http://www.lifeslittlemysteries.com/...pse-myths.html
Մարդկությունը կվերջանա Իրանի ունեցած ուրանի <<շնորհիվ>>... էս տարի կարգին պատերազմներ ենք տենալու մեր հարևանի մասնակցությամբ...
Լույսն ընդամենը էլեկտրամագնիսական ճառագայթ է: Ուզես թե չուզես ինքը սովորական ֆիզիկական երևույթա: Լույս կարելի է ստանալ արհեստականորեն, կարելի անջատել կամ միացնել: Իսկ ժամանակը չես կարա լույսի պես թեքես ուղղությունը կամ անջատես-միացնես: Համաձայն եմ երկրի վրա ամենինչ Աստված է ստեղծել, բայց լույսի մեր համար առեղծված չի: Առանց լույսի մարդը չի կարողանում տեսնել, իսկ առանց տեսողության մարդը չի կարողանում բավականին չափով հաղորդակցվել աշխարհի հետ: Ուժեղ լույսը միանգամից շեղումա ուշադրությունը, մարդիկ լույս ասելով լավն են հասկանում, դրա համար էլ Գաուտամա Բուդդայի ճակատից լույս էր դուրս գալիս, ոչ թէ 3G ինտերնետ: Չէ որ 3G ինտերնետն էլ տարածվում է էլեկտրամագնիսական ալիքների շնորհիվ, ուղղակի նրանք անտեսանելի են մեր աչքի համար ի տարբերություն լույսի:
Եկ ես առաջարկեմ քեզ իմ հիպոթեզը, սիրելի Վահե, իսկ դու փորձիր առաջարկել այն քո տրամաբանությանը: Ասածս այն է, որ, խնդրում եմ, սկզբում փորձիր հանգիստ ընկալել, մարսել ասածս, իսկ հետո նոր կառուցիր ենթադրությունդ, լա՞վ… …Իմ կարծիքով, լույսը՝ քրիստոսագիտակցությունն է: Հիսուս Քրիստոսին անվանում էին նաև Աստծո Արև: Ասում են, որ անհրաժեշտության դեպքում նա՝ լուսարձակում էր: Գաուտամա Բուդդայի մասին ասում են, որ երբ նա ցանկանում էր ժողովրդին հավաքել ինչ-որ բաներ ասելու, նրա ճակատից լույսի մի շատրվան էր ցայտում, ինչը և տեսնելով հեռու-հեռուներից, մարդիկ նրա մոտ էին շտապում: Այս երկուսն ինձ համար շատ նման են, կամ, միգուցե ավելի ճիշտ կլիներ ասել. մի մետաղադրամի երկու կողմերն են: Գաուտաման լույս աշխարհ բերեց մարդու՝ ամբողջ աշխարհի հետ համագործակցելու և ամբողջ աշխարհի հետ միասնական լինելու մասին ինֆորմացիան: Տեղեկությունն այն մասին, որ ամբողջ աշխարհն ամփոփված է մեկ մարդու մեջ: Իսկ Հիսուս սրան ավելացրեց համամարդկային միասնականության, համամարդկային սիրո ինֆորմացիան: Մի շատ կարևոր բանում էլ են նրանք նման. նրանք երկուսն էլ ոչ կրոնավոր են և ոչ հավատացյալ: Հավատացյալ չեն, քանզի Աստծո գոյությունը նրանց համար՝ բացարձակ ակնհայտություն էր և ըստ այդմ էլ լրիվ իմաստազրկված էր հավատքը որպես այդպիսին: Ես նրանց անվանում եմ ոչ թե հավատացյալներ, այլ՝ ճանաչացյալներ… Ինչն էլ հենց վերևում ես անվանեցի "քրիստոսագիտակցություն": Կրոնավոր չեն, քանզի այդ մենք նրանց ուսմունքների վրա կրոններ ստեղծեցինք ու բախեցինք մեկմեկու: Ես հենց այնպես չեմ գրում. "բախեցինք", Վահիկ ջան: Քանզի տես, թե ինչ է ստացվում: Հանեցինք, ուղղակի ջնջեցինք պատմության էջերից Հիսուսի կյանքի շատ կարևոր տասնութ տարիները (12-ից մինչև 30), որոնք որ իրոք ամենակարևորն են մարդու գիտակցության և աշխարհայացքի ձևավորման համար: Ո՞ւր էր նա, ինչո՞վ էր զբաղված, - մշուշապատ գաղտնիք է այսօր: Առայժմ… Իսկ Հիսուսի կարևորագույն միտքը՝ "ես եկել եմ, որ ոչ թե ավերեմ հինը, այլ վերանորոգեմ" /իմ բառերով/, կպցնում ենք Հին Կտակարանին կամ, ավելի ճիշտ՝ Տորային, - տես, թե որքան առկա հակասություններ կան Հին ու Նոր Կտակարանների միջև: Ի՞նչ իմանանք արդեն այսօր, որ Հիսուսի այդ խոսքերն ի նկատի չունեին Գաուտամայի ուսմունքը… Քանզի այնուամենայնիվ այսօր կան տեղեկություններ, որ Հիսուսը մի քանի տարի Հնդկաստանում է անց կացրել: …Լավ, վերադառնանք Լույսին… Նյու Էյջի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Դրունվալո Մելքիսեդեքը, ասում է, որ մինչև 2012 թվի դեկտեմբերի 21-ը, մենք բոլորս ձեռք ենք բերելու քրիստոսագիտակցություն, ցանկանում ենք մենք այդ, թե ոչ… Քանզի երբ մութ սենյակում լույս է վառվում, այն վառվում է բոլորի համար, անկախ այն բանի, թե այդ սենյակում քնածներ մնացե՞լ են, թե ոչ: Պյոտր Ուսպենսկին, իր "Հրաշքներ փնտրելիս" աշխատության մեջ, որն ամբողջապես նվիրված է նրա ուսուցչի, ամենաաշխարհահռչակ հայի՝ Գեորգի Գուրջիևի փիլիսոփայական ուսմունքներին, - պատմում է, որ Գուրջիևը, Տիեզերքի կառուցվածքի մասին խոսելիս ասում է մոտավորապես հետևյալը. Էվոլյուցիոն զարգացման պրոցեսի մեջ ամեն ինչ ավելի ցածր որակներից գնում է դեպի ավելի բարձրը: Եվ այսպես. այսօրվա Արևը երեկ՝ ուներ ուրիշ արև, իսկ ինքը՝ Երկրագունդ էր: Նրա Լուսինն էր մեր երկրագունդը, իսկ մեր Լուսինը՝ դեռ չկար: Էվոլյուցիոն զարգացումը ստիպեց երեկվա Արևին անցնել ավելի բարձր մակարդակ /չխորանանք/, երեկվա երկրագունդը դարձավ այսօրվա Արևը, երեկվա լուսինը դարձավ այսօրվա մեր Երկրագունդը, և ծնվեց այսօրվա Լուսինը: Հիմա, Վահե ջան, եկ համադրենք բոլոր այս տեղեկությունները: ա. Քրիստոսագիտակցությունը՝ լուսարձակում է /Հիսուսի և Գաուտամայի օրինակները/: բ. Շուտով մենք բոլորս ձեռք ենք բերելու քրիստոսագիտակցություն՝ ըստ Դր. Մելքիսեդեքի, այսինքն՝ բոլորս լուսարձակելու ենք: գ. Եթե մենք բոլորս լուսարձակելու ենք, ուրեմն, պատկերացրու, թե ինչ տեսք կունենա մեր Երկիր-մոլորակը այն այլմոլորակայինի համար, ով հեռվից պետք է նայի մեզ: Չի՞ ասի նա արդյոք, որ նոր Արև է ծնվել Տիեզերքում… Ահա իմ պատկերացրած Լույսը, սիրելիս: Երկար ստացվեց, բայց հուսով եմ, քիչ թե շատ մատչելի…
Sambitbaba Քո կարծիքով ինչա լույսը ?
Ավելի կոնկրետ լինելու համար ասենք. 2012 թվի դեկտեմբերի 21: Սա է մայաների օրացույցի ավարտը: Բայց մայաները ոչինչ չեն ասում աշխարհի վերջի մասին. նրանք խոսում են ժամանակների վերջի մասին: Եվ դրանք լրիվ տարբեր բաներ են: Այսօր արդեն, կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ ժամանակը՝ մեր գիտեցած /և չգիտեցած/ տարածքների մեջ՝ չորրորդն է: Մենք, երեքտարածքայիններս, ում բացարձակ հասկանալի են առաջին երեք տարածքները միայն. երկարություն, լայնություն և խորություն, որոնցից յուրաքանչյուրը մենք հեշտորեն պատկերացնում ենք երկու կետերի մեջ տեղավորվող գծիկով /Ա–––––––––––––––––-Բ/, կառուցել ենք մեր աշխարհը այդ երեք գծիկների միջոցով և ապրում ենք նրա մեջ, հենց այդ պատճառով էլ կոչվելով՝ երեքտարածքայիններ: Բացատրեմ, եթե հասկանալի չէ. մեկ կետից տանում ենք երկու գիծ և ստանում ենք մակերես: Հետո՝ նույն կետից տանում ենք երրորդ գիծն էլ և ստանում ենք խորանարդ: Ահա, սա է հիմնականում մեր պատկերացրած աշխարհը, որի մեջ էլ մենք ապրում ենք: Եվ շեշտեմ, որ՝ երջանիկ, քանի որ այլ տարածքների մասին գաղափար անգամ չունենք: Պատկերացրեք, եթե գոյություն ունենային ինչ-որ երկտարածքային արարածներ, օժտված միայն երկարությամբ և լայնությամբ: Ինչպիսի՞ն պետք է լինեին նրանք… Իհարկե, տափակ, ճի՞շտ է, ասենք, թղթի պես, օժտված միայն մակերեսով: Իսկ ի՞նչ եք կարծում, կկարողանայի՞ն արդյոք նրանք մեզ ընկալել: Կարծում եմ, դժվար թե… Հավանաբար, դու կկարողանայիր նրանց ականջին շշնջալ. "լսեք, ես էլ եմ այստեղ, ես՝ երեքտարածքայինս"… Նրանցից ոչ ոք, իհարկե չէր տեսնի քեզ՝ երեքտարածքայինիդ, իրենց երկու տարածքի մեջ: Բայց կգտնվեր նրանց մեջ մեկը, ով կլսեր քո ձայնն ու կասեր մնացածին. "Լսեք, ես լսեցի Աստծո ձայնն ու Նա ասաց ինձ, որ երրորդ տարածք էլ գոյություն ունի, որը կոչվում է խորություն": Ինչ խոսք, որ նրանք կսկսեին օգտագործել այդ հերթական տարածքն իրենց համար՝ ինչու՞ չօգտվել հերթական տարածքից… Բայց, պատկերացրեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարելի է օգտագործել խորությունը, եթե քեզ ընկալելի են միայն երկարությունն ու լայնությունը: Պարզ է, ինչ էլ որ անես, ինչպես էլ փորձես օգտագործել, միևնույն է, ստանալու ես կամ երկարություն, կամ էլ՝ լայնություն… Հիմա վերադառնանք մեզ՝ երեքտարածքայիններիս: Մեկը մեր ականջին ասել է, որ այլ՝ չորրորդ տարածք էլ գոյություն ունի, որի անունն է. ժամանակ: Եվ անմիջապես, լսելով այդ, մենք սկսում ենք օգտագործել մեր այդ նոր լսածը… մեր հասկացածով: Մեր սովորության համաձայն /էլ ինչպե՞ս կարելի է վարվել տարածքի հետ/, իսկույն տեղադրում ենք նրան երկու կետերի մեջ, ինչպես առաջին երեքին, ստանալով մեզ քիչ թե շատ հասկանալի ինչ-որ բան, ինչը, շատ հնարավոր է, ոչ մի կապ էլ չունի իրական "ժամանակ" տարածքի, հասկացողուրյան հետ: Բայց մենք գոհ ու երջանիկ ենք նրանով, ինչ ունենք. Ա կետից՝ Բ կետը, այսօրվանից՝ երեք տարի առաջ կամ ութ հազար տարի հետո, Երևանից՝ մինչև Փարիզ կամ Մարս… և այլն: Կարծում եմ, հասկանալի՞ եմ խոսում… Բայց այս չորրորդ՝ մեր հասկացած ձևով, - ժամանակ-տարածքը, այդպես էլ վերացական մի բան մնաց իրականում մեզ համար /չնայած մենք այդ կարծիքին չենք/, քանի որ, երբ փորձում ենք սկսել այս չորրորդ գիծ-տարածքն այն նույն կետից, որից սկսել ենք առաջին երեք տարածքները… ինչ-որ չի ստացվում… Ստացվում է, որ մեր պատկերացրած ժամանակը իրական ժամանակ-տարածքը չէր… Ինչպես նաև, այն երկտարածքային արարածի համար իրական խորություն չի կարող հանդիսանալ իր պատկերացրած խորություն-տարածքը: Եթե դու հանկարծ այն երկտարածքային արարածներից մեկին ճկույթիդ եղունգով պոկես իր մակերեսային վիճակից, նա անմիջապես կվերանա իր երկտարածքային եղբայրների համար: Բայց նա ինքը չի վերանա իրականում, քանզի իսկույն կհայտնվի արդեն երեք տարածքի մեջ և անմիջապես ձեռք կբերի իրական խորություն: …Հիմա պատկերացրու, որ քեզ ինչ-որ մեկը պոկի քո երեքտարածքայնական աշխարհից ու գցի իրական չորստարածքային աշխարհ… Ահա, թե ինչի մասին է մայաների ասած "ժամանակների վերջը": Հ.Գ. Ավելացնեմ, որ ասում են, որ չորրորդ՝ ժամանակ-տարածքն ընդամենը մի կամուրջ է հանդիսանում մեզ համար, մեզ անմիջապես հաջորդ՝ հինգերորդ տարածք տանող, որի անունն է. Լույս:
Խորհուրդ կտայի դիտել նաև այս տեսանյութը՝ Конец электричества 2012 http://video.yandex.ru/users/arni-raj/view/1808/#
Եթե տեղյակ չեք Մայաների քաղաքակրթության պատմությանը, պենք չե հեգանքով մոտենալ… Կգա ժամանակ նույն հեգնանքով կխոսեն նաև Ղուկասի ավետարանի 13 « ժ գ » գլուխի վերաբերյալ Իսկ ի՞նչ վերաբերվում է 2012թ դեկտեմբերի 21 սպասվելիք Աշխարհի վերջին, ապա նման բան մենակ կարող է լինել գեր պետությունների ձեռքերով: Նրանք որևէ բան նախաձեռնելուց առաջ մտացածին տեղեկություններ են տալիս, ապա իրագործում
Մայաների օրացույցը կանգ է առել թանաքը վերջանալու պատճառով : Իսկ եթե որևե մեկը ցանկանում է կարդալ վկայությունը այն մասին թէ երբ , ինչպես և ով է տեղյակ դրա մասին թող կարդա Ղուկասի ավետարանի 13 « ժ գ » գլուղը ամբողջությամբ , բոլոր հարցերի պատասխանները այնտեղ են :
www.bavaria-munchen.do.am