Բլոգի մեկնաբանություններ

  1. Ambrosine-ի ավատար
    սա այն տարրն է, որ ամեն անգամ վիժեցնում է ընտրությունները, ամեն անգամ վաճառվում է, ամեն անգամ իր ճորտությամբ լեգիտիմացնում է չիշխանություններին
  2. Գալաթեա-ի ավատար
    Ավելի քան ռեալ, ճշմարտացի ու սպառիչ նկարագրություն-վերլուծություն այն ամենին, ինչ տեղի ունեցավ մայիսի 31-ին։
    Ամենահեշտը աբիժնիկավարի երրորդ ուժ անհիմն ինքնահայտարարվելն ու հետո աչքը տիրոջ կերակրատաշտից չկտրելն է..."բալքիմ մի բան էլ մեզ հասնի, ծամենք" սկզբունքով..
    Մենակ ծամելով չի...ուշքի եկեք։ Հետո կուլ տալ կա, որ մի օր կամ բկներիդ ա կանգնելու կամ քթներիցդ են բերելու։
  3. Մարկիզ-ի ավատար
    Բայանդուր, դու ՀՀ քաղաքացի ես՞…
  4. Chuk-ի ավատար
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից
    Անձամբ իմ համար ասեմ, որ որպես բողոքի նշան չեմ մասնակցել ընտրություններին: Ինձ երրորդ ուժի կողմնակից չեմ համարում:
    Սա ասում եմ պարզապես, ստատիստիկայի համար: Շատ այլ նեյտրալ մարդիկ, որոնց ճանաչում եմ, իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին:
    Համաձայն եմ, որ այդպիսիք կան, գրառումս այդպիսիքին շրջանցել է ու սևեռվել երրորդ ուժ հորջորջվածի վրա: Իսկ կոնկրետ քո տիպի մարդիկ նույնպես համակերպված են ճորտի կարգավիճակի հետ, հետևաբար ունեն ճորտի հոգեբանություն, հետևաբար պատկանում են ճորտերի չմիության բանակին:

    Նույնը վերաբերվում է նաև իրենց նեյտրալ համարող ու ՀՀԿ-ին ձայն տվողներին:

    Սա իմ հստակ գնահատականն է:
  5. Rhayader-ի ավատար
    Անձամբ իմ համար ասեմ, որ որպես բողոքի նշան չեմ մասնակցել ընտրություններին: Ինձ երրորդ ուժի կողմնակից չեմ համարում:
    Սա ասում եմ պարզապես, ստատիստիկայի համար: Շատ այլ նեյտրալ մարդիկ, որոնց ճանաչում եմ, իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին:
  6. Ձայնալար-ի ավատար
    Ու ստեղ եկավ օպտիմիստ ուստեն:
    Էդ կայքի օգնությամբ, շատ մարդիկ իրենց կորցրած ծանոթներին են գտնում, օրինակ ես մի քանի հոգու հետ հիմա կապ եմ պաշտպանում միայն շնորհիվ այդ կայքի, գտել եմ պապայիս դպրոցական շատ մոտ ընկերոջը, որը հիմա Ռիգայում է բնակվում, ու բիձեքը սքայփով չատ են անում ու ահավոր ուրախացել են երկուսն էլ:
    Էդ կայքի շնորհիվ մարդիկ սկսում են ինտերնետից գլուխ հանել՝ խթանը օդնօկլասնիկ մտնելն է Իսկ իմ եղբայրը նույնիսկ սովորել է նկարի չափսերը փոքրացնել ու վերբեռնել, բա
  7. Ուրվական-ի ավատար
    Բա ասեիր, նույն նկարը երկու անգամ գնահատել չի ըլնում,ցավդ տանեմ, նենց որ պռոբլեմ չունես, իմ ախպեր...
  8. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ան, ուշադրություն չես դարձրել եզակի թվին, ինքը գրել ա «բաց ոտերով նկարին» (բնականաբար տրանսլիտով): Չի գրել նկարներին, այստեղից ենթադրվում է, որ այդպիսի նկարը ՄԵԿՆ է: Իհարկե հարց է առաջանում, թե ինչպե՞ս եմ այդ նկարը նորից գնահատելու, եթե արդեն իսկ գնահատել եմ: Բայց գուցե երկրորդ ըքաունթո՞վ
    Ի՞նչ եզակի թիվ... Չհասկացա։ Ես հոգնակի թվով չէի էլ գրել բայց։
    Ես կարծեցի, թե ինքը նկարը ջնջել ա տվել, բայց գիտի, որ քույրը նորից ա դնելու, դրա համար քեզ զգուշացնում ա, որ հաջորդ անգամ որ դնի, էլ չգնահատես։ Մոռացել էի, որ դու չգիտես, թե էդ որ աղջկա նկարն ա։
  9. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Արտ, դե քրոջ ոտների վրա չի կարողանում, քեզ ա դիմել, մի քիչ ըմբռնումով մոտեցի։ Բա քո կարծիքով, ինչի՞ էր տենց ջանով–ղուրբանով դիմել. հույսը դու էիր, որ բարի կգտնվես, հաջորդ անգամ որ դնի (դե, ինքը գիտի, որ քույրը նորից ա դնելու, էլի), էլ չես գնահատի։
    Ան, ուշադրություն չես դարձրել եզակի թվին, ինքը գրել ա «բաց ոտերով նկարին» (բնականաբար տրանսլիտով): Չի գրել նկարներին, այստեղից ենթադրվում է, որ այդպիսի նկարը ՄԵԿՆ է: Իհարկե հարց է առաջանում, թե ինչպե՞ս եմ այդ նկարը նորից գնահատելու, եթե արդեն իսկ գնահատել եմ: Բայց գուցե երկրորդ ըքաունթո՞վ
  10. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Հմմմ...
    Էդ մեկա հարցի լուծում չի: Նախ պիտի հոգար, որ էդ աղջկա ոտները չբացվեին, բացվելու դեպքում չնկարվեին: Ու ընդհանրապես էդ ոտները կտրել ա պետք՝ շառից, փորձանքից հեռու
    Արտ, դե քրոջ ոտների վրա չի կարողանում, քեզ ա դիմել, մի քիչ ըմբռնումով մոտեցի։ Բա քո կարծիքով, ինչի՞ էր տենց ջանով–ղուրբանով դիմել. հույսը դու էիր, որ բարի կգտնվես, հաջորդ անգամ որ դնի (դե, ինքը գիտի, որ քույրը նորից ա դնելու, էլի), էլ չես գնահատի։
  11. Գալաթեա-ի ավատար
    Ճիշտ ա...եթե չկան ոտքեր...դրանք նկարել չի լինի..
    Չկան ոտքերը, չկա խնդիրը։
  12. Chuk-ի ավատար
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Ասա՝ որ տենց քրոջդ բաց ոտներին «տեր կանգնող» ախպեր էիր, հենց սկզբից հոգայիր, որ տենց նկար չդներ։
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից
    Ան, գիտե՞ս ոնց ա եղել։
    Էդ նկարն իրանց կամպյուտեռշիկ հարևանն ա գցել իրա կոմպից ու հիմա քաղաքում չի..իրանք էլ չգիտեն նկարը ոնց հանեն..ու ստիպված պայքարի էդ ձևն են ընտրել, շենքի տակի ինտերնետ-կլուբից հատ-հատ զգուշացնում են։
    Բոլոր 30 մլն անդամներին
    Հմմմ...
    Էդ մեկա հարցի լուծում չի: Նախ պիտի հոգար, որ էդ աղջկա ոտները չբացվեին, բացվելու դեպքում չնկարվեին: Ու ընդհանրապես էդ ոտները կտրել ա պետք՝ շառից, փորձանքից հեռու
  13. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից
    Ան, գիտե՞ս ոնց ա եղել։
    Էդ նկարն իրանց կամպյուտեռշիկ հարևանն ա գցել իրա կոմպից ու հիմա քաղաքում չի..իրանք էլ չգիտեն նկարը ոնց հանեն..ու ստիպված պայքարի էդ ձևն են ընտրել, շենքի տակի ինտերնետ-կլուբից հատ-հատ զգուշացնում են։
    Բոլոր 30 մլն անդամներին
    Խեղճ տղա... Բաց ոտերով քուր ունենալն էլ մի բան չի, էլի։
  14. Գալաթեա-ի ավատար
    Ան, գիտե՞ս ոնց ա եղել։
    Էդ նկարն իրանց կամպյուտեռշիկ հարևանն ա գցել իրա կոմպից ու հիմա քաղաքում չի..իրանք էլ չգիտեն նկարը ոնց հանեն..ու ստիպված պայքարի էդ ձևն են ընտրել, շենքի տակի ինտերնետ-կլուբից հատ-հատ զգուշացնում են։
    Բոլոր 30 մլն անդամներին
  15. Ուլուանա-ի ավատար
    Ասա՝ որ տենց քրոջդ բաց ոտներին «տեր կանգնող» ախպեր էիր, հենց սկզբից հոգայիր, որ տենց նկար չդներ։
  16. Chuk-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից
    Էդ բաց ոտերի սաաբշենիան պահել ե՞ս..ինձ էլ հետաքրքեց
    Մտածում ես, թե գրողը բաց ոտներով տղա կլինի՞
    Ի դեպ իմ վրա գալովի ա, առաջին դեպքը չի, որ սենց հաղորդագրություն եմ ստանում:
  17. Գալաթեա-ի ավատար
    Ասեիր՝ չէ, ամենաքիչը դվուխյադեռնի կոմպ ա պետք...թե չէ չի կպնում
    Էս ինչ օրի ենք հասել..
    Էդ բաց ոտերի սաաբշենիան պահել ե՞ս..ինձ էլ հետաքրքեց
  18. Chuk-ի ավատար
    Լիլ, էս մանյան, որին կարող ա ես էլ հանկարծ ու հասնեմ, ունի աղետալի չափեր արդեն: Ուրեմն պապայիս ընկերներից մեկը կոմպ է առել, աղջիկը եկել հարցնում է. «Արտ, Pentium III ենք առել, դրա վրա ադնակլասնիկ քաշել կլինի՞»:

    Հիմնարկում նստած են 2 աղջիկ, ամեն մեկը մի համակարգչի առաջ, մեկը էլ մեկը ծիծաղում ա, մյուսը խորամանկ սրան ա նայում: «Ի՞նչ ա եղել»: Պարզվում ա, որ մեկը մյուսին ադնակլասնիկով (իրար դիմաց են նստած, սենյակում էդ երեքս ենք) անեկդոտ ա պատմել: Հետո անեկդոտն ինձ էլ են պատմում, լավն էր, բայց ինչի՞ օդնոյով:

    «Ես էս քաղաքում երևի միակ մարդն եմ, որ օդնոյում գրանցված չեմ», - ասում ա հին ընկերներիցս մեկը հպարտությամբ, կարծես արածը հերոսություն ա: 4տարի չէինք տեսնվել, խոսելու լիքը ուրիշ բաներ կային, ինչի՞ հիշեց: Բաժանվելուց ասում ա. «Ես քեզ ադնակլասնիկում կգտնեմ, դռուժիծ կտամ»... մոռացել էր, որ հերոս ա:

    Կարելի ա շատ շարունակել, բայց մեկա, էդ սիրուն ոտներով աղջկա նկարն եմ ուզում տեսնել: Տեսնե՞ս շատ բաց էր
  19. Գալաթեա-ի ավատար
    Սովորական երկխոսություն Երևանում, Հայաստանում։
    - Ապարատդ կբերես, որ ադնակլասնիկի համար նկարվենք։
    - Ես էս շորով նկար ունեմ արդեն յա։ Ու չեմ փոխի, 4 հատ հինգին գումարած ունեմ
    - Էս ավտոն վատը չի, դավայ նենց կայնի սալոնն երևա։

    Մարդիկ դադարել են հին ու բարի ավանդույթները՝ նայել վիպուսկնոն, կանգնել ինսիտուտի դռան տակ..ինչի համար, հենա ադնակլասնիկ կա, մտի, նայի, տարբեր պոզաներով, համ էլ պետք չի լինի մի բաժակ ջրի ուղարկել, որ ֆիգուրան տեսնես...ընկերներից ես տեղյակ լինում, ուրդու աղջիկ ա, բան..

    Ինտերնետը Հայաստանում այլևս մեկ անուն ունի։

    Արտ..բաց ոտերով տղու նկար որ լինի, ասա մտնեմ ռետուզ նվիրեմ
    Հետ չմնամ հայեցի զարգացման հիմնարար դրույթներից մեկից։
  20. Chuk-ի ավատար
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից


    Շատ կոպիտ էի, չէ՞, Արտ
    Չէ, Լիլ, ես էի շատ մեղմ