Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

Բլոգի մեկնաբանություններ

  1. Lion-ի ավատար
    Խոսքը իհարկե Շերենցի, այլ ոչ թե Ծերենցի մասին էր
  2. Lion-ի ավատար
    Մենք ամենա խելոքն ենք, ամենա հինն ենք, ամենա քրիստոնյան ենք, ամենա-ամենա-ամենան ենք:
    Չէի ասի - ուղղակի մենք սիրում ենք այդ մասին խոսել ու տեղի-անտեղի քարկոծել օգտակար և հատկապես այնպիսի գործով զբաղվողներին, որից մեր խելքը չի հասնում: Նախանձի պես մի բան է, որ մեկ էլ ցույց է տալիս նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկության բացակայությունը...

    Ու ինչի ենք մենք մեր կարծիքով այսքան ամենա: Որովհետև տառապում ենք բազմաթիվ ու բազմագույն ազգային բարդույթներով:
    Բոլոր ազգերն էլ տառապում են, ուղղակի մեզ թվում է,թե մենք միակն ենք ու դրանով իսկ մեղքի հսկայական բեռ ենք վերցնում մեզ վրա:

    Բարդույթ մեկ – ինչի մեզ բոլորը չեն ճանաչում ?
    Չէի ասի, որ տարածված բարդույթ է:

    Նկատել եք, որ Ցեղասպանության մասին ներհայկական զրույցներում, երբ շատ ենք խորանում, բացի թուրքերից մի տասնյալ ուրիշ մեղավորներ էլ ենք գտնում
    Երբեք պատճառների մեջ մենք մեզ չենք տեսել:
    Տեսել ենք - ուղղակի հիշատակածդ ազգերն էլ ունեն մեղքի իրենց բաժինը:

    Բարդույթ երեք – մենք որ թատրոն էին գնում, դուք իրար էիք ուտում
    Ամենաչարչրկված, անհիմ ու անետղի խոսեցվող բարդույթը: Անձամբ ես վերջին մի քանի տարում չեմ հանդիպել մի մարդու, որը լուրջ տոնով նման բան ասի:

    Բարդույթ չորս – մենք ենք կտրել բոլորի պորտը, կամ մենք ձեր հներից էլ հին ենք
    Մի բարդույթ էլ ես ավելցանեմ: Բարդույթ չորս պրիմ մեկ - մենք սնապարծ ենք, անհիմն հպարտանում ենք գոյություն չունեցող արժեքներով, մենք ոչ մի իրական արժեք չենք ունեցել «Ուրարտու»-ից առաջ:

    Մեր հասարակության մեջ ձևավորվել է բավականին շատ, բայց դժբախտաբար նաև բավականին քիչ կարդացած մարդկանց մի շերտ, որը բավականին շատ է կարդացած, որ խելոք լինի, բայց բավականին քիչ է կարդացած, որ կարողանա Հայոց պատմության բնագավառում հիմնավորված կարծիք արտահայտել: Եվ ահա այս մարդիկ, որոնք իրոք բավականին խելոք են, բայց որոնց գիտելիքները Հայոց պատմության բնագավառում սովորաբար սահմանափակվում են դպրոցական դասագրքերով կամ վիքիպեդիական մակերեսություններով, լրջորեն նեղվում են այն բանից, որ մի օր պարզվում , որ իրենք փաստացի չգիտեն Հայոց պատմություն: Ախր ո՞նց չգիտեն, չէ՞ որ իրենք կարդացած են, մի քանիսն էլ հոդվածներ ունի տպած հարվարդներում - և ահա քեզ, չգիտես Հայոց պատմություն: Ու հենց այստեղ սկսվում է բարդույթի գործունեությունը - թվում է, թե ճիշտ կլիներ, որ նույն այդ կարդացած մարդը կարդա էլ ավելի շատ, ավելացնի Հայոց պատմության վերաբերյալ իր գիտելիքները հատկապես նորագույն տվյալներով: Բայց չի լինում... մի կողմից ժամանակ, չունի, մյուս կողմից՝ հասու տեղեկատվություն չկա ձեռքի տակ, դե իսկ երրորդ կողմից էլ... մեր մեջ ասած այդ կարդացած մարդը առանձնապես չի էլ հետաքրքրվում հայոց պատմությունով և, հատկապես հիմա, երբ շաաաատ զբաղված է, ուղղակի հավես չունի ավելացնել գիտելիքները այդ ոլորտում: Եւ հենց այստեղ սկսում է գործել բարդույթի թաքնված մեխանիզմը - ախր մարդը չի կարող, չէ՞, ընդունել, որ ինքը Հայոց պատմություն չգիտի - ինքը չէ՞ր, որ հինգեր էր ստանում դպրոցում, ընկերների մոտ սրախոսում էր պատմական թեմաներով, գրում էր ֆորումներում և - ահա քեզ, չգիտի: Չէ, այլ ելք չի մնում, քան հագնել օրթոդոքսալ պահպանողականի սքեմը և սխալ հանել բոլոր-բոլորին, ով հանկարծ որևէ նոր բան կասի Հայոց պատմույթյան բնագավառում: Դե, սկզբում, իհարկե, խոսակցությունը գնում է պատմական մակարդակում, բայց հետո, երբ մեր այս կարդացած մարդու գիտելիքները բնականաբար չեն հերիքում, նա սկսում է անցնել մանր կծոցների ու թաքնված ծաղրանքի: Այստեղ իրենց կիրառությունն են գտնում և կեղծ-պաթետիկ մտորումները «ազգային բարդույթներ»-ի մասին, և խոհա-փիլիսոփայական դատողությունները, որ իրականում մեզ ( հասկացի հենց իրեն՝ կարդացած մարդուն) հայտնի պատմությունն էլ է հերիք, և ցիտատները ազգի մեծերից, որոնք հայտնի չէ թե որ նեղսրտության ինչ պահին ինչ կոնտեքստով են ասվել ցիտվող խոսքերը - և լիքը այլ բաներ:

    Բարդույթ հինգ – բռնաբարվել ենք, ուրեմն պիտի բռնաբարենք
    Մտածել է պետք, կասեր Ծերենցի պերսոնաժը...
  3. Ambrosine-ի ավատար
    Տրիբուն ջան, հիշում ես՝ մի Աստղո պոեմ էիր գրել?
    կրկին այս թեմայի շուրջ էր... էստեղ տեղադրեմ? թե ուղարկեմ քեզ, եթե ցանկանաս, առանձին տեղ դնես
    խմբագրելու կարիք կա
    Թարմացել է 17.06.2009, 21:03 ըստ [ARG:5 UNDEFINED]
  4. Մեղապարտ-ի ավատար
    Ամբողջովին կիսում եմ Տրիբունի մտահոգությունը և հակված եմ կարծելու որ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը մտածված մեր ժողովրդին պահում է մտածված անգրագիտության մեջ :
    Հասարակության մեջ ձևավորվել են այնպիսի փոխհարաբե րություններ որտեղ հիմքային էլեմենտ համարվում է «որակյալ» անգրագիտությունը որի բարձրագույն դրսևորումը Ծառուկյան Գագիկն է կամ ինքը մեծն դոդիի Գագոն բիզնեսի և քաղաքակա նության մեջ:Նա այսօրյա մեր հասարակության բոլոր սոցիալա կան շերտերի հավաքական դեմքն է :
  5. Հայկօ-ի ավատար
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից
    Բայց եթե լուրջ… ինձ թվում է մինչև մենք չհասնենք մեր ստորացման ամենա ցածր կետին (մեր երկրում), որը ցավոք չգիտենք թե ինչքան ներքև է, բարդույթներից չենք ազատվելու… կարծում եմ պրոցեսը սկսված է… մինչև իրական պատկերը չտեսնենք բան չի փոխվի
    Չէ, կարծում եմ՝ լրիվ ընդհակառակը: Էսօր սենց պլենդուզային վիճակում ենք, դրա համար էլ ինչ հեքիաթ ասես մեզ համար հորինում ենք, որ մեզ գոնե մի քիչ լավ զգանք: «Սոված սատկում եմ, բայց զատո՝ թատրոն, աստղադիտարան, քրիստոնեություն...», մոտավորապես սենց: Նույն ամերիկացի Ջոն Սմիթը, ասենք, որ ունի ընդամենը մի քանի հարյուր տարվա պատմություն, ու էդ պատմության ընթացքում ինչ քաք ասես կերել ա՝ ստրկատիրությունից բռնած մինչև իրար ուտել մինչև ատոմային ռումբ, փաթթած ունի իր ազգի սաղ հերոսական ու կռիսական անցյալները. իրան էդ պետք չի, սենց թե նենց հիմա իրանք են: Իսկ Տրիբունի նշածները գալիս են իրական ու շոշափելի ձեռքբերում հիմա չունենալուց: Տեղը հանում ենք մթամ, էլի:

    Ու ամենավատն էն ա, որ տենց խոսողները չեն հասկանում, որ էդ մեկ ա՝ ոչ մի օգուտ մեզ չի տալիս: Կհակաճառեք, որ «բա մեր պատմությունը, անցյալը, դաստիրակություն, ֆլան-ֆստան»: Հա՛, համաձայն եմ, գրեք դասագրքերում, պուճուր ժամանակ էլ ձեր երեխեքին քնելուց պատմեք, թող իմանան, շատ լավ ա: Բայց մի՛ թմբկահարեք աջուձախ, ու՞մ ա էդ պետք: Չի՛ փրկելու էդ ձեզ:

    Տրիբունի գրածին ավելացնելու բան չունեմ, սաղ ասել ա, ինչ էլ չի ասել (փղեր-մղեր), ուրիշ տեղ եմ կարդացել, հիշում եմ: Բայց աչքիս՝ ինքը ունի ավելացնելու բան, սպասենք-տեսնենք :
  6. davidus-ի ավատար
    Հերունին օր ծերության զբաղմունք երևի չունի, սկսել ա ստուգաբանությամբ զբաղվել..... նույն քո ասած մի 2 տարի առաջ հայտարարեց որ Caesar (կեսար, ցեզար, կայսր, ցար) բառը հայկական ծագում ունի.. այսինքն` կեսար=կես ԱՐ(իբր հին հայկական ԱՍՏՎԱԾ/կներեք, բայց ԱՐ աստվածը մասին ինձ հայտնի չէ), այսինքն` ԱՐ-ի կեսը..... կարծեմ եգիպտական բուրգերի մասին էլ ՄԵՋԲԵՐՈՒՄ արեց..... ճիշտ եմ ասում, ես չգիտեի, որ բուրգերի կառուցման գործում հայերի մատը խառն ա )))) աչկիս բուրգերի էտ 2 տոննայանոց քարերը հայ դալալներն են եգիպտացիքի վրա ծախել...
  7. Mephistopheles-ի ավատար
    Բայց եթե լուրջ… ինձ թվում է մինչև մենք չհասնենք մեր ստորացման ամենա ցածր կետին (մեր երկրում), որը ցավոք չգիտենք թե ինչքան ներքև է, բարդույթներից չենք ազատվելու… կարծում եմ պրոցեսը սկսված է… մինչև իրական պատկերը չտեսնենք բան չի փոխվի
  8. Mephistopheles-ի ավատար
    Տրիբուն ջան, ես առաջին բարդույթը հաղթահարելու հեշտ ձև եմ գտել… հենց ասում են էդ ի՞նչ ազգ ա, թուրս անմիջապես հանում եմ (ես սովորաբար թրով եմ ման գալիս, կողքիցս միշտ կախած է) ու սուսերով պարը երգելով շուրջը մի երկու կռուգ ֆռռում եմ… բոլոր հարցերը մի անգամից վերանում են… ինձ դրանից հետո երկար չեն մոռանում… անջնջելի հետք եմ թողնում նրանց հիշողության մեջ