Իմ մտորումները
- Հիմարի մեկը, ձենդ կտրի ու ս. եղի ստեղից: Ասողը մայոր էր: Ոստիկան: Ըստ օրենքի՝ իրավապահ: Ըստ օրենքի՝ քաղաքացու իրավունքները պաշտպանող: Բայց ասողն ինքն էր ու ասում էր մի երիտասարդ աղջկա, ով նրան բացատրում էր, որ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում ու իրավունք ունենք երթ անելու: ...
Վաղուց ի վեր Հայաստանի քաղաքական մթնոլորտում (եթե իհարկե այդպիսին գոյություն ունի) թևածում է այն միտքը, որ այս պայքարը համաժողովրդական չէ: Հիմնական արգումնետներն այն են, որ ժողովրդի զգալի հատվածը դրան չի մասնակցում: Ժամանակն է այս հարցերին տալ ՍԵՓԱԿԱՆ գնահատանը: Համաժողովրդավարական ...
Թարմացել է 13.06.2009, 01:49 ըստ [ARG:5 UNDEFINED]
Երբ քեզ ճզմում են ու ճնշում բոլոր հնարավոր տարբերակներով, միևնույն է, ապրել ես ուզում, ուզում ես ծլես, ուզում ես հզորանալ: Երկար չեմ ուզում խոսել, այս ծառն այդ ամենի լուռ վկայությունն է.
Այսօրվա իրականության մեջ հասարակությունը բաժանված է երկու հատվածի, որոնք ստացել են իրենց անունները (ինձ զայրույթ պատճառող): Լևոնականներ և հակալևոնականներ: Սա նշանակում է, որ հասարակությունում պատկեր ստեղծողը ՀԱԿ-ն է, ինչու ոչ իր առաջնորդի հետ: Եվ արդեն լրիվ ուրիշ քննարկման ...
Գրառումս կոնկրետ ոչ մեկին չի վերաբերվելու, անհատական ոչ մեկին չի կպնելու, հետևաբար խնդրում եմ, որպեսզի ոչ մեկն անտեղի չվիրավորվի: Մայիսի 31-ի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը պարտություն տարավ, սա իրողություն է: Պարտությունը որոշ իմաստով անսպասելի էր: Այն որ ընտրությունները կեղծվելու են, ակնհայտ էր, ոչ մեկը չէր կասկածում, բայց ...