Բլոգի մեկնաբանություններ

  1. Սահակ-ի ավատար
    Չուկ, ուրեմն վերևի ձախ անկյունում բառեր փնտրելու տեղ կա, այնտեղ եթե գրես «export» բառը, կբերի բոլոր արտահայտությունները որոնք պարունակում են այդ բառը։

    Ի դեպ բոլորիտ ուզում եմ առաջարկել թարգմանության հետևյալ ձևը՝
    ուրեմն վերևի ձախ անկյունում գրում եք մի ինչ որ բառ որը հաճախ հանդիպում է, ու հետո թարգմանում եք բոլոր արտահայտությունները այդ բառով։ Բերեմ փնրվող բառերի օրինակներ՝
    posted
    post
    tagged
    tag
    over
    updated
    while («a while ago» հայերեն ո՞նց կլինի)
    recorded
    last
    created
    ....
    այս ձևով հնարավոր է արագ թարգմանել շատ քանակությամբ բառեր, և թարգմանությունը պահել consistent։
  2. Chuk-ի ավատար
    Մեջբերում Enipra-ի խոսքերից
    Չուկ, իրոք էնքան լավ բան կանես, որ միանաս: Հատկապես, որ արդեն մեծ փորձ ունես!
    Բայց աչքիս մի քիչ պետք ա ուղղություն ցույց տաք, որպեսզի ընդհանուր թարգմանությունը խայտաբղետ չստացվի:

    Օրինակ ո՞նց իմանամ, թե export բառը հիմնական տեղերում ի՞նչ ա թարգմանվել: Որտև ես ասենք կարող ա բռնեմ էսինչ արտահայտության մեջ իրան «Արտահանել» թարգմանեմ, բայց պարզվի, որ դուք այլ կերպ եք թարգմանել, ավելի դիպուկ բառով: Կամ Wizard-ը: Էնտեղ բառարան գտա, բայց շատ աղքատիկ էր:

    Այլ կերպ ասած ուզում եմ հասկանալ, թե թիմային աշխատանքը ինչ պրինցիպով ա կատարվում, ընդհանուր թարգմանությունը շատ խայտաբղետ չդառնալու համար:
  3. Enipra-ի ավատար
    Սահակ, հա, ես եմ:

    Չուկ, իրոք էնքան լավ բան կանես, որ միանաս: Հատկապես, որ արդեն մեծ փորձ ունես!

    Համ էլ արևմտահայերենը սկզբում էր շատ, քվեարկությունների արդյունքում մեծ մասը դուրս է մղվել, շատ քիչ է մնացել: Իսկ էդ քննարկումների մեջ խորանալն իմ կարծիքով նույնիսկ անիմաստ է. մեկ ա` ինչքան էլ ասես, համոզես, էլի կհայտվեն մարդիկ, ովքեր կսկսեն հակաճառել ու էդպես անընդհատ: Ավելի լավ է սուս-փուս թարգմանենք ու քվեարկենք:
  4. Ներսես_AM-ի ավատար
    հեհե չես տեսել հեչ «Գու մասիդ բան մը գրե»
  5. Սահակ-ի ավատար
    Ես ոչ մի արևմտահայերեն թարգմանություն չեմ նկատել ֆեյսբուքում, ամեն ինչ արևելահայերեն է։ Չեմ հասկանում թե մարդիկ ի՞նչ են քննարկում։
  6. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    հլա տեսեք ինչա կատարվում


    Գրառում #1

    Narek Avetisian (Russia)-ը գրել է25 June, 2009, ժամը 7:46-ին
    Խնդրանք մը արևմտահայերուն՝ մի՛ թարգմանեք Ֆեյսբուքը արևմտահայերեն։ Հայաստանի պետական լեզուն արևելահայերե՛նն է։






    Գրառում #2

    Karnig Dukmajian-ը գրել է30 June, 2009, ժամը 18:28-ին
    Իսկ մեր սեփական լեզուն արեւմտահայերէնն է: Մինչեւ աւելցուի արեւմտահայերէնի տարբերակ, բոլորս ազատ ենք որեւէ բարբառով թարգմանել Ֆէյսպուքը: Յիշենք որ Ֆէյսպուքի սոյն թարգմանութեան գործընթացը վերնագրուած է ՀԱՅԵՐԷՆ, ոչ արեւելահայերէն, ոչ ալ արեւմտահայերէն:

    Ես արդէն նամակ յղած եմ Ֆէյսպուքի, խնդրելու համար յատուկ արեւմտահայերէնի տարբերակի ստեղծումը: Եթէ կը նախընտրէք սոյն թարգմանութիւնը մնայ արեւելահայերէնի յատուկ թարգմանութիւն կամ տարբերակ, կը քաջալերեմ ձեզ բոլորդ նման նամակներ ղրկէք Ֆէյսպուքի:
  7. Սահակ-ի ավատար
    մտի ֆեյսբուք

    հետո գնա http://www.facebook.com/translations/ էջը

    այնտեղ ընտրիր «հայերեն» լեզուն, ու սկսիր թարգմանել

    ես իմացա որ բավական է թարգմանել բառերի 70% տոկոսը որ ստեղծեն լեզուն անցնի «բետա» կարգավիճակի մեջ։ մենք հիմա 58%-ի վրա ենք, այնպես որ շատ պետք ա միքիչ էլ հուպ տանք հասնենք 70%-ի
  8. Chuk-ի ավատար
    Ես ֆեյսբուքից բում-բում եմ, չեմ օգտվել, երկու-երեք անգամ ուղղակի մտել եմ: Ձևն ասեք, միանամ թարգմանիչների խմբին, արագացնենք տեմպերը
  9. Սահակ-ի ավատար
    Էլ չեմ անի։

    Էնիպրա, Արփինե Գրիգորյանը դո՞ւ ես։

    Ի դեպ վրացերեն թարգմանությունը նույնպես ստացավ «օֆիցիալ» կարգավիճակ http://ka-ge.facebook.com/

    Մնացինք մենք։
  10. Enipra-ի ավատար
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Էտ ես եմ «թարգմանել»։ Ոնց էլ բռնացրել ես։ «book» թարգմանել եմ «knig da»։ Էդպես շատ բաներ եմ արել։

    Մեկ էլ լինումա որ ճիշտ եմ թարգմանում, բայց օգտագործում եմ հայերեն տառեր լատիներենի փոխարեն, օրինակ լատիներեն «ու»-ի փոխարեն օգտագործում եմ հայերեն «ս»։ Էտ բանը հնարավոր չի բռնացնել եթե կոմպի վրա հայերեն ֆոնտերա տեղադրված։
    Բայց իրոք, իմաստը ո՞րն է, Սահակ ջան: Իրենք էլ մի պահ մի քանի հոգով ոգևորված աղավաղում էին մեր թարգմանությունը, որը առանց էդ էլ դանդաղ է առաջ գնում, իրենցինից որ հաստատ դանդաղ: Չգիտեմ` առաջինը որ կողմն է սկսել, բայց երեխայություն է, ինձ թվում է, կներես: Ես ստիպված իրենցից մի քանի հոգու անձամբ նամակ եմ գրել, որ դադարեցնեն:
  11. Ռուֆուս-ի ավատար
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Էտ ես եմ «թարգմանել»։ Ոնց էլ բռնացրել ես։ «book» թարգմանել եմ «knig da»։ Էդպես շատ բաներ եմ արել։

    Մեկ էլ լինումա որ ճիշտ եմ թարգմանում, բայց օգտագործում եմ հայերեն տառեր լատիներենի փոխարեն, օրինակ լատիներեն «ու»-ի փոխարեն օգտագործում եմ հայերեն «ս»։ Էտ բանը հնարավոր չի բռնացնել եթե կոմպի վրա հայերեն ֆոնտերա տեղադրված։
    Իսկ ինչու՞: Սա բարբարոսություն է: Պատկերացնու՞մ ես մեր վիճակը, եթե իրենք էլ մեր թարգմանությունը նման ձևով այլանդակեին: Թողեք, թող իրենք իրենց համար բզբզան, մենք էլ մերը թարգմանենք...
  12. Սահակ-ի ավատար
    Էտ ես եմ «թարգմանել»։ Ոնց էլ բռնացրել ես։ «book» թարգմանել եմ «knig da»։ Էդպես շատ բաներ եմ արել։

    Մեկ էլ լինումա որ ճիշտ եմ թարգմանում, բայց օգտագործում եմ հայերեն տառեր լատիներենի փոխարեն, օրինակ լատիներեն «ու»-ի փոխարեն օգտագործում եմ հայերեն «ս»։ Էտ բանը հնարավոր չի բռնացնել եթե կոմպի վրա հայերեն ֆոնտերա տեղադրված։
  13. Ռուֆուս-ի ավատար
    Հլը մտեք ադրբեջանական Ֆեյսբուքի գլխավոր էջ ու նայեք սեռի ընտրման դաշտում ինչ ա գրած

    Ինչ-որ մեկը ղժժացել ա ադրբեջանցիների վրա
  14. Ներսես_AM-ի ավատար
    Սահակ ջան երբ Հայերենն էլ հասնի Բետա տարբերակ մերն էլ կլինի
  15. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    մի ժամանակ ֆեյսբուքում Հայերը քյալլա էին տալիս, թե որ մի հայերեննա ճիշտ. բոլսահայերենը, թե Հայաստանի հայերենը։ Էդպես որ գնաց, մենք հաստատ ճապոներեն կխոսենք, որ ֆեյսբուքը հասկանանք։
  16. Norton-ի ավատար
    Դե հավանաբար Վրաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատանքներ էն տարել այդ ուղղության: Ինչքան էլ չլինի թշնամական պետություններ էն:
  17. Ռուֆուս-ի ավատար
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    էսօր 50 հատ էլ նվիրեցին։ Անիմաստա ուրեմն հրավերներ սպառելը։
    Հա, ես դա շուտվանից գիտեի, նույնիսկ երբ մի քանի հրավեր ես օգտագործում, որոշ ժամանակ անց հրավերներիդ քանակը նորից թարմացնում են: Հրավերները Գուգլի էն սկզբներում էր շատ օգտակար, երբ գրանցվելը հնարավոր էր միայն հրավերների միջոցով, իսկ հիմա անպետք բան ա...

    Ավելի ճիշտ է Գուգյլին նամակ գրել ու խնդրել, որ էդ անտերը անջատելու հնարավորություն տան...
  18. Սահակ-ի ավատար
    էսօր 50 հատ էլ նվիրեցին։ Անիմաստա ուրեմն հրավերներ սպառելը։
  19. Սահակ-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Վայ։ Փաստորեն, հենց սպառվում են հրավերները, նոր պարտիա ա գալիս, հա՞, թարմ–թարմ։
    Հա։ Էսօր էտ 50 հրավերնել սպառեցի, նորից կորավ էտ բանը։ Հիմա սպասեմ տենամ ինչա լինելու։
  20. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    ինձ շատ էր ջղայնացնում։

    էսօր էլ ավելի շատ ջղայնացա՝ գուգլը էսօր ինձ «նվիրեց» ևս 50 հրավեր։ Նենց որ հիմա նորից այդ բանը հետ եկավ
    Վայ։ Փաստորեն, հենց սպառվում են հրավերները, նոր պարտիա ա գալիս, հա՞, թարմ–թարմ։