Իմ մտորումները
Էսօր Օպերայի մոտ էինք, ես, Գալը, Սասը: Մեղեդիում: Գարեջրի պատկառելի քանակից հետո վերցրի 100 դրամս ու գնացի հասարակական զուգարան: Նա չէ, որ Մեղեդիի մոտ է, պուլպուլակի մոտինը: Աշխատող կինը ինչպես միշտ կոպեկներն էր հաշվում: Իմ 100 դրամանոցը միացրի կոպեկների բուրգին ու մտա տղաների ...
Թարմացել է 21.08.2009, 00:21 ըստ [ARG:5 UNDEFINED]
Արխինվերս քրքրում ու նայում եմ գրածս հեքիաթները: Գուցե ինձ աննորմալ կհամարեք, բայց փոքր տարիքում գրածս այս «հեքիաթը» ինձ շատ ուրախացրեց, հավանեցի: Կարճ է, տեղադրում եմ. Ագռավները Մի ագռավ նստել էր սյան վրա ու երգում էր. - Ղա՜, ղա՜, ղա՜: Այդ ժամանակ մի ուրիշ ագռավ էլ եկավ, նստեց առաջինի կողքին, և նրանք երկուսով սկսեցին երգել. - Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜:
Թարմացել է 31.07.2009, 21:06 ըստ [ARG:5 UNDEFINED]
Թերթում ես մտքիս օրագրի էջերը: Շատ են, բազում, պատառոտված, ջնջված, կեսից ավելին կորած: Հասնում եմ 1988 թվականին: Վա՛յ, կապույտ կարճ շալվարս, կարոտել եմ: Կարմիր մայկա՝ սպիտակ գծերով: Ու աշխարհի անցուդարձին անտեղյակ՝ Ես: Խաղում ենք ընկերոջս հետ, վազվզում ենք ու ուրախ ճչում: Ի՜նչ ...
Էսօր լրիվ պատահական հանդիպեցի փոքր տարիքի արխիվներիս ու ընկա հիշողություններիս գիրկը: «Տերևը» կարծեմ 8 տարեկանում եմ գրել, դպրոցական շարադրության համար: Չեմ ուզում խմբագրել, փոխել, սիրունացնել: Էս հուշ ա. Տերևը Կար մի կեչի, կեչու վրա մի տերև, իսկ կեչու տակ մի ծաղիկ, անունը՝ Վարդ: Տերևը սիրահարվել էր Վարդին: Նա կարծում էր, թե մենակ ինքն է սիրում Վարդին, ...
Թարմացել է 30.07.2009, 23:59 ըստ [ARG:5 UNDEFINED]
Նոր հեռախոսը զնգաց: Վերցրի. - Այո՞: - Արտակ ջան, բարև, դու ես, չէ՞: - Հա, ես եմ, բարև ձեզ, ո՞վ ա: - Ռուզան ծյոծյան ա, Արտակ ջան: Ո՞նց ես: - Լավ եմ, դուք ո՞նց եք (փորձում եմ հիշել) - Ես էլ եմ լավ: Գայանեն տա՞նն է: - Ռուզան ծյոծյա, կներեք, դուք ի՞նչ Արտակի հետ եք խոսում Հեռախոսը դրեց: Չհասցրի ցտեսություն ասեմ, Ռուզան ծյոծյա