PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոմանտիկ պատմություն



impression
01.06.2007, 11:36
Պատի խորշում մի միջատ է ապրում: Ես չգիտեմ` նա իրենից ինչ է ներկայացնում, քանի որ երբևէ չեմ տեսել նրան: Բայց ես վստահ եմ, որ պատի այդ խորշում միջատ է բնակվում: Կարծում եմ` եթե միջատ լինեի, հաստատ կապրեի այնտեղ: Ուրեմն, եթե ես` մի անփորձ միջատ, ի վիճակի եմ բնակության նման հարմարավետ վայր գտնել, ապա ավելի փորձառու միջատն ուղղակի պարտավոր է այնտեղ ապրել:
Նա գիշերները դուրս է գալիս որսի. ուտելիք է փնտրում կամ գուցե զբոսնում է պատի վրայով վերև-ներքև, քանի որ գիշերը լուսնի լույսն ընկնում է պատի ճեղքին` այն դարձնելով ռոմանտիկ մի վայր: Տեսնես այս միջատը ռոմանտիզմից գաղափար ունի՞: Հաստատ կունենա, եթե ապրում է այդ գողտրիկ խորշում` լուսնի լույսի տակ: Ամեն գիշեր, երբ ես քնում եմ, նա աշխուժացած գործի է դնում իր վեց ոտիկներն ու ուսումնասիրում շրջապատը: Շուտով նա կհայտնաբերի (եթե արդեն չի հասկացել), որ երկիրը կլոր է, երբ իմ սենյակի պատերի վրայով այս ու այն կողմ վազվզելուց հետո հասնի կրկին իր խորշին:
Ես վստահ եմ, որ եթե մենք իրար ճանաչեինք, անպայման կընկերանայինք, քանի որ նա շատ տեղ է զբաղեցնում իմ մտքերում: Ես կապվել եմ այդ չարաճճի արարածի հետ, չնայած դեռ որոշ կասկածներ ունեմ նրա գոյության վերաբերյալ: Կյանքում ամեն ինչ է կասկածելի: Դու քայլում ես, իսկ ՆԱ ծիծաղում է քո վրա, քանի որ միայն ՆՐԱՆ է հայտնի` տեղ կհասնե՞ս, թե ոչ: Միայն ՆՐԱ կամքով է, որ քայլում ես: Նրա' քմահաճույքով միայն (այլ ոչ երբեք` իմ) պատի խորշում կապրի ռոմանտիկ մի միջատ, որին մի օր անպայման հողաթափով կսպանեմ ես: Ու ՆԱ նորից կծիծաղի....

lili-4
02.06.2007, 13:39
Նրա' քմահաճույքով միայն (այլ ոչ երբեք` իմ) պատի խորշում կապրի ռոմանտիկ մի միջատ, որին մի օր անպայման հողաթափով կսպանեմ ես: Ու ՆԱ նորից կծիծաղի....
Այն, ինչը- որ ռոմանտիկ ենք համարում մեզ համար, շատ հաճախ դար կրողի համար պարզապես ողբերգություն է:Ապրես, շատ անմիջական ու հասարակ ձևով ներկայացրել ես մեզ՝ մարդ արարածին, գազաներից ամնագազանին, որ սպանում է ոչ թե գոյատևման պահանջից ելնելով, այլ իր համար զավեշտ ստեղծելու համար՝ թեկուզ ուրիշի կյանքի գնով…

StrangeLittleGirl
13.06.2007, 21:01
Այ սա իսկական ռոմանտիզմ է :D
Թե չէ աստղազարդ երկինք, չգիտեմ ինչեր :D