PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմական բանաստեղծություններ



Vive L'Armenie
01.06.2007, 17:26
«Ժամն է հատուցման»


Շուտով գարուն կգա,
Շուտով էլ ձյուն չի գա...
Ու կբացվեն դարպասները ձնե
Լեռների վրա մեր սահմանների,
Ու քաջերը, որ այնտեղ կանգնած
Հալեցնում էին ձյունն իրենց տաք շնչով,
Կշարժվեն առաջ՝ նահատակների
Վառ հիշատակի ու արյան կանչով.
Անգութ ուղեղով,
Կարմիր աչքերով,
Հայի վեհ սրտով...
Երիտասարդներ կշարժվեն առաջ,
Դեպի հայտնին և անհայտը տանող դժվար ճամփեքով,
Եվ դեռ կխոսվի այս մասին երկար
Ինչպես հատուցման վեհ ժամից առաջ,
Ու պիտ մռնչա թշնամին անզոր.
Անգութ ուղեղի թրատող հրից,
Կարմիր աչքերի ծակող կաթիլից,
Հայի վեհ սրտի արիության
Եվ ուժի պայթյունից...
Երիտասարդներ մի բռունցք դարձած
Պիտի արշավեն ճամփեքով արնոտ,
Բացելով նորը, շարժվելով անվախ, փոխելով միմյանց,
Որից ծիլ կտա Ցեղի տաք շունչը
Հայոց թաց հողում,
Որից կմղվեն նորերը առաջ՝
Դեպի հատուցո’ւմ:
Հատուցման ժամը գալու է, հիշե’ք:



Արմեն Ավետիսյան

Ավելացվել է 58 վայրկյան անց
«Արյան կանչով»


Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ՝ ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Կփոխվեն մարդիկ, երկրներ հզոր,
Ուժեղը թույլին կզիջի տեղը,
Թույլը ուժեղին՝ մեծագույն սիրով…
Ոչինչ հաստատ չէ, հոսուն է կյանքը,
Եվ այն արդյունքը, որ այսօր դեռ կա
Պիտ հակադարձվի արդարության դեմ
Մեղանչողների գլխին՝ բութ ու մեծ:
Եվ նոր սերունդն էլ հին արյան կանչով,
Միգուցե Հայկի նետ ու աղեղով,
Նոր Երկրագնդի նոր մարդկության դեմ
Իր պատասխանն է տալու ահավոր:
Որդին պիտ կանխի չար արարքը հոր,
Ինչպես հայրը՝ արարքը որդու,
Քանզի վրեժը միշտ է, անսահման
Եվ ելնելու է մի օր ահարկու...
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց ինչպես հիմա, այսօր այս պահին
Կելնեն քաջեր խրոխտ երգելով,
Կկազմեն խմբեր արյունի ծարավ,
Կփոխեն դիրքը մարդկանց, աշխարհի,
Կդատարկեն ծովեր՝ լցնելով նորը...
Եվ Նոյը (Հայը) կիջնի Արարատի գագաթից,
Ինչպես տարիներ, շատ դարեր առաջ
Եվ այն ժամանակ համբարձված հոգիս,
Նժդեհի հոգին և՝ ընկերներիս,
Կցնծան այնտեղ՝ Աստծո հետ նստած,
Վրեժի կարոտն առած ու հանգիստ:



Արմեն Ավետիսյան

Ավելացվել է 1 րոպե անց
«ԵՌԱԳՈՒՅՆ ԾԻԱԾԱՆ»


Կարմիր է կապել Արևը հրե,
Ճառագայթներով ներկել է հողը,
Եվ արթնանում են ծաղիկները քնից,
Ու ծիծաղում է վաղորդյան շողը:

Կապույտ երկինքը ժպտում է հեզ,
Կանչում է վերև ազատ թռիչքի,
Հեռվում դողում են ամպերը բոլոր,
Փայլատակումից նրա ջինջ գույնի:

Ծիրանագույն է շուրջ բոլորը,
Բուրավետ ու գեղեցիկ,
Պար է բռնել ուրախ քամին,
Թևածում է երգը մեղմիկ:

Եվ անձրևը, որ կաթում է
Մաքրելով օդը անգույն,
Պինդ կապում է ծիածանը՝
Ներկելով վառ ԵՌԱԳՈՒՅՆ:



Արմեն Ավետիսյան

Ավելացվել է 3 րոպե անց
ՆԱԽՆՅԱՑ ՔԱՐԱՎԱՆՈՎ

…Հուդա-քրիստոնեությունը հրով և սրով մտավ Հայք և կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը…
Չարը գրեթե ոչնչացրեց ամեն հայկական բան և Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ՝ մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար…
Ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ… Այլաբանորեն Ազգը նաև հոգի է, իսկ Հայրենիքը՝ մարմին, և Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց…
Օ՜ նախնիք, ախր այդ ի՜նչ արեցիք, ինչպե՜ս ՄԵՐ տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին՝ թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, և ի՞նչ թողեցիք դուք մեզ… ու՞մ առաքելությանը ծառայեցիք… բայց արդեն բա’վ է:
Օ՜ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու՝1 Ձեզ ուղղված կենացին, բայց նաև մեղանչում եմ իմ նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի’նձ տարեք Ձեր քավարանով՝ որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում՝ անցյալի մեղքերի, բայցև հետ եկե’ք, զորացրե’ք Ազգը Հայոց, վերամիավորե’ք Հայրենիք-Հայքը՝ ԱրԱրչության Օրրանը:
Հավերժ փա՜ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված՝ իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, և նոր ծնունդ նրանց սրբազան հոգիներին՝ եկող սերնդի մեջ…

1 - Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի...
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու...
Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ... (Րաֆֆի )

Ավելացվել է 4 րոպե անց
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ԶՈՐԱՎՈՐ


Օ՜ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս՝ արդեն տարիներ շարունակ: Ինչքա՜ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՜նչ զորավոր ես Աստվա’ծ իմ, Եղբա’յր իմ՝ Վահագն: Ինչքա՜ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ, Ինչքա՜ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՜ Վահագն:
Ինչքա՜ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը՝ կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին՝ ռազմադաշտում, նաև՝ այլուր… Քո հետ բարձրացա Արագածի գագաթը՝ խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի… Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:
Օ՜ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է՝ ՄԵՐ անցյալ, ներկա և գալիք սերունդների Առաքելության մեջ…
Ուժդ անսպա’ռ, Զորության Աստված:
...Քաջազուն Եղբայր իմ՝ Գարեգին Նժդեհ, ինչքա՜ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի և գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:
Ներկայիս հայ նվիրյալ տեսակի համար յուրահատուկ «կաղապար» ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա…
Ինչքա՜ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ («Աստվածը հին՝ Արիական Հայության»), ինչքա՜ն եմ Քո հետ համաձայնվել, որ «մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» և այժմ էլ ես եմ ձգտում դրան:
Օ՜ Նժդեհ, ոգու, մտքի և զենքի ազգային և համամարդկային հսկա, Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու’ժ տուր ինձ՝ նույնպես հասնելու Վահագնին…
Թող Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ և մեզ բոլորիս: Փա՜ռք Ազգին և առա՝ջ դեպի Հայոց Առաքելություն…

- Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի և մահվան միջև, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու և անդադրում գործելու…
- Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնև հավերժության գիրկը…


Արմեն Ավետիսյան

Philosopher
01.06.2007, 17:31
Չարենցը, որը ևս վատ չէր գրում, իր "Պատմության քառուղիներում" գրում էր.

Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ -
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ...

Երևում է իրականում այդ տկլորությունը մեզ շատ է դուր գալիս, հատկապես որ այն ունի պատմություն և հերոսականության դափնիներ: Եվ այսօր ևս այդ տկլորությունը կարող է համարվել հերոսականության ցուցիչ...

Vive L'Armenie
01.06.2007, 17:32
ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ


ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում և այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը…
Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է և Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, և Ինքը հենց Տիեզերքն է՝ Տիրոջ Եզերքը…
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք,
Սիրու’մ եմ ես Ձեզ,
Գալի’ս եմ ես Ձեզ,
Կհասնե’մ ես Ձեզ…
Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաև Իր Որդիների՝ Հայ Աստվածների…
Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Զավակներ, Զորութ- յան, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…
Օ՜ Հայր Արա, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք և կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը),
Օ՜ Հայկ, որ ծնունդն ես Հայր Արայի, և մեր Նախնին ես՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված,
Օ՜ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների,
Օ՜ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու և բազկի Դու ապավեն, քաջության ու մարտունակության տիպար,
Օ՜ Միհր, իմաստուն և արևատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ կրակ,
Օ՜ Տիր, Հայոց մտքի ու դպրության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց,
Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու և բնության ներդաշնակ գեղանք,
Օ՜ Վանատուր, Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան,
Օ՜ Հայոց բոլոր Աստվածներ.
Դուք, որ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից, մեր նախնյաց ժամանակավոր թուլակամության ու դաժան-դավադիր հավատափոխության համար, դարձե’ք դեպի մեզ՝ դեպի Ձեզ եկող նոր սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի-Արորդիներին դարձե’ք, զորացրե’ք մեզ մեր հավատքով և առաջնորդե’ք հանուն Հայի ու Հայքի…
Փա՜ռք Հայ Աստվածներին և բարի վերադարձ դեպ մեր հոգիները…
ՀԱՅԻ ՈԳՈՒՆ
Օ՜ Հայի Ոգի…
Տիեզերքի անհունից եկած և երկրային բնության հետ ձուլված Հայի Ոգի: Դիմում եմ Քեզ՝ հայացքս ուղղելով իմ ներսը՝ Գենիս ԱրԱրչադիր և ԱրԱրչահաղորդ, որ Քո ԱրԱրչության Արգասիքն է: Ես զգում եմ Քեզ՝ Հայի Ոգի, զգում եմ Քո ջերմությունն ամեն մի բջիջովս, սակայն, տու’ր ինձ զորություն, որ զգալս ի նպաստ դնեմ Քո վերահաստատման համար: Հայության մեջ Քո հավերժական հաստատման համար:
Օ՜ Հայի Ոգի, տու’ր ինձ այդ զորությունը՝ Ազգիս հանդեպ Առաքելությանս հաջող ավարտի համար, և այնժամ տա’ր ինձ, որ միաձուլվեմ Քեզ, դառնամ մեկ հյուլեն Քո Զորության և մասնիկը՝ Ազգիս Ոգեղենության…


Արմեն Ավետիսյան

Ավելացվել է 3 րոպե անց
«ԽՈՐՀՈՒՐԴ ԱԶԳԱՅԻՆԻ»
Սիրու՜մ եմ քեզ - Ա՛ԶԳ իմ,
Անբացատրելի մի զգացումով,
Որ զետեղված է ենթագիտակցությանս՝
Դարերից եկող հիշողության մեջ:
Այնքան մեծ է սերն այդ Ոգեղեն,
Որ կասկածում եմ. սե՞ր է, թե՞ այլ բան,
Որն ալեկոծել, սակայն ջերմացրե՜լ, իմաստ է տվել
Կյանքիս նյութական ու բազմախնդիր:
Սիրու՜մ եմ քեզ - Ա՛ԶԳ իմ,
Հոգուս ու Մտքիս Զորության ամբողջ շտեմարանով,
Վեր ես ամենից ու ամեն բանից,
Եվ ԱՐԱՐՉԱԿԱՆ են Ակունքները քո:
ԱՐԱՐԻ՛Չ և Ա՛ԶԳ, - ահա Բնական
Ու Բարոյական Արմատը Կյանքի,
Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել,…
Եթե սա սե՛ր է, ապա այսպե՛ս եմ սիրում քեզ, Ա՛ԶԳ իմ:
……………………………………………………………….
Սիրու՜մ եմ քեզ - Ա՛ԶԳ իմ,
Եվ կյանքերում այն, որ պիտի ապրեմ
Սերունդներիս մեջ. մի՛շտ կրելու եմ
Այդ սիրո Ոգին՝ Տիեզերական անհունության մեջ:

Ավելացվել է 5 րոպե անց
«Անունդ Արմեն»

Նորից կրկնվում էր պատմությունը հին,
Նորից կոտորած էր անմեղ հայերի,
Կապեցի՛ր զենք-զրահ ընդդեմ դուշմանին,
Որ վերջ դրվի ջարդին անմեղ հայերի:

կրկ. - Դու պաշտպա՛ն Հայոց Տիգրանյան Մեծ Տան,
Անունդ Արմե՛ն՝ ասաց ամեն բան,
Ավետիս պապուդ դու մեծ պատվիրան,
Վրեժով լեցու՛ն, դու դեռ կերթա՛ս Վան:

* * *
Սումգայիթը խոցեց հոգիդ, մե՛ր Արմեն,
Ուզեցի՛ր Նախչվան նորեն ե՛տ առնել,
Որ նոր Սուլուխ չդառնար միջանցքը «Լաչին»
Ու վե՛րջ տրվեր ջարդին անմեղ հայերի:

* * *
Աշուղ Ալմաստն էլ ձեր երթին միացած,
Սազն ու զենքը ձեռքին՝ մի նոր երգ դարձած,
Փա՜ռքը գովերգի ձեր՝ ձեզնով հիացած,
Որ վերջ դրիք ջարդին անմեղ հայերի:

Ավելացվել է 8 րոպե անց
Հայորդիները գալիս են

Հայորդիները գալիս են
պատմության քառուղիներով,
նրանք այն երկրի զավակներն են,
որի հորդաբուխ գետերի միջնամասում
դեռ ապրում է հիշողության դրախտը:


Նրանք այն երկրի զավակներն են,
որի կորցրած հողերի միջից,
երկգլխանի լեռան նման,
վեր է ձգվում ար-ար-ման խորհրդանիշը՝
անմոռաց կարոտը սրտում:


Նրանց հայացքում
երկնքի մեջ մնացած
մտապատկերի ուրվագիծը
թողել է վեհության փայլը՝
ամպերից վեր ձգված գագաթների վրա:


Հայորդիները իջնում են
պատմության ու ավանդույթի կեռմաններով:
Մեծ արտագաղթի ու ներգաղթի
ժամանակները խաչվում են նրանց դեմ՝
գալիքի նախաշեմին:


Նրանք այն երկրի զավակներն են,
ովքեր հույսի ու հավատի հետ
ծածկագիր սերմեր են բերում՝
երկնային դրախտը
երկրում ստեղծելու համար:


Արևշատ Ավագյան

Ավելացվել է 10 րոպե անց
Երկու մեծ լեռ իրար կպած

Երկու մեծ լեռ իրար կպած, իրարից զատ, -
Երկու խաչ-սիրտ՝ ծեր, զառամյալ,
Երկու մեկ ազգ հնամենի,
Երկու հայեր՝ մայր Արաքսի երկու ափին,
Երկու անջատ միասնություն,
Արյունազօծ երկու գետափ՝
Իրար կպած, իրարից զատ,
Երկու վանքեր՝ Արևմտյան, Արևելյան,
Մեկ Ոգու մեջ մարմնավորված,
Մեկը ազատ, մյուսը՝ գերի,
Մեկը պանդուխտ, մյուսը՝ թմրած,
Չեմ հասկանում՝ ի՞նչ է եղել…
…Տու՜ն են քանդել, մա՜րդ են մորթել,
Հայ տեսակ են բնաջնջե՜լ,
Դարձրել են հող, արյունի գետ, լացող Արաքս,
Թուր են սրել ապառաժով,
Բթացրել են թրի շեղբը հայ մանուկով…
Եղել ենք մենք միշտ խելացի,
Եղել հզոր, արդարացի,
Կառուցել ենք գոռ պատմություն,
Բայց երբ դարձանք մենք «բարեկիրթ»,
Եղանք բարի, ներող, հլու…
Ի՞նչ ենք շահել… Միայն ոսկոր,
Արնածոր Արաքս, մի Մեծ Եղեռն,
Մեկ տասներորդն ունեցածի,
Մեզ ի վերուստ այն տրվածի:
Ո՞վ ենք եղել.. Ո՞վ ենք այսօր,
Ի՞նչ ենք կորցրել, ինչի՞ համար,
Ինչպե՞ս ապրենք գոնե հիմա…
Լինե՛նք Նժդեհ, լինե՛նք ուժեղ,
Ոգով արի՝ հայահավատ,
Նվիրյալը՝ Հայոց Ցեղի,
Լինե՛նք առյուծ՝ արյուն քամող,
Դավթի նման պարզ ճակատով կռվի ձգտող,
Անդրանիկը լինե՛նք ազգի,
Որի վրեժն արյուն բերի…
Կեղտոտ արյուն, լեղի թափենք,
Թո՛ղ վերանա թուրք վիժվածքը,
Մեր վանքերն ու տաճարները երկինք հառնեն,
Եվ վրեժով մեր սրբազան Աստծուն հասնենք:



Նարեկ Առուստամյան

Ավելացվել է 12 րոպե անց
"""""""

Փառքն է վկա
Պատեհ ժամը պահանջատեր
Ֆիդայիներ պիտի ծներ,
Եվ հառնեցին քաջ ու քանքար,
Ով մտել էր Ագռավաքար:
Գոռ սավառնեց ազգի ոգին,
Սարսուռ բերեց թուրքի ձագին,
Որ հեղել էր հայի արյուն
Նոր որջ դարձած Սումգայիթում:
Իսկ Երասխում ձագը թուրքի,
Ալլահ ոռնաց. «Ե՛կ, մեզ փրկի»...
Բայց մուլատը՝ մի նոր Հիտլեր,
Մատ թափ տվեց՝ զինաթափե՛լ:
Մեր արքան էլ, դիմակ հագած,
Նազարի պես գահին բազմած,
Դավ-ստերի տուտը բացեց,
Արծիվներիս բույնը քանդեց:
Մինչդեռ ոգին, թե կամենար,
Արքային էլ լավ դաս կտար,
Բայց ո՞նց հայի արյուն հեղեր,
Ինքն էլ ազգին նոր ցա՞վ բերեր:
Եվ նա մնաց խիղճը ազգի,
Ամեն մեկը մի ֆիդայի.
Մարտի դաշտում գտան իրար,
Նորից դարձան ուժ՝ փրկարար:
Արցախում էլ վանկարկեցին՝
Նոր մատաղն ենք մեր հող, ջրին:
Եվ ամենուր հերոսացան,
Տուն դառնալով՝ ինչե՜ր տեսան...
Հաղթանակ էր, ուռա՜, ուռա՜,
Արքան փչեց էլի զուռնա.
«Իմ տղերքը՝ մեր նոր ոգին,
Ազգի բանակ ստեղծեցին...»:
Ե՞րբ կմարի հեքիաթը այդ,
Քարը գլխիդ, ո՜վ անտեր մա՛րդ,
Ո՞վ չգիտե, ո՞վ կժխտի,
Որ ՀԱԲ ոգին՝ ուժը ազգի,
Եղել է, կա ու կմնա,
Նրա փառքը հավերժ վկա...


Իլյա Արցախեցի

Ավելացվել է 13 րոպե անց
ԱՐԵՎԻՑ ԱՌԱՋ ՄԱՍԻՍՆ Է ԾԱԳՈՒՄ

Մեծն Արարատյան սրբազան դաշտում,
Որպես լուսասփյուռ փարոս երկնային,
Սիսն ու Մասիսն են երկինք խոյանում՝
Դարավոր ձյունը՝ վեհ գագաթներին:
Տես, վաղնջական հողում Մեր Հայկյան,
Կապույտ երկնքի աստղաբույլ ծովում,
Փարոսը Հայոց, ոգով մոգական,
Թախծոտ աչքերով լուռ մեզ է նայում:
Ո՜վ հրաշք Մասիս, Դու անձեռակերտ,
Սիգապանծ դղյակ հին Աստվածների,
Աստղային կոթող, երկնային գմբեթ,
Դու՝ խորհրդանիշ Հայ դյութազների:
Դու՝ հավերժության լուսաշող պսակ,
Դու՝ փառքի ճամփա ու հավատի ջահ,
Նոյյան Տապանը գագաթիդ ճերմակ,
Գալիքդ է հսկում, մտորում անահ:
Դու՝ կուռ պատվանդան կապույտ երկնքի,
Քո ճանապարհն է աստղային հեռուն,
Մեծն Նահապետ Հայոց լեռների,
Պանդուխտ Հայերիս դու ես տուն բերում:
Դու՝ հուշարձանը հար Բիբլիական,
Դու՝ ուխտավայրը Հայ ասպետների,
Հայկ Նահապետի Թագն հավերժական,
Պահել ես ձյան տակ, քո սուրբ գագաթի:
Դու՝ Տիգրան Մեծի հրեղեն վրան,
Դու՝ փառքի վկան Քաջն Վարդանի,
Դու՝ պաշտամունքը Համայն Հայության,
Սասնա Դավիթը իմ Հայաստանի:
Հայոց Աշխարհի հինավուրց երկրում,
Այգաբացից վաղ արթնացի’ր ու տե’ս՝
Արևից առաջ, Մասի’սն է ծագում...



Դավիթ Սեն Բալայան

Vive L'Armenie
01.06.2007, 17:48
ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ


Անմար հույսերով մի ամբողջ կես կյանք,
Դեպ քեզ եմ ձգտել, ո՜վ Մասիս անհաս,
Խոյեցել երկինք, իմ սեր, իմ բաղձանք,
Որ քեզ ետ բերեմ, տուն վերադառնաս:
Սակայն իմ ուժը շատ քիչ է եղել
ՈՒ թևերս կարճ, որ գրկեմ ես քեզ,
Միայն քո մասին հուշեր են պեղել
ՈՒ մնացել սուրբ գագաթներիտ պես:
Բայց իմ կարոտը ոչ մեկին երբեք
Ես չեմ էլ պատմել, բացի քեզանից,
Երազներիս մեջ խոսել եմ քեզ հետ
ՈՒ տենչանքով լի արթնացել քնից:
Դավիթ Սենն ասաց.
Ո՜վ Մասիս անհաս, դեռ կգամ քեզ մոտ,
Թեթև ամպ դառած կփարվեմ կրծքիդ,
Մեծն Շիրազի վեհ սիրտն էլ կարոտ,
Կյանքիս հետ դնեմ ցավոտ վերքերիդ:


ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ


Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում...
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ...

Ավելացվել է 4 րոպե անց
ԹԵ ՄՆԱՅԻՆՔ ՀԵԹԱՆՈՍ


... Ի՞նչ գործ ուներ Քրիստոս,
Հեզությունը մեզ խաչող.
Ո’չ խունկ ուներ, ո’չ սաղմոս,
Ո’չ շարական աղաչող:
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք հեթանոս
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի’նչ տվեց անամոթ,
Սուտ Եհովան մեր ազգին...
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին,
Հարկավոր չէ’ Թադևոս,
Ո’չ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ,՜ մնայինք հեթանոս:



Խաչիկ Դաշտենց

Ավելացվել է 6 րոպե անց
Ների՛ր մեզ, Մասիս :(:cry

Ցավում եմ, շատ եմ ցավում,
Որ նեղացրին Մասիսին,
Մենակ թողին մեր պարծանքին
էն մութ ու խավար աշխարհում:


Ինչի համար հեռացրեցիք,
Դուրս նետեցիք մեր գերբից
Հայոց ազգի լեռնաշխարհի
Բիբլիական մեր սարին:


Ողջ մեր ազգն էր հպարտանում,
Արքայական Մասիսով,
Թուրքերին էլ տանջում, ճնշում
Իրենց արարքը հիշեցնում:


Նա էր հուշում կոտորածը
Թուրք Համիտի կոտորածը,
Գիշեր, ցերեկ իր մոտ կանչում
Մեծ Եղեռնը հիշեցում:


Որ արարքի ու հանցանքի
Դուք կոտրեցիք հայ ոգին,
Նեղացրեցիք մեր ողջ ազգին,
ՈՒրախացրիք թուրքերին:

Ավելացվել է 8 րոպե անց
Մասիսը մեր


Մասիսը մեր սրտի խորունկ թրթիռն է,
Մեր սուրբ երազն է, մեր սրտի գիրն է,
Բազում դարերի հողմերով անցած,
Աստծուց մեզ տրված՝ մեր ձեռագիրն է:

Մասիսը մեր սուրբ, մեծ նախահայրն է,
Սրբերից էլ սուրբ՝ մեր սրբամայրն է,
Մեր հոգու լույսն է, մեր արևը ջինջ,
Մեր պապ ու տատն է, մայրը՝ հմայիչ:


Մասիսը մեր սրտի՝ լիառատ հոսքն է,
Մեր հոգու ճիչն է, մեր շուրթի խոսքն է,
Մեր գովքն է՝ բազում դարերով անցած,
Սերնդե սերունդ իմաստավորված...


Մասիսը մեր խոր՝ հոգսն ու մրմունջն է,
Պայքարի կոչն է ու մեր մռունչն է,
Մայր հողը աստծո տաճարին կապող,
Դեպ անհուն ձգվող՝ հույսի կամուրջն է:


Մասիսը մեր ուխտի՝ դարավոր երթն է,
Հավերժին նայող՝ մեր լուսո բերդն է,
Հայոց Այրուձին պատրաստ պահելու,
Հարցեր լուծելու՝ բոլորիս հերթն է... :this



Էֆրիկ

Ավելացվել է 11 րոպե անց
Հայ հողը տե՛ս քեզ կը կանչէ

Լսե՛, Հայ հողը տե՛ս քեզ կը կանչէ . - Ընդերքներուն խուլ որոտով, ակոսներեն միշտ դուրս հորդող իր մայրական տաք կարոտով. Ան որ հիմա զայն կը կոխե՝ հափշտակիչ լոկ անցորդ է:
Լսե՛, աղբյուրն ահա քեզ կը կանչէ Իր կարկաչով և իր տաղով,
Ամեն առտու ջուրի գացող Հայ հարսերու հիշատակով.
Ան որ հիմա ջուր կը խմե՝ Արյան ծարավ նենգ անցորդ է...

Ավելացվել է 13 րոպե անց
Ելի՛ր ազգ իմ, ելի՛ր

Ելի՛ր ազգ իմ, ելի՛ր
Կենաց մահ ու պայքարի,
Թող զարկերը որոտա՛ն,
Թշնամու սիրտը մարի…
Ելի՛ր, ազգ իմ, ելի՛ր,
Ֆիդայիններդ կանգուն են՝
Պահանջն է ՄԵՐ արդար,
Ելի՛ր, ազգ իմ, ելի՛ր…


Գագիկ Կարճիկյան

Ավելացվել է 15 րոպե անց
ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայը անցյալ է,
Հայը ներկա է,
Հայը գալիք է...
Թշնամիները հայի
չարությունից ու ոխից (եթե
ուզում են և եթե այլ ելք չունեն)
կարող են կաղկանձել, ոռնալ ու հաչել,
ինչպես իրենց խորհրդանիշը դարձած
գորշ գայլերն ու վերջիններիս այլ ցեղակիցներ:
Սակայն հայը պիտի ապրի՝
Աստծուց իրեն պարգև տրված
և որպես ծննդավայրը մեկընդմիշտ վիճակված
Հայկական բարձրիկ լեռնաշխարհում:
Այսուհետև հայի հարատևության
ժամանակը կախում չունի
ոչ քոչվորների ներխուժումներից,
և ոչ նենգացու հարևանների դավերից:
Այսուհետև հայի հարատևության
ժամանակը վավեր է՝
մինչև աշխարհի վերջը...

Ավելացվել է 17 րոպե անց
Ողջյուն իմ չքնաղ Երկիր Նաիրի

Ողջյուն իմ չքնաղ Երկիր Նաիրի
Թևերդ լայն բաց՝ գիրկդ ենք գալի,
Եվ կրծքիդ սեղմիքաջերիդ կորած
Շատ ենք կարոտել, պանդուխտ ենք էրված…


Վայրի ցեղերն են քեզ ծվեն արել,
Պապերիս շեները քանդել-ավերել,
Տմարդի նենգը քեզ է տիրացել,
Դյուցազն Հայ-Արին պանդուխտ է դարձել…


Ելի’ր, մեր ձեռքով դատն ինքդ արա,
Հույսդ մի դնի օտարի վրա,
Քաջերիդ առջև դռներդ լայն բաց
Էլ չես տեսնելու Հայի աչքը թաց…

Ավելացվել է 19 րոպե անց
Տաշում ենք, տաշում
Տառապել է դարեր երկար,
Խաչքարաղտով հայը ճարտար,
Ուժ ու եռանդ վատնել, տաշել,
Քանի հարյուր հազար խաչքար:

Հարյուր հազար խաս վարպետներ,
Կարող էին կռել սրեր,
Արդյոք հային ով կհաղթեր,
Թե ամեն քար մի սուր լիներ:

Հանքաքարը մեզնից առել,
Օտարները սուր են կռել,
Սուր են կռել, մեզ կոտորել,
Իսկ մենք էլի քար ենք տաշել:

Ու տաշում ենք, տաշում նորեն,
Տաշում նորեն, համառորեն,
Պիտի տաշենք աստված վկա,
Երկրի վրա ինչքան քար կա:

Vive L'Armenie
01.06.2007, 18:10
Հայրենիքիս

Ինչպես ասեմ քեզ Հայաստան,
երբ Արարատ սարը չունես,
Դժբախտ Անի, Ղարս, Արդահան
ու Էրզրում, Վանը չունես,
Երբ նոր խոսող մանկան շուրթին
հայոց լեզվի բառը չունես,
Ինչպես կոչեմ քեզ Հայաստան,
երբ իմ Մասիս սարը չունես...


Հովհաննես Շիրազ

Ավելացվել է 1 րոպե անց
ՁՈՆ
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
-Քեզի ընծա˜, իմ հայրենիք –
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
-Քեզի ընծա˜, հին հայրենիք –
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
-Ձեզի ընծա˜, հայ պանդուխտներ –
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
-Ձեզի ընծա˜, հեգ պանդուխտներ –
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ:


Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
-Ձեզի ընծա˜, սուրի զոհեր –
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
-Ձեզի ընծա˜, կրակի զոհեր –
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի’րտս ելաներ:


Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա˜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
-Քեզի ընծա˜, մայր կարևեր –
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու’խ ելաներ:

ՈՒ պայքա˜ր, պայքա˜ր, պայքա˜ր երգեցի.
-Ձեզի ընծա˜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
-Ձեզի ընծա˜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո’ց ելաներ:


Դանիել Վարուժան

SAS
01.06.2007, 20:28
Դանիել Վարուժան

Հանճարդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն Արևափառ,
Ալ վերածնե փլատակներեն, և փառագոչ քնարդ առ,
Հանուն ուժին, հանուն գեղին մտիր Մեհյանն Աստվածներուն,
Ջահը ձեռքիդ Բագնե - Բագին համասփռե հուր ու արյուն:
Ու բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր բաժակդ Նուռ,
Հետո զոհվող Քերթողներուն սիրտին վրա լեցու՛ր, լեցու՛ր,
Զի մենք հանուն Սերին, Սերմին, Քու հին Ցեղիդ մարմարեն կույս,
Մենք զավակներդ Օգոստափառ, պիտի կերտենք նոր Արշալույս:

Ավելացվել է 8 րոպե անց
Սիամանթոյի լավագույն և իմ սիրած բանաստեղծություններից մեկը...

ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ ԱՂՕԹՔ ԱՌ ԴԻՑՈՒՀԻՆ ԱՆԱՀԻՏ

Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն ահա իմ խիղճս լուացի
Ու պերճօրէն դէպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։
Բաց մարմար դուռը մեհեանիդ, անոր դիմաց ես ճակատդ թող արիւնեմ...
Բա՛ց բագինըդ եւ տուր ինծի շէկ զօրութիւնը Արտաշիսեան նախնիքներուս...։

Լսէ՛ ինծի, Ոսկեղեն մա՛յր, Քո՛յր արգաւանդ, քո՛յր բարութեան,
Առատութեւանց պարգեւիչ եւ Տիրուհիդ հին հայոց,
Նաւասարդի առաւօտով Քու նախկին ցեղդ ահաւասիկ կը ցնծա՜յ...
Թոյլ տուր որ ես, ծնրադիր՛ ձեւիդ աչջեւ աղօթեմ...։

Լսէ՛ ինծի Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի,
Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական
Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի,
Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ...։

Կը հաւատամ ես ի Քեզ։ Բագրեվանդեան բլուրներուն վրայ կանգուն,
Ե՛ս բազմադարեան դիցապաշտ եւ նիզակազէն քու որդիդ,
Իբր առաքեալ եւ խնդրարկու Քեզի կուգամ վեհօրէն,-
Լսէ՛ ինծի, Հայկեան բամբիռս ողթան հողէն է ծներ...

Ուխտի կու գամ։ Քղամիտ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս,
Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՛ ստինքներդ օծելու...
Ահավասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանոումդ իմ արցունքովս ես լացի...
Ու ստուերիս հետեվող եղնիկներով նուիրական՛ Քեզ կը քալեմ...։

Բագրեւանդեան բլուրներէն հեթանոս կեանքը հոսի,
Արեւորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգօտուած,
Աղեղներու, նիզակներու եւ նետերու վարժէն յետոյ, զոհարանիդ սեմին վրայ
Յաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թող՛ սեւեռէն...

Թող՛ պտղաւորեալ հայ հարսներուն ուսերէն յստակ տարմը տատրակներուն
Դէպի անդրիդ թռիչք առնեն։ Վարդավառի ջրախաղերը թող բացուի՜ն...
Եւ վեշտասնամեա աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած,
Իրենց մարմինը մոգական, ո՜վ զգաստութեանց Տիրամայր, թող քե՛զ բաշխեն...

Քսան դարու Քու վրէժդ թո՛ղ որ այսօր ես լուծեմ,
Ո՛վ աստուածուհիդ Անահիտ։ Ահավասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի
Իմ խորտակուած խաչափայտիս թեւերը թունավոր,
Եւ ցնծա՛ դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ...։

Կը պաղատիմ ես Քեզի, ո՛վ զօրութեանց Դուն աներկրորդ գեղեցկութիւն...
Դուն քու մարմնինդ արեգակին ընծայելով՛ բեղմնաւորուէ անոր տարրէն
Եւ անյաղթելի ահեղ Աստուած մը պարգեվէ դուն Հայութեան...
Քու ադամանդեայ արգանդէդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ...
1914

Ավելացվել է 14 րոպե անց
ՀՈՒՅՍԻՆ ՀԱՄԱՐ


Ա

Գաղափարներու ո՞ր հովիտներեն պիտի գաս և ե՞րբ պիտի լուսնաս, ո՜վ Հույս,

Ե՞րբ, որպեսզի ես ալ իմ երկու Ձեռքերս, կարոտեն ու սպասումեն դողդոջուն,

Արշալույսիդ քրքումներուն երկարեմ, կյա՜նք պաղատողի մը պես, երկարե՜մ...

Անոնց հոսանքին առջև իմ ազատության առաջին նայվածքս բանալու համար:

Բ

Եվ ի՜նչ ծովերեն խոր հուզում պիտի թափես մեր հոգիներուն աշխարհներեն ներս,

Ի՜նչ կնճիռներ պիտի ջնջվին մեր վշտակոծ ու տժգունած այտերեն,

Ո՜րչափ ժպիտ պիտի ծաղկի, հրեշտակորե՜ն, ո՜րչափ ժպիտ մեր աչքերուն մեջ,

Ո՜րչափ հառաչ պիտի մեռնի, ո՜րչափ արյուն և ո՜րչափ արցունք պիտի ցամքին...

Գ

Մոխիրներու հողը ծաղկաստան մը պիտի դառնա, դրախտային և անթառամ,

Եվ բազմահազար աղբյուրները, իրենց հեծեծանքը՝ հովիվներուն հետ՝ երգերու պիտի փոխեն,

Սև անձրևներուն տեղ՝ հայրենի աստղերեն, կապույտ եթերն է որ վար պիտի թորա,

Եվ գառնուկներ պիտի ծնին առվակին եզերքը և մարմանդներուն վրա...

Դ

Գեղուհիներու է՛ն գեղանին քու քղանցքիդ առջև իր խունկը և իր ծաղիկը պիտի թափե,

Եվ կեղծիքին տաճարները պիտի քանդենք քու Տաճարդ կերտելու համար.

Ժպիտե, այրի ցեղը վերջապես կանաչ պիտի հագնի, և դառնասիրտ թշնամին՝ սև...

Եվ գերեզմանները, մեր քայլերուն տակ, կմախքի անտառներե՜, դանդաղորեն պիտի շարժին:

Ե

Երազուն ճակատիս համար ամառվան տերևանքեն պսակներ պիտի հորինեմ,

Եվ ծիածանե վերարկուս, հովերուն հետ, ուսերուս վրա, արծիվի մը պես պիտի ծփա...

Ու եբենոսե սրինգս՝ շունչիս, կամ գեղաքանդակ քնարս՝ ձեռքս առած,

Ոսկիե դաշխուրանես, աստուածներու գինիեն, գինի՜, գինի՜, գինի՜ պիտի ըմպեմ...

Զ

Եվ հետո ես ցնծության և Հույսերու կարմիր Ջահերը կռապաշտորեն պիտի վառեմ...

Եվ անտառներուն համանվագը քու փառքիդ համար մրրիկներ պիտի երգե,

Սուրերը, մեր ծունկերուն դիմաց կոտրտելեն՝ արյունոտ կամ անբիծ, անցյալին պիտի նետենք,

Եվ Հայ զինվորին պղինձե շեփորը պիտի պատռի հաղթանակի Ռազմերգին որոտումեն...

Vive L'Armenie
09.06.2007, 17:31
Մե՛նք պիտի պահենք...

Գիտե՞ք ովքեր ենք և ումից սերված,
Այսօր արթու՞ն ենք, թե՞ թմրած, քնած,
Երբ ցավն է ճչում, դարձած զիլ զանգակ,
Ինչու՞ չենք տեսնում դավը դժնդակ,
Որ վայրի «շուկան» հրեշ է ցնկնել,
Եվ հային տանը խեղել, հոշոտել,
Նա էլ վիրավոր, մոլոր, գլխակախ,
Դեռ հեռանում է՝ թողած սեր, օջախ.
Ու մեր շուրթերին՝ ճիչ հրափրփուր,
Տուն, հավատ թողած՝ գնում ենք ու՞մ դուռ,
Երբ մեր դարավոր իղձը յոթնալույս,
Արդեն երկնում է բռունցքվելու հույս,
Զի մենք ժառանգն ենք Մարդ-Աստվածների,
Տերն ենք Մեծ Հայքի՝ տանը Արարչի,
Մե՛նք պիտի լսենք մեր ցեղի կանչը,
Մե՛նք պիտի պահենք Արևախաչը,
Որ եղե՛լ է, կա՛, պիտի՛ հավերժի,
Արիական շնչով մեզ գիրկը կանչի...

Ավելացվել է 3 րոպե անց
Փա՛ռքն է վկա :goblin

Պատեհ ժամը պահանջատեր
Ֆիդայիներ պիտի ծներ,
Եվ հառնեցին քաջ ու քանքար,
Ով մտել էր Ագռավաքար:
Գոռ սավառնեց ազգի ոգին,
Սարսուռ բերեց թուրքի ձագին,
Որ հեղել էր հայի արյուն
Նոր որջ դարձած Սումգայիթում:
Իսկ Երասխում ձագը թուրքի,
Ալլահ ոռնաց. «Ե՛կ, մեզ փրկի»...
Բայց մուլատը՝ մի նոր Հիտլեր,
Մատ թափ տվեց՝ զինաթափե՛լ:
Մեր արքան էլ, դիմակ հագած,
Նազարի պես գահին բազմած,
Դավ-ստերի տուտը բացեց,
Արծիվներիս բույնը քանդեց:
Մինչդեռ ոգին, թե կամենար,
Արքային էլ լավ դաս կտար,
Բայց ո՞նց հայի արյուն հեղեր,
Ինքն էլ ազգին նոր ցա՞վ բերեր:
Եվ նա մնաց խիղճը ազգի,
Ամեն մեկը մի ֆիդայի.
Մարտի դաշտում գտան իրար,
Նորից դարձան ուժ՝ փրկարար:
Արցախում էլ վանկարկեցին՝
Նոր մատաղն ենք մեր հող, ջրին:
Եվ ամենուր հերոսացան,
Տուն դառնալով՝ ինչե՜ր տեսան...
Հաղթանակ էր, ուռա՜, ուռա՜,
Արքան փչեց էլի զուռնա.
«Իմ տղերքը՝ մեր նոր ոգին,
Ազգի բանակ ստեղծեցին...»:
Ե՞րբ կմարի հեքիաթը այդ,
Քարը գլխիդ, ո՜վ անտեր մա՛րդ,
Ո՞վ չգիտե, ո՞վ կժխտի,
Որ ՀԱԲ ոգին՝ ուժը ազգի,
Եղել է, կա ու կմնա,
Նրա փառքը հավերժ վկա...
Իլյա Արցախեցի
Անունները սրբազան...

Ավելացվել է 5 րոպե անց
Արիների բանակն ենք մենք պատվական,
Գոռ քայլում ենք Հայաստանով հաղթական,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ձյուն ու անձրև մեր ճամփեքը չեն փակի,
Օտար ձեռքը մեր սուրբ հողը չի հերկի.
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք համառ ենք, ոչ մի թիզ հող չենք զիջի,
Ո՞վ կարող է մեր գոռ հոգին ընկճի,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք հպարտ ենք, հայ ենք ծնվել աշխարհում,
Ունենք երկիր՝ դրախտավայր սիրասուն,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Vishapakah
27.06.2007, 04:28
Փա՜ռք մեր հին Ցեղին

Փա՜ռք մեր հին Ցեղին, մեր նախնիներին,
Նախնյաց հավատի հին Աստվածներին,
Հին, բայց չհնացա՜ծ,
Երկնքից իջա՜ծ, երկինք բարձրացա՜ծ,
Հավերժի կամուրջ մեզ հանդիսացած…
Փա՜ռք ԱՐԱՐՈւՄԻՆ, Փա՜ռք մեր ԱՐԱՐՉԻՆ,
ԱՐԱՐՈՂ ԱԶԳԻ ԲԵՂՄՆԱՎՈՐԻՉԻՆ,
Փա՜ռք Անաչառին, Փա՜ռք Ազգ Արդարին,
Վերածնունդի մեր Ազդարարին…

Անդրանիկ Աթոյան

Djavaxhq
27.06.2007, 05:10
Հիմն Արային
Հա՛յր իմ, Արա՜, լսիր որդուդ,
Երբ Քո որդին կանչում է Քեզ,
Երբ Քո որդին զգում է Քեզ,
Երբ Քո որդին նման է Քեզ,
ԵՎ ում Դու Ինքդ ես արարել
Որպես հրաշագեղ երկրային աստված:

Ուխտագրքից

Ավելացվել է 5 րոպե անց
Հիմն Արիին

Արիական ոգին իմ մեջ,
Նախնիներիս շունչը իմ մեջ,
Վահագն Աստծո ուժը իմ մեջ,
Եվ Աստղիկի սերը իմ մեջ:
Իմ Մայր Հողի բուրմունքն իմ մեջ,
Վառ արեւի հուրը իմ մեջ,
Բյուր աստղերի լույսը իմ մեջ՝
Եվ ես Աստված՝ ինքս իմ մեջ:

Ուխտագիրք

Vive L'Armenie
25.08.2007, 00:34
Եռագույն

Արյունից ծորած կարմիր մի բոսոր,
Երկնքից պոկված երիզ մի կապույտ,
Հասուն հասկերի շողք նարնջագույն
Եվ վեց դարերի խավարի վրա՝
Դրոշ եռագույն...

Vive L'Armenie
16.12.2007, 19:49
ԵՍ ՀԱՅ ԵՄ
Գևորգ Էմին

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:
Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:
Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:
Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:


Ախթամար
Հովհաննես Թումանյան

Ծիծաղախիտ Վանայ Ծովի
Փոքրիկ գիւղից առափնեայ,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամէն գիշեր մի տղայ:


Ծովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դէպի կղզին դիմացի:
Խաւար կղզուց պարզ ու պայծառ
Մի լոյս կանչում էր նրան,
Մի վառ փարոս նրա համար,
Չմոլորի իր ճամբան:


Սիրուն Թամարն ամէն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եւ սպասում է անհամբեր
Այնտեղ՝ մօտիկ դարանում:
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նրանց գաղտնիքն իմացան,
Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիւական:


Մոլորուեցաւ խաւար ծովում
Լողորդ տղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»
Առաւօտեան ծովը ծփաց,
Ափը ձգեց մի դիակ,
Նրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»
Այն օրուանից սրա համար
Կղզին կոչուեց Ախթամար:

Հեղինակ
18.03.2008, 22:28
Բարեկամներ, սիրով միանում եմ այս թեմայի գրառումներին: Տպագրության եմ պատրաստում պոեզիայիս հատընտիրը, մի քանի բան կներկայացնեմ ձեր ուշադրությանը:



ԳԱՌՆԻ

Վաղ գարուն է, մտնում եմ ներս
Այս դարպասով արքայական,
Ինձ ողջունեց, խնդրեց զենքս
Արևադեմ մի զորական:

Տվեցի զենք, երդում ու երգ
Ես հայրենի զորականին,
Թախանձեցի ապա տեսնել
Նրա հպարտ տիրակալին:

Բայց զորականն արևադեմ
Եվ խստաշուչ, և հյուրընկալ,
Ասաց` բերդում վաղուց արդեն
Հայոց արևն է տիրակալ.

Նրան պատմի'ր, ո~վ դեսպանորդ,
Հայրենիքի անց ու դարձից,
Հայցիր խորհուրդ, արա հարցում
Մեր ապրելու առեղծվածից:

Եվ արևելք ես նայեցի`
Խոնարհվելով կապույտ գահին,
Ծունկս գետնած` ողջունեցի
Հայոց հողի տիրակալին:

ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐ

Օ~, մարդկային սրտի գաղտնիք,
Քո մասին եմ ես խորհում,
Երբ տաճարն այս` շուքով անտիկ
Նորից իմ աչքն է շոյում:


Ինչու՞ սիրտս չի թրթռում
Գեղեցկության դեմ վերին,
Պաշտամունքով չի խոնարհվում
Հրաշագեղ ձևերին:

Մեր վանքերն են վեհ ու խոնարհ`
Անպճնությամբ մայրական,
Անանց հրճվանք սրտիս համար,
Սիրո աղբյուր մշտական:

Շնչի մեջ էլ հելլենական
Շքեղաշուք տաճարի
Ես փնտրում եմ թոթովանքը
Հայոց մանուկ հանճարի:

Եվ գտնում եմ անհուն խանդով
Մայրամուտում այս քարե,
Որ ծնվում է նոր հավատով
Նոր արշալույս հանճարեղ:

Այնժամ սիրտս, չքնաղ տաճա'ր,
Խոնարհվում է նաև քեզ,
Քո հեթանոս զոհարանին
Վառած խոնարհ մոմի պես:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Vive L'Armenie
25.07.2008, 17:46
Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ,
Թողի հայրենի տնակըս ավեր,—
Ահա ես հիմա մի մոլոր ասուպ,
Ես կույր եմ հիմա, մռայլ ու անսեր։

Պայծառ ըղձերը ինձ զուր մաշեցին,
Չըողջունեց ինձ ոչ մի արշալույս,
Ինձ լուռ մոռացան, ինձ չըհիշեցին,—
Ւմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։

Ես կույր եմ հիմա, անբախտ ու մենակ —
Հավերժում կորած մի մոլոր ասուպ.
Սահում Է կյանքը հյուսելով ժանյակ,
Անցնում եմ վիհեր, լեռներ երկնահուպ,
Ւնձ համար չըկա ժամ ու ժամանակ,
Ես մի մոլորված, մի տխուր ասուպ...