Առանց կատեգորիայի գրառումներ
Երբեմն ուզում ես կիսվել մեկի հետ, բայց բոլորն ուրիշ տեղ են...
... Ուրախությունն արագ վազք բռնեց երակներով, ու չգիտեմ ինչպես կամ ինչու մտաբերեցի թե ինչպես մի անգամ մանկապարտեզում մի քանի հոգով, կախված մաշված պատուհանագոգից, զրուցում էինք` արմունկներով հենված պատուհանագոգին, մաշված կոշիկներով ոտքներս հատակից փոքր ինչ պոկած, ու ես նայում էի ներքև, շատ մոտիկ գտնվող գետնին, ուր շագանակակարմրավուն տերևներ էին թափված` լայն ու մեծ, գեղեցիկ կտրվածքով, թիթեռի թևերի պես... Աշուն էր:
Թարմացել է 04.08.2009, 04:26 ըստ [ARG:5 UNDEFINED]
Երկար ժամանակ է ես փնտրում եմ նրան: Այդ միայն թվում է, թե փախչում եմ, խույս տալիս, շրջանցում... Իրականում փնտրում եմ բոլոր նուրբ ու կոծկված ծակուծուկերում, նեղ ու հեղձուձիչ այն տեղերում, ուր վզարմատումդ ճնշումից թուլանում են ոտքերդ, թմրում ձեռքերդ, խշշում ականջներդ, ու հասկանում ...
Թարմացել է 21.07.2009, 12:10 ըստ [ARG:5 UNDEFINED]
Նրանք մտան` պատշաճ հագնված, մարդկանց նայեցին չնայելով, չբարևեցին: Աշխատում էին լուռ ու կենտրոնացած, կենտրոնացման մեջ` հաղթելու վեկտոր` ուղիղ, շիտակ, լրիվ, հավաք, ոչ մի մասնիկ թուլացում: Նրանք գիտեին ինչ են անում, թղթի ամեն կտորից գիտեին ինչ քաղեն: Իրավաբաններ էին:
Մի կին անցնում էր, կանգ առավ ու բարևեց: Ինչ ծանոթ էր դեմքը. գիտեի ես իրեն, հարյուր տարի հարյուր տարի առաջ: Ոտքը կախ է գցում ու սկսում հարցուփորձել` ոնց եմ, փոխվել եմ, միանգամից չճանաչեց, մազերս երկարել են, ու աղջիկս երկրո՞րդս է: Ստանդարտ փոխադարձ խոսքերով լղոզելով տեղ-տեղ անհարմար ...