Բլոգի մեկնաբանություններ

  1. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում Ագնի-ի խոսքերից
    հարգելի Մինիստր Դուք գոնե մի ելք կարո՞ղ եք նշել մեր իրականությունը ավելի լավը դարձնելու համար թե ուղղակի արտահայտվում եք ,որ ճնշումը չբարձրանա:
    Ես եմ կարող: Կարող եմ նշել միակ ու ամենալավ ելքը. դիմացինիդ հետ վարվիր էնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեին: Վերջ, սրանից էն կողմ ճշմարտություն չկա:
  2. ministr-ի ավատար
    Տենց եմ զգացել
  3. Chuk-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Հա բայց սովետի ժամանակ տենց չէր...
    Քեզ ո՞վ ա տենց բան ասել
  4. ministr-ի ավատար
    Հա բայց սովետի ժամանակ տենց չէր...
  5. Dayana-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Դրանցից ավելի բարբարոս ցեղ երևի չկա, համենայն դեպս հաստատ առաջին հնգյակում են: Բայց դե մեկ մեկ մտածում եմ տեսնես ինչի տենց արեցին... էն էլ նման ձևով: Հետո կարդում եմ թե Ռուսաստանում ինչ են անում... Հետո տեսնում եմ խանութից "պրիտիժի համար" ապրանք տանողներին ու դրանով հպարտացողներին, ու...
    Էդ ամեն ինչը մեր "վարի գնացած" գենետիկ կոդից ա, որը ժամանակի ընթացքում, բայց շատ երկար ժամանակի, ու մեծ աշխատանքի դեպքում, շատ մեծ, էնքան մեծ, որի արդյունքում էվոլյուցիա պիտի լինի՝ կուղղվի:
  6. ministr-ի ավատար
    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Մեղք մեծ բաժինն էլ հենց էդ թուրքերինն ա էլի ձյաձ...
    Դրանցից ավելի բարբարոս ցեղ երևի չկա, համենայն դեպս հաստատ առաջին հնգյակում են: Բայց դե մեկ մեկ մտածում եմ տեսնես ինչի տենց արեցին... էն էլ նման ձևով: Հետո կարդում եմ թե Ռուսաստանում ինչ են անում... Հետո տեսնում եմ խանութից "պրիտիժի համար" ապրանք տանողներին ու դրանով հպարտացողներին, ու...
  7. ministr-ի ավատար
    Մեջբերում Ագնի-ի խոսքերից
    վայ այս ինչ ֆորում եմ ընկել,բոլորը բոլորից դժգոհ են…հարգելի Մինիստր Դուք գոնե մի ելք կարո՞ղ եք նշել մեր իրականությունը ավելի լավը դարձնելու համար թե ուղղակի արտահայտվում եք ,որ ճնշումը չբարձրանա:Այ դրա մասին է պետք խոսել.Իսկ թուրքերին հասկանալ պետք չէ,նրանք հենց դրան էլ սպասում են ,թե հայերը սոցիալական ճգնաժամի պատճառով, երբ են ընկնելու հոգեբանական խորը ճգնաժամի մեջ ու սկսելու հասկանալ իրենց՝թուրքերին:
    Սաղ պետություննա դժգոհ դու ասում ես ակումբ
    Ելք? Էս պահին միակ ելքը որ տեսնում եմ ստեղից թողնել փախնելնա, Հայաստանից ու հայերից հեռու, հետո եթե էլի ինչ որ ելք տեսնեմ կարտահայտվեմ: Իսկ սոցիալական ճգնաժամը ստեղ կապ չուներ:
  8. Dayana-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից
    Արմին ջան դա համար էլ մեկ-մեկ թուրքերին հասկանում եմ...
    Մեղք մեծ բաժինն էլ հենց էդ թուրքերինն ա էլի ձյաձ...
  9. Ագնի-ի ավատար
    վայ այս ինչ ֆորում եմ ընկել,բոլորը բոլորից դժգոհ են…հարգելի Մինիստր Դուք գոնե մի ելք կարո՞ղ եք նշել մեր իրականությունը ավելի լավը դարձնելու համար թե ուղղակի արտահայտվում եք ,որ ճնշումը չբարձրանա:Այ դրա մասին է պետք խոսել.Իսկ թուրքերին հասկանալ պետք չէ,նրանք հենց դրան էլ սպասում են ,թե հայերը սոցիալական ճգնաժամի պատճառով, երբ են ընկնելու հոգեբանական խորը ճգնաժամի մեջ ու սկսելու հասկանալ իրենց՝թուրքերին:
  10. ministr-ի ավատար
    Արմին ջան դա համար էլ մեկ-մեկ թուրքերին հասկանում եմ...
  11. Dayana-ի ավատար
    Ուֆ, էլի եկան բարոյահոգեբանական, նեխած-փտած, բլահ, բլահ, բլահ... Նեխած փտածն արդեն մենք բոլորս ենք, մեր ամեն ինչով: Մարդ ենք ման գալիս, որ վրան մուննաթ գանք, անուն կպցնենք, անվանենք տհաս ու նման մի բան ու դեռ բարոյականությունից էլ պիտի խոսենք? Թարգեք: Լինի դա միայն Հայաստանում թե նաև դրա սահմաններից դուրս, մեկ ա, մեր մոտ դա խտացված է, ու էդ սահմաններից դուրսն էլ ենք մենք փչացնում: Գնում ենք մի կարգին երկիր, մեզ տուն են տալիս, թոշակ, որ սովից չսատկենք, թույլ են տալիս մի քիչ ապրել, իսկ հետո քաղաքացիություն ու բարեկեցիկ ապրելու հնարավորություն, իսկ մենք թքում ենք երեսին ու սկսում խանութից վերնաշապիկ գողանա, ուղարկել Հայաստանյան ծոնթներին, որ ծախեն, մեզ էլ փող ուղարկեն: : էդ չի բարոյական Հայաստանի զավակը?
    Ու ամեն ինչ չի, որ պետք ա քաղաքականացնել, պետք ա մի քիչ էլ փորձել պարզ, մարդկային ապրելակերպի սահմաններում ինչ-որ բան ուղղել:
  12. Norton-ի ավատար
    Ցավոք թունելի մյուս ծայրից լույս չի երևում, բայց շողեր ընկնումա:
    Շատ ես մանրացել Մինիստր ջան: Մյուս կողմից էլ համաձայն եչմ Չուկի հետ, որ նորմալա, այո լինում ես, բայց սա շատ վատ ազդակա, որ շատ արագ, շատ բաներ պետք է փոխվեն, բայց, որը տեղի չի ունենում: Նաև համաձայն եմ, որ սա անցողիկ երևույթա:
  13. ministr-ի ավատար
    Թող լինի բարոյահոգեբանական մթնոլորտ... ու ինչ, ելք երևում ա?
    Արտ ջան քո շառն ինչ պտի անի Հայաստանին հատուկ չի բայց ամբողջ աշխարհին էլ տենց մի հատուկ չի: Հայիթիում հիմա ավելի վատա: Միգուցե և գլոբալ երևույթներն են մեղավոր, դժվարը էս ամեն ինչի սկսվելն էր, իսկ կանգնեցնելը տենց հեշտ չի ...
  14. Chuk-ի ավատար
    Ուզում եմ պատասխանել, բայց որ պատասխանեմ, ստացվելու ա, որ «չնչին բանից թռնում եմ դեմքին»
    Ավելի լավ ա շառս քաշեմ գնամ. ուղղակի նշեմ, որ դա իրոք Հայաստանին հատուկ երևույթ չի, իրոք վերջին տարիներին հատուկ երևույթ չի: Պարզապես այս կամ այն տեղում այս կամ այն պահին ավելի սրվում ա, հետո ավելի փափկում ու դա կախված ա բազում գլոբալ երևույթներից, որոնցից մեկը Նորթոնը նշեց:
  15. Norton-ի ավատար
    Դա կոչվումա բարոյահոգեբանական մթնոլորտ: Վերլուծության հետ չէի ասի, որ համաձայն եմ, բայց որ Հայաստանում նեխած բարոյահոգեբանական մթնոլորտ է ու այն շարունակ միայն խորանում է, դա փաստ է:
    Փաստ է նաև, որ բոլորս շատ լավ հասկանում եմ խնդրի լրջությունն ու փոխելու անհրաժեշտությունը, բայց նախընտրում ենք քննարկել ածանցյալ բաներ:
  16. ministr-ի ավատար
    Ապեր սիրես չսիրես, բայց էսօրվա օրով մարդիկ մի չնչին բանից թռնում են իրար դեմքի, ու կապ չունի լավա ապրում թե վատ, իշխանությունա թե չէ, բոյովա թե կոլոտ... ու տենց: Սաղ աշխարհն ըտենց չի:
  17. Chuk-ի ավատար
    Ի՞նչ 20 տարի, ի՞նչ Հայաստան
    Ահավոր չեմ սիրում էս կարգի վերլուծությունները, ինչ-որ երևույթի անտեղի լոկալացումները: Սաղ աշխարհն ա էդպես: Ու միշտ:
  18. ministr-ի ավատար
    Արմին ջան, ավելի ահավոր բան ասեցիր: Փաստորեն 20 տարվա մեջ ազգի գենետիկ կոդը փոխվելա: Ատելությունը դառելա գեն, ու շատ դեպքերում դոմինանտ գեն:
  19. Dayana-ի ավատար
    Երեխաներին գենետիկ կոդով փախանցվել ա էդ անհանդուրժողականությունն ու "զոռբայությունը" ձյաձ, փոխել, լավացնել` դժվար թե ստացվի: Երեք ճանապարհ կա, ինչպես հեքիաթներում ` մնալ ու հարմարվել, սերվել ու դառնալ մեկը ատողներից, մնալ ու փորձել փոխել, մինչև սեփական երեխաները թողնել գնալու հնարավորություն կունենան, կամ ուղղակի թողնել ու գնալ, անպայման առանց հետ նայելու:
  20. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Էհ, Չուկ ջան, պատասխանիդ տողատակինը ասումա, որ եթե ես մութուցուրտ տարիներն եմ նկարագրել բողոքելով, ապա նաև կպել եմ Լևոնին ու որ դա սխալ է, որ ա իմ հակակրանքն է այդ մարդու նկատմամբ և այլն, բայց իրականում ես նկարագրել եմ այն ինչ տեսելեմ, ու հետո վերլուծելով հասկացել եմ, թե իչու են շատերը մինչև հիմա անճար նստած սպասում, թե երբ ա ամերիկայում գտնվող իրանց քեռու տղու քավորի տղեն պասիլկա ուղարկելու մեջն էլ մի հարյուր դոլլար: Իսկ ինչ վերաբերվում է ԽՍՀՄ-ին, ապա ես ցավոք շատ փոքր եմ եղել, նրանց իդեոլոգիաները անձամբ չեմ լսել ու այդ ոգով չեմ ապրել, բայց մտերմներիս պատմելով , ինչպես նաև այդ թվերին թարգմանած արտասահմանյան գրականությունը կարդալով /ի նկատի ունեմ թարգմանություններ, որոնց հեղինակները հանրահայտ չեն, թարգմանությունները անվորակ են/արտասահմանը նկարագրվել է ինչպես մի ... էհ բառեր էլ չեմ գտնում, որ ասեմ, բայց երեխեքի ասած՝ ՎԱՏ ՏԵՂ: Նրանց ապրելակերպը, բարքերը և այլն, չեմ կարծում, որ ԽՍՀՄ-ը այդքան թույլ քարոզչություն է ունեցել ու մարդկանց վրա հակառակ ազդեցությունն է թողել:
    Ոչ, Վարդ ջան, գրածիս տողատակերը կապ ուներ միայն ու միայն նրա հետ, որ այդ տարիների հետ կապելը մոլորություն է, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Ու իմ գրածի հետ Լևոն պապին կապ չուներ բոլորովին:

    Այդ երևույթը միանշանակ եղել է սովետի տարիներին, դրանով են ապրել Բիթլզի հայ երկրպագուներն օրինակ, արտասահմանյան գրականություն՝ լավ գրականություն կարդացողները (ես չգիտեմ թե դու ում ինչ ես հարցրել, բայց տեղեկացնեմ, որ մեր մոտ կարդում էին անգամ արտասահմանյան արգելված գրքերը): Ցանկը շարունակելու կարիք չեմ տեսնում, բայց կարող ես ինքդ էլ ավագ սերնդին հարցնել, թե ինչպես էին մասնավորապես ԱՄՆ-ի մասին վարդագույն «երազներով» ապրում, նույնը Ֆրանսիա, Անգլիա:

    Որ ԽՍՀՄ իշխանությունները ջանքեր չեն խնայել համոզմունք ստեղծելու, որ այդ երկրներում ահավոր է, դա փաստ է: Բայց հենց դա էլ նպաստել է այդ երկրների պատկերացումներում իդելականացմանը:

    Կրկնում եմ, 90-ականների դժվար պայմանները (ինչպես և հիմիկվա) գուցե նպաստել են, որ մեր այդ երկրներին ներքևից վերև նայելու պատկերացումը չփոխվի, բայց դրանք չեն եղել ստեղծողը: Ստեղծումը շատ ավելի հին է: Անգամ ոչ ԽՍՀՄ տարիներին: Ես ասում եմ ուղղակի, որ այդ տարիներին էլ է եղել:

    Իսկ համոզվելու համար կարելի է անգամ հայ գրականություն կարդալ