PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիրահայերը աջակցո՞ւմ են ՀՀԿ-ին



Artgeo
31.05.2007, 03:12
Խոստացել էի այս բաժնում գրառում չանել, սակայն ի տեղեկություն ինձ քցեց շոկի մեջ և չեմ կարող չանդրադառնալ դրան:

Մի քանի շաբաթ առաջ, մինչ ընտրությունները, Երևանում, ավելի կոնկրետ Օպերայի մոտակայքում, պազիկների և գազելների մի մեծ խումբ էր հավաքվել, որոնց վրա գրված էր «Վիրահայերի միություն» և Հայասանի տարբեր քաղաքների անուններ: Այսօր http://zhamanak.com/article/6352/ կարդացի, որ դա «վիրահայերն էին եկել ՀՀԿ-ին աջակցելու»: Հարգելիներս, նախ, մի խումբ ջավախահայեր ինչ-որ մոսկովյան կրիմինալի գլխավորությամբ վիրահայերի անունից խոսելու որևէ իրավունք չունեն: Երկրորդն էլ, ընդհանրապես վիրահայերը ի՞նչ իրավունք ունեն աջակցել կամ չաջակցել որևէ կուսակցության Հայաստանում, ընդ որում հանրահավաքներ կազմակերպել Երևանում: Ուրիշ ոչ ոք չէ՞ր աջակցում ՀՀԿ-ին, որ այդպիսի քայլերի են դիմել:

քաղաքացի
31.05.2007, 10:27
Այո ճիշտ ես, հիշեցի մայիսի 6-ին էր: Ես կասկադում մարդ էի սպասում, երբ տեսա գազելներ, պազիկներ և իկարուսներ բոլորի վրա էլ գրված էին «Շիրակ», ճիշտն ասած իկարուսների վրա ուշադրություն չեմ դարձրել: Զարմացած էի :o Մտքումս ասում եմ սրանք հաստատ հհկ-ից կլինեն ու մի քանի րոպե անց իմացա, որ մատենադարանի մոտ հհկ-ն հանրահավաք է կազպակերպել: Հավատացնեմ ձեզ կասկադը վայրկյանների ընթացքում փոխվեց աղբանոցի: Հազիվ ծիծաղս զսպեցի, երբ մի խումբ տղաներ ինձ մոտիկացան և ասացին. «Աբեր, Օբերան ու՞րդե կեղնի», ես էկ ֆռացի և մատով ցույց տվեցի Օպերայի շենքը: Հաջորդ հարցը ինձ լրիվ ապշեցրեց՝ «Էտ ճի՞շտ է, օր ըտդեղ սիրուն ախչկեք կեղնին», ես էլ պատասխանեցի «ճաշակին ընկեր չկա» և բախտս բերեց իրենց «էքսկուրսանտը» եկավ ու բոլորին հավաքեց տարավ մատենադարան:
Իսկ ջավախեցիներին բերելու պարզապես իրավունք չունեն և եթե այդպիսի բան են արել, ապա ես կրկնակի զզվում եմ այդ հհկ-ից և հիասթափվում եմ ջավախքցիներից, որ ինչ-որ մեկի տված անհույս խոստումով ստորացել և հանդուրժել են հհկ-ի կողմից գնված մի մրջյունին: