞ ես դու այդքան սիրուն,
    Ինչու՞ ես դու ինձ խելքահան անում:
    Ախր ես ինչպե՞ս էլ Քեզ չսիրեմ,
    Ախր ես ինչպե՞ս քո գովքը չերգեմ:

    Նորից ծուխը ծխախոտիս դարձավ ինձ ընկեր,
    Նորից նա մեղմիկ բարձրացավ դեպ վեր:
    Իմ տեղը ծխախոտս է լուռ ու մունջ ծխում.
    Այս ի՞նչ մեծ վերք ես թողել իմ սրտում:

    Սիրտս ճաքճքած քո գովքն է երգում,
    Բազում կես եղած նա քեզ է տենչում:
    Սիրտս վիրավոր, սիրտս մահամերձ
    Ծխում է նա էլ ծխախոտիս պես:

    Թարմացել է 16.11.2009, 16:21 ըստ [ARG:5 UNDEFINED]

    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի
  5. ---

    Այս անվերջ աղբակույտում մի անգին քար եմ գտել,
    Բայց դե ցավոք այդ քարին ձեռքս ավաղ չի հասնում:
    Համատարած այս խավարում պայծառ լույս եմ նշմարել,
    Բայց այդ լույսը հեռանում ու ես լույսին չեմ հասնում:
    Այս պղծված ու կործանված այս անբարո աշխարհում
    Միակ մաքուր ու անարատ` նա է ճամփաս լուսավորում,
    Նա` այն աղջիկն իմ սրտում:
    Կատեգորիաներ
    Առանց կատեգորիայի