PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպանություն



Լէգնա
11.08.2006, 17:09
Ինչպե՞ս եք վերաբերվում սպանությանը որպես երևույթի,արարքի,գործողության։
Իհարկե ոչ մի սպանություն չեմ արդարացնում ,լինի վրեժ,թե ինքնապաշտշանություն, սակայն օրենքում կարող ես հանդիպել այնպիսի արդարացումներ ,որ մարդասպանը ազատվի կալանքից… Բայց եկեք խոսենք ոչ թե մեր չեղած օրենքից,այլ ձեր պատկերացումից, սպանությունը ինչպես եք ընկալում,մարդուն հարազատ արարք.թե ինչ-ինչ պատճառներին տրվող պատասխան:Կլինեն հոգեբանի հատուկ պատասխան,բայց մինչ այդ ուզում եմ Ձեզ լսել :)

Koms
12.08.2006, 21:45
ցավոք, Արարչի կողմից /գուցե/ դրված է Մարդ-Մահկանացու մեջ այդ մեծագույն մեղսագործությունը իրանացման պատրաստ լինելու վարկածը, որովհետեւ կյանքը՝ համընթաց պայքար-շարժում է՝ մեկը մեռնում է, իսկ մյուսը ծնվում ,..

Ուլուանա
16.08.2006, 06:26
Հա, մոռացա ասել, ինձ համար սպանության միակ ընդունելի ձևը ինքնապաշտպանությունն է: Այ այդ մեկին դեմ չեմ:;)

dvgray
17.08.2006, 16:16
Ընդհանրապես ասած, ֆիզիկական ուժի կիրառումը նշան է տվյալ իրավիճակում մտավոր անզօրության:

Սպանությունը - նշան է տվյալ իրավիճակում մտավոր ԿԱՏԱՐՅԱԼ անզօրության:

Ես նկատել եմ ,վոր, ասենք ամերիկյացիք վիճելի իրավիճակում իրենցից ավելի տխմարի հետ նաեվ այդ պատճառով չեն հարաբերվում, վախենալով (անկանխատեսելի) ֆիզիկական բռնությունից:

Koms
17.08.2006, 22:46
...ցավոք այդպես շարունակվում է մինչ այսօր` մարդիկ առանձնացված են ըստ էտնոսների եւ ազգերի ու.... սպանում են իրար,..

Tig
15.11.2007, 11:29
* * *

Որքան կուզեի, որ գլորվեր մի հազար դար,
Բայց դե մի պահ մտածում եմ,
Այդ ընթացքը մեզ ինչ կտար...
Ապրում ենք մենք հազար դարեր,
Բայց դեռ ծնում
մարդակերներ, մարդասպաններ,
հոգեկերներ, հոգեսպաններ...
Շատ ավելի,
Քան թե հոգու մաքրարարներ...
Ինչու՞ ծնված մաքրությունը անմեղ մանկան
Չենք կարողանում պահպանել,
Որ գոնե մի հազար դարից
Մենք դադարենք մաքուր հողին արյուն տեսնել:
Է, չգիտեմ... Մի հազար դար
Կհերիքի՞, որ մարդ դառնա մի քիչ արդար...

Սլիմ
15.07.2009, 09:56
Ինչպե՞ս եք վերաբերվում սպանությանը որպես երևույթի,արարքի,գործողության։
Իհարկե ոչ մի սպանություն չեմ արդարացնում ,լինի վրեժ,թե ինքնապաշտշանություն, սակայն օրենքում կարող ես հանդիպել այնպիսի արդարացումներ ,որ մարդասպանը ազատվի կալանքից… Բայց եկեք խոսենք ոչ թե մեր չեղած օրենքից,այլ ձեր պատկերացումից, սպանությունը ինչպես եք ընկալում,մարդուն հարազատ արարք.թե ինչ-ինչ պատճառներին տրվող պատասխան:Կլինեն հոգեբանի հատուկ պատասխան,բայց մինչ այդ ուզում եմ Ձեզ լսել :)

Վերաբերմունքս տարբերա, կախված դրդապատճառներից, եթե ինքնապաշտպանությունա, էտ ինքնաբերաբարա ստացվում, ինչ որ բնազդա, որ էտ պահին կառավարումա մարդու բանականությունը, դրա համար ինքնապաշտպանությունը չեմ դիտարկում որպես սպանություն, այսինքն կանխամտածվախ ինչ որ մեկին վնաս հասցնելու երևույթ: Ինչ վերաբերվումա վրեժին, հիմա մտածում եմ , որ չի կարելի , չի կարելի ինչ որ մի շնչողի անշնչացնել, կարելիա ուրիշ ձևով ոչնչացնել, բարոյապես ու հոգեպես, հասցնել նրան որ էտ մարդը ինքը գնա ինքնասպանության : Վրեժը ինչի համարա? որ մարդ հագենա, ցավերը բուժի, կարծում եմ էտ քայլից հետո ավելի դատարկա դառնում վրեժ լուծողը, քանի որ մինչև էտ իրա կյանքի իմաստը ինչ որ մեկին վերացնելա լինում իսկ դրանից հետո մի տեսակ ամեն ինչի իմաստն էլ կորումա, էլ նպատակ չի լինում: Կարողա գա ժամանակ, որ ես էլ մեկին սպանեմ, չեմ բացառում, բայց հիմա անընդունելիա իմ համար : :think
Յարիս կսպանեմ , եթե դավաճանի:goblin, իրան կսպանեմ , հետո էլ ինձ:D