PDA

Դիտել ողջ տարբերակը : Քրջի բազար



Cassiopeia
31.05.2007, 13:10
Կարծում եմ շատ-շատերն են լսել ու նույնիսկ անցել այսպես կոչված “Քրչի Բազարի” միջով: Այնտեղ հավաքված է մեր բնակչության ամենավատթար վիճակում ապրող խավը, որն իր ապրուստի “փշուրներն է վաստակում” օգտագործած, հալումաշ եղած հագուստ ու իրեր վաճառելով: Այդ հատվածում, նաև իրենց գոյությունն են քարշ տալիս անտուն մարդիկ: Չզարմանաք, եթե ասեմ, որ այնտեղ այնքան բուռն քաղաքական քննարկումներ են լինում (հաճախ ինքս իմ ականջով եմ լսել այդ խոսակցությունները), իսկ երեկոյան ժամերին, երբ առևտուրը “վերջանում է”, այնտեղով անցնելիս կարելի է լսել հայ ստեղծագործ մտքի հանճարեղ գործերը` ասմունքի կամ երգի ձևով:
…Իսկ հիմա այն քանդում են… Մարդկանց թողնում նույնիսկ նման ապրելակերպով գոյությունը քարշ տալու հույսի նշույլի…

Հ.Գ. Նույնիսկ չգիտեմ, ուրախանալ այդ հանգամանքի համար, թե տխրել: Ես ամեն օր անցնում եմ այդ հատվածով, ու այնքան էլ հաճելի չէ դա: Բայց այդ մարդիկ…

Angelina
31.05.2007, 13:36
Ես այդ մասին չգիտեի, ինչ վատ է:

John
31.05.2007, 13:37
Հաճախ եմ առիթ ունեցել անցնելու քրչի բազարի միջով ու ամեն անգամ տեսնելով այնտեղի բնակիչներին՝ սրտումս ինչ-որ բան է կատարվել… մեղք են… իսկ որ քանդում են էդ հատվածը, բա իրանք ի՞նչ են անելու… հավանաբար վերնիսաժը «իրանցով կանեն», այսինքն՝ ավելի կենտրոնական մաս կտեղափոխվեն… ցավալի է…

իսկ երեկոյան ժամերին, երբ առևտուրը “վերջանում է”, այնտեղով անցնելիս կարելի է լսել հայ ստեղծագործ մտքի հանճարեղ գործերը` ասմունքի կամ երգի ձևով
Իսկ ավելի ուշ ժամերի խումար են խաղում… խաղում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ… ցավալի է իսկապես…

Mesrop
31.05.2007, 14:16
հեհ… ես մշտական այցելու եմ…
կարգինել մաֆյոզներ են… :)
բա որ ծտերին տենաք ընդու… 500դրամ 1քշերվա հմար… :)

Angelina
31.05.2007, 17:09
Հաճախ եմ առիթ ունեցել անցնելու քրչի բազարի միջով ու ամեն անգամ տեսնելով այնտեղի բնակիչներին՝ սրտումս ինչ-որ բան է կատարվել… մեղք են… իսկ որ քանդում են էդ հատվածը, բա իրանք ի՞նչ են անելու… հավանաբար վերնիսաժը «իրանցով կանեն», այսինքն՝ ավելի կենտրոնական մաս կտեղափոխվեն… ցավալի է…

Իսկ ավելի ուշ ժամերի խումար են խաղում… խաղում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ… ցավալի է իսկապես…

Ինձ քո մտածելակերպը դուր է գալիս::hands

John
01.06.2007, 17:57
http://www.aravot.am/2007/aravot_arm/June/1/u01.htm

A<R<A<K<S
05.06.2007, 11:47
Ահավորա...:(