PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսանողությունն ու արհմիությունները Հայաստանում



Smergh
31.05.2007, 12:11
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ուսանողական և արհմիութենական շարժումները հանդիսանում են լավ կազմակերպված հզոր ուժեր, որոնք ամենուրեք իշխանություններին զգաստացնող առաջադիմական գործոն են հանդիսանում:
Մեր երկրում իշխանությունները զանազան ձևերով ու եղանակներով ոչնչացրել են այդ շարժումները: Բացակայում է նաև համապատասխան օրենսդրական դաշտը:
Արհմիությունների բացակայության պատճառով , հայ աշխատավորը հայտնվել է բացարձակ անպաշտպան վիճակում: Գործատուն, կամ պետական ցանկացած պաշտոնյան` ցանկացած ձևով կարող է վարվել աշխատողների հետ և անպատիժ մնալ:Մեր աշխատավորությունը ունի միայն պարտականություններ, իսկ համակարգը նրան դարձրել է իրավազուրկ:
Վիճակն անմխիթարական է նաև ուսանողության համար: Հայ ուսանողությունը նույնպես գտնվում է իրավազուրկ վիճակում և ոչ մի կերպ չի կարողանում համախմբվել վիճակը շտկելու համար: "Բազեականությունը" հանրապետականի ռեզերվի վարժեցման դարբնոց հանդիսանալով հանդերձ` ուսանողությանը պառակտող լուրջ գործոն է հանդիսանում:
Կարծում եմ, ժամանակն է որ հայ ուսանողները համախմբվեն ու ակտիվորեն միջամտեն մեր քաղաքական կյանքին, այլապես մեր երկրի ետընթացն հնարավոր չի լինի կանգնեցնել

Vishapakah
31.05.2007, 20:57
Միշտ վստահ եմ եղել, որ մեր հասարակությունը անհրաժեշտ ակտիվություն չի՛ ցուցաբերել, դրա համար էլ արհմիությունների իրավական դաշտը մնացել է չկազմարվորված.

Ուրախությամբ կարելի է նկատել, որ ներկայում ամեն ինչ փոխվում է եւ հասարակությունը շատախոսելու ակտիվությունից անցնում է գործնականի.:)
Իմ անձնական կարծիքով դա՛ վկայում է, որ մեզ ազգը անկախությունից հետո ձերք բերաց հոգեկան ճգնաժամը սկսել է հախտահարել եւ ժամանակը եկել է զգալու անկախ ազգ, գաղափարի ողջ էությունը, ազքային գործին շատերին ընդգրկելով.

Այո՛ Հայրենիքի գործնթացը դա՛ միայն պետական պաշտոնիաների մենաշնորհը չէ՛ եւ եթե ձերք առնվեն մի շարք ակտիվ արմիհություններ, առանց ռադիկալ տրամադրվածության, ղեկավարները ոչ՛ միայն չեն խանգարի, այլեւ անհրաժեշտություն կառաջանա իրավական այդ դաշտի վերանայման.:)

Ուղղակի Դուք պետք է տեսնեք, մարդիկ Եվրոպայում ինչպես են պայքարում իրենց իրավունքների համար եւ Դուք կհասկանաք մեր ողջ Ազգի խնդիրը.:)

Վազգեն
01.06.2007, 05:03
Չգիտեմ, մեկ էլ տեսար հետաքրքրեց…
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն»
http://www.armyouthcenter.am/arm/