Բլոգի մեկնաբանություններ

  1. einnA-ի ավատար
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից
    Չեմ կարծում, իմ դեպքն ուրիշ է
    Բոլորինն էլ ուրիշ է լինում
  2. Դեկադա-ի ավատար
    Ես էլ կարոտեցի... կապույտ համազգեստները, որոնք հատուկ Մոսկվայից էին բերվում: Դասարանցիներիս կարոտեցի... էնքան ենք հիմարություններ արել: Անգամ մի անգամ կատու էինք բերել դասարան ու պահել պահարանում: էտ խեղճը դասի կեսին մլավոցը գցել էր, ստիպված եղանք դուրս թողնել՝ ինչով էլ առաջացրեցինք ուսուցչուհու զայրույթը: Ի դեպ հենց նույն ուսուցչուհին մեզ միշտ մեղադրում էր « լավ» ապրելու մեջ նշելով, որ չենք տեսել պատերազմ, սով... տեսնես հիմա ինքը հիշո՞ւմ է իր ասածները ու արդյոք գիտի՞ թե մեզնից ով ինչ ճակատագրի արժանացավ...

    Մեկ էլ միշտ հիշում եմ հացակոտլետները... մինչեւ հիմա դրանց նման համեղ կոտլետներ ոչ մի տեղ չեմ կերել...10 կոպեկ արժեր... միշտ տղաներն էին մեզ հյուրասիրում եւրեւի հենց էտ պատճառով էլ համեղ էին...
  3. One_Way_Ticket-ի ավատար
    Եվրոպա գնալու մտադրություն ունեմ
    Բայց հետագայում էլ հին անձնագիրս ցույց եմ տալու, որ տեսնեն, որ լավ-լավ վիզաներ եմ ունեցել, և ինձ կարելի է վստահել: Պարսկաստանի վիզայի էջը հո չեմ պոկելու Չնայած սենց խոսում եմ, իրականում գուցե դրան այդքան շատ ուշադրություն չեն դարձնում:
  4. Լուսաբեր-ի ավատար
    Վերջը կարմիր դիպլոմ ստացա և այն իր կարևոր, բայց և մոռացված տեղը գտավ դարակներիցս մեկի մեջ
  5. Լուսաբեր-ի ավատար
    Ես մի տարվա մեջ, թե Եվրոպա կամ ԱՄՆ չես գնալու, շտապիր Պարսկաստան, մեկա մյուս տարի անձնագրերը կփոխվեն վիզաներն էլ չեն երևա
    Տենց բախտի բան մեկ էլ եսիմ երբ լինի )))))
  6. One_Way_Ticket-ի ավատար
    Վրաստանում հետաքրքիր տեղեր շատ կան, գուցե օրերից մի օր էլի գնամ
    Պարսկաստանն էլ է անշուշտ հետաքրքիր երկիր, սակայն պարսկական վիզան առանց այդ էլ "ճ" կարգի համարվող հայկական անձնագրում լրացուցիչ հարցեր է առաջացնելու եվրոպացիների և հատկապես ամերիկացիների մոտ: Դե արի հետո էդ պարանոիկներին ապացուցի, որ ահաբեկիչ չես
  7. Լուսաբեր-ի ավատար
    Ահամ, ուղղակի սկզբում ցանկանում էինք Իտալիա գնալ, դե շենգենյան էր հարկավոր դրա համար: Բայց որ քաշքշուկի մեջ պետքա ընկնեինք, մենք էլ էտքան ժամանակ չունեինք էլ առանց վիզայի հարմար տեղ գտանք ու ընդհանրապես չենք փոշմանել.. Իտալիա ա էլի էն, որչ աղվեսի դունչը չի հասնում...
    Բլոգդ միշտ կարդում եմ ու նենց տեղեր կան, որ մտքովս չէր անցնի, որ կարելիա գնալ, հիմա ցանկություն կա: Մանավանդ վերջերս Վրաստանի մասին գրածդ: Մի անգամ էլ Պարսկաստան գնա տեսնենք էնտեղ ինչ կա բայց լուրջ
  8. Լուսաբեր-ի ավատար
    Մեջբերում Arm.girl-ի խոսքերից
    Ոնց եմ քեզ հասկանում...
    Չեմ կարծում, իմ դեպքն ուրիշ է
  9. einnA-ի ավատար
    Ոնց եմ քեզ հասկանում...
  10. One_Way_Ticket-ի ավատար
    Լուսաբեր ջան, նախկին բոլոր Խորհրդային երկրները, բացի Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Թուրքմենստանից, հիմա էլ կարող ես հանգիստ, առանց վիզայի այցելել :-)
    Իսկ շենգենյան վիզաների մասին ես հնարավորինս մանրամասն գրել եմ իմ բլոգում, եթե հետաքրքիր է, կարդա:

    Ղրիմ ես էլ եմ ուզում մի անգամ հարմարեցնել, այցելել: Ուկրաինայում ուր ասես եղել եմ, բայց Ղրիմում չեմ եղել:
  11. A.r.p.i.-ի ավատար
    Թող էդ հուսադրողներից մեկն էլ ես լինեմ էլի, ախր չգիտեմ ոնց ասեմ,ոչ էլ կարամ բացատրեմ,բայց իրոք զգում եմ, որ լավա լինելու, զգում եմ չի գնալու:
  12. Լուսաբեր-ի ավատար
    Որ էտ հույսն էլ չլիներ, ի՞նչ կանեինք...
  13. Արևհատիկ-ի ավատար
    Ես էլ եմ տենց, բայց դե քո կարգավիճակը ուրիշ ա: Հուսանք մի ելք կգտնվի
  14. Լուսաբեր-ի ավատար
    Բա չասեցի է, վերջը գնացինք Ղրիմ.
    Ոչ մի տուրիստական ընկերության չդիմեցինք, մի կին/ Տատյանան/ գտանք էնտեղ ապրող, որի մոտ իմ վիրտուալ ուկրաինացի ընկերը հանգտացել էր: Համարը մնացել էր մոտը, տվեց, զանգեցինք, պայմանավորվեցինք, որ ծովափին մոտ տուն ենք ուզում, ոչ թե տնակ կամ հյուրանոցային համար: Պարզապես բնակարան՝ բոլոր հարմարություններով ու բանալիով ու պատկերացրեք գտնվեց այդպիսի տուն:
    Էտպես, մնալու տեղը ունեինք, մնում էր տոմս առնել, ճամփրուկները հավաքել ու գնալ: Հենց տենց էլ արցինք: Մեր գլխու վեր կացանք ու .... գնացինք...
    Ինքնաթիռի ժամանման սպասասրահից սկսվեց էլ ավելի հետաքրքիր արկածային ուղևորություն դեպի ծովափյնա քաղաքներ, բայց թե ինչպես օդանավակայինց մինչև քաղաք հայ տաքսիստը մեզ խաբեց կամ, թե ինչ էր սպասվում այդ քաղաքից էլ վարձակալված բնակարան մեկ այլ տաքսիստի հետ հասնելը դրա մասին մի ուրիշ անգամ...
    Արժե գնալ էնտեղ հանգստանալու: Հրաշք բնություն ունի՝ լեռներ, դրանց հաջորդող խիտ անտառներ, անտառներից անմիջապես կտրվում ու անցումա կատարվում ծովափերին ու փիրուզագույն, տեղ-տեղ կապույտ ծովը՜: Շատ կան պատմամշակութային կոթողներ՝ բերդեր և ամրոցներ,, հունական և արևելյան ոճով կառույցներ: Մի տեսակ ոնց-որ արևելքի ու արևմուտքի ճարտարապետությունը էնտեղ խառնված լինի իրար: Իսկ ափով մեկ ժամանակակից հյուրանոցներ ու քոթեջներ են: «Ժամանակակից» հանգստի սիրահարների համար բազմաթիվ զվարճանքների կենտրոններ կան, էլ չեմ ասում, որ ամեն օր ինչ որ հանրահայտ մարդու համերգ է լինում Յալթայում, բազմաժանր կրկեսներ, դելֆինարիա, ամենամեծ եվրոպական ակվարիումը Ալուշտայում, դիսկոտեկներ, մեծ խաղահրապարակներ հեծանվի սիրահարների համար և այլն, և այլն....
    Բնակչության հիմնական կազմը ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, թուրքեր և բնականաբար հայեր, որոնք իրենց էլի չեն կորցրել ու լավ բիզնես են անում, հատկապես ամառային սեզոնին
    Հանգիստը Ղրիմում շատ թանկ հաճույք չի: Նորմալ կարելիա տեղավորվել երկու անձի համար ունենալով մինչև 700-800 հազար դրամ: Դրա մեջ և ինքնաթիռի տոմսերի արժեքնա և բոլոր մնացած ծախսերը: Եթե իհարկե մեր տարբերակով գնաք: Տուրիստականով գնալիս երևի ավելի թանկ կլինի:
    Թարմացել է 27.04.2010, 14:13 ըստ [ARG:5 UNDEFINED]
  15. Լուսաբեր-ի ավատար
    դրա համար արդեն անհամբեր սպասում ենք իրեն
  16. Cassiopeia-ի ավատար
    Երեխեն լցնում ա մենակությունը, ու ավելի գեղեցկացնում այն:
  17. Բարձրահասակ-ի ավատար
    Լուսաբեր ջան, մեր մոտ կարմիրի և կապույտի մեջ էր ընտրությունը:
    Կարմիր գույնը, ամեն դեպքում, ձգում է:
  18. Լեո-ի ավատար
    Լուսաբեր ջան, իրոք երբեմն երազանքի իրականանալու մասին երազելը ավելի հաճելի է, քան հենց բուն երազանքի իրականանալը...
  19. Apsara-ի ավատար
    Պարզա, բայց զարմանալի է, որ արդեն իսկ տուրիստականում չեն համաձայնվում, ասա այ մարդ ձեր ինչ գործ, դուք մեզ փաթեթը վաճառեք, մենք դեսպանատանը մեր գնալ-մնալու հարցերը կլուծենք:
    Չնայած երև Թուրքիան էլ վատ տեղ չի, չգիտեմ, չեմ եղել: Բայց եթե մինչ հիմա ոչ մի վիզա անձնագրում չեք ունեցել, ուրեմն կարող եք Թուրքիայից էլ սկսել
  20. Փոքրիկ-ի ավատար
    Լուս, բայց Թուրքիան վատ տեղ չի հանգստանալու համար.... հրաշք սիրություն ունի էէ... Անթալիա