PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբին պե՞տք են արդյոք այլախոհները



wagamaffia
29.05.2007, 06:43
Սիրելի ակումբցիներ, այս թեման բացում եմ իմանալու համար, թե ուրիշ կերպ մտածողները, իրենց գաղափարներով, ակումբին հարկավոր ե՞ն:

խնդրում եմ ընտրելու դեպքում գրեք նաև պատասխանի մոտիվացիան

StrangeLittleGirl
29.05.2007, 07:04
Իմ տարբերակը չկար :D
ինչքան տարբեր գաղափարներ, այնքան հետաքրքիր :P

Ուլուանա
29.05.2007, 12:08
Իմ տարբերակը չկար :D
ինչքան տարբեր գաղափարներ, այնքան հետաքրքիր :P
Ես էլ էս տարբերակը կընտրեի, բայց մի վերապահումով. այլախոհներն էլ են տարբեր լինում։ Այլախոհներ կան, որ պարզապես իրենց սեփական կարծիքն են արտահայտում՝ հիմնավորելով կամ չհիմնավորելով այն, կան նաև այնպիսի այլախոհներ, որոնք այլախոհ են պարզապես այլախոհ լինելու համար, այսինքն՝ իրենց բնույթով այնպիսին են, որ ուրիշներն ինչ էլ ասեն, իրենք հակառակվելու են, այսինքն՝ ընդդիմանալը կարծես ինքնանպատակ է ու կիրառվում է որպես ինքնահաստատման ձև։ :[ Վերջին տեսակի այլախոհները սովորաբար շատ ագրեսիվ են լինում ու ամեն ինչ անում են աչքի ընկնելու ու իրենց իբր «անկախությունն» ու «ոչ ստանդարտ» մտածելակերպը ցուցադրելու համար։

Առողջ այլախոհությունն ամեն տեղ էլ ցանկալի է, գոնե չլճանալու, զարգանալու համար։ Օրինակ, երբեմն քեզ ու քո ստեղծածը դու դժվարանում ես օբյեկտիվ գնահատել, իսկ երբ կողքից միայն դրական կարծիքներ ես լսում, դա քեզ մի տեսակ զրկում է զարգանալու հնարավորությունից։ Այդ առումով այլախոհությունը անհրաժեշտ է։ Բայց նորից եմ ասում՝ նայած թե ինչպես է դրսևորվում։ Ագրեսիվ ու դոգմատիկ այլախոհությունը, ամեն դեպքում, տհաճ է, մարդկանց դրդում է հակադրվելու, չընդունելու, նույնիսկ եթե արդարացի է։

Օրինակ, պետք է որ բոլորն հայտնի լինի, որ Ակումբի այն անդամները, որոնք իրենց այլախոհությունը շռայլորեն համեմում են կոպիտ, վիրավորական, ինքնագոհ ու անհանդուրժողականությամբ տոգորված բառերով ու արտահայտություններով, Ակումբի ադմինիստրացիայի կողմից համապատասխան վերաբերմունքի են արժանանում՝ անկախ նրանից՝ ադմինիստրացիան համաձայն է նրանց տեսակետին թե ոչ, քանի որ մտքերն արտահայտելու վերոնշյալ ձևերը ակումբի կանոնադրության խախտում են հանդիսանում ու թեկուզ միայն դրանով արդեն դատապարտելի են ու անընդունելի։

Ասածս այն է, որ այլախոհությունն էլ կարելի է և պետք է գեղեցիկ ու արդյունավետ ձևով դրսևորել։ :)

Amaru
29.05.2007, 12:09
Հարկավո՞ր :o
Եթե բոլորս նույն գաղափարներն ունենայինք, ո՛չ քննարկելու թեմաներ կլինեին, ո՛չ էլ Ակումբ:

Kita
29.05.2007, 12:24
Այլախոհներ պետք են գրեթե ցանկացած բնագավառնում: Այլ նույն տեղում կդոփենք: Գրեթե իմաստ չի լինի կատարելագործվոլու, քանի որ նոր տարբերակներ չենք տեսնի…

Mesrop
29.05.2007, 14:48
չուլկի

Աբելյան
29.05.2007, 15:46
ուրիշ կերպ մտածողները, կամ այլախոհերը ովքե՞ր են :think

Chuk
29.05.2007, 15:56
Ակումբի բոլոր անդամները ինձ համար այլախոհ են... ամեն մեկը ԳՈՆԵ մեկ հարցում...
Մի բան է միանշանակ.
Մոդերատորական: Ակումբին այսպիսի թեմաներ պետք չեն: Փակվում է: