PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես սիրում եմ իմ սերը

Djavaxhq
28.05.2007, 01:49
Նվիրում ես աղջկան ծաղիկներ կամ ծնկի ես գալիս ու առաջարկություն անում իսկ նա ջարդում է ծաղիկները կամ արհամարանքով նայում քեզ
Դու տառապում ես, իսկ նա ծիծաղում է քո տառապանքի վրա,
բայց չի հասկանում մի պարզ բան, որ դու ծնկի ես իջել քո սիրո առջեւ, որ դու տառապում ես քո սիրո համար ես ՍԻՐՈՒՄ եմ իմ ՍԵՐԸ իսկ նա ընդամենը իմ սիրո օբյեկտն է
Աղջիկներ ինչո՞ւ եք խաղում մեր զգացմունքների հետ:

Amaru
28.05.2007, 02:05
Հմ... Ընդամենը սիրո օբյեկտ. լավ էր ասված: Խոսքերիցդ հետևում է, որ դու ոչ թե սիրահարված ես աղջկան, այլ սիրահարված ես զգացմունքին: Էդպես ուժգին սիրում ես, բայց այսպես ասած անհաջողությունդ փորձում ես արդարացնել նրանով, թե նա պարզապես «սիրո օբյեկտ» է, հա՞: Եթե այդպես է, և նա «ընդամենը քո սիրո օբյեկտն է», ինչու՞ չես «սիրահարվում» մեկ ուրիշին, որը կպատասխանի քեզ նույն կերպ: Չեմ ուզում ստացվի, թե բառերից եմ կառչում. սա ուղղակի իմ կարծիքն է: Համ էլ «խաղալը» ո՞րն է... Նույն հարցը տղաներին էլ կարելի է տալ, նույնիսկ սա նրանց ավելի շատ է վերաբերում: Գուցե տղան, կամ աղջիկը արժանի՞ է դրան... հա՛, հենց արժանի... որովհետև չի կարելի «փալաս» (կներեք, եթե շատ կոպիտ էր) դառնալ ինչ-որ մեկի առջև: Եթե քո կարծիքով այդ աղջիկը խելացի և հասկացող մարդ է, բայց ծիծաղում է քո տառապանքների վրա... մեղավորը դու ես... ինչու՞... պատասխանն էլ քո մեջ փնտրիր...

Djavaxhq
28.05.2007, 02:20

իսկ եթե նա ընդհանրապես անթերի չէ ունի շատ թերություններ բայց դե դու նրան հենց այդպիսին ել սիրում ես, համ էլ ես չեմ ասում թե մենք տղաներս չենք խաղում աղջիկների զգացմունքների հետ, չնայած ես չեմ արել նման բան բաըց դե անում ենք չէ?
Ես չեմ հասկանում ինչպես կարելի է աղջկան ասել ես քեզ սիրում եմ բայց դու ինքդ ել լավ գիտես որ չես սիրում ու համբուրվել առանց սիրելու զզվելի է
Բայց կան այդպիսիները չէ?

Amaru
28.05.2007, 02:28
Ես չեմ հասկանում ինչպես կարելի է աղջկան ասել ես քեզ սիրում եմ բայց դու ինքդ ել լավ գիտես որ չես սիրում ու համբուրվել առանց սիրելու զզվելի է
Բայց կան այդպիսիները չէ?

Էհ առանց սիրելու համբերվելու մեջ տենց ի՞նչ կա որ... Այ ուրիշ, եթե ասել ես՝ «սիրում եմ»...
Դու քո... հմ... հա՛, դու քո դեպքը մի քիչ սխալ նկարագրեցիր ախր: Թեմայի վերնագիրն էլ չի համապատասխանում... Պարզապես սիրուն է ու վերջ. «Ես սիրում եմ իմ սերը» :)
Աաա, մոռացա... երբ անպատասխան սեր է լինում, ի՞նչ էին անում :D ախ հաաա՝ պայքարում :)

Djavaxhq
28.05.2007, 02:46

իմ դեպքը հազվագյուտ է բայց անցած է ու ես չեմ ասել առանց սիրելու, որ սիրում եմ

murmushka
28.05.2007, 19:31
Ցավոք շատ հաճախ է այդպես լինում, երբ մենք սիրում ենք մեր սերը, այլ ոչ թե կոնկրետ անձնավորության: Իմ կարծիքով դա հենց եսասիրական սերն է, երբ դիմացինով ուզում ենք հագուրդ տալ մեր սեփական ես-ին,
Դրա համար էլ « Ես քեզ սիրում եմ» բառերն արտասանելուց առաջ թող յուրաքանչյուրն իր մեջ հասկանա, թե ինչու է այդպես ասում ու ինչ է սպասում

Array
28.05.2007, 20:23
Ես սիրում եմ իմ սերը
Չեմ պատկերացնում,թե ոնց;Այսինքն ինչ-որ էս ձև,հա.«Ինչ լավ եմ ես սիրում,ինչ լավ բաներ եմ անում»,ծիծաղելի ա,չէ՞:

բայց չի հասկանում մի պարզ բան, որ դու ծնկի ես իջել քո սիրո առջեւ, որ դու տառապում ես քո սիրո համար ես ՍԻՐՈՒՄ եմ իմ ՍԵՐԸ իսկ նա ընդամենը իմ սիրո օբյեկտն էԹույլ տուր միտքդ ուրշ կերպ ձևակերպել.
-Ես սիրոււմ եմ ոչ թե քեզ,այլ իմ մեջ գտնվող մեկին,ով շատ նման է քեզ
Երևի սա նկատի ունեիր:
Համ էլ էտ ինչ դաժան ,լկտի, անդաստիրակ :) մարդ ա,որ ծաղրում ա իրեն սիրողին:Էլ ինչն էս սիրում էտ աղջկա:Էտ կարգի մարդուն պայթի-տրաքի կարելի ա երկու օրով սիրահարվել:)

Guest
29.05.2007, 09:10
-Ես սիրոււմ եմ ոչ թե քեզ,այլ իմ մեջ գտնվող մեկին,ով շատ նման է քեզ
Երևի սա նկատի ունեիր:

Չե :unsure կարծում եմ, որ այդ միտքը անգամ չկար:

Եղել է և այդպես :oy ինչ փաքցնեմ… Եղել է, որ սիրել եմ իմ սերը և կարծում եմ, որ մինչև հիմա էլ սիրում եմ այն… այն իմ սերը: Ախր շատ սիրուն էի սիրում :) Արվեստ անկասկած կա սիրո մեջ և այն կարող է լինել չափազանց տպավորիչ:

Բայց իրական սերը այնքան ուժող է, որ իր տակ ծածկում է ամեն ինչ: Այդքան մեծ է և այդքան պարզ, որ էլ բան չես տեսնում:

Angelina
29.05.2007, 11:30
Նվիրում ես աղջկան ծաղիկներ կամ ծնկի ես գալիս ու առաջարկություն անում իսկ նա ջարդում է ծաղիկները կամ արհամարանքով նայում քեզ
Դու տառապում ես, իսկ նա ծիծաղում է քո տառապանքի վրա,
բայց չի հասկանում մի պարզ բան, որ դու ծնկի ես իջել քո սիրո առջեւ, որ դու տառապում ես քո սիրո համար ես ՍԻՐՈՒՄ եմ իմ ՍԵՐԸ իսկ նա ընդամենը իմ սիրո օբյեկտն է
Աղջիկներ ինչո՞ւ եք խաղում մեր զգացմունքների հետ:

Իրոք, ես ցավում եմ, որ քեզ հետ այդպիսի բան է եղել, ես նույնպես դեմ եմ, որ որոշ աղջիկներ այդպես են վարվում, եթե ես էլ տղա լինեի ահավոր շատ կվիրավորվեի, հետո էլ ասում են տղաները շնորհքով չեն:

Djavaxhq
29.05.2007, 17:09
Չեմ պատկերացնում,թե ոնց;Այսինքն ինչ-որ էս ձև,հա.«Ինչ լավ եմ ես սիրում,ինչ լավ բաներ եմ անում»,ծիծաղելի ա,չէ՞:
Թույլ տուր միտքդ ուրշ կերպ ձևակերպել.
-Ես սիրոււմ եմ ոչ թե քեզ,այլ իմ մեջ գտնվող մեկին,ով շատ նման է քեզ
Երևի սա նկատի ունեիր:
Համ էլ էտ ինչ դաժան ,լկտի, անդաստիրակ :) մարդ ա,որ ծաղրում ա իրեն սիրողին:Էլ ինչն էս սիրում էտ աղջկա:Էտ կարգի մարդուն պայթի-տրաքի կարելի ա երկու օրով սիրահարվել:)

