հոդվածն ապուշություն էր
Նոր հոդվածն էլ կարդացի, չնայած ո՞ւր ա ըտեղ հոդված, անկապություն էր:
Փոխմիարժեք համապատասխնաություն
Հետաքրքիր է.... հոդվածն էլ հետաքրքրեց
Որմիզդուխտ-ի խոսքերից որոշակի նմանություն կա. բայց հետևի ֆոնը ի՞նչ կապ ունի քեզ հետ Իմ նկարն ընդամենը բնորդ է եղել, իսկ ետևի ֆոնը կապ ունի հոդվածի հետ: Խոսքը որոշակի նմանության մասին չէ, այլ մեկին-մեկ համընկման (Հագուստի եզրագծեր, թևքերի երկարություն, գոտու դիրք, ֆորմայի վրայի «նախշեր»: Ասեմ, որ այդ նախշերը ամեն մի համազգեստի վրա տարբեր են):
Արտ, բոմբ ա: Ուշադիր նայեցի, հաստատ դու ես
որոշակի նմանություն կա. բայց հետևի ֆոնը ի՞նչ կապ ունի քեզ հետ
Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: Առաջարկում եմ կարդալ քաղաքապետարանի քվեարկությունների մասին հաջորդ բլոգային գրառումս:
Արտ ջան, լավն էր: Էս թեմայով ավելացնելու բան չես թողել, մնում ա մենակ սպասենք, ճորտերը մտնեն կարդան, սկսեն իբր արդարանալ, մենք էլ ծաղրենք իրանց կամ խղճանք ու չծաղրենք
Չուկ, լրիվ համաձայն եմ քեզ հետ: Շնորհակալություն համակարգված ու ամբողջական վերլուծության համար Ես որ անձամբ չեմ հասկանում` ինչ է նշանակում "Մենք Սերժին դեմ եքն, բայց Լևոնին էլ ենք դեմ": Այսօր իրականությունն այնպիսին է, որ կա այդ երկուսը, երրորդ տրված չէ: Քանի որ մարդը բանական էակ է եւ շարժվում է իր շահերի տրամաբանությունից, տրամաբանության պարզ ալգորիթմը ասում է. եթե հիմա լավ է, ես ընտրում եմ ՀՀԿ: Եթե հիմա վատ է, ես ընտրում եմ ՀԱԿ: Բայց եթե մարդու մոտ առաջանում ա նաև ալգորիթմ-բայց Լևոնի ժամանակ էլ էր վատ, մարդու ուղեղը կախվում ա /եթե լինում ա/ /բացառությամբ ճորտերի, ովքեր սավառնում են ֆանտազիաներում եւ իրենց երևակայում են քաղաքականությունից հեռու գտնվող եւ դրանում չմասնակցող մեկը, ինչպես հայտնի է, եթե չես զբաղվում քաղ-մբ, այն կզբաղվի քեզնով, եթե չես ընտրում, եւս 5 տարի ես ապրելու նույն բանի մեջ/
Rhayader-ի խոսքերից Անձամբ իմ համար ասեմ, որ որպես բողոքի նշան չեմ մասնակցել ընտրություններին: Ինձ երրորդ ուժի կողմնակից չեմ համարում: Սա ասում եմ պարզապես, ստատիստիկայի համար: Շատ այլ նեյտրալ մարդիկ, որոնց ճանաչում եմ, իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին: Բանն այն է, որ իրականում, որքան էլ ուզես քեզ համարես նեյտրալ, նեյտրալ չես, որովհետև չգնալ ընտրություններին նշանակում է ընտրել ՀՀԿ կամ ԲՀԿ: Իսկ նեյտրալության տակ, իմ կարծիքով, ուղղակի իրականությունից փախնելու, գլուխը ավազի մեջ պահելու փորձ է... Երևի` հուսահատությունից, կամ տարբերակների բացակայությունից: Էլի տարբերակ է...
Արտ ամեն ինչ ընգրկել ես, ապրես
Ճորտի հոգեբանությունը մարդկանց արյան միջից, ցավոք, շատ դժվար է հանել: Մեր ժողովուրդն իր համար, ճիշտ է ասված, տեր է ընտրում, քանի որ ստրուկ լինելու մեջ որևէ ստորացուցիչ բան չի էլ տեսնում: Ճորտի հոգեբանությունն ամրապնդվում է սեփական ուժերով որևէ բան փոխելու հավատի կորստի, ինչպես նաև՝ եղանակի փոփոխություններից վախենալու ժամանակ: Ժամանակավորապես իրենց լավ են «ԶԳՈՒՄ» միայն այն բլած ճորտերը, որոնք իրենց տուտուզիկներն առայժմ տեղավորել են տաքուկ և փափուկ աթոռների վրա և չեն ակնկալում եղանակի փոփոխություն:
TuroJan-ի խոսքերից Պողպատյա տրամաբանություն և անիմաստ մեկնաբանություն
Պողպատյա տրամաբանություն
Ճորտերի չմիությունը, դա նույնն է ինչ ասենք Եհովայի վկաները Հայաստանում… Չէ, Եհովայի վկաները գոնե փորձում են իրենց գաղափարը առաջ տանել: Եկեք ուղղում կատարեմ: Ճորտերի չմիությունը Հայաստանում առկա կամ չառկա սատանիստների «միությունն» է, ովքեր Կասկադի աստիճաններին մի քանիսով նստում են և զբաղվում պարապությամբ, հիմարություններ դուրս տալով իրար հույս տալով, որ իրենք իդեալն են և մեծ դեր ունեն ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած 3-րդ ուժ չկա: Կա ընդդիմություն, որը պայքարում է նաև «3-րդ ուժի» դեմ, որը իշխանությունը բռնագրաված վարչակազմից դուրս պրծած մի մասն է:
Rhayader-ի խոսքերից Չուկ, ես փաստարկներ էլ եմ բերել, հիմնավորել էլ եմ: Ցանկացած դեպքում, հոգնել եմ արդեն այս ամենից: Դուք գիտեք: Փաստա՞րկ ես բերել: Եվ որն է փաստարկդ: Երբ ասվում է, որ այս ու այս մարդիկ ոչինչ չեն անում անարդարության դեմն առնելու համար, ասում ես, որ քեզ մեկ է, թե ով կլինի, դա փաստա՞րկ է: Դա աչքկապոցի է: Դա կուրություն է: Որովհետև թող քո համար մեկ լինի, թե ով կլինի: Կամ թող ուզես որ ոչ մեկն էլ չլինի, դա քո իրավունքն է: Բայց հանդուրժելը, թույլատրելը, որ քո երկրում մարդու տարրական իրավունքները, սահմանադրությունը ոտնահարվի, որ ընտրությունները կեղծեն, դա արդեն նշանակում է քաղաքացիական գիտակցության չգոյություն: Դա նշանակում է այդ կեղծիքների հետ համակերպում: Դա նշանակում է իրավիճակին համակերպում: Դա նշանակում է ստրկային վիճակին համակերպում: Դա նշանակում է ճորտական մտածելակերպի, դիրքորոշման կրում: Ու՞ր է փաստարկդ: Որ անտարբե՞ր ես: Դա փաստարկ չի, դա իմ ասածների ապացույցն է՝ մի հատ էլ քո կողմից:
Չուկ, ես փաստարկներ էլ եմ բերել, հիմնավորել էլ եմ: Ցանկացած դեպքում, հոգնել եմ արդեն այս ամենից: Դուք գիտեք:
Սոֆ, գրառումդ ընդհանուր առմամբ թեմայից շեղում է: Մի կողմից դու անուղղակի ձևով փորձում ես արդարանալ ու քո վրայից հանել ճորտի պիտակը, դրանով իսկ մատնելով, որ գրառումս թիրախին է կպել, մյուս կողմից անհիմն ու անիմաստ բաներ ես գրում այն մասին, որ պետք է հարգվի քո դիրքորոշում ունենալու կամ չունենալու իրավունքը: Իհարկե դու ունես մտքի, խղճի ու կրոնի ազատություն ու քեզ իրավունք չունենք հարկադրել այն փոխել, բայց քեզ ո՞վ ասաց, որ իրավունք չունենք քո ընտրած դիրքորոշմանը որակավորում տալու, այդ որակավորումն, ի դեպ, հիմնավորելով: Ու՞ր է այդ հիմնավորման հակափաստարկը: Դու կարող ես հիմա արդարանալ ու ասել, որ իբր էսինչ տեղում էսինչ բանն ես գրել, բայց միթե՞ դա ընդվզում է քո իրավունքների ոտնահարման դեմ: Միթե՞ այդպես է իրեն պահում ժողովրդավարական երկրի իրական քաղաքացին, ժողովրդավարությունն իր մեջ կրողը, քաղաքացիական գիտակցություն ունեցողը, անկախ նրանից, թե ինչպիսի երկրում է ապրում: Միթե դա նշանակում է ճորտի հոգեբանություն չունենալ: Թե՞ ԱՄՆ-ում սևամորթ իսկական ճորտերը, նրանք ոչ միայն ֆիզիկապես էին ճորտ, այլև ճորտի հոգեբանություն ունեին, հարևան փարախում մեկ այլ սևամորթի չէին ասում, որ դեմ են իրենց տիրոջը ու պետք չի նրան պաշտպանել, բայց հլու հնազանդ կատարում նրանց հրամանները, կամ իսկի չասածները: Հակադարձ ու անհիմն մեղադրանք տա՞լն է («անզորության ձեր զգացման ծնած բարկությունն ու նիհիլիզմը») պաշտպանությունդ: Գիտես ինչու՞: Որովհետև ուրիշ ասելիք չունես: Որովհետև ինչ-որ գրել եմ, բավական ճիշտ գնահատական է: Որովհետև այո, ճորտի հոգեբանությամբ եք ապրում սեփական երկիր. որպես ՀՀ քաղաքացի ճորտ եք ու ճորտի հոգեբանություն ունեք, ինչքան էլ ազատություն ընդգծելու համար մազ երկարացնեք ու ականջող կախեք, մեջներդ ստրկային մտածելակերպը մտած ա, դուք էդ ազատության իրական կրողը չեք, այլ ընդամենը ցուցադրել փորձողը, արտաքին սխալ շղարշ ստեղծողը: Եվ իհարկե ունես սեփական դիրքորոշում ունենալու, այդ թվում ճորտային հոգեբանություն ունենալու իրավունք: Ոչ մեկն այդ իրավունքից քեզ զրկելու իրավունք չունի, բայց ունի հստակ իրավունք բարձրաձայնել այդ մասին, գնահատական տալ ու նաև կոչ անել՝ ուշքի գալու, քաղաքացիական գիտակցություն ձեռք բերելու կոչ անել:
Չուկ, նախ իմ կողմից ասեմ, որ չեմ հավատում «երրորդ ուժ» կոչեցյալի գոյությանը: Եթե նույնիսկ այն կա, ապա ընտրությունների արդյունքներն այդպիսին չեն հայտնաբերում: Քաղաքացիության առումով ասեմ, որ, ճիշտն ասած, ես ՀՀ քաղաքացի եմ զուտ հանգամանքների բերումով: Այդ քաղաքացիությունն ինձ դեռ ոչինչ չի տվել, ու չեմ էլ սպասում, որ երբևէ տա: Ավելին, ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն ընտրվի, թե ՀԱԿ-ն, ինձ համար էական ոչինչ չի փոխվի: Իսկ քանի դեռ ինձ հարմար թեկնածու չկա, ես աջավսանդալ չուտելու դարդից քաք չեմ ուտի (սա իմ առակից է, ու զուտ ինձ ու իմ տեսանկյունին է վերաբերում, ձեր վրա մի վերցրեք՝ սա էլ ասում եմ վերջին շրջանում ձեր ընկալունակության սուր անկման ու խոցելիության սուր աճի կապակցությամբ): Անվանեք սա ճորտային մտածելակերպ, եթե ցանկանում եք: Ինձ համար միևնույն է: Ես իմ պատկերացումներն ունեմ հարցի վերաբերյալ: Չեք պատկերացնում, ինչքան լավ եմ հասկանում անզորության ձեր զգացման ծնած բարկությունն ու նիհիլիզմը: Անկեղծորեն հավատում եմ, որ դուք մտածում եք՝ ճիշտ, բարի, ազգանվեր գործ եք անում (ո՞վ գիտի, միգուցե այդպես էլ կա՝ դրա մասին ժամանակը կդատի): Դա ձեր գործն է, ու ձեր իրավունքը: Բայց ձեր բոստանից հեռու կանգնած մարդկանց վրա գոռգռալն առնվազն հիվանդագին երևույթ է, չե՞ք կարծում: Ես բոլոր հիմքերն ունեմ քաղաքականությունն ամոթալի զբաղմունք համարելու: Իմ համար, իհարկե: Ինչևէ, չեմ փորձում այդ պատկերացումներս փաթաթել ձեր վզին: Ավելին, սերժականների վերջին արարքներից հետո մոտս նույնիսկ մի փոքր սիմպատիա էր առաջացել ձեր շարժման նկատմամբ: Ես եմ բացահայտ կերպով հայտարարել, որ սերժականները ֆինանսավորում են ԼայվՋորնալում հակալևոնական քարոզարշավը: Ես եմ բանակում, երբ մեզ կիսաակնարկ-կիսասպառնալիքներով մղում էին ՀՀԿ ընտրել, բացահայտ հայտարարել, որ ընդդիմադիր եմ ընտրելու, ու ձայնս իսկապես տվել եմ Ժառանգությանը, որի նկատմամբ այդ ժամանակ հավատ ունեի: Երևի ճորտական մտածելակերպի տիպիկ օրինակներ են, հա՞: Եթե հույս ունեք ինձ «թասիբի գցել», ասեմ, որ ես վաղուց արդեն կոմպլեքսավորված դեռահաս չեմ, ու «ճորտություն, բռնակալություն» բռնակը, որը դարերով տաշում են անդեմ ամբոխի անդեմ ներկայացուցիչների մեջ, իմ վրա չի ազդում: Ես հիանալի գիտակցում եմ և իմ ազատությունները, և դրա սահմանափակումները: Ու Լևոնի կամ Սերժի հետ դրանք կապ չունեն ընդհանրապես: Լավ, ինձ տարավ արդեն մի յանի վրա: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԱՐԳԵԼ ԻՄ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄ ԸՆՏՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ: ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2, Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Հոդված 27. Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Եթե խոսում եք սահմանադրությունից ու սահմանադրական կարգից, ապա գոնե առաջինը դուք այն հարգեք: Ու ձեր գնահատականները ձեզ պահեք, ես առանց դրանց էլ լավ եմ ապրում: