Սիրում եմ
վարդագույն ամպերով երկինքը,
նարնջագույն-վարդագույն մայրամուտը,
կանաչ առավոտը,
կանաչ առավոտվա սառնությունը,
կապույտ երկինքը,
կապույտ երկնքում ճախրող ճայերին,
արծաթափայլ ալիքները,
ալիքներում հնչող սպիտակ հնչյունները,
Սպիտակ լեռները ձմռան,
Ձմռան արևը կարմիր,
Կարմիր տերևները աշնան,
երկար արահետները ոսկեգույն,
մոխրագույն քամին հանդարտ,
հանդարտ մառախուղը դարչնագույն,
կաթիլները անձրևի մանուշակագույն
...