Ելի ինձ չհասկացաք ես սիրում էի նրան գուցե իրոք նա վատն էր բայց ես սիրում էի նրան ու նրա ամեն մի արարք կամ ընդունում էի ցավով կամ հիացմունքով ես կուրացել էի ու տեսնում էի միայն այն աղջկան ում սիրում էի իմ սերը դարձել էր մի աղջնակ մի եթերային էակ ասեցի օբյեկտ որովհետեւ նա կրում էր իր մեջ իմ սիրուն ու ես հանձինս նրան տեսնում էի իմ սիրուն ու այն ամենը ինչ արել էի արել էի հնաուն իմ սիրո
ես`ում արցունքները չեն տեսել երբեք լացել եմ նրա պատճառով, իմ սիրո պատճառով եթե ես սիրահարված չլինեի ես չեի լացի ոչ մի աղջկա համար չեղավ որ ես լացել եմ իմ սիրո համար
չգիտեմ բարդ բան է բայց դե սիրելուց ով է գլուխ հանել որ ես հանեմ

Vishapakah
29.05.2007, 22:45
ծնկի ես գալիս ու առաջարկություն անում

Մի քիչ շատ չի, ինչ որ սովորական էակի համար այդքան նվիրում:)

Կյանքում չեմ տարվել մեկով, զգալու դեպքում, որ ժամանակի ընդացքը ավելորդ է.
Սեր խոստովանելը դա՛ մի հիասքանչ հոգեւիճակ է, բայց մարդուն այդպես վիրավորելը ծաղկեփունջ ջարդելով... միայն մեկ բառ, Բարբարոսություն.
Վստահ եմ այս ֆորումի շատ տղաների վրա են սիրահարվել, բայց ոչ՛ մի տղա արարած, իրեն թույլ չի տվել նուրբ էակին մերժելով, նրան վիրավորի, ինչքան էլ որ դա մերժվողի համար ցավոտ լինի. Սա՛ տղաները. Աղջիկներին ուղղակի թվում է թե՛ մենք ուժեղ սեռի ներկայացուցիչներս ինչ՛ որ տիտանային օրգանիզմ ենք, որոնց ինչ էլ անես, չեն կոտրվի. Գոցէ դա՛ այդպես է? Բայց զգացմունքային աշխարհում մենք շատ խոցելի ենք. Ցավոք մարդիկ (Տղաներ թե՛ աղջիկներ) սիրահարվում են տվյալ անձի վրա, նրա երեւակայական պատկերը իրենց մեջ ստեղծելով (Ի դեպ սա՛ հեղինակը նկատել է) իրականությունից շատ հեռանալով, ենթակա են դառնում հեշտ եւ ցավոտ հիասթափության. Այսինք ստեղծյալ իդեալից հրաժարվելը հեշտ բան չէ, իրականության այլ լինելու պատճարով ստեղծելով երեւակայականը, այդպիսով խոցելի դարձնելով սեփական անձը.

Կարեւորը անցած եղածից սովորելն է եւ անրաժեշտ հետեւություններ անելը. Ծնկի գալը շատ համարձակ քայլ է եւ ոչ՛ բոլորը դա հոգեպես կարող են, դրա համար էլ քիչ ուժ չի պահանջվում, բայց քայլ անելուց առաջ, երազելու փոխարեն գոնե տեսնել կարողանանք հավանական հետեւանքները, նմանատիպ համարձակ ձեռնարկից առաջ. Շատ գրեցի.:)

Ցանկանում եմ բոլորիտ, փոխադարձ ՍԵՐ եւ Ըմբռնում.:love

Djavaxhq
30.05.2007, 18:31
Երբ սիրահարված ես ինչ գժություն ասես մտքովդ չի անցնում պատմեմ իմ արած մի գժություն՝
ընդհանրապես սիրում եմ ծաղիկներ նվիրել, բայց մի անգամ շատ օրիգինալ ձեւով եմ նվիրել ծաղկեփունջը կապեցի օդապարիկներին ու բարձրացրի նրանց պատուհանի դիմաց նա ապրում է 5-րդ հարկում, զանգեցի ասի բաց պատուհանը
մի անգամ էլ ծննդյան առթիվ նվիրեցի 111 վարդեր 100 սպիտակ 11 կարմիր սպիտակներին մեջտեղում սրտաձեւ դասավորված ու բացիկի վրա գրել էի սպիտակը սեր է կարմիրը ցանկություն ես քեզ ցանկանում եմ 10-ապատիկ բայց սիրում 100-ապատիկ ու էլի շատ սիրուն բառեր
բայց չեմ ափսոսում իմ գժությունների համար
հա ասեմ որ սա ուրիշ աղջիկ էր

electrical_storm
30.05.2007, 18:41
Սերը կարծես փոքեր լինի, այնպես որ պետքա դնես ստավկա ու իմանաս,որ կարողա կրվես ու մնաս մենակ տռուսիկով, ու դրա համար դու ոչ մեկի չպետքա մեղադրես,ինքդ ես խաղի մեջ մտել…

Djavaxhq
30.05.2007, 22:48
Սերը կարծես փոքեր լինի, այնպես որ պետքա դնես ստավկա ու իմանաս,որ կարողա կրվես ու մնաս մենակ տռուսիկով, ու դրա համար դու ոչ մեկի չպետքա մեղադրես,ինքդ ես խաղի մեջ մտել…

Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես չեմ ափսոսում ես ապրում եմ իմ սիրով ու երբ սիրահարված ես դու չես մտածում որ կարող ես ինչ որ բան կորցնել ես հիմա սիրահարված չեմ բայց կուզեի սիրահարվել թեկուզ ապրեի այնպիսի ապրումներ ինչպես անցած անգամ գժվել հանուն սիրո ես ուղղակի ուզում եմ հասկանալ ինչու ենք մենք այդքան դաժան միմյանց հանդեպ ինչու չենք գնահատում այն ինչ ունենք ինչու չենք ապրում սիրելով ու հանուն սիրո՞

Djavaxhq
03.06.2007, 00:51
Խենթ սիրահարիս զրույցը Լուսամփոփի հետ

-Բարեվ լուսամփոփ նա սիրու՞մ է ինձ, այո:
Լուսամփոփը լռում է եւ ինչպես ընդունված է լռությունը համարել համաձայնության նշան ուրեմն Լուսամփոփը մտածում է որ նա ինձ սիրում:
-Լսի լուսամփոփ ես գժվում եմ, մի բան ասա:
Հանկարծ կատարվեց մի տարօրինակ բան՝ Լուսամփոփը սկսեց քրքջալ մի զարհուրելի քրքիջով
-Դու ասում ես կգժվեմ բայց արդեն գժվել ես, որտեղ ես տեսել որ չգժված մարդը զրուցի Լուսամփոփի հետ:Դուք մարդիկդ շատ տարորինակ էակներ էք ինձ հավաքող վարպետը ինձ հայրենասիրություն էր քարոզում դու քո սիրո բողոքներն ես պատմում: Պատմի պատմի պատմի լսեմ ինչ է եղել…
-Ես սիրահարվել եմ: ՈՒ տառապում եմ անպատասխան սիրուց: Տառապում եմ նրա անտարբերությունից:
-Նկարագրի ինչպիսին է նա…
-Գեղեցիկ է, անչափ սիրուն:
-Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով: Մենք Լուսամփոփներս ել նման ենք ձեր թույլ սեռին մեզ հեսանք է պետք լույս արձակելու համար, իսկ նրանց սիրո խոսքեր: Գրավի նրա սիրտը քո ռոմանտիկ արարքներով:
-Անհնար է Լուսամփոփ նա քար սիրտ ունի:
-Քար սիրտ,- քմծիծաղ տվեց Լուսամփոփը,-քո սիրո տառապանքները նույնիսկ ազդեցին ինձ՝ անշունչիս:Պայքարի քո սիրո համաի, չհանձնվես…
-Լուսամփոփ ուզում եմ մեռնել:
-Հասկանում եմ քեզ դու ուղղակի ընկել ես հուսահատության գիրկը բայց ես քեզ գիտեմ դու ուժեղ անձնավորություն ես չես հնաձնվի:
-Ել ուժ չունեմ, չեմ կարող:
Արթնացա, առավոտ էր, արեւը ծակում էր աչքերս, նայեցի գլխավերեւս դրած Լուսամփոփին…
-Լուսամփոփ Բարի լույս,-շշնջացի ես:
-Բարի լույս, բայց ես խոսում եմ միայն գիշերները, գնա, գրավի նրա սիրտը…

Crazy_Moon
03.06.2007, 14:49
Ես կարծում եմ դիմացինի զգացմունքերի հետ խախալը դա ստոր ու մանկամիտ քայլ է, ամենայն հավանականությամբ այդ քայլին դիմելով թույլ մարդիք ինչ որ տեղ ինքնահաստատվում են, չգիտեմ չեմ ընդունում ոչ տղայի ոչ աղջկա կողմից, իսկ ինչ վերաբերվում է "Ես սիրում եմ իմ սերը" արտահայտության ես ավելի շուտ կասեի "ես զգում եմ իմ սերը", միայն մենք կարքղ եք մեզ երջանիկ կամ դժբախտ դարձնել և մենք զգում ենք մեր սերը ոչ թե դիմացինի որքան ուժեղ ես սիրում այնքան երջանիկ ես:
ինչ վերաբերվում է ծնկի գալուն իհարկե երբ սիրում ես ընդունակ ես գժությունների բայց դա բոլորովին չի նշանակում որ պետք է ծնկի իջնել ամեն մարդու առջև, ծնկի կարելի է իջնել եթե դիմացինդ իրոք արժանի է դրան էտ դեպքում նույնիս երկոսվ իրար առաջ կարող եք ծնկի իջնել, այս թեմայի հեղինակը բավակնին ռոմանտիկ անձավորություն է իմ կարվիքով դա շատ լավ է, դա թույլ է տասել կյանքն ավելի գեղեցիկ տեսնել ավելի պայծառ, բայց ոչ բոլորն են հասկանում ու ընդունում ռոմանտիզմը դրա համար ճիշտ կլինը սիրտը բացել նրա առջև ով հասկանում է քեզ, թե չէ քեզ կդարձնես ծիծաղի առարկա

Djavaxhq
05.06.2007, 08:52
Ես հիմա կգրեմ իմ նրան գրած ՍՄՍ ներից մի քանիսը ու շատ բան գուցե հասկանալի լինի
Երբ ես ինձ շնորհելու «սիրո արքա»յի կոչումը.
Բավ է էլ չեմ ուզում մնալ սիրո ասպետ.
Բավէ էլ չէմ ուզում աչքերս արցունքով լցվեն:
Տապալեցիր բանականությունս, ներխուժեցիրսիրտս ու
Տիրացար անգին երազներիս:

Եթե երբեւէ հիշելու լինես նրանց օվքեր սիրել են քեզ.
Խնդրում եմ սերս ինձ չհիշես դու նրանց կողքին,
Ոչ թե նրա համար որ ես… ուրիշ եմ: Ուրիշ է իմ սերը.
ուրիշ է տառապանքս, ուրիշ է կարոտն իմ սպասումի…
Ու թե մի օր հիշես նրանց ում սիրել ես. ինձ մի հիշի նրանց կողքին.
ոչ թե նրա համար որ ես լավն եմ այլ որովհետեւ… ես ուրիշ եմ . ուրիշ է իմ սերը

Մանե
05.06.2007, 09:03
Մի բան ասեմ թող շատ մանկական չթվա:)
Եղել է,երբ սիրել եմ իմ սերը,և կարելի է ասել սիրել եմ «Սիրուս առարկայից»/կոպիտ է ասված/էլ շատ:)
Եվ երբ զգացի,որ էլ չեմ սիրում ՆՐԱՆ,հիմնականում տխրում էի ոչ թե նրա համար,որ կորցրեցի ՆՐԱՆ,այլ որ կորցրեցի նրա հանդեպ իմ ՍԵՐԸ:love:oy

Ծով
06.06.2007, 00:37
Ես էլ իմ սերն եմ սիրում, բայց իմ սերը հեչ չեմ սիրում…

Djavaxhq
07.06.2007, 07:25
Եթե ցանկություն ունես սիրելու դրա համար թեւեր պետք չեն. Պարզապես պետք է զգալ ու այն ընկալել հոգով. Ամեն անգամ կողքովդ անցնելիս մի նուրբ ու քաղցր հոտ է կպնում դեմքիս, Ախ այդ հոտը, սյդ հոտը… հենց այդ է ինձ խելացնոր անողը , երեվի հենց դա է սերը որը պետք է կարող լինես հասկանալ… հասկանալ ու սիրել սիրել ու հասկանալ սիրել ու…մնացի անսեր մերժված սիրուցդ

Djavaxhq
09.06.2007, 15:24
Ես ՍԻՐՈՒՄ էի քեզ, ես քեզ ներգրավեցի իմ մեջ, պարփակեցի հոգումս եւ այն նվիրեցի քեզ, իսկ դու` իմ սիրած կույս, խաթարեցիր իմ մեջ ՍԵՐԸ: Ես քո մեջ ՍԻՐՈՒՄ էի ոչ միայն քեզ, այլ նաեւ իմ ՍԵՐԸ, որը քո մեջ էր: Շնորհակալ եմ քեզանից հենց թեկուզ նրա համար, որ հասկացա, թե ին՞չ է ՍԵՐԸ, «մարդկային զգացմունքներից վեհագույնը»:
Ես քեզ ՍԻՐՈՒՄ էի միակս, ես խենթանում էի քո կարոտից…
Ասում են, երբ մեկի մասին մտածում ես ութ րոպեն մեկ, ուրեմն սիրում ես նրան: Ես քեզ հիշում էի վայրկյանում ութ անգամ, իմ աչքի առաջ էր քո ժպիտը, քո ալիքաձեւ, ջրվեժի նման ուսերդ ի վար թափվող մազերը, քո նուրբ շուրթերը. Ես դարձել էի Կարինեագետ: Իսկ դու…
ուցե քեզ թվում էր, թե ես ուժեղ մարդ եմ, բայց դա միայն արտաքինից. ես շատ փուխր սիրտ ունեմ, ու դու կոտրեցիր այն, փշուր-փշուր արիր, դու քո նրբիկ մատներով խեղդեցիր իմ նորածին սերը… ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ես քեզ ՍԻՐՈՒՄ էի… ԱՆԱՍՈՒՆ
ուցե քեզ պետք չէր իմ ՍԵՐԸ, բայց դու իրավունք չունեիր նրան սպանել: Ես ատում եմ քեզ, ատում այնպես ուժգին, ինչպես ՍԻՐՈՒՄ էի: Չէ, ինչ եմ ասում, ինչպես կարող եմ ատել քեզ, ատել իմ ՍԵՐԸ…
Ես քեզ ՍԻՐՈՒՄ եմ ու անիծում, անիծում, որ երջանիկ լինես: Ի՞նչ է երջանկությունը` փո՞ղ, դու դա կունենաիր, փա՞ռք, դու դրան չես ձգտում, իշխանությու՞ն, քո գեղեցկությամբ դու իշխում ես բոլորին, ՍԵ՞Ր… ԱՅՈ … ՍԵՐ: Բայց ես քեզ տալիս էի այդ սերը… ԱՆԽԵԼՔ
Ես երջանիկ կլինեի, եթե ՍԻՐԵԻՐ ինձ, կամ գոնե մի քիչ քնքուշ լինեիր իմ հանդեպ: Տեսնում ես ինչքան քիչ բան եմ ուզում երջանկանալու համար:
ԻՆձ թվում էր, թե ճանաչում էի քո սեռին, գիտեի նրանց բոլոր թուլությունները: Բայց քո մեջ ամեն օր բացահայտում էի մի նոր բան` մի նուրբ ու դաժան, մի քնքուշ ու վայրենի, մի խելացի ու հիմար էակի:
Ես քեզ չեմ մեղադրում, ես քեզանից չեմ բողոքում, ես այլեւս քեզ չեմ սիրում… ԵՍ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԵՍ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԴՈՒՐՍ ԱՐԻ ԻՄ ՍՐՏԻՑ

ՄԱՐԴԻԿ, ՕՆԵՔ ԻՆՁ, ՓՐԿԵՔ ՆՐԱՆԻՑ…

Djavaxhq
11.06.2007, 01:49
Ոչ ոք չի կարող պարծենալ որ տեսել է իմ արցունքները, ոչ ոք, միայն ես գիտեմ թե ինչքան եմ լացել քեզհամար, բայց գուցե դա իմ պատիժն էր, ի՞նչ պատիժ, սիրելու՞ համար…
Ես քեզ սիրում եմ որովհետեւ…
բայց ախր սիրելու համար պատճառ չկա, չկա առիթ, ես քեզ սիրում եմ ու վերջ
վերջ, չե ինչ վերջ…
Ես ուզում եմ գրկել քո նրբիկ պարանոցը, սեղմել քեզ իմ կրծքին ու համբուրել քո տաքուկ շուրթերը, ես ուզում եմ… ես ոչինչ չեմ ուզում միայն քո երջանկությունը
երջանիկ եղիր թեկուզ ուրիշի գրկում դու չես տեսնի իմ տանջանքները դու չես տեսնի իմ արցունքները, չէ ես կլացեմ, բայց միայն թաքուն
ներիր ինձ եթե քեզ չուզենալով ցավ եմ պատճառել,
ձեռքիս ծխախոտի նման մոխրանում եմ ես աստիճանաբար այրվելով
բայց միթե այրվել քո սիրուց կարող է ցավ պատճառել ինձ, ոչ իհարկե հանուն քո սիրո ես պատռաստ եմ ապռել, հա հա ապռել, որովհետեւ իմ մեջ ինքնասպան լինելու ցանկությունը անհետացավ այն օրից երբ սիրցի քեզ,
գուցե ինձ խենթ ես համարում, բայց սիրահարված լինելը հենց խենթություն է
ես խենթացել եմ քո սիրուց ու իմ բուժումը միայն դու գիտես
ես քեզ սիրում եմ

Root
11.06.2007, 08:53

............................................
..ու չգիտես թե ինչ անել,
Գազանի նման ոռնալ ցավից,
Թե շան նման կաղկանձել,
Քեզ կանչում եմ գավաթիդ պես,
Հին կարոտդ քամելու,
Արի այսօր գնանք ինձ հետ,
Ձորաղբյուրում խմելու .... :)

Djavaxhq
11.06.2007, 16:48
Ճիշտ ես մնում է մենակ խմելը
բայց դե դա հարցի լուծում չի
ավելի լավ է շարունակեմ տառապել

Firegirl777
11.06.2007, 17:32
Նայիր շուրջդ եղիր ուշադիր, նա ով քեզ սիրում է, քո կողքին է, մի վանիր նրան ուրիշի սերով մի ստիպիր տառապել հենց քեզ նման, եղիր ուշադիր ու կտեսնես թե ինչ շատ են այդ միակները ու անպայման կգտնես իրոք միակին, ով կգնահատի ու կարժեքավորի քո սերը.....
Մի աքսիոմա կա ում մենք ատում ենք սիրում է մեզ, և ում մենք ենք սիրում ատում է մեզ...
Ուրեմն սիրենք ու չվազենք ատողի ետևից, միայն կորցնելով մարդիկ հասկանում են կորցրածի արժեքը, ուրեմն ստիպիր զգալ այդ կորուստը....

Djavaxhq
16.06.2007, 22:59
Մինչև մատներիս արանքում քարացել է ծխախոտս, որ կարծես ձգտում է իր` հետզհետե անէացող ծխի քուլայի հետ դատարկել նաև գիշերվա երկար ժամերը, ես մտածում եմ, թե ինչպես սկսեմ ասելիքս, որ խտացել է, քո համար գուցե ծիծաղելիորեն կարճ, իսկ ինձ համար սիրտս մաշելու չափ երկար այս ժամանակահատվածում:Հաճախ ասում էիր, թե այսքան կարճ ժամանակում ու այսպես անսպասելի`դեռ կարգին չծանոթացած, չեն սիրում:Իսկ դու գիտես ,սիրելի’ս, թե ինչքան ժամանակ է պահանջվել, որ խրոխտ լեռների կրծքում եռացող հրաբուխը, որը ոչինչ էր հիմա իմ կրծքում եռացող հրաբխի համեմատ, որ կոչվում է ՍԵՐ, ոչնչացնի աշխարհի խոշորագույն քաղաքակրթություններից մեկը` Պոմպեյը… ընդամենը տասնութ ժամ…
Հրաբուխը ամենաշատ սարին է վնասում, հանգցրու իմ կրծքի հրաբուխը, մի թող, որ ես կործանվեմ անպատասխան սիրուց… ոչ ես պատասխան սեր չեմ ուզում, ուզում եմ միայն մի քիչ ուշադրություն:
Չէ, չէ, մի վախեցիր իմ կրծքի հրաբխից այն անվնաս է քո համար, նա կարող է վնասել միայն ինձ, իսկ քեզ միայն մեծ սեր է խոստանում:
Սիրելիս ես քեզ սիրում եմ,
սիրելիս ես պաշտում եմ քեզ
Ես ատում եմ ոչը այն օրից երբ մերժումդ ապտակեց ինձ
Ես օծանելիք չեմ, բայց կարող եմ ցանվել քո վրա ու բուրմունքի տեղ քեզ…
ցավ պատճառել
հաճույք բերող ցավ
Սիրելիս ես քեզ սիրում եմ,
սիրելիս ես պաշտում եմ քեզ

Սամվել
21.06.2007, 12:28
:cry ախպեր սրտիցս էիր խոսում հաա…են կարգին հաղորդման մեջ որ ասումա է…ոնց եմ ես քեզ հասկանուուում ……

Շատ դաժան բանա է…որ սիրտտ ոնցա ցավում……օֆֆ մարդ դրանից հետո էլ սկի չի էլ ուզում մեկին սիրի…բայց դե մերժելուն էլ ձև կա է…բայց դե ամեն դեպքում ոնց էլ մերժեր մեկա մի բոլ տանջվելու էիր…բայց դե դու պետքա երևի ներքուստ զգայր իրա պատասխանը ու ՍԵՐ չխոստովանեյր…ես օրինակ սաղ կյանքս համարյա տեենց եմ արել…չնայած ով գիտի երեևի հիմա դրա համար էլ ես օրի եմ :(:cry…օֆֆ դժվարա էլ չեմ կարում գրեմ ՎԵՐՋ

Djavaxhq
24.06.2007, 01:38
Երբ բաժանում ես անբաժանելին արձակվում է մի հզոր ջերմություն, մենք բաժանվեցինք, բարի բաժանում, որովհետեւ մենք բաժանվեցինք արվեստի օգտին,եթե ճիշտն ասեմ ես չեմ գժվում միայն գրելիս, իսկ ընդհանրապես ես մեծ գիժ դարձա, ինչ՞ ես ժպտում եմ կամ էլ ծիծաղում,իսկ դու լսել ես դառը քմծիծաղ,երբ ծիծաղում ես, իսկ սիրտդ լալիս է…Ես մոռացա՞ քեզ ու էլ չեմ գրու՞մ ,ես ամեն վայրկյան գրում եմ տողեր որոնք միայն վերջին պահերին քեզ չեմ ուղարկում, ես ջարդեցի անգամ լուսամփոփը, որը քո նման ինձ խաբում էր, խողճ լուսամփոփ, իմ սիրո լուռ վկան…
մնաս բարով սեր իմ ես վերջնականպես քեզ հրաժեշտ եմ տալիս., ես ջնջում եմ հեռախոսիս միջից քո նկարները, քո համարները, բայց ասա ոնց ջնջեմ քո պատկերն իմ սրտից, ասա խնդրում եմ ոնց մոռանամ քեզ…
մարդիկ, օգնեք ինձ
փրկեք նրանից

Djavaxhq
02.07.2007, 18:12
Նորից գիշեր է, բոլորը քնած են, միայն ես եմ արթուն: Բայց ուզում եմ քնել, որ չզգամ այս ահավոր ցավը` մոռացումի ու կարոտի: Հիշում ես, սիրելիս, մի անգամ քեզ ասել էի, թե երբ բաժանում են անբաժանելին` անջատվում է մի ահեղ ջերմություն, բայց հիմա հոգումս ցուրտ է, սառնամանիք… հոգիս մրսում է, սիրտս սեղմվումէ, խեղդվում եմ ու կոկորդս կծկվում է, աչքերս չգիտես ինչու սկսում են խոնավանալ… երեւի ծխախոտի ծխից է…
Հիշում ես, միակս, միշտ դժգոհում էիր. ՙ դե մի բան ասա’…՚ իսկ ես լռում էի, ախր ի±նչ ասեի ու ինչի համար, ես գտել էի քեզ, դու գտել էիր ինձ, բայց դու չուզեցիր ընդունել դա, չուզեցիր հասկանալ ՙնորածին՚ սիրո մեծությունը:
Դու փշրեցիր երազներս ու կյանքս դարձավ անիմաստ, ահավոր մի չարություն պատեց հոգուս, սկսեցի ատել մարդկանց, բայց շարունակեցի սիրել քեզ ու հասկացա, որ դու իմ անեծքն ես, եւ չեմ կարող ազատվել այդ անեծքից մինչեւ մահ…
Իսկ հետո… հետո պարզ մի ձեւով ասացիր` ՙմոռանանք՚:
Մոռանանք, սիրելիս, մոռանանք, դու մեղք չունես, գիտես ուղղակի ուզում եմ հոգիս կրծող ցավը փոխել արդարացման, սակայն կյանքը երբեք չի ընդունում արդարացում, ու հիմա կյանքիս կշեռքի նժարին դնելով քո արդարացումն ու իմ կորուստը, չեմ կարողանում որոշել, թե որն է մեծ:
Բայց հիմա արդեն ուշ է, ու գուցե երբեմն-երբեմն հիշես ինձ…հիշել, իսկ ինչու՞ հիշել, գուցե ավելի լավ է հասկանամ, որ կորցրեցի քեզ եւ ընդունել, որ մեղավոր չենք, ո’չ ես, ո’չ դու, ուղղակի ճակատագիրը, որին հաճախ նայել եմ քմծիծաղով ու հեգնանքով, հիմա ծնկի բերեց ինձ ու լկտի քրքջաց երեսիս… եւ հիմա ուզում եմ խմիչքի մեջ խեղդել ցավս… բայց ո’չ, ես թույլ լինելու իրավունք չունեմ:
Ես գնում եմ իմ սենյակը, ծնկի գալիս ջարդված լուսամփոփի առջեւ ու շշնջում. ՙԼուսամփոփ ես այլեւս չեմ սիրում՚, ու սարսափելով ինքս իմ բառերից, փռվում եմ մահճակալիս… Սրտումս մի դատարկություն է, հարաբերական դատարկություն: Ես պատրաստվում եմ այն լցնել մի նոր սիրով, որ բուժեմ նրան քո հասցրած վերքերից:
Մնաս բարով սեր իմ
Ողջյուն իմ նոր սեր…

Tigana
02.07.2007, 19:59
Հիմնականում աղջիկներն են տղաների զգացմունքների հետ խաղ անում ու դա նրանց դուր ա գալիս:Չնայած չեմ մեղադրում,մարդու էությունն ա էդպիսին:Բայց ամեն անգամվա հետ իրանք իրանց են վնաս տալիս ու դրա պտուղները հետո են մարսում,հատկապես նրանք,ովքեր կարդալով էս տողերը քմծիծաղ կտան ու կասեն,որ իրանք չեն փոշմանել ու չեն էլ փոշմանի իրենց արածների համար:

Ոնց որ Գաբրիել հրեշտակը խոսա:love

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 15:52
Tigan ապրես հարգեցի,«Կներեք ինձ աղջիկներ»...Բայց ներեղուփյուն չեմ խնդրում այն աղջիկներից ովքեր անարխիստ,անսիրտ և եսասեր են..ոչ.ոչ.ոչ.երբեք
Ես տանել չեմ կարողանում այն աղջիկներին,որ նրանց տղան խենթի պես սիրու է, ինչպես Djavaxhq-ը,և այտ աղջիկները իրենց լավ զգալով ,իրանց թանգացնում են ու ոտնատակ անու տղայի ամբողջ էությունը.
Երանի քոնման ինձ էլ սիրեին , ես գիտեմ թե ինչ ես հիմա զգում ես ել եմ էտ օրին եղել ,այսինքն երեք տարի սիրել եմ մի տղսյի բայցնա ինձ անտեսելա..........Բա Djavaxhq ջան, այնպես որ մոռացիր այտ անսիրտ աղջկան ուրիջ ձև չեմ կարող արտահայտվել...Կրկին ասում եմ նրան այտ անարխիստին մոռացիր...........
Հեռացար
Հեռացար՝(
Գնացիր հեռու-հեռու,
թողեցիր դու ինձ մենակ այս փուջ աջխարում,
Հեռացար,գնացիր,
Մենակ մնացի,
Ուզում եմ նորից դու ինձ հետ կինես,
Ուզում եմ նորից ինձ մխիթարես,
Հեռացար...........
ԻՄ ԿՅԱՆՔԸ ԿԱՉծԵՍ ԴժՈՂՔ է ԴԱՉՁԵԼ:::::::

ՀԵՌԱՑԱՉ մոռացար ԴՈՒ ԻՆՁ.......................

Djavaxhq
10.07.2007, 14:36
ԷԷԷհհհհ ախպերս, ընդամենը երեք ամիս առաջ դու էիր ինձ մխիթարում, հիշում ես ասում էիր. ՙբաղը չկա չամիչ, ուրիշին կգտնես՚: Բայց ես ուրիշի չէի ուզում, ես ուզում էի պոկել այդ ողկույզը, գուցե կարճահասակ էի դրա համար չհասա, բայց ես չվարվեցի այն աղվեսի նման ում դունչը չհասավ խաղողին ասեց` փչացած է, ես կարող էի այդ խաղողից մի քանի հատիկ պոկել, բայց ես դա չէի ուզում, ես ուզում էի ողկույզն ամբողջությամբ, մի քանի համբյուր քաղելը նրանից ինձ պետք չէր, ես դա չէի ուզում: Հիմա ես եմ քեզ մխիթարում, ինչքան լավ եմ քեզ հասկանում, դու այն ժամանակ ինձ չէիր հասկանում, եւ ճիշտ ասացիր, որ հիմա ես հասկանում իմ տառապանքը, բայց ժամանակը կբուժի քո բոլոր վերքերը, միայն դու դիմացի ու հիմարություն չանես: Հիշում ես, երբ ես քեզ ասացի չուղարկես 17 կալաները, դու ինձ հիշեցրիր, որ ես պատրաստվում էի նրան ուղարկել 120 վարդեր, դու նույնիսկ չպատկերացրիր, թե քո խոսքերը ինչքան ցավ պատճառեցին ինձ, ախր ես 20կարմիր սրտաձեւ դասվորված վարդերը 100 սպիտակ վարդերով շրջապատված, մեկ մեկ ջարդեցի, ամեն վարդի հետ փշրելով մի երազանք; Իմ վարդերը ջարդվեցին, քո կալաները թոռոմեցին, արդյունքում տառապում ենք մենք: Ես քեզ ասեցի այն նույն խոսքերը “բաղը…” ու երկուսս էլ ակամայից ժպտացինք, Ես համոզված եմ, որ դու բազում անգամներ ավտոմատի փողը դրել ես քունքիդ, փորձել սեղմել ձգանը, բայց չես գնացել այդ քայլին, այնպես ինչպես ես, երբ մենակության մեջ, փորձում էի սեղմել իմ ատրճանակի ձգանը, ես եկա Արցախ, որովհետեւ համոզված էի, որ եթե չգայի դու էիր փաղչելու, առանց մտածելու հետեւանքների մասին, հիմա ես համոզված եմ, որ մեր զրույցներից հետո, դու վերագտար քեզ ու կդիմանաս այտ արհավիրքին, դիմացիր` մենք առջեւում ավելի լուրջ նպատակներ ունենք իսկ ՙբաղը…՚, իմ նման ինքդ քեզ համոզիր, որ կգտնես քո թագուհուն:

Ընկերս ծառայում է հայոց բանակում, նրա սիրած աղջիկը, որը նրա բանակ գնալուց ընդամենը տաս օր անց չգիտես ինչու հիասթափվեց, ու հեռախոսով նրան ասաց, որ վերջ, մոռացիր: Պատկերացնում եմ ինչքան դժվար է նրա վիճակը, գոնե լավ է ես կարողանում էի խմիչքին պատմել իմ ապրումների, իսկ նա…
նա ինձ հետ ուղարկեց մի նամակ, որը աղջիկը չվերցրեց, ավելի լավ թե չէ պատռելու էր, եւ ես ընկերոջս թույլտվությամբ գրում եմ նրա նամակը այստեղ, առանց բառ անգամ խմբագրելու:

