Բլոգի մեկնաբանություններ

  1. Արամ-ի ավատար
    Հլա ստե նայի, մի էջի վրա քանի հատ < էս սմայլիկից ա:
  2. Բուռնաշ-ի ավատար
    Գայլը գառն առած սարն անցավ, զարթնեք, զարթնեք ու արթուն ուղեղով խորհեք.............
  3. Թամարա-ի ավատար
    Նման մի դեպք ես էլ հիշեցի:Երևի 5-6 տարեկան էի,մի մարդ մի օր բարկացավ վրաս ու ասաց,որ եթե մի անգամ էլ ինձ տեսավ չթույլատրված տեղում ճանապարհը հատելիս վրաերթի կենթարկի:Մի օր էլ էլի բռնացրեց ու մեքենայով սկսեց հետապնդել...Նենց էի վախեցել,հավատում էի,որ լուրջ ա ասում,վազելով եկա տուն մերոնց ասեցի ծիծաղում էին,ես էլ նույնիսկ համարներն էի վերցրել,որ հոպարս գար գնայինք վախացնեինք նրան:Դրանից հետո համարյա միշտ զեբրաներով եմ անցնում
  4. Անտիգոնե-ի ավատար
    Բավականին մեծ էի երբ շատ ուժեղ ցանկություն ունեցա մամայի փոխարեն մայրիկ ասել: Փորձեցի 2 անգամ: Անբնական ստացվեց: Ամաչեցի: Էլ չեմ ասում...
    Իմ ապագա երեխաների համար ես հաստատ ՄԱՅՐԻԿ կլինեմ, ոչ թե....
  5. Դեկադա-ի ավատար
    Խեղջ աղջիկ, լավա դեռ Գարը ասեց մամայի ծննունդն ա, բա՞ որ ասեր տատս ա մահացել...սա ավելի հաճախ են օգտագործում, որպես զորեղ պատճառ չգնալու...

    հավես էր...
  6. Chuk-ի ավատար
    Կարինա ջան, ծեծված ձևակերպումներ, սուր ու ճիշտ հարցադրումներ դնել չկարողացող լրագրող: Տարօրինակ զուգադիպությամբ այս թեմայով խոսող բոլոր հոգևորականները լրիվ նույն ձևակերպումներն են տալիս: Ինչևէ, փորձեմ հստակեցնել.

    1. Դրված չի Պողոս-Պետրոս եկեղեցին իր տեղում վերակառուցելու խնդիր, որովհետև
      • Պողոս-Պետրոս եկեղեցին եղել է ոչ թե «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում, այլ հենց «Մոսկվա» կինոթատրոնի տեղում
      • Անհնար ա վերականգնել Պողոս-Պետրոս եկեղեցին, որովհետև չի մնացել անհրաժեշտ դետալներ այն վերականգնելու համար
    2. Եկեղեցի սարքելն այդտեղ նպատակահարմար չէ, որովհետև
      • Շրջակայքում կան շատ եկեղեցիներ, մինչդեռ Հայաստանի ու մասնավորապես Երևանի այլ վայրերում կա եկեղեցիների պակաս, այսինքն եթե դրված է հոգևոր քաղց վերացնելու խնդիր, ժողովրդին, հավատացյալներին ծառայեցնելու խնդիր, ապա նպատակահարմար է եկեղեցի կառուցել այլ տեղ, ու այո՛, հենց ես եմ (ասել է թե ժողովուրդն է) որոշողը, որովհետև մենք անաչառ դիտորդներ ենք,
      • Այդտեղ կառուցվելիք եկեղեցին լինելու ճզմված այլ շինությունների մեջ, մինչդեռ եկեղեցի այդպիսի պայմաններում չեն կառուցում
    3. Եկեղեցին արդարանում է, բերելով երիտասարդական պալատի օրինակը: Թողնենք դրա ճշմարիտ լինելը, որովհետև գուցե և լավ է, որ այդ շինությունը քանդվել է, սա առանձին թեմա է: Բայց գանք նրան, որ իսկապես շատերը ուժի ու փողի զորությամբ տականքավարի շինություններ են քանդում, դա չի նշանակում, որ եկեղեցին պետք է հավասարվի այդ տականքներին ու նույնպիսի տականքություն անի (իրերը կոչենք իրենց անունով): Այլ կերպ ասած բնավ պետք չի, ցանկալի չի, որ եկեղեցին օլիգարխիկ համակարգի մաս կազմի
    4. Հնչվելիք քննադատությունները վերլուծելու փոխարեն քննադատողները անմիջապես հայտարարվում են եկեղեցուց դուրս, սա ոչ թե հեռացնում է եկեղեցուն ժողովրդից, այլ մի հսկայական պատնեշ է կառուցում նրանց միջև
  7. karina13-ի ավատար
    Մեր զրուցակիցն է Սբ. Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսային http://www.religions.am

