Իսկ դու իրականության քո ընկալումը բաժանիր երկու մասի, գումարիր փոքր-ինչ ինքնահեգնանք և փորձիր դատել այն մասին, թե արդյո՞ք ես հասկացա, թե՝ ուղղակի փորձում էի ինքս ինձ համար իրականացնել ֆրեյայի իրոնիկ գրառման ինքնահեգնանքից զուրկ ցանկությունները:
Որմիզդուխտ դու, երևի, չընկալեցիր կամ ձևացար, թե չես ընկալում գրառման իրոնիան:
Ինչ աստիճանի պիտի վիճակը բարդանա, որ մարդն ի սրտե ցանկանա լինել տխմար և ոչինչ չհասկացող... )) Բայց ամեն ինչ անհույս կորած չէ. երբեմն իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին թվում է Ցանկություններիդ իրականացման առումով նույնիսկ չարժե անհանգստանալ:
Rhayader-ի խոսքերից Իմ անձնական փորձից ասեմ՝ նման մարդիկ ապագա չունեն: Քո անձնական փորձի՞ց, լաավ էր
Իմ անձնական փորձից ասեմ՝ նման մարդիկ ապագա չունեն:
Նաև որոշ դեպքեր եմ նկատել, որ այն ծնողները, որ փոքր տարիքում անուշադրության են մատնել երեխաներին, արդեն մեծ տարիքում չափից ավելի ուշղադիր ու պահանջկոտ են դառնում երեխաների նկատմամբ: Արդյոք դա պայմանավորված է երեխայի նկատմամբ սիրով, թե ուղղակի էգոիզմ է ու ապագայի, մենակ մնալու նկատմամբ վախ? Ես էլ եմ նկատել էդ երևույթը։ Կարծում եմ՝ այդպիսի ծնողներն այդպիսով փորձում են իրենց աչքում բարձրացնել սեփական անձին, կարծես իրենք իրենց ապացուցելով, որ լավ ծնող են՝ ենթագիտակցաբար փորձելով լրացնել այն բացը, որ թույլ են տվել տարիներով, իսկ իրականում ճիշտ հակառակն է ստացվում... Առանց ծնողի հոգատարության, ուշադրության ու, ինչու չէ, նաև խստության մեծացած երեխաներն արդեն քիչ թե շատ հասուն ժամանակ առանձնապես չեն զգում այդտեսակ ծնողական ուշադրության կարիք, քանի որ դա ուշադրության ու խստության այն մակարդակն է, որը համապատասխան՝ ավելի վաղ տարիքում պիտի ցուցաբերված լիներ ծնողի կողմից, ոչ թե ժամկետանց վիճակով, երբ արդեն անտեղի է ու միայն խանգարող։ Էդ ծնողներն ուղղակի իրենց վերաբերմունքի առումով կարծես անցյալում մնացած լինեն՝ իրենց երեխայի մանկությունում, որի իսկական ժամանակաշրջանում իրենք, չգիտես ինչու, «այնտեղ» չեն եղել...
այնքան լավ եմ հասկանաում,չէ որ յուրաքանչյուր բառն իր արժեքն ունի