Առանց կատեգորիայի գրառումներ
Ռուսերեն եւ անգլերեն քնությունները Նելլին 10 միավոր ստացավ, այսինքն գերազանց: Հունիսի 3-ին եւ 5-ին էլ հայոց լեզուն եւ մաթեմատիկան պետք է հանձնի: Իսկ վաղը դաշնամուրի քնությունն է: Հաջողություն եմ մաղթում: Այսօր Նելլին առաջինը վերջացրեց քնությունը, եւ մինչեւ վերջ դպրոցում ...
Թարմացել է 22.05.2009, 14:54 ըստ [ARG:5 UNDEFINED]
Արդեն գրքերը հանձնում են: Հավատս չի գալիս՝ եւս մի ուսումնական տարի գլորեցինք: Թե ինչպես ավարտեցին այս տարին, կերեւա քնություններից հետո: Երեխաների պես սրտի թրթիռով եմ սպասում ամառվան: Ո՜նց եմ սիրում ԱՄԱՌԸ: Էլ ո՞վ է սիրում...
Բոլորովին տրամադրություն չկա
Է՜, այսօր դրսում այնքան վազեցին, քրտնեցին… վերջը ի՞նչ է լինելու; Մի տեսնեիք փոքրիկ Սպարտակը ո՜նց է ֆուտբոլ խաղում, ընդհամենը 2տարի եւ 3ամս. է: Դե իհարկե, առանց խնդիրների հնարավոր չէ… Սամվելի ջերմությունը բարձրացավ 38-ի, կոկորդը ցավում է; Հետաքրքիր է, կա՞ երեխա, որը ոչ ...
Հաճախ եմ լսում կողքից ակնարկներ, որ մեկ, կամ երկուսից ավելի երեխա ունենալը շատ դժվար է: Բայց դա այդպես չէ: Նրանցով կյանքն ավելի հետաքրքիր է դառնում՝ քոլեջ, դպրոց, ինստիտուտ, ամուսնություն, եւ այլն... Այս ամենը ոչ թե մեկ, այլ միանգամից 3 երեխաների համար: Բա հետաքրքիր չէ՞: Քանի փոքրիկ կա տան մեջ, այնքան էլ սիրող սիրտ կա, ավելի ուրիշ ի՞նչ կա ջերմացնող օջախը:
Թարմացել է 09.05.2009, 23:21 ըստ [ARG:5 UNDEFINED]