Բլոգի մեկնաբանություններ

  1. Որմիզդուխտ-ի ավատար
    Հավանաբար, նկարչի համար այդ «օրենքից» ավելի ուժեղ է գտնվել համակրանքն աջ կողմի ճգնավորի հանդեպ...
  2. Մարկիզ-ի ավատար
    Բայց օրենքով պիտի ձախի տղու մկաններն ավելի զարգացած լինեին: Բոլոր մկանները, հատկապես` վերին վերջույթների
    Թարմացել է 02.06.2009, 01:52 ըստ [ARG:5 UNDEFINED]
  3. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Չի թույլատրվում որպես կցորդ կամ ֆորումում այլ կերպ տեղադրել, որպես ավատար կամ անձնագրի լուսանկար օգտագործել էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող նկարներ, ինչպես նաև համանման բովանդակությամբ տեքստեր:
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Իսկ իմ մեջբերումը նկարի հետ ի՞նչ կապ ուներ: Նկատեք` կապը դուք սկսեցիք տեսնել, ոչ թե ես ինչ-որ բան ասացի: Կարող էի չծխելու մասին մեջբերում անել:

    Վերոհիշյալ մեջբերման՝ նկարի հետ կապ ունենալը պարզ է հենց մեջբերման բովանդակությունից, ինչպես նաև այն բանից, որ նկատողությունը գրառվել է որպես նկարի առաջին մեկնաբանություն:

    Շատ փոքր է հավանականությունը, որ կոնկրետ դուք այս նկարի մեջ տեսել եք վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող որևէ բան, ինչպես նաև՝ համանման բովանդակությամբ տեքստեր:

    Հատուկ ուշադրություն հրավիրելուց հետո՝ կենտրոնանալու դեպքում ամեն բանի մեջ (ներառյալ՝ այս նկարը, ծխել-չծխելու բերված օրինակը) էրոտիկա հնարավոր է հայտնաբերել (ինչը չի կարելի ասել մյուս դեպքերում. հանցագործության կամ թշնամանքի դրդող բովանդակության բացակայության դեպքում համապատասխան ենթատեքստ գտնելը շատ ավելի դժվար է ):

    Ավելին, շրջելով ֆորումում՝ կարելի է համոզվել, որ այստեղ անպատիժ են մնում վիրավորական, թշնամանքի դրդող, ինչպես նաև՝ ռասիստական, նացիոնալիստական բովանդակությամբ բազմաթիվ գրառումներ, որոնց գոյությունը նորմալ է համարվում: Բայց ուշադրության կիզակետում շարունակում են մնալ միայն «էրոտիկ և պոռնոգրաֆիկ» բովանդակությամբ գրառումները, որոնց համար նոր սկսում է գործել ֆորումի կանոնադրությունը:
    Հավատացեք, միայն այս պատճառով սկսեցի նկարի մեջ էրոտիկա և պոռնոգրաֆիա փնտրել:

    Նկատեք՝ որևէ երևույթի մեջ էրոտիկայի հնարավոր գոյության մասին ենթադրությունները դեռևս չեն դարձնում այդ երևույթը էրոտիկ:
    Թարմացել է 01.06.2009, 22:47 ըստ [ARG:5 UNDEFINED]
  4. Հայկօ-ի ավատար
    Իսկ իմ մեջբերումը նկարի հետ ի՞նչ կապ ուներ: Նկատեք` կապը դուք սկսեցիք տեսնել, ոչ թե ես ինչ-որ բան ասացի: Կարող էի չծխելու մասին մեջբերում անել:
  5. Որմիզդուխտ-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Էդ նկարի մեջ ի՞նչն էր էրոտիկ....
    Չգիտեմ, երևի՝ անկառավարելի կրակը...
  6. Ռուֆուս-ի ավատար
    Էդ նկարի մեջ ի՞նչն էր էրոտիկ....
  7. Yellow Raven-ի ավատար
    Ապրես
  8. Որմիզդուխտ-ի ավատար
    /չես երևում/
    Թարմացել է 06.06.2009, 01:19 ըստ [ARG:5 UNDEFINED]
  9. impression-ի ավատար
    լսի լաաաավն ես
  10. Rhayader-ի ավատար
    Լավ էլի, նկարն իրականում ոչ էրոտիկ է, ոչ էլ պոռնոգրաֆիկ:
  11. Որմիզդուխտ-ի ավատար
    Արդյո՞ք իմ բլոգում տեղ գտած փոքրիկ ծաղրանկարն ավելի կոպիտ է, քան ֆորումի այլ «խելոք» գրառումները:

    Եվ արդյո՞ք հնարավոր է մինչև 18 տարեկան այցելուների համար անտեսանելի դարձնել իմ բլոգի էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ գրառումներն, ինչպես, օրինակ, այս ֆորումի «Ինտիմ անկյուն»-ում:
  12. Հայկօ-ի ավատար
    2. Կանոններ ֆորումից օգտվելու վերաբերյալ
    2.1. Ընդհանուր կանոններ
    2.1.4. Չի թույլատրվում որպես կցորդ կամ ֆորումում այլ կերպ տեղադրել, որպես ավատար կամ անձնագրի լուսանկար օգտագործել էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող նկարներ, ինչպես նաև համանման բովանդակությամբ տեքստեր:

  13. Yellow Raven-ի ավատար
    Էս հո ՀՀ-ն չի, որ որտեղ ուզես ու ոնց ուզես մտնես
  14. Artgeo-ի ավատար
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Որմիզդուխտ, իսկ եթե Դուք «Ինտիմ Անկյուն» մտնելու թույլատրություն չունեք, որտեղի՞ց գիտեք դրա գոյության մասին ու որտեղի՞ց էիք փորձում մտնել՝ ի՞նչ link–ի վրա էիք սեղմել։

    Ի դեպ, որևէ խմբի, մասնավորապես ինտիմ քննարկումներ անցկացնող խմբին անդամակցելու համար պետք է անդամակցության հայտ ներկայացնել՝ մտնելով էջի վերևի մենյուից «Ղեկավարում», այնուհետև ձախ կողմի մենյուից «Խմբերի անդամակցություն» կետը։ Մնացածը, կարծում եմ, ինքներդ կկարողանաք։
    Լինկը բաց ա Արշակ
  15. Արշակ-ի ավատար
    Որմիզդուխտ, իսկ եթե Դուք «Ինտիմ Անկյուն» մտնելու թույլատրություն չունեք, որտեղի՞ց գիտեք դրա գոյության մասին ու որտեղի՞ց էիք փորձում մտնել՝ ի՞նչ link–ի վրա էիք սեղմել։

    Ի դեպ, որևէ խմբի, մասնավորապես ինտիմ քննարկումներ անցկացնող խմբին անդամակցելու համար պետք է անդամակցության հայտ ներկայացնել՝ մտնելով էջի վերևի մենյուից «Ղեկավարում», այնուհետև ձախ կողմի մենյուից «Խմբերի անդամակցություն» կետը։ Մնացածը, կարծում եմ, ինքներդ կկարողանաք։