    - Տևական ժամանակ է` լայն քննարկման առարկա է դարձել Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցումը: Ընդհանրապես ի՞նչ տեսակետից է պետք նայել խնդրին: Արդյո՞ք որպես եկեղեցու սեփականության իրավունքի վերականգնում:

    - Անկեղծ ասած` ես ինքս չեմ համարձակվի այդ խնդրին որևէ ձևակերպում տալ, որովհետև ամեն դեպքում դա ավելի համապատասխան հոգևորականների և ատյանների ձևակերպման խնդիրն է: Ես կարող եմ ասել, թե ինչպես մարդի՛կ պետք է վերաբերվեն այս խնդրին և ինչ կերպով կազմակերպեն այդ քննարկումները: Ես, օրինակ, առիթ ունեցել եմ լրատվությանը հետևել` նույն խնդրի շուրջ քննարկումներին և արտահայտված կարծքիներին, և ինձ համար ցավն այն է, որ իրականում այս թեմայի շուրջ խոսում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն եկեղեցու հետ: Ինձ մոտ տպավորություն է, որ նման կերպով այդ մարդիկ փորձում եմ իրենց` եկեղեցու հետ չլինելն արդարացնել: Դա ուղղակի կործանարար քաղաքականություն է, որ շատ մարդիկ իրենց իսկ հեղինակությունն օգտագործելով, փորձում են դրսևորել: Ինչ վերաբերում է եկեղեցի կառուցել-չկառուցելուն, այստեղ միայն իրավունքները վերականգնելու խնդիր չկա: Այստեղ նաև խնդիր կա հոգևոր վերանորոգության, հոգևոր վերազարթոնքի: Եկեղեցին մեզ համար այսօր անհրաժեշտ է այն պայմանով, որ այնտեղ կազմակերպվեն քարոզներ, Աստծո խոսքը քարոզվի և մարդկանց փրկության առաջնորդի: Եկեղեցու հիմնական անելիքը սա է: Ոչ թե ուղղակի հողատարածք զբաղեցնի ու վերջ:

    - Կոնկրետ այդ գաղափարի դեմ պայքարողներն այսպիսի մի փաստարկ են առաջ քաշում, որ մի եկեղեցի արդեն կառուցվելու է մի խաչմերուկ ավելի վերևում, կամ Կենտրոն համայնքի մասշտաբով արդեն բավարար քանակի եկեղեցիներ կան:

    - Գիտեք, ո՞վ է որոշում` եկեղեցին պետք է մեզ, թե ոչ. ինձ համար ամբողջ խնդիրն հենց դա է: Եթե անհավատը պետք է որոշի, բնականաբար, դա ինձ համար ընդամենը աբսուրդի է վերածվում: Եկեղեցին այսօր շատ ավելի լավ գիտի իր կարիքները` որտեղ եկեղեցի կառուցի և ինչի համար: Եթե դուք հաշվի առնեք, 1900-ականների սկզբին Երևանն ինչքան ավելի փոքր քաղաք է եղել, և գիտե՞ք այն ժամանակ քանի հոգևորական է ունեցել Երևանը: 600 քահանա է ծառայել կամ գործել Երևանում: Այսօր Երևանում ծառայում է ընդամենը մոտ 30 քահանա: Այսինքն` դրա կարիքը եղել է, և այսօր էլ դրա կարիքը կա: Ուղղակի կողքից կանգնել ու ասել` Այսքանը բավական է, կամ բավական չի, սա, կարծում եմ, ոչ ռեալ և ոչ ճիշտ մոտեցում է: Նախ պետք է լինել եկեղեցու մեջ, հետո նոր հասկանալ` այդ եկեղեցին ի՞նչ է անում, դրա կարիքը կա՞, թե՞ չկա: Խնդիրը նրանում չի` այդ եկեղեցիները իրար մո՞տ են, թե՞ իրարից հեռու: Կարևորն այն է, որ եկեղեցու ներկայությունը և եկեղեցու գործունեությունը, անկախ ամեն ինչից, իրական լինի: Չգիտեմ, գուցե սա իմ կարծիքն է, բայց այդ տարածքը, վերջին հաշվով, պետք է ինչ-որ մեկը օգտագործեր: Եվ մենք հաճախ ենք տեսնում մեր իրականության մեջ, թե պատմամշակութային ավելի մեծ նշանակություն ունեցող որքան շենքեր և տարածքներ են վաճառվում, սեփականաշնորհվում, և այնտեղ ընդամենը բիզնես կենտրոններ են կառուցվում: Սրանցից ոչ մեկը չի բողոքում: Պիոներ պալատը քանդվում է, մշակութային կենտրոնները քանդվում են և կառուցվում են խանութներ ու բիզնես կենտրոններ: Ոչ մեկ չի համարձակվում սրա մասին խոսել: Նույն այսօրվա այդ կինո Մոսկվայի ամառային դահլիճի պահպանման բոլոր ջատագովները չեն համարձակվում խոսել: Իրենց ասածն ինձ համար ավելի համոզիչ կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր պատմամշակութային հուշարձաններին, և ոչ միայն հուշարձաններին, այլ նաև ազգապահպանության, դաստիարակության առումով կարևոր օջախներին իրենք հավասարապես արձագանքեին, երբ դրանք քանդվում են կամ չեն պահպանվում: Այսօր գրադարան են ուզում խլել մարդկանց ձեռքից, այն գրադարանը, որ այսօր բազմաթիվ մարդկանց դաստիարակության կենտրոն է, որպեսզի խանութ կամ նման մի բան կառուցեն: Ոչ ոք այսօր չի արձագանքում դրան: Շատ մարդիկ, չեմ ասում` բոլորը, այս քննարկումների մեջ ներգրավված են, որովհետև էժան հեղինակություն են փնտրում:

    - Երևի թե անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչու նման, առաջին հայացքից ոչ առաջնային թեմայի շուրջ այդպիսի լայն քննարկում ծավալվում: Ո՞րն է հիմնական շարժառիթը:

    - Ես դեմ չեմ, որ մարդիկ հարցեր տան: Ես դեմ չեմ, որ մարդիկ փորձեն պարզաբանումներ մտցնել, բայց այդ մարդիկ պետք է միևնույն ժամանակ բարի լինեն լսելու այդ հարցի պատասխանը, ինչը ես չեմ տեսնում այս քննարկումների մեջ: Իրենք իրենց ասածն ասում են, բայց չեն ուզում որևէ բան լսել և հասկանալ: Վերջին հաշվով, եթե մարդն արդեն տրամադրված գալիս է քննարկմանը մասնակցելու, որ ինքը պետք է այս և այն բաները ասի և ոչինչ չլսի, բնականաբար, սա քննարկում չի, սա ուղղակի քննադատություն է, որն անառողջ է:

    - Մի հոգևորականից հարցազրույց վերցնելիս այսպիսի միտք հնչեց` Եկեղեցին միայն հոգևորականները չեն, եկեղեցին ամբողջ ժողովուրդն է: Եթե այդ պրիզմայով նայենք, արդյո՞ք չի ստացվում, որ կինո Մոսկվայի ամառային դահլիճի հետ կապված քննարկումները և թե նմանատիպ այլ խնդիրներ կրում են զուտ ներեկեղեցական բնույթ: Այսինքն` եկեղեցու մի հատվածը որոշակի անհամաձայնություն է դրսևորում մյուս հատվածի կատարած քայլերի նկատմամբ:

    - Գուցե և ձևակերպումն առաջին հայացքից արհեստական է, որովհետև եկեղեցի ասելոք` այո՛, նկատի ունենք առաջին հերթին մարդկանց, բայց այն մարդկանց, որոնք հավաքված են Քրիստոսի անվան շուրջ: Իսկ այդ քննադատողներն այսօր այդ խմբի մեջ հաստատ չկան: Նրանք դեռ պետք է միանան այդ խմբին: Եկեղեցին հավատացյալների ժողովն է, հավատացյալների հավաքն է, և այսօր այն մարդուն, ով հավատացյալ չէ և չունի հավատքի պատկերացում և դիրքորոշում` ինքն ինչի է պատկանում (նույն այդ քննարկման մասնակիցներից շատերն են հայտարարում, որ իրենք ոչ մի բանի չեն պատկանում, ոչ մի բանի չեն հավատում), չի կարելի զոռով մտցնել այդ հոգևոր եկեղեցու կառույցից ներս և ասել` այստեղ պառակտում կա: Իրականում ներեկեղեցական խնդիր չէ սա: Սա ավելի շատ հավատքին վերաբերվող խնդիր է շատ մարդկանց համար, որ ուղղակի չի դրսևորվում: Երբ որ եկեղեցի է կառուցվում, ես շատ հաճախ նայում և զարմանում եմ` որտե՞ղ է մարդկանց երկյուղը: Առաջին հերթին մենք փորձենք ուրախանալ, որ եկեղեցի է կառուցվում, հետո փորձել մյուս հարցերին անդրադառնալ: Վերջին հաշվով, եկեղեցու տեղը որոշելու համար միայն ճարտարապետական իմացություններ կամ հուշարձանների լավ իմացություն պետք չէ: Առաջին հերթին հավատք է պետք: Եթե սա կա, արդեն խնդրեմ` անցնենք քննարկման հաջորդ հարցերին: Բայց ոչ թե թողնենք կարևորն ու ընկնենք էժան հեղինակություն վաստակելու ճանապարհին:
    - Այսինքն` կարող ենք ընդհանրացնել, որ եկեղեցու հանդեպ նման քննադատական մոտեցում դրսևորած անձինք, ըստ էության, եկեղեցուց դուրս են գտնվում:
    - Իհարկե՛: Ոչ թե որովհետև եկեղեցին է դուրս հանում, այլ իրենք եկեղեցու մեջ չեն: Իրե՛նք չեն ուզում մտնել եկեղեցի:
    Հարցազրույցը վերցրեց Արթուր Ավթանդիլյանը www.religions.am
  8. Chuk-ի ավատար
    Keyboard ջան, մնում է մի հարց. «հաղթելու» դեպքում պարզել իսկապե՞ս հաղթել ենք, թե՞ գծված սցենարով գնացել, որպես ճագարներ օգտագործվել:
  9. keyboard-ի ավատար
    Իմ կարծիքով, մասնավորապես, գազի գնի թանկացման կամ չթանկացման հարցը այլ հարթությունում է, տվյալ դեպքում Ռուսաստան պետության շահը, իսկ որ դեռ ոչ վաղ անցյալում էլի բողոքների ու ստորագրահավաքների արդյունքում գազի սակագինը միևնույնն է թանկացավ, կարծում եմ «կոտրեց» մեր՝ առանց այդ էլ «կոտրված» ժողովրդին,բայց գոնե էն ժամանակ էլ հասնաք նրան, որ տրանսպորտը չթանկացավ: Այսպես թե այնպես, դրամի արժեզրկումը դեռ վաղուց կար, ուղղակի արհեստական այն պահում էին, իսկ հիմա ուղղակի թողել են ինքնահոսի, մինչև որ մի բան էլի «կպայթի» ու կհանդարտվի:
    Համամիտ եմ, մտքի հետ, որ եկեղեցին այս դեպքում օգտագործվում է ուղղակի, բայց նաև հավատում եմ, որ գոնե այս հարցում կհաղթենք:
    Թարմացել է 29.03.2010, 14:00 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Chuk-ի ավատար
    Տիգ ջան, իհարկե ճիշտ ես: Բայց մյուս կողմից էդ հավատի լինելն էլ ա զարմանալի: Ինչի՞ ենք հավատում: Առիթ ունեցե՞լ ենք երբևէ տեսնելու, որ որևէ բանում պատրաստ են զիջումների գնալ: Չէ, չենք ունեցել: Բայց հիմա չգիտես ինչի հավատում ենք: Ու գիտե՞ս, ես էլ եմ հավատում: Կարծում եմ, որ վերջը ժողովուրդը «կհաղթի»: Ու անունն էլ կդրվի. «Տեսնու՞մ եք, եթե ժողովուրդը նենց բանից ա բողոքում, որ ճիշտ ա բողոքը, ընդառաջում ենք, բայց ասենք գազի գնի դեմ բողոքը... դե չէ, էլի, չէ»:

    Իսկ ախր գազի համար էլ է ստորագրությունը բուռն ընթանում: Գազի համար, ի դեպ, էնպես չի, որ ուղղակի ստորագրում ես. ուղղակի ստորագրելու դեպքում ռիսկ չկա: Իսկ էս դեպքում հերիք չի մի ընտանիքից միայն մեկը կարող է ստորագրել (միայն ՀայՌուսԳազԱրդի հետ պայմանագիր ունեցողը), դեռ իր բոլոր տվյալները, անգամ անձնագրի համարը լրացնում է: Ռիսկ իսկապես կա: Ուզում եմ ասել, որ որպես մասշտաբային ստորագրահավաք էլ սա նորություն չի. անշուշտ սրան մասնակցում են մարդիկ, ովքեր օրինակ Քոչարյանի դեմ ստորագրահավաքին չէին մասնակցի զուտ քաղաքական հայացքներից ելնելով, բայց մեկ է, նման մասշտաբային, անգամ ավելի մեծ եղել է:

    Ու չնայած դրան էս անգամ ինչ-որ բանի հասնելու հավատն ավելի շատ է:
    Ինչու՞:
    Պատասխանս էլի նույնն ա.
    - Հեռուստաեթեր
    - Հանրային խորհուրդ
    և այլն:

    Մի տեսակ հենց իշխանության կողմից ա էդ հավատը ներարկվում: Մի տեսակ տարօրինակ ա
  11. Tig-ի ավատար
    Դե հա, ես էլ եմ համամիտ, որ նրանց չարգելեցին ու դեռ մի բան էլ կաստածելիա թվում, որ նույնիսկ խրախուսեցին…
    Բայց որ ժողովրդի հավատի գործոնը իր դերն ունի էս հարցում՝ դա փաստա…
  12. Ձայնալար-ի ավատար
    Համաձայն եմ Չուկիտոյի հետ, տարօրինակ բան կա էս պատմության մեջ: Թեկուզ էն, որ հեռուսաընկերությունները չվախեցան դրա մասին խոսել ավելի ճիշտ՝ նրանց չարգելեցին դրա մասին խոսել:
  13. Chuk-ի ավատար
    Մեջբերում Tig-ի խոսքերից
    Դա նրանիցա, որ շատերս հավատում ենք որ մեր ընդվզումը, կոնկրետ էս հարցում, կհասնի իր նպատակին, դրա համար էլ սա համատարած բնույթ ստացավ: Իսկ օրինակ թանկացումների դեմ ընդվզելու հարցում չենք հավատում, որ մեր ձայնը տեղ կհասնի…
    Ցավալիա, բայց փաստ, որ հավատը ինքներս մեր նկատմամբ ու մեր միասնականության ուժի նկատմամբ կորցրել ենք…
    Դա այն դեպքում, երբ խոսքը գնա կոնկրետ միայն ժողովրդի վերաբերմունքի մասին, բայց դրան համադրվում են.
    - Հեռուստաեթեր
    - Հանրային խորհուրդ
    և այլն:

    Այլ կերպ ասած մասշտաբները լրիվ ուրիշ են: Եվ տպավորություն ունեմ, որ այս աղմուկը իշխանություններին ձեռք է տալիս: Փաստացի այս պահին ընկնում է եկեղեցու հեղինակությունը, բայց փոխարենը կարևոր մի շարք հարցեր մնում են սրա ստվերում:
  14. Tig-ի ավատար
    Դա նրանիցա, որ շատերս հավատում ենք որ մեր ընդվզումը, կոնկրետ էս հարցում, կհասնի իր նպատակին, դրա համար էլ սա համատարած բնույթ ստացավ: Իսկ օրինակ թանկացումների դեմ ընդվզելու հարցում չենք հավատում, որ մեր ձայնը տեղ կհասնի…
    Ցավալիա, բայց փաստ, որ հավատը ինքներս մեր նկատմամբ ու մեր միասնականության ուժի նկատմամբ կորցրել ենք…
  15. Ֆոտոն-ի ավատար
    Հմդյա:
  16. Chuk-ի ավատար
    Չէ, ես էլ չեմ սիրում ծանոթ-բարեկամ խառնելը, ի դեպ էդ մասին մի բան ունեմ գրած բանակային օրագրումս՝ «Փոքր ընդմիջում»:

    Ի դեպ մոռացել էի, գործընկերներիցս մեկին էլ շարժումից եմ ճանաչում, էլի անձամբ, ոչ թե «չերեզներով»:
  17. Whyspher Whisper-ի ավատար
    Էս ի~նչ ահավոր է... Որ սկսեցի կարդալ, ուզում էի ասել, դրա համար էլ չեմ սիրում ծանոթ-բարեկամներից խոսել, չարժի էդ բանը անել, բայց դե էս դեպքում ասելու բան էլ չկա...
  18. Բարեկամ-ի ավատար
    մոռացա գրեմ - լավ պատմություն էր, ու լավ էր գրված:
  19. Բարեկամ-ի ավատար
    ստեղ ամենակայֆն էն որ, որ Գարը կատարելապես թքած ուներ, թե ուղևորներն իր մասին ինչ կտածեն, իսկ Վիկայի կարծիքը ոնց որ թե կարևոր ա, դեռ
  20. One_Way_Ticket-ի ավատար
    Սուտ են ասում կամ ստրուկները կամ ստրուկի մտածելակերպ ունեցող մարդիկ։
    Когда хочешь одурачить мир - скажи правду