PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաթեմատիկան պարտադի՞ր է ծրագրավորման համար

beginer
31.05.2007, 08:02
Ժող ես բարձրագույն մաթեմ չգիտեմ, բայց ուզում եմ սովորեմ Java:
Պարտադի՞ր է իմանալ բարձրագույն մաթեմ:
Պատասխանների համար նախապես շնորհակալ եմ:

Guest
31.05.2007, 08:49
Ժող ես բարձրագույն մաթեմ չգիտեմ, բայց ուզում եմ սովորեմ Java:
Պարտադի՞ր է իմանալ բարձրագույն մաթեմ:
Պատասխանների համար նախապես շնորհակալ եմ:

Իհարկե ո՛չ: Սկսի սովորել:

shgalex
31.05.2007, 22:34
Ժող ես բարձրագույն մաթեմ չգիտեմ, բայց ուզում եմ սովորեմ Java:
Պարտադի՞ր է իմանալ բարձրագույն մաթեմ:
Պատասխանների համար նախապես շնորհակալ եմ:

Ոչ , պարտադիր չէ:

Արշակ
01.06.2007, 17:31
Հենց ծրագրավորման համար պետք չի: Երևի ուղղակի գոնե մի քիչ տեխնիկական մասնագիտություններին բնորոշ մտածողություն է պետք: Դե չափից դուրս բրյուսովցի չլինես էլի:D
Բայց եթե ասենք մաթեմատիկայի հետ առնչվող ոլորտին վերաբերվող խնդիրներ ես ծրագրավորելու, ապա համապատասխան չափով պետք կլինի: Օրինակ, թռչող օբյեկտների թռիչքը մոդելավորելու ու կոմպյուտերային ծրագրով ներկայացնելու կամ ասենք հենց զուտ ինչ-որ մաթեմատիկական խնդիր լուծող ծրագիր գրելու համար խնդրին վերաբերող մաթեմատիկական գիտելիքներ պետք կլինեն :)
Մի խոսքով կախված է, թե կոնկրետ ինչ ոլորտում ես աշխատելու: Իսկ հենց ուղղակի ծրագրավորում, ասենք Java սովորելու համար ոչ միայն բարձրագույն, այլև նույնիսկ դպրոցական մաթեմատիկա պետք չի: Օրինակ, ես արդեն մի քանի տարի վեբ ծրագրավորման ոլորտում աշխատում եմ, ի դեպ, հիմնականում Java-ով(չնայած լեզուն առանձնապես կապ չունի), բայց էդ ընթացքում մաթեմատիկական կրթությունս երբևէ ինձ պետք չի եկել:

linus
01.06.2007, 18:01
ախր վոնց պետք չի, ցանկացած խելքը գլխին խնդիր լուծելու համար պետք է կառուցվի այդ խնդրի մաթեմատիկական մոդելը, գտնել ալգորիթմներ ...
շատ պարզ հարց տամ. ասենք ուզում ենք մի ծրագիր գրել, որը կկատարի տեսակավորում(сартировка, sort) ասեք ոնց անենք, նկարագրեք ալգորիթմը բառերով:

Ադմինիստրացիա
խնդրում եմ չտեղաշարժել կամ փոփոխել գրառումը, որովհետև այն մեծ նշանակություն ունի պատասխանի համար

Killer
02.06.2007, 13:54

Ասել ասիր հա. Ես բինար ծառով սարտիրովկա եմ գրել, մի շարք օլիմպիադայի խնդիրներ եմ լուծել, առանձ բարձրագույն մաթեմատիկայի իմացության. Բա էտ ոնց էղավ??? Բարձրագույն մաթեմը պլյուս ա, բայց հեչ էլ պարտադիր չի, եթե դու չես պատրաստվում ասենք միջուկային ռեակցիաներ մոդելավորել. Ոնց որ ասես մեքենա սարքողը պետքա դասական մեխանիկա ու թերմոդինամիկա իմանա, կամ էլեկտրիկը դաշտերի տեսություն պետքա իմանա. Ու ընդհանրապես, ծրագրավորման լեզուն իզուր լեզու չի կոչվում, ու փորձը ցույցա տալիս որ բրյուսովցիները ավելի լավ են գործից գլուխ հանում քանց թե ասենք մաթեմատիկոսները. Ամենակարեվորը պետքա կարանաս մոդելավորել, տրամաբանական շղթաներ ստեղծել, ու ամենա-ամենա կարևորը, պետք ա ներվերտ հանած լինի.

shgalex
02.06.2007, 14:00
ախր վոնց պետք չի, ցանկացած խելքը գլխին խնդիր լուծելու համար պետք է կառուցվի այդ խնդրի մաթեմատիկական մոդելը, գտնել ալգորիթմներ ...
շատ պարզ հարց տամ. ասենք ուզում ենք մի ծրագիր գրել, որը կկատարի տեսակավորում(сартировка, sort) ասեք ոնց անենք, նկարագրեք ալգորիթմը բառերով:

Ադմինիստրացիա
խնդրում եմ չտեղաշարժել կամ փոփոխել գրառումը, որովհետև այն մեծ նշանակություն ունի պատասխանի համար
Խոսքը գնում է ոչ թե խելքը գլխին խնդիր լուծելու մասին, այլ JAVA ծրագրավորման լեզու սովորելու մասին:JAVA ծրագրավորման լեզու սովորելու համար բարձրագույն մաթեմատիկա պետկ չի:
Իսկ ինչ վերաբերվում է տեսակավորման ալգորիթմներին, ապա նրանց մեջ կան և
բարդ և հեշտ: Օրինակ Shell-ի (сортировка Шелла) և Խոար-ի (быстрая сортировка К.Хоара) տեսակավորման ալգորիթմները բարձրագույն մաթեմատիկա չիմացողի համար բարդ կլինեն: Բայց կա նաև տեսակավորում ընտրությամբ (сортировка посредством выбора), ներդրմամբ (сортировка иставками), պղպջակների մեթոդ (сортировка методом пузырька) ,որոնց տարրական են և հասկանալու համար չեն պահանջում խորը մաթեմատիկական գիտելիքներ:
Ես անձամբ գիտեմ մարդ որը չունի բարձրագույն մաթեմատիկական կրդություն
բայց սովորել է C++ և MFC -ով գրելա TETRIS խաղը: Ճիշտա որոշ թերություներ կան բայց ծրագիրը աշխատում է:

Ավելացվել է 2 րոպե անց

Ասել ասիր հա. Ես բինար ծառով սարտիրովկա եմ գրել, մի շարք օլիմպիադայի խնդիրներ եմ լուծել, առանձ բարձրագույն մաթեմատիկայի իմացության. Բա էտ ոնց էղավ??? Բարձրագույն մաթեմը պլյուս ա, բայց հեչ էլ պարտադիր չի, եթե դու չես պատրաստվում ասենք միջուկային ռեակցիաներ մոդելավորել. Ոնց որ ասես մեքենա սարքողը պետքա դասական մեխանիկա ու թերմոդինամիկա իմանա, կամ էլեկտրիկը դաշտերի տեսություն պետքա իմանա. Ու ընդհանրապես, ծրագրավորման լեզուն իզուր լեզու չի կոչվում, ու փորձը ցույցա տալիս որ բրյուսովցիները ավելի լավ են գործից գլուխ հանում քանց թե ասենք մաթեմատիկոսները. Ամենակարեվորը պետքա կարանաս մոդելավորել, տրամաբանական շղթաներ ստեղծել, ու ամենա-ամենա կարևորը, պետք ա ներվերտ հանած լինի.
Ես քո հետ լռիվ համաձայն եմ Killer:

beginer
03.06.2007, 13:02
ժով շնորհակալ եմ պատասխաններ համար
կարող եք ասել այս օրվա դրո)թյամբ վոր լեզո)ն է java-ն թե c++ ավելի պրեսպեկտիվնի երևի հայերեն ասած արդիական:

Censor
12.06.2007, 23:06
ժով շնորհակալ եմ պատասխաններ համար
կարող եք ասել այս օրվա դրո)թյամբ վոր լեզո)ն է java-ն թե c++ ավելի պրեսպեկտիվնի երևի հայերեն ասած արդիական:
Խելացի հարցով սկսեցիր, հիմար հարցով ավարտեցիր...

Erevan
25.10.2007, 21:13
Partadir che, bajts matematika imanal@ kez kogni xndirneri lutsum@ hesht gtnelun.

_DEATH_
25.10.2007, 21:23
Մաթեմատիկա չիմանաս ավելի հեշտ ծրագիր կգրես, մենակ տարական գումարում հանում իմանալը հերիքա իմ կարծիքով, իսկ խնդրի հեշտ լուծումը տրամաբանության հետա կապված, ոչ թե մաթեմատիկա իմանալու:
Դե եթե խոսքը ինչ որ լուրջ ալգորիթմի մասինա, օրինակ mp3-ի նման ալգորիթըմ, ապա նոր-նոր մաթեմատիկան պետք կգա ֆիզիկայի հետ :ok, իսկ եթե խոսքը շաբլոն ծրագիր գրելու մասինա , դժվար թե պետք գա:

Ra$Ta
25.10.2007, 23:58
Ժող ես բարձրագույն մաթեմ չգիտեմ, բայց ուզում եմ սովորեմ Java:
Պարտադի՞ր է իմանալ բարձրագույն մաթեմ:
Պատասխանների համար նախապես շնորհակալ եմ:
Ես ինքս կիրառական մաթ. ֆակիցեմ ու մենք մի այլ կարգի խորացված անցնումենք բարձրագույն մաթեմատիկա , բայց դրանից խեր չտեսանք , մենակ խանգարումա լուրջ ծրագրավորմամբ զբաղվել , իսկ իմաստ սովորել թե ոնց պետքա հաշվել եսիմ ինչ ինտեգրալային =ումներ , կամ այդ տիպի անկապություններ չեմ տեսնում , սենց ասեմ մեր մոտի լավ սովորողներից շատերը ծրագրավորումից չկան :D:D : Նստի ու սկսի լեզու սովորել

*e}|{uka*
27.10.2007, 10:42

:hands լրիվ համաձայն եմ ինչքան չպետքական առարկա կա անցնում ենք , որ ինքնուսուցմամբ չզբաղվես ոչ մի արդյունքի էլ չես հասնի , իսկ մաթեմատիկան ինչպես linus -ն էր ասում հարկավոր է ա;գորիթմներ մշակելու համար և տրամաբանությունր զարգացնելու , որն էլ իսկ նպաստում է լավ մասնագետ լինելուն :P

dvgray
27.10.2007, 11:11
:hands լրիվ համաձայն եմ ինչքան չպետքական առարկա կա անցնում ենք
Այսինքն ինչ է, մաթեմաթիկան չպետքական առակա՞ է :o:
Իսկ ի՞նչն է էտ դեպքում մաթեմաթիկական ֆակուլտետի ուսանողի համար պետքականը :think:

Մաթեմաթիկան հարկավոր է ամեն ինչի համար: Ընդհուպ մինչև լեզվաբանություն կամ փիլիսոփայություն /կամ նույնիսկ կրոնաբանությունը/:
Առանց մաթեմաթիկայի մնացած /նաև կիրառական/ գիտությունները նույնն են, ինչ ասենք ավտոմեքենան առանց շարժիչի ;):

*e}|{uka*
27.10.2007, 11:20

dvgray ջան էս չասեցի մաթեմատիկան չպետքական է , ի նկատի ունեի պետքական մաթեմատիկայի հետ մեկտեղ անցնում ենք նաև այնպիսիները խորացված ,որոնք իրոք չպետքական են ու դասաժամերը լրացնելու համար են դասացուցակում ,դրանց տեղը թող լիներ պրակտիկ մասնագիտական դասեր այլ ոչ թե ... :oy

_DEATH_
27.10.2007, 12:00
Այսինքն ինչ է, մաթեմաթիկան չպետքական առակա՞ է :o

կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողի համար պետքականա, իսկ այ
ծրագրավորման համար անցած նյութի հազիվ 5%-ը պետք գա, եթե իհարկե պետք գա, այսինքն նայած ինչ լեզու էք ուզում սովորել, եթե էն կարգի անկապ, որ linus-ի ասած տեսակավորում օպեռատոր էլ չունի, ուրեմն սկսեք սովորելը մաթեմ:

Էս տարի մի քիչ խելքի են եկել: Մաթեմի ժամերը հաշվողական տեղնոլոգիայի ուսանողների համար մի ժամով կրճատել են, բայց մեզ ինչ օգում, որ մեր դասախոսը ասումա ծրագրից հանել են ապացույցը, բայց ոչինչ մենք կապացուցենք :D, ու սաղ դասերին նույն բանը: :( Փաստորեն համարյա նույն անցած տարվա նյութն ենք անցնում ավելի քիչ ժամերով:
Հա ու մոռացա ասեմ, մաթեմը քչացրել քիմիան են շատացրե :D, հարցնում ենք քիմիան մեր ինչներիսա պետք, ասում են բա որ հետո ուզենաք քիմիային վերաբերող ծրագիր գրեք ոնց եք գրելու՞՞: Դե տենցա բա որ ուզենամ ռակետի մասին ծրագիր գրեմ :D, ուրեմն թող ռակետ քշել էլ սովորացնեն :B

Ra$Ta
27.10.2007, 12:23
Այսինքն ինչ է, մաթեմաթիկան չպետքական առակա՞ է :o:
Իսկ ի՞նչն է էտ դեպքում մաթեմաթիկական ֆակուլտետի ուսանողի համար պետքականը :think:

Մաթեմաթիկան հարկավոր է ամեն ինչի համար: Ընդհուպ մինչև լեզվաբանություն կամ փիլիսոփայություն /կամ նույնիսկ կրոնաբանությունը/:
Առանց մաթեմաթիկայի մնացած /նաև կիրառական/ գիտությունները նույնն են, ինչ ասենք ավտոմեքենան առանց շարժիչի ;):

Ոչ մեկ չի ասում որ մաթեմը անպետք բանա , որտեվ լռիվսե շատ լավ ջոգումենք որ առանց մաթեմի ոչ մի զարգացում չեր լինի , բայց ես ասումեմ որ բուն ծրագրավորման համար մաթեմ պետք չի , ու ընդանրապես մեր բուհերը սխալեն կարուցվածխ ու ցավը էնա որ դա չես կարող համոզել ղեկավարներին , քանի որ նրանք մեր մակարդակը չունեն ոչ ծրագրավորման ոչել այդ նույն մաթեմի , մեր ուղեղները ուրիշ ձևովեն աշխատում , հիմա մեր մոտ նենցա որ 3-րդ կուրսից ուսանողները ավելի շատ բան գիտեն քան դասախոսները :

dvgray
27.10.2007, 13:44
Նախ ասեմ, որ հիմա արդեն ծրագրավորումը որպես առանձին մի բան, ոչ մեկին էլ հետքրքիր չի:
Եթե ուզում ես լինել "մաքուր" ծրագրավորող, առանց կոնկրետ ոլորտների "կպած" լինելու, ապա կլինես կոպիտ ասած "անգործ", "անպետք" որպես մասնագետ:
Իսկ համալսարանում նախորօք իմանալ, թե ինչ ոլոտում /ավելի ճիշտ/ ոլորտներում կլինես քո մասնագիտական պրակտիկայի ընթացքում, դա ոչ մեկն էլ չի կարող ասել:
Բոլոր ոլորտներն էլ արդեն դուրս են եկել միայն ռելեներ միացնելու ու անջատելու ու if …else… մակարդակից: Այժմ բոլորն էլ պահանջում են տվյալներ բավականին լուրջ մշակումներ ու անալիզներ: Այդտեղ առանց լուրջ մաթեմատիկական ապարատի անելիք ոչ մեկն էլ չունի:
Կարելի է իհարկե գոյություն քարշ տալ /ներողություն/ առանց լուրջ տեսական պատրաստվածության, սակայն մասնագետ լինելու համար սա շատ քիչ է:
Հավատացեք, սա ձեզ ասում է բազմամյա ծրագրավորողը:):
Լեզուն սովորելը, որպես այդպեսին, իրենից մի բան չի ներկայացնում: Որոշակի փորձ ձեռք բերելուց հետո հաշված օրերի ընթացքում կարելի է լեզվին տիրապետել ու ծրագրավորել: Սակայն նույն ասել մաթեմատիկայի համար տեղին չի լինի: Եթե էսօր ձեզ չտրվեց համապատասխան բագաժ մաթեմատիկայից, ապա վաղը շատ եք լաց լինելու:
:)

Yellow Raven
27.10.2007, 17:41

Բազմամյա ծրագրավորող չեմ,բայց ես էլ եմ ըտենց մտածում: :hands

FactorX
20.11.2007, 19:56
Ժող ես բարձրագույն մաթեմ չգիտեմ, բայց ուզում եմ սովորեմ Java:
Պարտադի՞ր է իմանալ բարձրագույն մաթեմ:
Պատասխանների համար նախապես շնորհակալ եմ:

լավ ծրագրավորող կոչվելու համար մաթեմատիկան պարտադիր է, իսկ այ
Ջավայի համար մաթեմատիկայից մինիմալ գիտելիքներնել բավական են

Արշակ
21.11.2007, 11:26
լավ ծրագրավորող կոչվելու համար մաթեմատիկան պարտադիր է, իսկ այ
Ջավայի համար մաթեմատիկայից մինիմալ գիտելիքներնել բավական են
Ծրագրավորման լեզուն ի՞նչ կապ ունի։ Հիմնականում կարևորն այն է, թե ի՞նչ խնդիր ես լուծում ու տվյալ խնդրի լուծումը մաթեմատիկական գիտելիքներ պահանջու՞մ է, թե՝ ոչ։ Իսկ խնդրի լուծման ալգորիթմը սովորաբար շատ քիչ է կախված ծրագրավորման լեզվից։
Նույն Java–ով կամ ասենք C++-ով կարող ես լուրջ մաթեմատիկական գիտելիքներ պահանջող ծրագիր էլ գրել, մաթեմատիկայի հետ կապ չունեցող էլ։

FactorX
21.11.2007, 19:15

Պարզապես Java-ն պատկանում է չգիտեմ հայերեն ոնց են ասում, ռուսերեն ասում են проблемно-ориентированный լեզուների դասին, այսինքն այն նախատեսված է որոշակի ուղղվածության խնդիրներ լուծելու համար, իհարկե կարելի է այն օգտագործել օրինակ բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար, բայց այս դեպքում ավելի նպատակահարմար կլինի օգտագործել օրինակ Cobol, որը եթե չեմ սխալվում նախատեսված էր հատկապես մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար...

linus
21.11.2007, 21:36

Առաջի անգամ եմ լսում որ կոբոլը նախատեսված է բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելու համար:D
կոբոլը նախատեսված է հաշվարկներ կատարելու համար, դրա համար ել այն մեծ կիրառություն ունի հաշվապահական ծրագրեր գրելու համար.
Այ իսկ բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելու համար օգտագործվում է FORTRAN77 կան FORTRAN90.

