PDA

Դիտել ողջ տարբերակը : Edram.am - ինտերնետային վճարման համակարգ

Artgeo
01.06.2007, 12:56
Ընդհանրապես ինտերնետի հայկական մասը չի կարող հպարտանալ ծառայությունների բազմազանությամբ: Սրա պատճառները բազմաթիվ են և բոլորին հայտնի: Սակայն նույնիսկ այսպիսի պայմաններում շատերն են փորձում ինչ որ բան անել: Ոմանց մոտ դա չի ստացվում, իսկ ոմանք բավականին հաջողված պրոեքտ են ստեղծում: Իմ կարծիքով այսպիսի մի հաջողած պրոեքտ է Edram.am - ինտերնետային վճարման համակարգը:

Այս համակարգի միջոցով կարելի վճարել կոմունալ վարձեր, գնել ապրանքներ, վճարել ինտերնետի համար և այլ բազմաթիվ ծառայություններից օգտվել: Բոլոր գործողությունները կատարվում են ակնթարթորեն և անվտանգ:

Ամենակարևորը, ինչին ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձնում, այս կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում օգտվողներին աջակցելուն (support): Սա ասում եմ սեփական փորձից: Կա նույնիսկ օնլայն աջակցություն:

Ռուֆուս
02.06.2008, 21:47
E-dram-ը լավն ա, լույսի, հեռախոսի վճարումները լրիվ E-Dram-ով եմ անում ու մինչև հիմա դժգոհ չեմ եղել :)

Իսկ հաճախորդների սպասարկման բաժինը իրոք վերջնա, ընդ որում գիշերն էլ են աշխատում :)

Սամվել
03.06.2008, 17:46
Շատ լավ բանա... մենակ վատը էնա որ Վիսայով ձեռք չի տալիս լիցքավորել Իդրամը... ստիպված պետքա քարտեր առնեմ ալարում եմ :))

Աթեիստ
03.06.2008, 21:02
Վերջերս զանգեցի խնդրեցի մոտ 400000դր փոխանցել իմ հաշվին: Վճարեցի աշխատակիցներիս բոլոր վարձերը: Հաջորդ օրն էլ E-dram-ից եկավ, կանխիկ վերցրեցին:
Շատ հարմար է:

malaletka
07.06.2008, 19:26
Շատ լավ բանա... մենակ վատը էնա որ Վիսայով ձեռք չի տալիս լիցքավորել Իդրամը... ստիպված պետքա քարտեր առնեմ ալարում եմ :))

դե քո ասածը վերաբերում է միայն այն մարդկանց , ում Վիզա կամ Մաստեր քարտերի հաշիվները դրամային է, իսկ դոլլարային հշիվ ունեցողների համար բավականին հարմար է...իսկ դա պայմանավորված է նրանով , որ Edram-ի պրոցեսվինգ կենտրոնը ամերիկյան է...
համենայն դեպս աշխատանքներ տարվում են դրամային փոխանցումների մատչելիության ուղությամբ ;)

Վերջերս զանգեցի խնդրեցի մոտ 400000դր փոխանցել իմ հաշվին: Վճարեցի աշխատակիցներիս բոլոր վարձերը: Հաջորդ օրն էլ E-dram-ից եկավ, կանխիկ վերցրեցին:
Շատ հարմար է:

վերջերս մշակվել է մի նոր վճարման միջոց, որը ավելի հարմարավետ և արագ է դարձնում հաշիվը լիցքավորելու գործընթացը… յուրաքանչյուր անձ կարող է դառնալ Edram-ի արտոնյալ հաճախորդ և ցանկացած պահի լիցքավորել իր հաշիվը զանգի կամ SMS-ի միջոցով...մանրամասները կարող եք տեսնել այստեղ (http://www.edram.am/AM/default.aspx?menu=getverified) :B

Ավելացվել է 3 րոպե անց
ևս մեկ նորություն...այսուհետ 8707 հեռախոսահամարին կարող եք ուղարկել SMS /SMS -ի բաժնում գրելով ձեր տան հեռախոսահամարը/ և իմանալ ձեր կոմունալ վարձերը… տվյալները թարմացվում են ամեն ամսվա 10-ին :redhat

Axlqalaq
08.06.2008, 01:33
օֆիսները ուրդե են?

malaletka
08.06.2008, 01:51
օֆիսները ուրդե են?

Edram- ի գրասենյակը գտնվում է Փ. Բյուզանդի 1/3 հասցեում, 6րդ հարկ…Վերնիսաժի հարևանությամբ, Հարկայինի շենքում:
իսկ քարտերը առայժմ վաճառվում են այս (http://www.edram.am/AM/default.aspx?menu=buy_edramcards) վայրերում և իհարկե առաքվում են ցանկացախ կետ

Second Chance
26.11.2008, 18:07
Ի՞նչ արժեն այդ քարտերը և ի՞նչքան տոկոս են պահում ամեն ամիս

Artgeo
26.11.2008, 18:36
Ի՞նչ արժեն այդ քարտերը և ի՞նչքան տոկոս են պահում ամեն ամիս
5000, 10000, 20000 քարտեր հաստատ կան :) Արժեն այնքան, որքան գումար կա քարտերի վրա: Տոկոս պահում միմիայն գործարք կատարելիս: Կոմունալ վարձերի վճարման ժամանակ տոկոս չի պահում:

Artgeo
18.05.2009, 23:17
http://idram.am/index.php?lang=arm

էջի ներքևում հարցում կա, պատասխանեք հարցմանը, հետ սխմեք Submit մեկ այլ տեղ կտացրեք մաուսը ու կրկին Submit... Այ այսպես է տեղի ունենում լցոնումը...

քաղաքացի
18.05.2009, 23:34
http://idram.am/index.php?lang=arm

էջի ներքևում հարցում կա, պատասխանեք հարցմանը, հետ սխմեք Submit մեկ այլ տեղ կտացրեք մաուսը ու կրկին Submit... Այ այսպես է տեղի ունենում լցոնումը...
պարտադիր չի մեկ այլ տեղ կտտացնել :)

ministr
18.05.2009, 23:40
arca կամ Visa/Master քարտով էլ է լինում լիցքավորել

Artgeo
18.05.2009, 23:54
arca կամ Visa/Master քարտով էլ է լինում լիցքավորել
այո, Արկայով միանգամից, իսկ Վիզա/Մաստեր երկար պրոցեսա հաստատումով, բանով

ministr
19.05.2009, 00:05
Չէ ինչ հաստատում: Նույն ձևի ոնց որ Arca-ով: Գրում ես ինչքան ես ուզում լիցքավորես.. տանումա arca-ի սայթ, ընդեղ ել login ես լինում ու վերջ:

Artgeo
19.05.2009, 00:08
Չէ ինչ հաստատում: Նույն ձևի ոնց որ Arca-ով: Գրում ես ինչքան ես ուզում լիցքավորես.. տանումա arca-ի սայթ, ընդեղ ել login ես լինում ու վերջ:
VISA կամ Master USD քարտերով «Իդրամ» ID-ն լիցքավորելու համար հաճախորդը պետք է նախապես իր քարտը գրանցի «Իդրամ» համակարգում: Գործընթացն իրականացվում է հետեւյալ փուլերով.

* Հաճախորդն իր «Իդրամ» ID-ում մուտք է գործում «Լիցքավորում» բաժնի «VISA/Master USD» էջը:
* Առաջին անգամ այս էջը մուտք գործելիս հաճախորդին առաջարկվում է արտոնագրել իր էլեկտրոնային փոստի հասցեն` համակարգում գրանցված իր քարտի մասին հետագա ինֆորմացիան այդ հասցեով ստանալու համար: Հետեւելով տրված հրահանգներին հաճախորդն արտոնագրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն:
* Նշված էլեկտրոնային փոստին արտոնագրման մասին նամակ ստանալուց հետո հաճախորդը նորից մուտք է գործում իր «Իդրամ» ID-ի «Լիցքավորում» բաժնի «VISA/Master USD» էջը, որտեղ նրան հնարավորություն է ընձեռնվում ընտրել քարտի տեսակը – VISA կամ MasterCard, եւ տրված դաշտերում մուտքագրել քարտի տվյալները:
* Քարտի տվյալները համակարգ մուտքագրելուց հետո, հաճախորդը [email protected] էլ.հասցեով ուղարկում է իր քարտի եւ անձնագրի սքանը, ինչպես նաեւ քարտային հաշվի վերջին բանկային քաղվածքը` փակված ֆինանսական տվյալներով:
* Պահանջվող տվյալները ստանալուց հետո համակարգի համապատասխան աշխատակիցները ստուգում են դրանց իսկությունը եւ 48 ժամվա ընթացքում կայացնում համապատասխան որոշում, որի մասին հաճախորդը տեղեկացվում է էլ. նամակով:

Քարտի գրանցումը հաջող ավարտելուց հետո հաճախորդին 2 ամիս ժամկետով տրվում է լիցքավորման գումարի սահմանափակում 150$-ի չափով, որը հետագայում կարող է ավելացվել: Գումարի սահմանաչափն ավելացնելու համար հաճախորդը քարտի գրանցումից 2 ամիս հետո դիմում է համակարգի օպերատորին, որի համապատասխան աշխատակիցներն ուսումնասիրում են հաճախորդի վճարման պատմությունը եւ կայացնում համապատասխան որոշում: Ամբողջ գործընթացն անհրաժեշտ է անվտանգության ապահովման եւ գողացած քարտերով գործարքների բացառման համար:

http://idram.am/index.php?lang=arm&level_id=388

ministr
19.05.2009, 00:12
Ապեր չգիտեմ էս ինչ պատմություն ես գրել, բայց ես առանց էսքան բանի հեշտ ու հանգիստ լիցքավորում եմ էն իմ ասած տարբերակով:

Artgeo
19.05.2009, 00:19
Ապեր չգիտեմ էս ինչ պատմություն ես գրել, բայց ես առանց էսքան բանի հեշտ ու հանգիստ լիցքավորում եմ էն իմ ասած տարբերակով:
Առկայա քոնը :)

ministr
19.05.2009, 00:23
VISA :)

malaletka
29.06.2009, 17:29
այո, Արկայով միանգամից, իսկ Վիզա/Մաստեր երկար պրոցեսա հաստատումով, բանով

այդ ամեն ինչը արվում ա հենց Ձեր ապահովության համար...որ ոչ մի անօրինական բան չարվի Իդրամ-ի միջոցով...

Հ.Գ. կարելի ա այստեղ Իդրամի նորությունները տեղադրել... :)

Chuk
29.06.2009, 17:32
Հ.Գ. կարելի ա այստեղ Իդրամի նորությունները տեղադրել...
Հրաշալի կլինի :)

malaletka
29.06.2009, 17:37
http://i181.photobucket.com/albums/x188/malaletka/untitled.jpg

Elmo
29.06.2009, 17:47
form ը պայթել ա
Հաճելի զարմացած էի, երբ հեռախոսիս ամսեկան սահմանափակող գումարը վերջանալուց օնլայն վճարում կատարեցի իդրամով ու 10 րոպեյից կանխավճարս ուժի մեջ մտավ: Առաջ 1-2 օր էր պահանջվում: Փաստորեն պատասխանը այստեղ տեղադրված էր:

dvgray
30.06.2009, 05:08
իդրամի միակ անհարմարությունը իրա դրամ-դոլար կուրսն ա. որը ռեալ կուրսի հետ սկի չի բռնում: մնացած բաներում երևում ա որ հիանալի թիմ ա աշխատում ու բավականանին հեշտ օգտագործվող ու հարմարավետ համակարգ են ներդրել:

առանջին ուզում եմ նշել իրան օնլայն կապը օպերատորի հետ, որը աշխատում է հիանալի :)

ministr
30.06.2009, 08:14
Մնումա կպցնեն PayPal-ին :)

malaletka
30.06.2009, 12:20
Մնումա կպցնեն PayPal-ին :)

իսկ ով ա ասել, որ Իդրամի դիմաց չես կարող PayPal ստանալ ????

www.pay2pay.net կայքի միջոցով...պարզապես գումարը անմիջապես չի նստում... ավելի երկար ա տևում....մոտ 24-48 ժամ :)

ministr
30.06.2009, 12:24
Մի րոպե.. այսինքն PayPal-ից կարող եմ փող փոխանցել իդրամի վրա?

malaletka
30.06.2009, 12:27
Մի րոպե.. այսինքն PayPal-ից կարող եմ փող փոխանցել իդրամի վրա?

ահա, մտիր սայթում նայիր

Artgeo
06.07.2009, 14:58
Բջջային տարբերակ

«Իդրամ» վճարային համակարգը հասանելի է GPRS ծառայությանը միացված բոլոր բջջային աբոնենտների համար: «Իդրամ»-ի բջջային տարբերակը տեղակայված է www.edr.am կայքում եւ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում անմիջապես բջջային հեռախոսի միջոցով վճարել իրենց կոմունալ վճարումները` ներառյալ հետվճարային բջջային քարտերի պարտքերը, ինչպես նաեւ ձեռք բերել Easy և Alo կանխավճարային քարտերի փին կոդեր:

Ստորեւ տրված է «Իդրամ» վճարային համակարգի բջջային տարբերակի միջոցով տրամադրվող ծառայությունների ամբողջական ցուցակը.

* Մուտք «Իդրամ» հաշիվ
* Հաշվի մնացորդի ստուգում
* Հաշվի լիցքավորում
* Կոմունալ վճարումներ
* Alo եւ Easy վերալիցքավորման փին կոդերի գնում
* Ներքին փոխանցում
* «Իդրամ» միավորների կանխիկացում դեպի ընկերության գրասենյակում, ինչպես նաեւ «Հայբիզնեսբանկի» և «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղեր

http://www.idram.am/ http://www.idram.am/images/use/logo.png :love

Okamigo
15.07.2009, 23:31
Իսկ կարողեմ webmoney-ից փոխանցել edram?

Artgeo
15.07.2009, 23:39
Այո https://www.nachange.com/
Ներկայիս կուրսը 1.000 WMZ = 353.460 EDram

Okamigo
16.07.2009, 00:40
Շատ շնորհակալությւն,մի հարռցել ինչպես հետո գամարը վերցնել edramic

Artgeo
16.07.2009, 00:58
Շատ շնորհակալությւն,մի հարռցել ինչպես հետո գամարը վերցնել edramic
ԱԲԲ կամ Արդշինինվեստ բանկով, որևէ բանկի հաշվի միջոցով, հենց իրենց օֆիսում

Okamigo
16.07.2009, 01:16
ես ունեմ anelilk բանկի visa electron քարտը,կլինի դրա հաշվի վրա փոխանցեմ,հետր բանկոմատից հանեմ

Okamigo
17.07.2009, 11:25
Եթե կարող եք օգնել
Եդրամ համակարգից գումար հանելու համար պետքե նշվի հաշվի համարը,ինչպես այն նշել,պետքե բացակ թողնել հաշվի համարաների միջև?
եվ ինչ քարտից պետքե օգտվել arca թե visa ել կլինի?գումարը փոխանցելու հետո որքան ժամանակ հետո այն կարելի է բանկոմատից հանել թե պետքե գնամ իռանց գրանսենյակ?

Javakhk
17.07.2009, 22:12
Ի դեպ, եթե eDam-Ին դրամ փոխանցելու համար օգտվեք Converse Bank-ի օֆիսներից, ապա փոխանցումը անվճար կլինի (առանց միջնորդավճարի), քանի որ eDram-ի հաշիվը նույնպես այդ բանկում է:

malaletka
20.07.2009, 20:45
Հուլիս ամսվա նորություններ...
http://i181.photobucket.com/albums/x188/malaletka/EDRAMnews.jpg

malaletka
28.07.2009, 06:27
Այսուհետ, «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգով հնարավոր է իրականացնել Beeline եւ VivaCell բջջային կանխավճարային քարտերի ուղիղ լիցքավորում ցանկացած գումարի չափով` սկսած 100 դրամից:
Առցանց լիցքավորման դեպքում քարտի օգտագործման ժամկետի երկարացման ժամանակահատվածների մասին կարելի է տեղեկանալ համակարգի պաշտոնական կայքում (www.idram.am):

Ծառայությունն իրականացվում է բացարձակապես անվճար:

aerosmith
28.07.2009, 15:39
Ժող ջան ճիշտն ասած, չիմացա թե որտեղ գրեմ, բայց երևի փոքր ինչ հաչմար թեման սա էր։
ինչպես օնլայն ստուգեմ թե վիզա էլէքտռոն քարտում ինչան փող ունեմ, մեկել ես ինչքան որ փող ունեմ ուզում եմ էդ փողը ուղարկեմ ոեբ մանի, ինչպեսա դա արվցվում???նախորոք մերսի:)

Universe
20.06.2010, 12:46
iDram ի վրա էլ Nechange ով չի լինում փոխանցում կատարել WMR ից...:(

Okamigo
20.06.2010, 13:05
iDram ի վրա էլ Nechange ով չի լինում փոխանցում կատարել WMR ից...:(

Ոնց կստացվի,եթե փող չկա ռեզերվում

AMzone
29.12.2010, 03:45
դուք փորձել էք ինչոր բանկից իդրամից կանխիկացրած գումարը ստանալ,...՞՞՞՞
վերջերս մտնելով Յունիբանկ, 1 ժամ բացատրելուց հետո, նոր մի կերպ գումարը տվեցին,
Բանկի ոչ մի աշխատող տեղյակ չէր թե ետ ինչ ա՞ մի 4 մասնաճյուղ էլ զանգեցինք,. իրանքել չիմացան..
են կինոների տպավորություններ, որ դու նորմալ մարդ ես բայց քեզ գիժ էն հանում

Zangezur
29.12.2010, 03:51

Ես 120 000 դրամ ստացել եմ հենց իրենց գրասենյակից:

Remix-Hayko
08.02.2012, 12:37
Ժողովուրդ ջան ով ունի գործող իդռամի հաշվեհամար խնդրում եմ օգնեք: Եթե հնարավոր է WMR, WMZ ուղարկեմ ձեր Webmoney հաշվին, իսկ դրա փոխարեն դուք լիցքավորեք իմ vivaro-յի հաշիվը, կամ Edram-ից կամ քաղաքում տեղադրված ցանկացաց լիցքավորման սարքավորումներից: [email protected]

Zangezur
09.02.2012, 03:14

Webmoney-ից քցի իդրամ՝՝ http://nachange.com/ և ինքտ էլ կարաս քո ասածը անես

Zangezur
09.02.2012, 03:19
դուք փորձել էք ինչոր բանկից իդրամից կանխիկացրած գումարը ստանալ,...՞՞՞՞
վերջերս մտնելով Յունիբանկ, 1 ժամ բացատրելուց հետո, նոր մի կերպ գումարը տվեցին,
Բանկի ոչ մի աշխատող տեղյակ չէր թե ետ ինչ ա՞ մի 4 մասնաճյուղ էլ զանգեցինք,. իրանքել չիմացան..
են կինոների տպավորություններ, որ դու նորմալ մարդ ես բայց քեզ գիժ էն հանում

Էտ տենցա, մեր բանկերում հաճախորդների հետ աշխատողները հիմնականում ոչ պռոֆ կամ նույնիսկ մասնագետ չեն, դրա համար էլ չգիտեն պրիմիտիվ բաներ: Վերջիվերջո ՀՀ միակ էլեկտրոնային փող թողարկող ոչ բանկ կազմակերպություննա:)

Universe
09.02.2012, 11:38
Թեմայի վերնագիրը փոխեք, idram.am ա edram չի....

Remix-Hayko
09.02.2012, 18:32
Էտ տենցա, մեր բանկերում հաճախորդների հետ աշխատողները հիմնականում ոչ պռոֆ կամ նույնիսկ մասնագետ չեն, դրա համար էլ չգիտեն պրիմիտիվ բաներ: Վերջիվերջո ՀՀ միակ էլեկտրոնային փող թողարկող ոչ բանկ կազմակերպություննա:)
Ախր ետքանը ես էլ գիտեմ, ուղղակի ես հայաստանում չեմ ու չեմ կարողանում ակտիվացնեմ իմ հաշվեհամարը...Մի խոսքով խնդրում եմ ում WMR, WMZ պետք լինի ասեք ես իրեն կպոխանցեմ, իսկ դուք ետ գումարը Հայաստանի լիցքավորման սարքերից մեկով իմ վիվառոյի հաշվին փոխանցեք

Okamigo
11.02.2012, 14:41
nachange.com լրիվ խայտառակությունա,հածվեցի որ 5000 ռուբլի փոխանակելուց ես կորցնում եմ մոտ 500-6000 դրամ,միգուցե ինչ որ այլ ձևեր գիտեք wmr փոխանակելու?

Universe
13.02.2012, 15:56
nachange.com լրիվ խայտառակությունա,հածվեցի որ 5000 ռուբլի փոխանակելուց ես կորցնում եմ մոտ 500-6000 դրամ,միգուցե ինչ որ այլ ձևեր գիտեք wmr փոխանակելու?
nachange-ը թու թու թու վերջերս սկսելա նորմալ մարդավարի աշխատել.. Առաջ երբ ուզում էի փոխանակում անել հաշիվը սպառված էր ցույց տալիս...

Իսկ փոխանակման հարցին կարծում եմ @AM_zone ը ավելի գրագետ կպատասխանի...

armatura
06.01.2017, 22:14
Մի քանի հարց՝ արտերկրից Հայաստան գումար փոխանցելու համար

1. Հնարավո՞ր է Idram աքաունթ բացել ու բալանսը համալրել արտասահմանյան Visa / Master քարտով
2. Իմ idream բալանսի այլ անձի idram բալանսին գումար փոխանցելիս որքա՞ն գումար է գանձվում
3. Idram-ի բալանսը ինչեպես կարելի է կանխիկացնել ու կանխիկացման համար որքա՞ն գումար է գանձվում

S.L.V.
06.01.2017, 22:41

1. այո
2. 1%
3. ես իդրամ մաստեր քարտին եմ փոխանցում, 1% պահումա քարտին փոխանցելիս, +0.5% կանխիկացնելիս

keyboard
06.01.2017, 22:47
1ին կետի հետ կապված վստահ չեմ, բայց պիտի որ լինի, ամեն դեպքում ափը քաշել փորձել կարելի է։ Կորցնելու բան չկա, ինչքան գիտեմ մի 1800 դրամի կարգի մճանվագ գումար ա քարտ կցելուց պահում։
2. իդրամից-իդրամ փախանցումը 0.4% գորարքից։
3.կանխիկացման ամենահարմար տարբերակը իրենց մասնաճյուղերից կանխիկացումն է, չնայած բանկի վրա փոխանցման հնարավորություն էլ կա, իրենց մասնաճյուղերից կանխիկացումը՝ 0.1% գործարքից

keyboard
06.01.2017, 22:50
1. այո
2. 1%
3. ես իդրամ մաստեր քարտին եմ փոխանցում, 1% պահումա քարտին փոխանցելիս, +0.5% կանխիկացնելիս
2-ը 0.4% ա։
3-ը վիճելի ա, քո դեպքում 1,5% ես կորցնում, բայց գուցե հարմար ա դա քեզ քան ասենք գնաս իրենց մասնաճյուղ ու կորցնես 0.1%:
Զուտ հարմարություն/կորուստ հարաբերությունն ա :)

S.L.V.
08.01.2017, 04:11
2-ը 0.4% ա։
3-ը վիճելի ա, քո դեպքում 1,5% ես կորցնում, բայց գուցե հարմար ա դա քեզ քան ասենք գնաս իրենց մասնաճյուղ ու կորցնես 0.1%:
Զուտ հարմարություն/կորուստ հարաբերությունն ա :)

Գյումրիում մասնաճյուղ չունեն ոնց որ թե, հետո էլ տենց հարմարա, փոխանցում եմ քարտին, կես ժամվա նստումա մաքսիմում: Առաջ 2-րդ պունկտը 1% էր եթե չեմ սխալվում, հիմա հնարավորա փոխվելա, համենայն դեպս, հաշվից հաշիվ փոխանցումներ չեմ արել արդեն 3 տարիա: Մենակ կանխիկացում եմ արել: Իսկ հիմա հիմնականում վեբմանիից միանգամից քարտին եմ փոխանցում ավելի էժանա նստում, քան ասենք վեբմանի-իդրամ-քարտ: Իսկ մասնաճյուղում ինչ լիմիտներ կան կանխիկացման?

anslov
08.01.2017, 04:50
Մի քանի հարց՝ արտերկրից Հայաստան գումար փոխանցելու համար

իդրամը շատ լավ է աշխատում ու իրենց ծառայությունից օգտվում եմ երևի արդեմ մի 10 տարի Երևանի կոմունալները մուծելու համար ու նաև եղել է որ փող եմ հանել տվել Երևանում իրենց հետ աշխատող բանկի միջոցով: Կարծեմ արդշինբանկն էր, որ անտոկոս կարող էիր փող հանել: Լավ չեմ հիշում քանի որ արդեն մի քանի տարի է չեմ արել դա:
Ամեն ինչ հիմանալի է ու շատ գոհ եմ իրենց ծառայությունից, միայն մի բայց կա, դա դոլլար-դրամ կուրսն է: Ինչքան որ փոխանցում եմ արել դոլարային վիզայից իմ իդրամ հաշվի վրա, փոխանցման կուրսը ավտոմատը հաշվարկել է ամենա վատ կուրսով որ կարելի է պատկերացնել, էնքան ցածր կուրսով որ ռեալում դա ոչ մի հայկական բանկի մոտ չեմ գտել ու գոյություն չունի:

Իսկ բալանսը համալրելու համար պետք է անցնես "նույնականացում" /ստուգում/- քո անձնագիրի էլեկտրոնային կոպիան պետք է ուղարկես իրանց ու հետո սկայպով իրանց ռեալում երևաս:

armatura
10.01.2017, 18:49
Շատ շնորհակալ եմ պատասխանների համար։ Իրոք, Հայաստանի քաղաքացիներին թույլ են տալիս արտերկրում գտնվելու դեպքում նույնականացնումը (Anonymous->Premium user անցումը) իրանակացնել անձնագրի սկանն ուղարկելով և Skype-ով երևալով։ Ու հետո արտասահմանյան քարտով կարելի է top-up անել։ Ահա նաև մի քանի կարևոր տեղեկություններ իրենց հետ շփումից։

Եթե ցանկանում եք Իդրամի միջոցով կատարել կանխիկացումը,ապա անհրաժեշտ է փոխանցել մասնաճյուղ:
Տերմինալներով կարել է համալրել,կանխիկացնել հնարավոր չէ:
Փոխարժեքի կոնվերտացիան կատարում է Ձեր քարտը սպասարկող բանկը:
Անանուն օգտատերը, ի տարբերություն Պրեմիում օգտատերի, չի կարող փոխանցումներ,կանխիկացումներ,վարկերի մարում և բուքմեյքերական գործարքներ կատարել։
Մասնաճյուղում կանխիկացուման համար անհրաժեշտ է ունենալ չափահասության անձնագիր կամ ID քարտ:Իդրամ համակարգում գրանցում ունենալը պարտադիր չէ:
Այլ Իդրամ օգտատերերին փոխանցումները կատարվում են 0.4% միջնորդավճարով:

Life
23.02.2020, 00:01
Ինչ հոռի վիճակում են հայկական օնլայն բանկինգ ու օնլայն վճարամիջոցները: Էսօր էլի ֆբից իմանում եմ որ նորից իդրամ հաշիվ են կոտրել ու կցված բանկային քարտից փոխանցում արել, ու սա են դեպքում որ նույնիսկ կցված քարտով տռանզակցիա անելուց էդ անտերը սմս-ով one time pass ա ուզում հաստատող: Կամ կոտրողները իրանցից են կամ էլ իդրամը ինչ-որ անննասուն բագեր ունի որ չեն ուզում փակեն: Ու իհարկե իդրամը պրիզնատ չի գալիս ու ասում ա դիմեք ոստիկանություն (էս անգամ էլ ա ոնցոր նույնը խորհուրդ տվել)ասենք եթե Հայաստանում չես пиши пропало: Հետաքրքիրա էս հրաշքները ԱՅԴԻ ԲԱՆԿԻ (նախկին անելիք գովնոբանկ-գարեծ վամ վ ադու մռազի) կողմից Իդրամը գնելուց հետո ի հայտ եկան թե առաջ էլ կային? սավապաձենիյե նե դումայու: Հլը app - ի UX ի մասին վաաաաափշե լռում եմ, ոնց կարելի էր սենց քաքմեջ անել, անհասկանալի ա:o

Արքան էլ անցած տարվանից չի կարում իրա app-ը խելքի բերի, մանր label-ներից բռնած մինչև ամենալուրջ անվտանգության հարցեր։ Երևի մի 20 անգամ բագռիպոռթ եմ արել իրանց, որ մինոռ ափդեյթով արագ կարելի էր դզել, բայց չէէէ կես տարի ա քաշում իրանց մոտ, էն էլ մասամբ են դզում։ Վերջը, պատահաբար իմանում եմ որ դու մի ասա 2FA օպցիա կա, որի մասին app-ում բառ անգամ չկա, վեբ վերսիայում եմ նկատում։ Ակտիվացնում եմ 2ֆա-ն google authentificator - ով ու ինչ? պարզվում ա ամեն անգամ app-ը բացելուց պետք ա 2fa կոդ հավաքել :angry խելոք նորից մտա անջատեցի։

Էս իդրամի դեպքերից հետո արդեն արքային էլ չեմ վստահում, ով գիտի իրանց մոտ ինչ ծակ ասես չկա :8

Լսել եմ որ քիչ թե շատ ինեկոյի մոբալյ բանկինգ ա նորմալ աշխատում ու նորմալ ux ունի որից չես ուզում աչքերդ միքսեռով հանես, բայց ծառայություններով զիջում ա իդրամին։

Հետաքրքիր ա ինչն ա պատճառը որ նորմալ app-եր(ոչ միայն) չեն անում նույն իդրամն ու արքան? նորմալ ծրագրավող չունեն, չեն ուզում ծախսվեն թե ուղակի պոխ․ վիճակ ա՝ ի տակ սխավայուտ։

Աթեիստ
23.02.2020, 14:52
Էլի այլընտրանքներ կան՝ Easypay, Telcell, բայց սրանք վեբ տարբերակ չունեն, դրա համար չեմ էլ պատրաստվում փորձեմ։

Բայց իդրամն իսկականից ափսոս էր։

Lion
23.02.2020, 15:18
Էլի այլընտրանքներ կան՝ Easypay, Telcell, բայց սրանք վեբ տարբերակ չունեն, դրա համար չեմ էլ պատրաստվում փորձեմ։

Բայց իդրամն իսկականից ափսոս էր։

Telcell-ն էլ խնդիր ունի՝ երբեմ լինում է, մուծումն անում ես... չեկ չի տալիս, իսկ նույն դատարան դիմելու համար չեկը պարտադիր է։ Ստիպված վազում ես իրենց գրասենյակ, որ տեղեկանք տան։ Վերջն են...

Varzor
24.02.2020, 00:12
Ինչ հոռի վիճակում են հայկական օնլայն բանկինգ ու օնլայն վճարամիջոցները: Էսօր էլի ֆբից իմանում եմ որ նորից իդրամ հաշիվ են կոտրել ու կցված բանկային քարտից փոխանցում արել, ու սա են դեպքում որ նույնիսկ կցված քարտով տռանզակցիա անելուց էդ անտերը սմս-ով one time pass ա ուզում հաստատող: Կամ կոտրողները իրանցից են կամ էլ իդրամը ինչ-որ անննասուն բագեր ունի որ չեն ուզում փակեն: Ու իհարկե իդրամը պրիզնատ չի գալիս ու ասում ա դիմեք ոստիկանություն (էս անգամ էլ ա ոնցոր նույնը խորհուրդ տվել)ասենք եթե Հայաստանում չես пиши пропало: Հետաքրքիրա էս հրաշքները ԱՅԴԻ ԲԱՆԿԻ (նախկին անելիք գովնոբանկ-գարեծ վամ վ ադու մռազի) կողմից Իդրամը գնելուց հետո ի հայտ եկան թե առաջ էլ կային? սավապաձենիյե նե դումայու: Հլը app - ի UX ի մասին վաաաաափշե լռում եմ, ոնց կարելի էր սենց քաքմեջ անել, անհասկանալի ա:o

Արքան էլ անցած տարվանից չի կարում իրա app-ը խելքի բերի, մանր label-ներից բռնած մինչև ամենալուրջ անվտանգության հարցեր։ Երևի մի 20 անգամ բագռիպոռթ եմ արել իրանց, որ մինոռ ափդեյթով արագ կարելի էր դզել, բայց չէէէ կես տարի ա քաշում իրանց մոտ, էն էլ մասամբ են դզում։ Վերջը, պատահաբար իմանում եմ որ դու մի ասա 2FA օպցիա կա, որի մասին app-ում բառ անգամ չկա, վեբ վերսիայում եմ նկատում։ Ակտիվացնում եմ 2ֆա-ն google authentificator - ով ու ինչ? պարզվում ա ամեն անգամ app-ը բացելուց պետք ա 2fa կոդ հավաքել :angry խելոք նորից մտա անջատեցի։

Էս իդրամի դեպքերից հետո արդեն արքային էլ չեմ վստահում, ով գիտի իրանց մոտ ինչ ծակ ասես չկա :8

Լսել եմ որ քիչ թե շատ ինեկոյի մոբալյ բանկինգ ա նորմալ աշխատում ու նորմալ ux ունի որից չես ուզում աչքերդ միքսեռով հանես, բայց ծառայություններով զիջում ա իդրամին։

Հետաքրքիր ա ինչն ա պատճառը որ նորմալ app-եր(ոչ միայն) չեն անում նույն իդրամն ու արքան? նորմալ ծրագրավող չունեն, չեն ուզում ծախսվեն թե ուղակի պոխ․ վիճակ ա՝ ի տակ սխավայուտ։

Դե պատճառներից մեկն արդեն նշել ես` չեն ուզում ծախսվել: Միգուցե այն պատճառով, որ շուկան խիստ սահմանափակ է: Բայց բուն պատճառը տուֆտա վերահսկողությունն ու համարյա բացակայող խելամիտ մենեջմենթն է: Երբեմն ծախսեր անում են, նույնիսկ մեծ բայց ատկատների վրա ավելի շատ, քան ասենք արհեստավարժ ՏՏ ստորաբաժանման և ՏՏ անտվատնգության ղեկավարների և անձնակազմի վրա:
Ուզում են նվազագույն ներդրումներով իրենց համար "ընդունելի" արդյունքներ ունենալ, բայց ՏՏ աշխարհում այդպես չի լինում, մանավանդ եթե էդ պատկերացրած ընդունելին շատ հեռու է նորմալ լինելուց:
Չեն ուզում հասկանալ, որ լավ ծրագրավորողը, համակարգային ինժեները կարող են աշխատանք գտնել ողջ աշխարհում և իրենց բանկերի քեֆին չեն մնացել: Դե որոշ բանկեր էլ մտածում են, որ ռեբրենդինգ անելով բոլոր խնդիրները լուծվելու են :D
Դէ տուֆտա վերահսկողությունն էլ ՀՀ ԿԲ-ից է գալիս` էլի վերը նշված պատճառներով: Աուդիտների և ստուգուգումների առյուծի բաժինը, մանավանդ ՏՏ անվտանգությանը վերաբերվող, ֆիկտիվ են, թղթային:

Արդարության համար ասեմ, որ պարտադիր չի, որ կատարվածում Իդրամը մեղավոր լինի: Չի բացառվում, որ հենց քարտապանի կամ քարտը սպասարկող բանկի մեղքն է:
Ցավոք, բայց ՀՀ բջջային օգտագործողների շատ մեծ մասն ուղղակի պատկերացում չունի անձնական տվյալների պաշտպանության նվազագույն պահանջների մասին:

Աթեիստ
24.02.2020, 10:50

Կարամ վստահաբար պնդեմ, որ կոնկրետ իդրամի մեղքն ա, որտև 2 հոգին ակումբցի են, երկուսն էլ 1000 տարիա ադմինություն են անում, ու ասած նվազագույն պահանջներից լավ տեղյակ են։

Vahe91-ը պնդում էր, որ ոչ փասսը, ոչ pin-ը իրանից բացի ոչ մեկ չի իմացել, ոչ մի տեղ էլ գրած չի եղել։

Վահե-91
24.02.2020, 11:37

Իմ idram-ի գաղտնաբառը որոշ կայքերում գրանցվելուց օգտագործել էի: Բայց էդ կայքերում ոչ իդրամում գրածս մեյլը կար, ոչ էլ հեռախոսիս համարը: Հեքիաթի ժանրից ա, որ իմ վրա targeted հարձակում լիներ, էդ կայքերը լոմեին, իմ ինֆոն քրքրեին իմանային ու իդրամիցս 30000 դրամ քաշեին ))))

Հ.Գ.

1. Որոշ անվտանգության մասնագետներից լսել եմ, որ իդրամի պինը լինում ա շրջանցել, պետք էլ չի իմանալ գործարք անելուց:

2. 3D secure-ը, երբ քարտով գործարք անելուց սմս ա գալիս, պարտադիր պայման չի գործարք անելու համար: Տվյալ դեպքում իդրամի ծրագիրն ա ասում 3d secure օգտագործվի թե չէ, ոչ թե բանկն ա պարտադրում:

Varzor
24.02.2020, 15:25

Եղբայր, լավ չի, որ գումար ես կորցրել։ Անկեղծ ասեմ, Իդրամին գլխանց էլ չեմ վստահել, պատճառները չեմ կարող շատ բարձրաձայնել։

1․ Էդ նշանակում է, որ որպես վճարահաշվարկային համակարգ չպիտի գոյություն ունենա՝ խայտառակություն է։ Բայց դա նաև Իդրամի հետ համագործակցող բանկերի և ԿԲ-ի խայտառակությունն է։
2․ Եթե 3D secure-ը քարտի համար պարադիր միացված է, ապա դա կառավարվում է պրոցեսինգային կենտրոնի կողմից՝ պարտադիրը չեն կարող Իդրամում շրջանցել։

Արդեն այնպիսի տպավորություն է, որ նաև ինսայդերական գործողությունների հետևանք կարող է լինել։ Թե չէ, ո՞նց իմանաս, որ 3D secure միացված կամ անջատված է :think

Վահե-91
24.02.2020, 16:05
2․ Եթե 3D secure-ը քարտի համար պարադիր միացված է, ապա դա կառավարվում է պրոցեսինգային կենտրոնի կողմից՝ պարտադիրը չեն կարող Իդրամում շրջանցել։

իմը միացված չէր, բայց իմ հիշելով 3D secure միացած քարտից էլ են տարել, հաստատ չեմ հիշում

Varzor
24.02.2020, 17:00
իմը միացված չէր, բայց իմ հիշելով 3D secure միացած քարտից էլ են տարել, հաստատ չեմ հիշում

Ո՞նց կարող էր 3D secure միացած քարտից գործարք կատարվել, առանց քեզանից OTP ուզելու։ Էդ կայքը չի անում, այլ քարտային պրոցեսինգի կենտրոնը։
Եթե տենց բան ես նկատել, գոնե ասա, թե որ բանկի ու ինչ քարտ էր՝ հեռու մնանք :D

Life
25.02.2020, 01:29
Իմ մոտ իդրամին կցված քարտով գործարք անելուց միշտ OTP ա ուզում: Էս պահն ա հետաքրքիր, եթե դա դեֆոլթ ա բոլոր օգտատերերի համար իդրամի կողմից, պայմանով որ քարտի 3D secure ն էլա միացված, բացառվում ա գողության հնարավորությունը :think

Varzor
25.02.2020, 16:15

Հարցը նրանումն է, որ քարտի 3D secure-ը կառավարվում և ապահովվում է քարտային պրոցեսինգային կենտրոնի կողմից, այլ ոչ թե Իդրամի։ Կոպիտ ասած քարտի մնացորդի յուրաքանչյուր բացասական փոփոխություն (նվազում) կատարելու համար պրոցեսինգային կենտրոնը OTP է ուզում։ Իդրամը կարող է ունենալ նաև իր կողմից լրացուցիչ կիրառվող OTP, որը գործարքի վերջնական իրականացման վրա չի անդրադառնում։

Մի խոսքով․ եթե քարտի վրա 3D secure-ը միացված է, ապա առանց OTP քարտից գործարք կատարել չի թողնելու և դա Իդրամի ղեկավարման շրջանակներում չէ։ Համենայն դեպս այդպես պիտի լինի :)

Life
25.02.2020, 23:58

Պարտադիր չի: Պետքա վճարումն ընդունողն իր կողմից otp պահանջի: Օրինակ eBay ից Amazon ից գնում անելուց otp չի ուզում իմ մոտ, քարտի 3D secure միացրած ա: Ամենամսյա subscription -ի դեպքում էլ otp չի պահանջվում, մենակ առաջին անգամ քարտը կցելուց:

Varzor
26.02.2020, 00:56

Իմ իմանալով eBay-ը ու Amazon-ը երկուսն էլ Visa/Master քարտերի պրոցեսինգների հետ ուղղակի կապ ունեն:
Ինչքան հիշում եմ Իդրամը գործարքը հաստատելու ժամանակ վերահասցեավորում էր ARCA կայքին: Վերջինս, եթե քարտի 3D secure միացրած էր, առանց OTP (SMS էր գալիս) գործարքը չէր հաստատում: Բայց հիմա` IDԲանկ-ի կողմից կլանվելուց հետո, չգիտեմ, թե ինչ կանալով են աշխատում:

Life
26.02.2020, 01:51

Հակառակը, մինչև Իդբանկի կլանելը, կցված քարտով գործարք անելուց ամեն անգամ otp պետք չէր, հիմա պետք ա արդեն: Դրա համար եմ ասում, որ քարտի 3d secure-ի առկայության դեպքում գողության հնարավորությունը պետք ա որ բացառվեր, եթե անգամ pin-ը կարելի ա շրջանցել:

Varzor
26.02.2020, 02:51

Աաա, փաստորեն արանքից մի էտապ բաց եմ թողել :)
Էդ պարագայում արդեն անհասկանալի է, թե ինչպես են շրջանցել, եթե otp-ն պարտադիր է :esim մնաց արդեն պրոցեսինգի կողմը, բայց դե տենց բացթողում որ լիներ, մի քարտից չէ` հազարավոր քարտերից փող կտանեին: