Այսօր իմացա որ Ադրբեջանից ֆեյսբուք մտնելիս ի լռե ֆեյսբուքը ադրբեջաներեն լեզվով է բացում (կայքը՝ http://az-az.facebook.com/ ) Ափսոս որ հայերեն թարգմանությունը դեռ պատրաստ չի։
Հետաքրքիր է որ www.google.am և www.google.az կայքերում առաջարկվում է նաև ռուսերեն տարբերակը, իսկ www.google.ge կայքը միայն վրացերեն է։
Գմայլի ձախ ներքևի անկյունում միշտ կա "invite a friend" դարակը որտեղից դուք կարող եք ձեր ընկերներին հրավիրել գմայլ։ Բավականին անպետք բանա, և իզուր տեղա զբաղեցնում համակարգչի էկրանին։ Վերջերս իմացա թե ոնց կարելիա այդ բանը հեռացնել։ Եթե ինքներդ ձեզ հրավեր ուղարկեք, այնքան անգամ մինչև որ բոլոր հրավերները սպառվեն, ապա "invite a friend"-ը ջնջվում է գմայլի ինտերֆեյսից։ Շատ օգտակար բանա։
Թուրքական «Զաման» թերթը տարածել է մի «լուր» ըստ որի Մել Գիբսոնը պատրաստվում էր Մուսա Լեռան 40 օրվա մասին ֆիլմ նկարահանել, սակայն ինչ-որ անհայտ թուրքական կազմակերպություն, «ԱՍՍԻՄԵԴ» անվամբ, էլեկտրոնային նամակներ է ուղարկում Մել Գիբսոնին, որտեղ խորհուրդ չի տալիս նրան այդ ֆիլմում ...