Բարեւ, սերս, այո’ գիտեմ, որ ամեն ինչ վերջացած է, ու ընդունում եմ դա, բայց շարունակում եմ քեզ այդպես անվանել, քանզի շարունակում եմ սիրել քեզ` չնայած որ դու այդ սիրուն արժանի չես: Դու չկարողացար ընկալել իմ սերը, որովհետեւ, այն անչափ մեծ էր, իսկ դու անչափ փոգրոգի ու եսասեր; Մեր միակ ընդհանրությունը հենց դա է` երկուսս էլ քեզ շատ ենք սիրում: Քո հետ խոսելուց մեկ օր առաջ խոսում էի Անդրանիկի հետ, ասեց, որ ինչ որ խոսակցության ժամանակ ասել էս,որ երբեք չես մոռանա ինձ… բայց 24 ժամ անց մոռացար: ՙ Չեմ ուզում, ո’չ քեզ խաբել, ո’չ ինձ, մեր մեջ ամեն ինչ վերջացած է…՚ խոսքերդ մինչեւ հիմա ականջներումս է… գիտես ինչ հասկացա ես հիմա… որ ես քեզ համար ոչ մի նշանակություն չունեմ… հակառակ դեպքում դու չէիր վարվի այդպես, իմանալով, որ սահմանում եմ` առաջին գծում ուր ամեն մի անզգույշ շարժում… բայց չէ, դա քեզ չի անհանգստացնում. ավելի քան հինգ օր խելագար վիճակում էի, կյանքը կորցրել էր իմաստը, սիրտս ոռնում էր ցավից, բայց հետո հասկացա, որ դու արժանի չես դրան, դու արժանի չես սիրո ու ներման, դու իմ մեջ սպանեցիր սերը, բարին եւ գիտես± շնորհակալ եմ քեզանից դրա համար, այսպես ժամանակը ավելի արագ է անցնում:
Հիմա դու ընկել ես կյանքի ժամանակավոր հաճույքների հետեւից, բայց կանցնեն ժամանակներ, գեղեցկությունդ ու հմայքդ կանցնեն ու կմնաս մենակ` օգտագործված ու դեն շպրտված առարկայի նման, այդ ժամանակ էլ ոչ մեկ չի ունենա քո կարիքը, գուցե միայն ես առաջվա նման կարոտեմ ու սիրեմ քեզ, բայց ես էլ չեմ կարող ներել, որովհետեւ ներման արժանի չէ նա, ով ուրիշի մեջ սիրո կյանք է սպանում: Դու խաղացիր իմ սիրո հետ, օգտագործեցիր այն… Չէ ես նրա համար չեմ ասում ինչ մտածում ես, այլ նրա համար, որ անգամ վերջին օրը չորս անգամ փոխեցիր ասելիքդ` ինչի± համար: Ու հիմա, անհամբեր սպասում եմ, երբ կգամ Երեւան, որ տեսնեմ քեզ, նայեմ աչքերիդ մեջ ու լսեմ պատասխաններդ իմ միակ հարցի, կամ գուցե ուշանամ, հըմ ու հասնեմ հարսանիքիդ օրը, ու տեսնեմ քեզ հարսի քողով կանգնած մեկի կողքին, որն անպայման հարուստ կլինի, ի նկատի ունեմ ինձանից հարուստ, Հիպի ու այնքան ազատամիտ ու ոչ խանդոտ, որ հանգիստ թույլ կտա, որ դու բարձրանաս բեմ, մի խոսքով կողքիդ հովհանոց կլինի ու հա, մոռացա, ու ահնպայման կսիրի Հյուդաշկինին, դե եթե անունը սխալ եմ գրել կներես, անկիրթ տղա եմ…
Մի խոսքով, ինչ ասեմ, գուցե չափազանց կոպիտ էի, բայց կարծում եմ դրա իրավունքը ունեմ, տա աստված, որ հասնես ուզածիդ ու չզղջաս սրա համար, միշտ լինես սիրված ու ընդունակ լինես սիրելու: Հիշու±մ ես այն հաղորդումը ու քո խոսքերը ՙ դա մեզ չի վերաբերվում՚, էն էլ ոնց էր մեզ վերաբերվում: Մի խոսքով ես սիրում եմ քեզ ու կշարունակեմ սիրել, բայց մեր մեջ իրոք ամեն ինչ վերջացած է, որովհետեւ ներել չեմ կարող այնպես, որ մնաս բարով, հարազատս, սերս, գեղեցկուհիս, մնաս բարով ու լինես երջանիկ, գոհ մնանք նրանով ինչ ստացանք, իմ համար ավարտվեց սիրո առարկան, քո համար սկսվեց… եղիր երջանիկ ու աստված քեզ պահապան, ներիր կոպիտ բառերիս համար ու մնաս բարով…
05-07-07

Angelina
10.07.2007, 15:27
Ճիշտ ես ասում, մարդիկ կան իրենց սերը չեն սիրում, չգիտես, թե ինչու՞:think:nyam:kiss:drinks

Miko
12.07.2007, 12:37
Իսկ ինչ է նշանակում ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԵՐԸ ??? Իմ համար խորթ արտահայտություն էր: Իմ կարծիքով մարդ սիրումա դիմացինին նրան ինչպես որ այդ էակը կա, ոչ թե նրա համար որ սիրտը ձգտումա էտ անձին: Դժվարա բացատրել բայց երևի հասկանալի կլինի շատերի համար:

Ախպեր ջան քեզ ել ցանկանում եմ հոգու հանգստություն: ես ել եմ սիրահարված եղել ու շատ եմ տանջվել բայց ժամանակի ընթացքում ցավը թուլացավ:
Շատ ռոմանտիկ ես, ես ել եմ քո նման ;)
Իսկ չես մտածում որ ամեն ինչ չես արել էտ աղջկա սիրտը գրավելու համար, կամ սխալ բան ես արել երևի: Իսկ եթե ամեն ինչ լավա եղել ու քո արածները չի գնահատել, որեմն արժանի չի եղել քեզ: Ուրախացի որ բաժանվել եք: Ամեն ինչ լավ կինի ախպեր, իրանից լավին կգտնես համոզված եմ ;) :B
Լավ մնա

Esmeralda
12.07.2007, 12:50
Չգիտեմ, թե ինչքանով է համապատասխանում ասելիքս թեմային, բայց իմ կարծիքով այն անձի դերը, ում սիրում ես, չնչին է սիրելու հարցում... Սիրելու ընդունակությունը մարդու մեջ է... Այսինքն եթե մարդ ունակ է ուժգին սիրել մեկին, ընդունակ է այդպես սիրել նաև ուրիշին. դա նրա մեջից է գալիս...
Իսկ եթե սիրվող անձն իրոք դեր խաղար... Չէին ասի՝ սերը աթարին է կպչում...
Իմ անձնական կարծիքն էր...

Djavaxhq
14.07.2007, 11:55
Արդեն անցել է երեք ամիս, ինչ բաժանվել ենք մենք, ասում են տառապանքի ամեն մի օրը, հաշվվում է կրկնակի: Նայում եմ հայելու մեջ` կարծես ծերացած լինեմ, մազերիս մեջ հայտնվել են սպիտակներ:
Իզուր ջարդեցի Լուսամփոփը…
նորից մտնում եմ սենյակս, միացնում համակարգիչս, համակարգչիս մեջ քեզ հիշեցնող ոչ մի բան չի մնացել, զանգում է բջջայինս, մի աղջկա ձայն` քնքուշ ու նուրբ, հարցնում է որպիսությունս, ես կրկին վերագտել եմ ինձ: Սենյակիս անկյունում դրված արկղից մի տխուր հառաչ է լսվում, բացում եմ արկղը` ջարդված Լուսամփոփն է: Շատ նուրբ ու քնքուշ հանում եմ արկղից Լուսամփոփը ու փորձում վերանորոգել:
Իզուր ջարդեցի վարդերը…
Միացնում եմ արդեն վերանորոգված Լուսամփոփը, նա լուսավոր ժպիտով նայում է ինձ. ի՞նչ բարի են այս անշունչ առարկաները, ինչքան էլ դաժան վարվես` չեն նեղանում: Չէ’, կարծես նեղացել է, էլ չի խոսում հետս, երեւի անշունչ առարկաները զրուցում են միայն սիրահարվածների հետ:
-Չէ, չեմ նեղացել, իրավունք էլ չունեմ նեղանալու, մենք, իրար շատ նման ենք` դու էլ նրանից չես նեղացել, թեեւ նա էլ էր քեզ ջարդել, բայց դու միշտ նրա մասին խոսելիս, կարծես մի երկնահյին էակի մասին խեսեիր:
-Չէ, ես նրան նեղացրել եմ, դու երեւի չգիտես…
-իտեմ, գիտեմ, բայց դու չես նրան վնաս պատճառել, դա քո ընկերներն էին:
-Համաձայն եմ, բայց նրանք իմ պատճառով ու իմ համար արեցին դա:
-Բայց դու չէիր ուզում, չէ՞:
Ես լռում եմ, եւ երեւի Լուսամփոփների մոտ նույնպես ընդունված է լռությունը համարել համաձայնության նշան ու Լուսամփոփը շարունակում է.
-Նա դրան արժանի էր, նա ինքը քեզ արժանի չլինելով, փորձում էր քեզ նվաստացնել:
-Չէ,Չէ, ի՞նչ ես ասում, նա լավն էր:
-Բայց նա խաբեց քեզ, եւ դու դա չներեցիր;
-Դե երեւի պաշտպանական ռեակցիա էր, ախր նրան էլ ուրիշներն էին խաբել:
-Ուրիշները, այ հենց դա էր նրա սխալը, մեկը չէ, երկուսը չէ, մի քանիսը;
-Լավ, Լուսամփոփ, արի մոռանանք նրան:
-Դու ուզու՞մ էս մոռանալ:
-Հա, շատ եմ ուզում:
-Գտիր ուրիշին:
-Գտնե՞մ, իսկ ո՞նց, փողոցում հանդիպած առաջին աղջկան առաջարկություն անեմ:
-Չէ, գուցե նա, ով քեզ պետք է, հենց քո կողքին է:
-Օօօ~օ, Լուսամփոփ, ես քեզ սիրում եմ:
-Արդեն սկսում ես կատակել, դա լավ նշան է, բայց կարծես լույսը բացվում է, ես ուզում եմ քնել:
-Հաճելի երազներ, Լուսամփոփ:
-Գնա, գնա, կյանքդ անցնում է, իսկ դու առաջարկություն ես անում Լուսամփոփին:

Djavaxhq
14.07.2007, 14:07

լրիվ համաձայն եմ, չէ որ հենց Եսմեռալդան սիրեց Քվազիմոդոյի նման այլանդակւթյանը, ամեն մեկի մեջ էլ կան լավ ու վատ բանեռ, պետք է տեսնել միայն լավը ու սիրել նրան հենց լավի համար…

Miko
15.07.2007, 06:16

Հետաքրքիր բան նկատեցի գրածիտ մեջ: Դու խոսում ես լուսամփոփի հետ բայց չէ որ քոնն են բառերը: Հոգուտ խորքում դու ատում ես այդ աղջկան քեզ մերժելու համար: Չնայած ուզում ես ԴՈՒ ԻՆՔՏ ՔԵԶ համոզել որ նա շատ լավն է, բայց գրածներտ քո տեղը ասում են որ դու էլ ուզում ես որ ինքն ել զգա ինչ որ դու: Ճիշտա տխուրա բայց ինձ էտ են ասում գրածտ: :)

ihusik
15.07.2007, 15:07
Djavaxhq ջան, բարեկամս, հասկանում եմ թե ինչ վիջակ է մոտդ ու ինչ ապրումներ ունես, գրածներդ ամբողջովին ասում են այդ մասին, չնայած երևի հիմա կասես- <<Չկա մեկն, որ ամբողջովին հասկանա ինձ, իմ մտքերն ու ապրումները>> դա էլ է բնորոշ այդ վիճակին... ինչ էլ մարդ անի, որքան հարազատ մարդիկ էլ որ նա ունենա լինում են պահեր, երբ մարդ զգում է, որ նա մենակ է, մեն մենակ իր մտքերի, ապրումների ու խնդիրների հետ:

Գիտես, հիմա մի միտք կասեմ, որ քեզ գուցե թվա անմիտ- ուրախ եմ, որ դու կարողանում ես այդպես սիրել... կարող է հիմա ասես, էս ինչ անխելք բանա ասում, այդ սիրուց եմ տառապում ինքն ասումա ուրախ եմ, որ դու կարողանում ես այդպես սիրել... բացատրեմ ասածս. մարդ, որ կարողանում է սիրել ինչպես դու ու թեկուզ և տառապել այդ սիրո համար, նշանակում է գիտե սիրել, նշանակում է դու ինքդ գիտես սիրել ու դրանից մեծ բան չկա աշխարհում ու եթե կլսես խոսքս, չես էլ վատ տրամադրվի այն աղջկա հանդեպ, ով մերժել է քեզ, մտքով ասա- Թող նրան լավ լինի... հասկանում եմ որ նրանից է քո տառապանքն ու գուցե կարծում ես, որ նա կարող է քո տառապանքների միակ սպեղանին լինի, (ինչպես Իսահակյանն է ասում. <<Ախ էս ցավը քեզնեն առա, դեղի համար ու՞մ քովն երթամ>> (եթե իհարկե ճիշտ հիշեցի)) բայց կյանքը միայն լուսավոր ու սպիտակ չի լինում, հաճախ լույսի հենց շուրջն է թանձրանում խավարն կամ գուցե լույսն է ստվերներ ծնում, ինչպես մեծ սերը մեծ տառապանքներ, բայց հուսով եմ հաղթանակած դուրս կգաս ու չես թողնի որ սրտումդ եղած սերն, այդ լույսն պակասի ու տեղն չարությունն ու ատելությունը բույն դնի... այնպես որ ուրախ եմ որ ունես սիրտ, որ գիտի սիրել, իսկ ցավալ կարելի է նրանց, ովքեր չգիտեն սիրել ու սիրուց խենթանալ...

Հուսով եմ քո այդ սիրող սիրտն իր հզոր մագնիսով կձգի մի այլ սրտի, որ արժանի կլինի քո իսկական սիրուն ու երջանիկ կլինես, միայն հիմա պետք է ճիշտ անցնել այն հոգեվիճակն ինչ կա քեզ մոտ՝ չփորձելով ալկոհոլով խեղդել այդ տառապանքն, ալկոհոլն չի խեղդում այլ ավելի է գրգռում ու բորբոքում ցածրագույն զգացմունքներն ու էլ ավելի վատ անդրադառնում ապագայի վրա:

<<Սիրում է նա՝ ով սիրում է մշտապես>> Արիստոտել

Վստահ եմ այս ֆորումի շատ տղաների վրա են սիրահարվել, բայց ոչ՛ մի տղա արարած, իրեն թույլ չի տվել նուրբ էակին մերժելով, նրան վիրավորի, ինչքան էլ որ դա մերժվողի համար ցավոտ լինի. Սա՛ տղաները. Աղջիկներին ուղղակի թվում է թե՛ մենք ուժեղ սեռի ներկայացուցիչներս ինչ՛ որ տիտանային օրգանիզմ ենք, որոնց ինչ էլ անես, չեն կոտրվի. Գոցէ դա՛ այդպես է? Բայց զգացմունքային աշխարհում մենք շատ խոցելի ենք. Ցավոք մարդիկ (Տղաներ թե՛ աղջիկներ) սիրահարվում են տվյալ անձի վրա, նրա երեւակայական պատկերը իրենց մեջ ստեղծելով (Ի դեպ սա՛ հեղինակը նկատել է) իրականությունից շատ հեռանալով, ենթակա են դառնում հեշտ եւ ցավոտ հիասթափության. Այսինք ստեղծյալ իդեալից հրաժարվելը հեշտ բան չէ, իրականության այլ լինելու պատճարով ստեղծելով երեւակայականը, այդպիսով խոցելի դարձնելով սեփական անձը.

Ցանկանում եմ բոլորիտ, փոխադարձ ՍԵՐ եւ Ըմբռնում.:love

Մի բան ասեմ թող շատ մանկական չթվա:)
Եղել է,երբ սիրել եմ իմ սերը,և կարելի է ասել սիրել եմ «Սիրուս առարկայից»/կոպիտ է ասված/էլ շատ:)
Եվ երբ զգացի,որ էլ չեմ սիրում ՆՐԱՆ,հիմնականում տխրում էի ոչ թե նրա համար,որ կորցրեցի ՆՐԱՆ,այլ որ կորցրեցի նրա հանդեպ իմ ՍԵՐԸ:love:oy

Չգիտեմ, թե ինչքանով է համապատասխանում ասելիքս թեմային, բայց իմ կարծիքով այն անձի դերը, ում սիրում ես, չնչին է սիրելու հարցում... Սիրելու ընդունակությունը մարդու մեջ է... Այսինքն եթե մարդ ունակ է ուժգին սիրել մեկին, ընդունակ է այդպես սիրել նաև ուրիշին. դա նրա մեջից է գալիս...
Իսկ եթե սիրվող անձն իրոք դեր խաղար... Չէին ասի՝ սերը աթարին է կպչում...
Իմ անձնական կարծիքն էր...
Համամիտ եմ այս կարծիքների հետ... Մարդ, որպեսզի լիարժեք ու կատարյալ լինի, պետք է հասու լինի այդ գերզգացմունքին ու կարողանա ամբողջ սրտով զգա ու ապրի այդ զգացումը՝ ՍԵՐԸ, որն ազատում է մարդուն իրեն ոչ լիարժեք լինելու զգացումից՝ գտնելով իր կյանքի կես-ին ու դարձնելով այն մարդուն, որը սիրում է՝ գերմարդ, կատարյալ մարդ՝ տալով նրան այն միասնության զգացումի ապրումը, որ մարդ ունի իր սրտում միշտ պահված և որն ունի նա իսկզբանե Արարչի կողմից սրտում դրված, բայց որը ցավոք սրտի թուլանում է, երբ այժմ մարդիկ հեռանում են իսկական սիրուց ու ընկնում կեղծ սիրո գիրկն, որ իրականում Սեր էլ կոչել ճիշտ չէ դա, քանզի շատ հեռու է իսկական Սիրուց: ... Եվ այդ իսկական Սիրո համար պետք է նա... բայց չկարծեք, որ սիրած էակն միայն այսպես ասած գործիք է (կներեք կոպիտ արտահայտությանս համար) մարդու համար իրեն նպատակներին հասնելու ճանապարհին. ոչ, եթե այդպիսին լիներ, ապա չէր լինի իսկական Սեր, որը ենթադրում է նախ և առաջ ինքնազոհություն և ինքնանվիրում սիրելի էակի հանդեպ... և հենց դրանում է Սիրո գեղեցկությունն ու պարադոքսը. Սիրո շնորհիվ մարդ դառնում է կատարյալ ու լիարժեք մարդ և դառնում է նա այդպիսին ոչ միայնակ, այլ իր սիրելիի հետ միասին՝ երկուսով՝ դառնալով մի...

Մանոն
16.07.2007, 14:56
... շարունակում եմ սիրել քեզ` չնայած որ դու այդ սիրուն արժանի չես: Դու չկարողացար ընկալել իմ սերը, որովհետեւ, այն անչափ մեծ էր, իսկ դու անչափ փոգրոգի ու եսասեր; Մեր միակ ընդհանրությունը հենց դա է` երկուսս էլ քեզ շատ ենք սիրում:

Այս խոսքերն ասես քո հոգու պատասխանը լինեն քո իսկ հարցերին: Djavaxhq ջան, շատերն են արտահայտվել այս թեմայում, այնպես որ երկար չեմ գրի, միայն կասեմ մի բան. «Սիրելը սիրողի առավելությունն է, հարգելը՝ հարգվողի»: Հպարտացիր քեզնով, որ ընդունակ ես այդպես սիրել, միայն թե սիրի՛ր արժանավորին, ով ընդունակ է բացի իրենից, մի քիչ էլ ուրիշին սիրել:

Djavaxhq
18.07.2007, 19:24
Կփորձեմ պատասխանել բոլորիդ, ես նան չեմ ատում, ես ում սիրում եմ հետո միշտ հիշում եմ միայն հաճելի հուշերով, մերժվելը կապ չունի, չնայած ես ընդամենը երեք աղջկա եմ ասել, որ սիրում եմ, մի քանիսի էլ, սիրահարվել եմ, կամ դուրս են եկել, ես այստեղ արտահայտել եմ իմ զգացածի 30 տոկոսը, ամբողջությամբ ստեղծագործական միտքս չի հասնում, ուղղակի մենք չենք կարողանում տարբերել սիրահարված լինելն ու սիրելը, ես երբ սիրահարվում եմ , դա դեռ ոչինչ, այ երբ սիրում եմ սիրում եմ ամբողջությամբ ու նվիրվում եմ իմ սիրուն, ես աղջկա մեջ հենց իմ սերն եմ սիրում, որովհետեւ, երեւի կհամաձայնվք անծանոթ աղջկան այդքան սեր նվիրել հանուն ինչու, այ քո սիրուն արժի այդպես նվիրվել, ես նրան վնաս պատճառել եմ ու երեւի նա էլ է լացել, բայց ես դա չէի ուզում իմ ընկերմերը առանց իմ իմանալու են արել, ու արդեն ես ոչինչ չէի կարող անել, բայց դե իմ պատճառով էր, ու երեւի նա հիմա ինձ տեսնել իսկ չի ուզում, թեչե կարելի եր էլի պայքարել, ճիշտ էոր լուսամփոփնել եմ ես, ավելի է եսոտ այդ լուսամփոփը ու ինքս ինձ փորձում եմ համոզել որ նա վատն է ու արժանի չի ինձ, մաիկ ձեւն է հիասթափվելուց ու կարծես հաջողվում է,
ես բոլորին եմ խորհուրդ տալիս երբ սիրում ես՝ սիրիր անմնացորդ…

Miko
19.07.2007, 11:55
Ոնց հասկացա դու կամ քո ընկերները մեծ սխալ են գործել ետ աղջկա հանդեպ, դրա համար է ինքը էդպես վերաբերվել քեզ: Երևի որքան, որ դու ես տանջել իրան, նույն բանն ել ինքն է արել քո նկատմամամբ:
Իսկ հնարավոր չէր նրան բացատրել, որ դու մեղավոր չես եղել?? Երևի լավ կլիներ, որ իրար հասկանաիք:
Համենայնդեպս ցանկանում եմ, որ լավ լինի ամեն ինչ:

Djavaxhq
20.07.2007, 10:28
Չէ սկզբում ինքն է ինձ տանջել, հետօ նոր ընկերոջս արած քայլերը, ընդհանրապես այդ պատմությունը շատ դառը պատմություն է ու հենց սկզբից սխալ սկսվեց, հիմա երբ սառը ուղեղով եմ դատում նոր եմ ասկանում սխալնեռը, համենայն դեպս ես մաքուր եմ այդ պատմությունում ու խղճիս դեմ բան չեմ գործել, լավ կլինի, չլինի վատը կա ու կա

Djavaxhq
23.07.2007, 14:06
Փակում եմ աչքերս, աչքերիս առջեւ հայտնվում են կարմիր օղակներ, մի անորոշ կրակե պատկեր գնալով ընդունում է քո տեսքը: Սուտ է, սիրելիս, ինչքն էլ փորձեմ մոռանալ քեզ, մեկ է, չի հաջողվում: Մի անգամ ճիշտ ասացի, որ դու իմ անեծքն ես: Ես ջնջել, ոչնչացրել եմ քեզ հիշեցնող ամեն ինչ, սակայն չեմ կարողացել ջնջել քեզ իմ հիշողությունից: Քո պատկերը ամեն վայրկյան իմ մտքում է, փողոցում քեզ նմանվող աղջիկ տեսնելիս սիրտս կանգ է առնում՝ չլինի դու ես: Ես վախենում եմ հանդիպել քեզ, վախենում , որովհետեւ չեմ ուզում նորից բորբոքել մարող սերս: Ես միշտ համոզված եմ եղել, որ կկարողանամ իշխել իմ զգացմունքներին: Այո, իմ համոզմունքը կօգնի մոռանալ քեզ, մոռանալ ու չհիշել, չհիշել քո գանգուր մազերը, քո չարաճճի աչքերը, քո նուրբ շուրթերը, քո պարակ իրանը…
Հիմա ես մտովի գրկում եմ քեզ, քաղում իմ չստացած միակ ու վերջին համբյուրը, ու շշնջում բաժանումի խոսքեր: Ինչքան էլ ծանր է, բայց փաստ է մեր բաժանումը, քո մերժումն ու իմ հպարտությունը թույլ չտվցին մեզ երջանկանալու: Գուցե դա էր բարին: այս կյանքում պատահական ոչինչ չի լինում, պատահակն չէր մեր պատահական հանդիպումը, պատահական չէր քո մասին պատահական իմ լսած բամաբասանքները, որոնք պարզվեց իրականություն են, թեեւ դու փորձեցիր խաբել ինձ: Երեւի զգալով իմ սիրո մեծությունը, փորձեցիր խաբելով բարձրանալ իմ աչքում, բայց ես չեմ ներում ինձ խաբողներին, ինչքան էլ սիրեմ նրանց: Մեր բաժանման հիմնական պատճառը դա էր, քարացած մի դոգմա՝ մի անգամ խաբողը, կարող է երկրորդ անգամ էլ խաբել, գնա ապրիր երջանիկ, ես ինչպես խոստացել եմ ու որոշել նախքան խոստանալս, այլեւս չեմ հիշեցնի քեզ իմ մասին, դու էլ եթե չես մոռացել. շուտով կմոռանաս ու քո երկրբագուներին թվելիս, գուցե ինձ չհհիշես էլ:
Ես վախենում եմ , որ իմ ուժեղ սերը վերփոխվի ատելության: բայց դու վախենալու ոչինչ չունես, ես ինչքան էլ ատեմ քեզ ի վիճակի չեմ վատություն անելու, չէ որ մի ժամանակ սիրել եմ: Ընդամենը իմ ատելությունը, ինչպես մի ժամանակ իմ սերը, տանջելու է ինձ: Ես ավարտում եմ իմ խոսքերը եւ դնում վերջակետ /:/ Բայց այս վերջակետը տարօրինակորեն շատ նման է բաժանումի/:/ Ես վստահ եմ, որ շուտով կհորինեմ մի նոր՝ մոռացումի նշան եւ այն կմոռանամ տեղադրել այստեղ:
Մնաս բարով
Եղիր երջանիկ

Cassiopeia
20.08.2007, 09:27
- Թույլ տուր քեզանից մեկ համբույր գողանալ:
- Իսկ եթե այն նվիրե՞մ:
- Ոչ, դա նույն համը չի ունենա:
- Այն ավելի քաղցր կլինի:
- Քաղցրության համը կկորի "մեղկ" համբույրի գիտակցությունից:
- Սակայն այդ թուլությունը զգացմունքային կլինի: Իմ նվիրած համբույրը զգացմունքից ծնված կլինի:
- Նվերներ չեմ սիրում, ուզում եմ այն ինքս վերցնել, իմ քրտինքով:
- Այս դեպքում ևս քո արդար քրտինքով վաստակած համբույր կլինի: Դու երկար տանջվեցիր դրան արժանանալու համար:
- Ուզում եմ ինքս վերցնել, առանց կողմնակի օգնության:
………
- Լավ, նվիրիր ինձ մեկ համբույր:
- Դու արժանի չես նման նվերի, երբ չես գնահատում սեփական զգացմունքային վաստակդ: Մնաս բարով…

Goga
20.08.2007, 11:29
……
- Լավ, նվիրիր ինձ մեկ համբույր:
- Դու արժանի չես նման նվերի, երբ չես գնահատում սեփական զգացմունքային վաստակդ: Մնաս բարով…

Լավն էր:)Միշտ այդպես է՝ կորցնում ես այն, ինչը չես գնահատում, իսկ երբ զգում ես դրա կարիքը, այն արդեն չի լինում:(