իսկ են հարցին թե ծրագրավորողին պետք է Բարձրագույն մաթեմատիկա ապա ես կասեմ`
կոդ գրողին ընդհանրապես պետք չե, իսկ մնացած ծրագրավորողներին օդի և ջրի նման անհրաժեշտ է

FactorX
22.11.2007, 19:36

Այո ես Ֆորտրանը նկատի ունեի, շփոթեցի :) Ամեն ինչ չի կարելի հիշել :hands
Իսկ դու ինչ նկատի ունես կոդ գրող ասելով ???
Առաջին անգամ եմ իմանում, որ ծրագրավորողից բացի կա նաև մեկը, որ զբաղվում է կոդը արտագրելով :D

Արշակ
22.11.2007, 19:49
Պարզապես Java-ն պատկանում է չգիտեմ հայերեն ոնց են ասում, ռուսերեն ասում են проблемно-ориентированный լեզուների դասին, այսինքն այն նախատեսված է որոշակի ուղղվածության խնդիրներ լուծելու համար, իհարկե կարելի է այն օգտագործել օրինակ բարդ մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար, բայց այս դեպքում ավելի նպատակահարմար կլինի օգտագործել օրինակ Cobol, որը եթե չեմ սխալվում նախատեսված էր հատկապես մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար...
Java-ն միայն իր ստեղծման սկզբնական փուլում էր проблемно-ориентированный՝ նախատեսված էր ինտերնետային ծրագրեր գրելու համար, բայց հիմա արդեն վաղուց general purpose լեզու է համարվում։
Իմիջիայլոց, դիպլոմային աշխատանքումս զուտ մաթեմատիկական ծրագիրը Java-ով եմ գրել։
Իհարկե, կան նաև հատուկ մաթեմատիկական խնդիրների համար նախատեսված ծրագրավորման լեզուներ։ Բայց սա արդեն այլ պատմություն է։ :)

Լեռնցի
05.02.2008, 02:09
, մեր ուղեղները ուրիշ ձևովեն աշխատում , հիմա մեր մոտ նենցա որ 3-րդ կուրսից ուսանողները ավելի շատ բան գիտեն քան դասախոսները :
Էդ քեզ թվում ա...
Խոսքս վերաբերվում է դասախոսների 85% ի հմար:
Դու կարող ա Նիգիյանի ամբիոնի մագիստարտուրան նոր ավարտած դասախոսների մասին ես ասում...

Հետո ոնց կարող է մարդ հասկանալ ծրագրաորում առանց մաթեմ իմանալու... մեկ քայլ երկու քայլ... հա տետրիս էլ գրեցինք... հետո արդեն կծեծես մաթեմի դուռը... Ախր ծրագրաորումը մաթեմատիկայի ճյուղ է...
Ցանկացած խելքին մոտ գործի ընդունվելուց առաջինը մաթեմին են նայում...հետո նոր թե քանի լեզու գիդես...Ի դեպ լեզուն սովորելու համար 1 - 2 ամիսն էլ հերիք է, իսկ բարձրագույն մաթեմի համար չորս տարին է քիչ... Իսկ ով որ ասում է մաթեմ պետք չի, ինքը ուղղակի մաթեմ չգիտի...
հա առանց մաթեմի էլ կարաս ծրագրաորող դառնաս, բայց չես տարբերվի սովորական word ով աշխատողից... դե տենց մի քիչ...

Programmer
06.02.2008, 16:30
եթե ուզում ես սովորել ծրագրաորում, որպես արհեստ, ապա պետք չի իմանալ,
իսկ եթե ուզում ես սովորել որպես արվեստ , ապա մաթեմատիկան անպայման պետքա իմանալ:

_DEATH_
06.02.2008, 16:43
Օրինակ ես քանի հոգու գիտեմ, մաթեմատիկա շատ լավ գիտեն, բայց մեռնեն էլ չեն կարա մի հատ նորմալ ծրագիր գրեն

Լեռնցի
22.02.2008, 01:55
Օրինակ ես քանի հոգու գիտեմ, մաթեմատիկա շատ լավ գիտեն, բայց մեռնեն էլ չեն կարա մի հատ նորմալ ծրագիր գրեն

Դե դա ասելու բան էր: Ես նույնիսկ կասեմ, որ ծրագրաորումը մաթեմատիկայի ճյուղ է, ու քո ասածին կպատասխանեմ, որ մարդ կա լավ մեխանիկա գիդի, բայց քվանտային ֆիզիկա չի հասկանում: