Այստեղ ամենաանկապ մտքերս են լինելու
Հայաստանում դժվար է գտնել մի մարդու, ում հետ եթե նստես ու սկսես հերթով նշել ծանոթներիդ ու ծանոթներիդ ծանոթներին, ընդհանուր ծանոթ չգտնեք: Շատ փոքր է, հո զոռո՞վ չի: Արդեն մի քանի շաբաթ է մի նոր հիմնարկում եմ աշխատում: ԿՏԱԿ (Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն): ...
Երեսուն-երեսունհինգ տարեկան տղամարդը երթուղային տաքսի մտնելուն ու իր մեծ չափերի շնորհիվ կողքի նստածներին ֆիզիկական ճնշման ենթարկելուց հետո (նստեց վերջին շարքում՝ միակ ազատ տեղը), որոշեց, որ մյուս ուղևորները փափագում են լսել իր զրույցները: Տղամարդն անմիջապես հանեց բջջային ...
Այսօր ակումբի հերթական հանդիպումն էր, հանդիպման հիմնական առանցքը խեցգետինը ու գարեջուրը: Ու թեև դեռևս չգտանք թե ինչու սարսափելի հիվանդությունն ու համովագույն կենդանին նույն անունն ունեն (ՌԱԿ), մի հարցում, կարծում եմ, բոլորս համաձայն էինք. գարեջուրը (պիվա) հրաշալի ըմպելիք է: ...
Նոր պատահական «հայտնաբերեցի», որ Google-ը հայերենի հարցում «խելոքացել է»: Այսպես, որոնում եմ «Ալիանս» բառը, բերում է նաև «Ալյանս»-ով արդյունքները: Որոնում եմ «հոսկ» բառը, բերում է «հոսք» բառի արդյունքները: Որոնում եմ «նոթեփադ», բերում է «notepad» բառի արդյունքները: Հիմա խնդրանք. եթե ունեք ինֆորմացիա, թե այս նորամուծությունները երբվանի՞ց են գործում (գուցե նորամուծություն ...
Աշխատանքի էի գնում, ճանապարհին երկու տղա մոտեցան, մոտավորապես երեսուն տարեկան. - Բարի օր, ախպեր: - Բարև: - Ապեր, ստեարենք նիրյադի տեղ որտե՞ղ կա: - Ինչի՞ տեղ: - Ապեր, դե նիրյադի էլի: - Էդ ո՞րն ա: - Ախպեր, դե էն որ ինտերնետ են մտնում էլի: