Բլոգի մեկնաբանություններ

  1. Rhayader-ի ավատար
    Դա պետք ա տեսնել)))
  2. Բարեկամ-ի ավատար
    ոչ պրոֆեսիոնալ ջրացատկը սպանեց )
  3. Rhayader-ի ավատար
    Վահիկ, քաղաքը հաստատ չի եղել: Հիսուսի՝ ծնունդով նազարեթցի լինելու ենթադրությունը ծնունդ ա առել նրանից, որ իրան անվանում էին Նազովրեցի, քանի որ այդ ժամանակ Իրսայելում գործող նազովրեցիների աղանդի անդամ էր: Ի միջի այլոց, հեչ բարի աղանդ չէր:
    Երբ որոշ փչաններ հորինում էին Աստվածաշունչը, նազովրեցիների աղանդն արդեն մոռացվել էր (Հիսուսի ժամանակով ինքն արդեն անկում էր ապրում) ու արդեն գոյություն ուներ Նազարեթ քաղաք: Դա արդեն լավ ուշ շրջանում էր: Հիմարները տարել-կապել են էդ քաղաքին: Հաշվի առ, որ ավետարանները հորինվել են էն ժամանակ, երբ իրանց հեղինակները վաղուց մահացել էին:
    Մարկոս. մ. թ. 68–73 թ. թ.
    Մատթեոս. մ. թ. 70–100 թ. թ.
    Ղուկաս. մ. թ. 80–100 թ. թ.
    Հովհաննես. մ. թ. 90–110 թ. թ., մեծամասնության կարծիքով այն կառուցվել է աստիճանաբար, այնպես որ կոնկրետ թիվ չկա:

    Ժամանակակից դպրությունն այս գործերը չի վերագրում ենթադրյալ հեղինակներին ու համարում է անանուն:

    Դրանից հետո ավետարանները փոխանցվել են բանավոր, մինչև դրանք, իհարկե, կանոնիզացվել են ու մտցվել Նոր Կտակարանի մեջ:
    Իրականում, իհարկե, ավետարաններն եղել են ավելի շատ: Եկեղեցին վերցրել է հենց այդ չորսը, քանի որ դրանք կիրառության մեջ էին առավել ազդեցիկ ու մեծաքանակ քրիստոնեական խմբավորումներում.
    Մեջբերում Լի Մ. ՄակԴոնալդ, «Քրիստոնեական Աստվածաշնչային Կանոնի Կազմավորումը» 1995, Էջ 116-ի խոսքերից
    Չնայած շատ քրիստոնյաներ համարել են, որ եկեղեցաժողովներն են որոշել, թե որ գրքերն են ընդգրկվելու աստվածաշնչյան կանոններում, առավել ճշգրիտ անդրադարձն առարկայի նկատմամբ ցույց է տալիս, որ ժողովները կանոնական ճանաչեցին այն գրքերը, որոնք արդեն հայտնի էին իրենց կիրառումից տարբեր վաղ քրիստոնեական համախմբություններում:
    Հետաքրքիր պատասխաններ է տալիս ավետարանների հետ գրեթե նույն ժամանակին վերագրվող "תולדות ישו" («Հիսուսի կենսագրությունը») գիրքը, որին ես կանդրադառնամ հաջորդ հոդվածում:
  4. Yellow Raven-ի ավատար
    Լավ ենթադրենք Հիսուսը չի եղել ու դա ուղղակի որոշ մարդկանց երևակայության արդյունքնա: Մի փոքր անմիտա թվում էն գաղափարը,որ իրանք կօգտագործեին մի քաղաքի անուն,որը այդ ժամանակ գոյություն չի ունեցել: Ինչի՞ համար: Իմաստը ո՞րնա դրա:
    Սթափ տրամաբանությամբ ուրիշ բացատրություն պետքա լինի սրան, կամ քաղաքը եղելա,ուղղակի պատմական թղթերում հիշատակումները չեն պահպանվել, կամ քաղաքի անվանումն վերացական նշելը ուրիշ նպատակ էր հետապնդում:
    Ամեն դեպքում հետաքրքիր էր...
  5. Rhayader-ի ավատար
    Մարդկանց էության մեջ ի սկզբանե մտած է սուբյեկտիվ չարի ու բարու հասկացությունը: Դա գալիս է նրա միջի կենդանուց՝ ինչը հաճույք է պատճառում, բարի է, ինչը ցավ է պատճառում՝ չարիք է: Դա աշխարհի կենդանական, ինչու ոչ՝ անասնական ընկալման բնական վիճակն է:
    Որոշ մարդիկ, դա գիտակցելով, որոշել են, թե հակառակն է ճիշտը՝ մասնավոր օրինակ են հուդայականությունն ու դրանից բխող կրոնները:
    Աշխարհի տեսանկյունից չարիք է այն, ինչ սպառնում է վնասել աշխարհի ամբողջականությանը: Բայց աշխարհն իր մեջ ներընդգրկող վայրում դա էլ բնական է:
    Ինչպես աշխարհի համար բնական, հաճախ՝ նույնիսկ անհրաժեշտ է կենդանի էակի մահը:
    Գիտակցության տեսանկյունից չկա չարիք ու բարիք ավանդական հասկացությունով: Այս մակարդակի վրա չարիք է այն, ինչ հակասում է էությանը: Դա այն չարիքն է, որ ինքներս ենք գործում: Սահմանափակելով, խեղաթյուրելով մեր էությունը, մենք հրեշ ենք ստեղծում ու նույնացնում այն մեր բնության հետ: Ու պայքարն արդեն տանուլ է տրված՝ մենք հարվածում ենք բնությանը, բռնանում ենք նրա վրա, բնությունը պայքարում է հրեշի դեմ, իսկ հրեշը մտրակով հարվածում է մեզ՝ արագացրեք:
    Ասա ինձ, արդյո՞ք աշխարհում կլիներ սադիզմ, եթե մարդիկ հնարավորություն ունենային առողջ արտահայտել իրենց ագրեսսիան:
    Ոչ, նրանք ագրեսսիան որակում են չարիք, ճնշում ու խեղդում՝ վուալյա, Հաննիբալ Լեկտոր:
  6. Չամիչ-ի ավատար
    Սատանան տանի, ախր շատ հետաքրքիր ես գրում:

    կա տիեզերական ուժ, որն արտահայտվում է ամեն ինչի մեջ, բայց հաստատ ոչ անհատականությամբ սահմանափակված էակ, որը զբաղված է առանց հաց նրբերշիկներ ոտողնէրին պատժելով: Այն շատ ավելի լայն է ու անտարբեր: Այն շատ ավելի բարձր է: Նրան ճանաչում ենք մեր հնարավորությունների չափով ու սովորում մեր օգտին ծառայեցնել նրա ասպեկտները:
    Անչափ նման է բուդդիզմի գաղափարախոսությանը, էլ ո՞նց չմտածեմ որ սատանիզմին անդամակցելը այլ նպատակներ է հետապնդում, չէ որ մեծ մասը միայն սատանա բառը լսելիս՝ բնազդաբար վախի զգացում են ապրում, դառնում կառավարելի: Միգուցե ազդեցիկ լինելու նորաձեվ տարբերա՞կ է:
    կամ էլ սատանիզմը ՝ մարդականց սատանայաֆոբիայից ազատելու նպատակ է հետապնդում: Այսինքն սատանիզմը հենց ինքը բացառում է սատանայի գոյությունը:

    Բնությունը գործում է երկբեվեռային սկզբունքով, ձախ աջ, վերեվ ներքեվ, սեվ սպիտակ, սառը տաք:Մեկը առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող, կխախտվի հավասարակշռության օրենքը:Հավասարակշռության օրենքին համապատասխան գոյություն ունեն նաեվ չարը եվ բարին: Բայց չարը ընդամենը լրացնում է բարուն, գոյություն ունեցող հավասարակշռության օրենքը չխախտելու համար: Այդ դեպքում մարդիկ ինչու՞ են այդքան ուզում ազատվել չարից:
  7. Rhayader-ի ավատար
    Քրիստոնեության մեջ նաև շատ են ուղեղ լվանալու, մարդկանց մանիպուլյացիա անելու միջոցները: Դրանից ելնելով ասեմ՝ քրիստոնեության նպատակներից մեկն այն է, որ խելոք մարդիկ հանգիստ նայեն, ինչպես են տականքները հիմարներին օգտագործում իրենց նպատակների համար:

    Ես վտանգ եմ տեսնում քրիստոնեության մեջ, որովհետև հիմարի ձեռքում այն նույնն է, ինչ նռնակը՝ կապիկի ձեռքում:

    Մի մոռացիր, քրիստոնյաներն էին մեքսիկայում հնդկացիներին խեղդամահ անում, երբ նրանք հրաժարվում էին հավատափոխ լինել: Մենք զրադաշտներին ենք մեղադրում՝ քրիստոնայաները մի քանի միլիոն իրենց հավատին հավատարիմ հնդկացի են խեղդել: Քրիստոնյա տերտերներն էին, որ Հալեպի շրջապատման ժամանակ օրհնեցին անհավատներին ուտելը: Քրիստոնյաներն էին, որ ասել են՝ «Սպանեք բոլորին, աստված մերոնքականներին կճանաչի երկնքում»: Քրիստոնյաներն էին, որ լափեցին ամբողջ հայկական նախաքրիստոնեական մշակույթը: Թե որքան արյուն թափվեց այդ ժամանակ՝ մենք երբեք չենք իմանա, որովհետև եկեղեցին ժամանակագրությունն իր վրա վերցրեց ու բնական է, որ իրեն վարկաբեկող բաներ չէր գրի:
    Նրանք դա կիրառեցին վերջին բամբասկոտ կնիկների նման՝ եկեղեցուն դեմ գնացած թագավորներին՝ Տիրանին ու Պապին սևացնելու համար:
    Քրիստոնեությունն է մեղավոր, որ արևմտյան երկրներում կանայք երկար ժամանակ ավելի քիչ հարգանքի էին արժանանում, քան տղամարդիկ: Քրիստոնեությունն է մեղավոր սեքսի վրա արևմտյան մշակույթներում առկա տաբուների համար:
    Ասել, թե ես դեմ չեմ քրիստոնեությանը, սուտ կլինի: Ես դեմ եմ քրիստոնեությանը: Ես ցանկանում եմ նրա ոչնչացումը: Պարզապես ընդունում եմ, որ քրիստոնյաների մեջ էլ կան հարգարժան մարդիկ, որոնց հետ շփվելն ինձ համար պատիվ է:
    Թե ինչպես և ինչու են քրիստոնեության մեջ հայտնվել լավ գաղափարներ՝ կարդա Վալոդի ոռի մասին իմ թարգմանությունը:
    Ինչ վերաբերում է սատանիզմին, այն մի իզմ է, որի իստական մասը կայանում է ինքնազարգացման ու ինքնակատարելագործման մեջ: Պատկերացրու՝ նիցշեականությանն ավելացված բավականին խոր օկկուլտային համակարգ, հումանիզմ ու էթիկա:
    Սատանիզմն իզմ չի, ու մի օր, ինչպես ասել է ԼաՎեյը, կդադարի սատանիզմ կոչվել: Երբ մարդիկ այն կհասկանան: Հասկանալ՝ չի նշանակում սատանիստ լինել, ճիշտ այնպես, ինչպես մարդը, հասկանալով նեյրովիրաբուժության սկզբունքները, այն չի անվանում կախարդություն, բայց նեյրովիրաբույժ էլ չի դառնում, որովհետև դա իրենը չի (ասենք, նա երաժիշտ է):
    Սատանիզմը մշակութային համակարգ է: Այն ունի իր սպեցիֆիկան ու սիմվոլիզմը, դրա համար էլ ինքնակատարելագործմամբ զբաղվող ամեն մարդ սատանիստ չի:
  8. Հայկօ-ի ավատար
    Չէ, ես լսում եմ : Քեզ, մյուսին, երրորդին: Ու միշտ փորձում եմ հասկանալ:

    Ուղղակի մինչև հիմա տպավորություն է ստեղծվել, թե դու դեմ ես ոչ թե կոնկրետ ֆանատիկոսական հայացքներ ունեցող մարդկանց, այլ քրիստոնեությանը ընդհանրապես, չնայած հասկանալի է, որ այդպես չի կարող լինել: Այնինչ՝ քրիստոնեական գաղափարները, զտվելուց, հեքիաթներից զատվելուց, մոլեռանդական տարրերից առանձնացվելուց հետո, կարող են շատ ու շատ լավը լինել և լավն են: Ասում եմ՝ որպես քրիստոնեական Աստծուն, ինչպես և բացարձակապես ոչ մի աստծու չհավատացող մարդ: Այն մարդկանց, որոնց դու կոչում ես «խաչապաշտներ» (եթե ճիշտ եմ հասկացել քո դիրքորոշումը, իսկ ես համոզված եմ, որ ճիշտ եմ հասկացել), ես էլ եմ դեմ: Ինկվիզիցիան ինչպե՞ս էր վարվում. մարդուն բռնում էին, ասում էին. «Քեզ բռնել ենք, հետևաբար դու մեղավոր ես, և քեզ պիտի այրենք խարույի վրա: Եթե անմեղ ես, ապա Աստված թույլ չի տա, որ դու այրվես: Եթե, այնուամենայնիվ, այրվես, ապա Աստված քեզ կտանի իր մոտ: Եվ ուրեմն՝ կրակ»: Այ սա զզվելի է:

    «Սատանիստության» գաղափարը ինձ համար անընդունելի է մի պատճառով, և այդ պատճառը նույնն է, ինչի համար ես չեմ ընդունում մնացած բոլոր «-իստությունները»: Ճշմարտությանը հետևելու և լավ բան անելու համար պարտադիր չէ «ինչորբանիստ» լինել: Ցանկացած «-իստություն» սահման է ու սահմանում:
  9. Rhayader-ի ավատար
    Հայկօ, «իմ խաչակրաց արշավանքը», ինչպես դու այն անվանեցիր, ուղղված է միայն այն «խաչապաշտների» դեմ (մի՞թե դուք կհամարեք, որ ես կփորձեի քննադատել, հեռու չգնանք, Արս83-ի կամ հենց Մոնկի հայացքները), որոնք պնդում են՝ «չկա աստված բացի Վալոդից ու Պետրոսը նրա մարդն է»:

    «Արա, ինչ կամենում ես, կլինի ողջ օրենքը»:
    «Սերն է օրենքը, սեր՝ կամքի ներքո»:

    -Ալիստեր Կրոուլի

    Պարզապես Արսի ու Մոնկի կողմից ես տեսնում եմ հարգանք զրուցակցի նկատմամբ, բանիմացություն ու պատրաստակամություն՝ վարել առողջ բանավեճ: Ինչը «խաչապաշտ» ու «կամիկաձե» կատեգորիաների տակ բնավ չի ընկնում:

    Հենց միայն այս անհատական մոտեցումը, որը ես դրսևորում եմ, բացառում է իմ արածը «վհուկների որս» կատեգորիայի տակ մտցնելը: Ես ընկեր ունեմ, որը հոգևորական է, Գալլիկոյի «Տոմասինայի» միջի տերտերն էլ մոտս մեծագույն համակրանք է առաջացնում:

    Բացի դրանից, հաշվի առ, որ եթե ես թվական գերակշռություն ունենայի, դա կստիպեր նույնիսկ «խաչապաշտներին» (հիշիր տերմինը, ես նկատի ունեմ խաչի սիմվոլիկան ֆետիշիզացնողներին) դադարեցնել իրենց «պատային» գրոհները: Ինչն ինքնին կդադարեցներ նաև իմ «խաչակրաց արշավանքը»:

    Հիմա ես պայքարում եմ միայն մի բանի համար. գոյության իրավունքի ճանաչման: Որ մարդիկ «սատանիստը» պիտակ չդարձնեն ու քթները չոլորեն սատանիստ տեսնելիս: Ոչ էլ վախենան:

    Միշտ ասել եմ, որ չկա միակ ճշմարտություն, ու ինչ ճշմարիտ է իմ համար, կարող է, ու ամենայն հավանականությամբ կլինի սխալ ուրիշի համար:

    Բայց գրեթե ոչ ոք չի ցանկանում ինձ լսել: Նույնիսկ դու: Ցավում եմ:
  10. Հայկօ-ի ավատար
    Ուրեմն սենց .

    Ոչ մի բան աբսոլյուտիզմի հացնել պետք չէ: Այո՛, կան քրիստոնյաներ, որոնք իրենց սրբազան պարտքն են համարում խարույկի վրա այրել անհավատներին, և կան սատանայապաշտներ, ովքեր կեսգիշերին կարող են իրենց կուռքին զոհաբերել կենդանի մարդու: Քրիստոնեության հիմնային գաղափարները շատ ավելի լավը և շատ ավելի խորն են, քան թե այստեղ ներկայացված ծայրահեղությունը, որոնց ես էլ եմ դեմ: Իսկ գաղափարի՝ մի քանի անհասկացողների հիմար ու սխալ մեկնաբանության պատճառով վարկաբեկել ամբողջ գաղափարն անընդունելի է: Կա լավը, և կա վատը: Ամեն տեղ: Եթե ես համոզված եմ, որ «սիրեցեք իրարը» կատարելապես ճիշտ սկզբունք է, դա դեռ չի նշանակում, որ մեքենայորեն ընկնում եմ «խաչապաշտ» ծաղրական կատեգորիայի տակ:

    Rhayader, դու ինձ համար այդ դեպքում բնավ ավելի լավը կամ ընդունելի չես, քան քո բնութագրած «խաչապաշտները»: Քանի որ երկու դեպքում էլ գերակշռողը հասկանալու ցանկության բացակայությունն է, անհանդուրժողականությունը, քարացած կարծիքներն ու, ինչու չէ, ֆանատիկոսությունը: Քո՝ «խաչապաշտների» դեմ ծավալած խաչակրաց արշավանքը ոչ պակաս քննադատելի է, քան միջնադարյան վհուկների քրիստոնեկան որսը: Որովհետև հիմքում նույն բանն է:

    Սիրեցեք իրար:
  11. Apsara-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Ես աստծո մասին մի քանի պատկերացումներ ունեմ: Առաջինն ընդհանուր-սատանիստականն է, ըստ որի՝ կա տիեզերական ուժ, որն արտահայտվում է ամեն ինչի մեջ, բայց հաստատ ոչ անհատականությամբ սահմանափակված էակ, որը զբաղված է առանց հաց նրբերշիկներ ոտողնէրին պատժելով: Այն շատ ավելի լայն է ու անտարբեր: Այն շատ ավելի բարձր է: Նրան ճանաչում ենք մեր հնարավորությունների չափով ու սովորում մեր օգտին ծառայեցնել նրա ասպեկտները:
    Երկրորդը հենց աստվածներն ու այլ առասպելաբանական արարածներն են, որոնց մասին ես նույն կարծիքին եմ, ինչ Նիլ Գեյմանը. եթե մարդ շատ հավատա մի բանի, այն ինչ-որ չափով իրական կդառնա: Եթե շատ մարդիկ հավատան, այն կուժեղանա:
    Քո պատկերացումը ՝առաջինը, շատ ավելի մոտ է ճշմարտությանը քան քրիստոնյա մարդկանց և այսպես կոչված հավատացյալների, որոնք կարծում են աստված մի հատ պապիկա վերևը նստած ու գրանցումա, թե իրանք ինչ ճիշտ ու սխալ արեցին, որ իրանք մեռնեն գիրքըբացելույա երեսներով տա
    կամ էլ հենց երկրի վրա պատժելույա և այլն և այլն
    միշտ զարմացել եմ մարդկանց սահմանափակ մտածելակերպի վրա:
    Բայց քո դիրքորոշումը որոշ չափով ինտուիծիվ, որոշ չափով հաղորդումը դիտելուց հետո հասկացա, որ շատ ավելի լայն է և ճկուն
  12. Rhayader-ի ավատար
    Ես աստծո մասին մի քանի պատկերացումներ ունեմ: Առաջինն ընդհանուր-սատանիստականն է, ըստ որի՝ կա տիեզերական ուժ, որն արտահայտվում է ամեն ինչի մեջ, բայց հաստատ ոչ անհատականությամբ սահմանափակված էակ, որը զբաղված է առանց հաց նրբերշիկներ ոտողնէրին պատժելով: Այն շատ ավելի լայն է ու անտարբեր: Այն շատ ավելի բարձր է: Նրան ճանաչում ենք մեր հնարավորությունների չափով ու սովորում մեր օգտին ծառայեցնել նրա ասպեկտները:
    Երկրորդը հենց աստվածներն ու այլ առասպելաբանական արարածներն են, որոնց մասին ես նույն կարծիքին եմ, ինչ Նիլ Գեյմանը. եթե մարդ շատ հավատա մի բանի, այն ինչ-որ չափով իրական կդառնա: Եթե շատ մարդիկ հավատան, այն կուժեղանա:
  13. Apsara-ի ավատար
    Պրիվետ, ասածիդ հետ լրիվ համաձայն եմ, ցավոք հիմա այդքան խաչապաշտները չեն ֆանատիկ ինչքան քաղաքականապաշտները:
    Ես սատանիստ չեմ, ոչ էլ խաչապաշտ կամ էլի տենց մի բան, բայց ինձ մի բան դզումա, որ դու աստծո գոյությունը չես ժխտում
    Թե սխալվում եմ՞
  14. Dorian-ի ավատար
    Ռայ, քելե պուպուլագովքը թող, անցի աստվածաքարկոծությանը հա՞, դա գոնե կարդալու ենթակա է :)
  15. Rhayader-ի ավատար
    Ախր ես նույնիսչ չեմ էլ գրել թե եսիմինչ մեծ ա է... մենակ նշել էի, որ էդ օրը խանգարում էր: Որ չափսը ոչ միշտ ա լավ:
    Որովհետև իրականում կնոջը բավարարելու համար վեց սանտիմն էլ ա հերիք, իսկ դրա չափսն ուրիշ կիրառում չունի էլ: Բայց մարդ կա՝ կոմպլեքսավորվում ա:
  16. Մարկիզ-ի ավատար
    Բայանդուր ջան, կոմպդ դու կամ մարմնիդ հատված է՞… Այ, եթե դու մի քանի օր շարունակ գրեիր. «Ախ՜, էսինչ լավ բիցեպսներ ունեմ, ջա՜ն, ամեն մեկը մի ֆուտբոլի գնդակ»… Էլի կասեի… Հասկացա՞ր…

    Բայց դե, կոմպը, ավտոն… Է, թե լավն ա, գովա… Դա ինքնագովազդ չէ…

    Իսկ ինչ վերաբերվում է ունենալ- չունենալուն: Ուրդու՞ց ինձ, ապեր: Տենց բաները մենակ քո պես տղերքին ա տված ունենալ… Էն էլ երկու մետրանոց:
  17. Rhayader-ի ավատար
    Ինչն է խոխմա, որ եթե ես գրեի, ասենք, կոմպիս մասին, ոչ մեկը սա ինքնագովասանք չէր համարի: Երևի նրանից, որ բոլորն էլ այստեղ կոմպ ունեն
  18. Rhayader-ի ավատար
    Ժամանակը ցույց կտա, Մարկիզ)))
  19. Մարկիզ-ի ավատար
    Ողբամ զ քեզ, հայոց աշխարհ: Ինչքա՜ն տափակ դեմք կա քո քարքարոտ լանջերին: Ամեն մեկը՝ մի անակոնդա, ամեն մեկը մի յեքյա դեմք…

    Բայանդուր ջան, էդ փոխած վերնագիրդ (պուպուլագովք) նշանակում է, որ էս բլոգը անձամբ քեզ ուղղված գովասանքների մասի՞ն է, թե՞ ,այնուամենայնիվ, մարմնիդ տարբեր հատվածների…
  20. Rhayader-ի ավատար
    դու էլ))) իսկապես լավ միտք տվեցիր: