PDA

Դիտել ողջ տարբերակը : Գլուխջարդոցի

Էջեր : 1 [2]

kiki
21.09.2006, 21:39
1. Բրազիլիայից
2. Միմյանց
3. Խելքին մոտիկ տարբերակ չունեմ:)
4. Դեմք, որ նրան տալիս է «Շանել»–ը։
1. իսկ անունը թագավորի կարո՞ղ ես ասել...
2. այո , հեռախոսով զրուցելիս , սա էլ էր ճիշտ

մնաց երկու հարց:

Taurus
21.09.2006, 22:02
3. Հին Հռոմում նա 10 զինվորների հրամանատար էր , միջնադարում մի խումբ եկեղեցիների ու կուսանոցների հետևողը : իսկ ո՞վ է նա մեզ մոտ :

4. "Շանել" օծանելիքի հանրահայտ ստեղծողը ասել է . "մինչև 20 տարեկանը դու ունեք դեմք, որը ձեզ տվել է Աստված , 30 -ից հետո ՝ այն դեմքը որ դուք եք ստեղծել " : Իսկ ի՞նչ դեմք է մարդ ունենում նրա ասելով 50 -ից հետո :

փորձեմ պատասխանել

3.president
4.դե Երեվանի դեմքերից մեկը կլինի

kiki
21.09.2006, 22:36
:))))))))
չէ , բայց հետաքրքիր տարբերակներ էին ...

Sergey
21.09.2006, 23:54
Թագավորի անունն ամբողությամբ չեն հիշում, մոտավորապես Էդմունտո ....դե Նասիմենտո կամ պարզապես Պելե

StrangeLittleGirl
22.09.2006, 00:32
3. տասնապետ :D
4. այն դեմքը, որը մարդիկ են ստեղծել կամ էլ այն դեմքը, որը կյանքն է ստեղծել :D

kiki
22.09.2006, 00:35
Այո դա Պելեն էր .
մնացած պատասխանները սխալ էին ...

Taurus
22.09.2006, 14:10
3. Հին Հռոմում նա 10 զինվորների հրամանատար էր , միջնադարում մի խումբ եկեղեցիների ու կուսանոցների հետևողը : իսկ ո՞վ է նա մեզ մոտ :

4. "Շանել" օծանելիքի հանրահայտ ստեղծողը ասել է . "մինչև 20 տարեկանը դու ունեք դեմք, որը ձեզ տվել է Աստված , 30 -ից հետո ՝ այն դեմքը որ դուք եք ստեղծել " : Իսկ ի՞նչ դեմք է մարդ ունենում նրա ասելով 50 -ից հետո :

:

3. Մեր դպրոցի տնորենը

4. մինչև 20 տարեկանը Աստծու կողմից տրված և մարդկային արարքներով աղավաղված մի անդուր դեմք:D

kiki
22.09.2006, 14:47
հրաշալի երևակայություն ունեք ...
ի դեպ, առաջին պատասխանը շատ մոտ է :

քաղաքացի
22.09.2006, 15:48
հրաշալի երևակայություն ունեք ...
ի դեպ, առաջին պատասխանը շատ մոտ է :
3. կրթության և գիտության նախարարը:

kiki
22.09.2006, 15:51
:) ոչ ... ավելի փոքր մասշտաբներով նայեք այդ հարցի պատասխանին ...
նախարարի տեղը ես կնեղանայի :D

քաղաքացի
22.09.2006, 15:57
Ոչինիչ նախարարը թող մեզ ների: Վերջ ի վերջո իրա պատճառով չի՞, որ այս հարցի պատասխանը այդքան ձգձքվում է: :D
Մի գուցե, ուղղակի դասատու՞:

Yellow Raven
22.09.2006, 15:57
3.Վարչապետ:D
4.Դուք էլ դեմք չունեք:B

kiki
22.09.2006, 16:05
հըը ... էլի մտածեք հարգելիներս ...

Taurus
22.09.2006, 17:56
Երևի նրա դեմքը ունի այն դիմակի տեսքը, որը նրան տվել է շրջապատը:

John
22.09.2006, 20:21
3. Հռոմի Պապը :)

kiki
22.09.2006, 23:45
չէ ու չէ ...
լավ երևակայեք ... :)

Հովսեփ ջան, քո Հռոմի Պապը ինձ սպանեց ... :D :D :D

Sergey
25.09.2006, 10:44
Kiki գուցե պատասխաններն ասե՞ս արդեն, գոնե միայն ինձ;)

kiki
25.09.2006, 13:17
հըը , շուտ արեք , քանի մնացածը չեմ տեղադրել ...

Firegirl777
25.09.2006, 16:42
Ինչոր մեկի պատասխանը տասնապետ է, որի չեմ հիշում

DVG
25.09.2006, 16:59
հըը , շուտ արեք , քանի մնացածը չեմ տեղադրել ...

էէէ, շատ երկարեց, որ պատասխանը ասես, լավ կլինի

DVG
25.09.2006, 17:20
էէէ, սենց չեղավ, շատ ձգձգվեց, եկեք ես ձեզ մի լավ հարց տամ...
/բայց գրում եմ անգլերեն շրիֆտով/

Uremn, mi milionater a linum,
edti unenum a liq@ gorcaranner
oreric mi or, es milionater@ uzuma inqnnatirov mi urish petutyun trni, dra naxord or@ galis a gorcaran u sra gisherayin patakneric mek@ asum a <hankarc chtrnes, es es gisher vat eraz em tesel, ed inqnatir@ paytelu a odum>..
es milionater@ lsum a pahakin, u chi trnum...u heto lsum en, vor inqnatir@ iroq paytec odum....
milionater@ galis a gorci, ed pahakin shat-shat shnorhakalutyun a haytnum, 2 million dollar a tali, bayc verjumm ashxatanqic hanum...
inchu???

Esmeralda
25.09.2006, 17:24

Որ գիշերը երազ է տեսել, այսինքն գիշերը քնել է... ու իր պարտականությունները չի կատարել իբրև գիշերային պահակ...

Yellow Raven
25.09.2006, 17:26
Որ գիշերը երազ է տեսել, այսինքն գիշերը քնել է... ու իր պարտականությունները չի կատարել իբրև գիշերային պահակ...
Ինձ էլա տենց թվում::)

Taurus
26.09.2006, 22:36
մի հատ մարդ, իրա տղայի հետ ավտովթարի մեջ է ընկնում, էտ մարդը տեղում մեռնումա:( , իսկ տղային տանում են հիվանդանոց:o
Վիրաբույժը ներս է մտնում և ասում է
-վայ սա իմ որդին է:

ինչ է կատարվում:think

Artgeo
26.09.2006, 23:01
Մերնա :)

Anul
26.09.2006, 23:58
մի հատ մարդ, իրա տղայի հետ ավտովթարի մեջ է ընկնում, էտ մարդը տեղում մեռնումա:( , իսկ տղային տանում են հիվանդանոց:o
Վիրաբույժը ներս է մտնում և ասում է
-վայ սա իմ որդին է:

ինչ է կատարվում:think

վայ լաաավ է այ տնաշեն, էտ ինչ հեշտ բաներ ես ասում:oy
Արտ ջան ես ասեմ էլի.:B
Ուրեմն մի հատ տղա ընկնում է մի կղզի, որտեղ ապրում են միայն շաաատ գեղեցիկ աղջիկներ,որոնցից յուրաքանչյուրը կարծում է, թե ինքն ամենագեղեցիկն է. եվ նրանք իրենց մոտ ընկած բոլոր տղամարդկանց սպանում են, սակայն միայն նրա վերջին ցանկությունը կատարելուց հետո. Ինչ է ասում այդ տղան,որ նրան չեն սպանում?
հ.գ.Խնդրում եմ, նա, ով պատասխանը նախորոք գիտի, թող չասի
իսկ Կիկըի առային հարցի պատասխանը երևի ուղղակի նախարար

Artgeo
27.09.2006, 00:21
Թող ինձ սպանի ամենագեշ աղջիկը

XxX
27.09.2006, 01:43
Женщина-значет красиво!

Anul
27.09.2006, 08:53
Թող ինձ սպանի ամենագեշ աղջիկը
մալադեց :hands

Artgeo
27.09.2006, 09:15
Ուրեմն սենց: Կա երկու սենյակ: Մի սենյակում սեղանին դրված է 3 հատ լամպ, մյուսում 3 հատ անջատիչ: Ամեն մի անջատիչը միացնում-անջատում է մի լամպ: Դուք ընդամենը մեկ անգամ մտնելով անջատիչների սենյակ, հետո մեկ անգամ լամպերի, պիտի գտնեք, որ անջատիչը, որ լամպին է պատկանում: Դուք եք, ձեր ձեռքերն ու ուղեղը, ուրիշ ոչ մի սարք չկա:

Taurus
27.09.2006, 10:13
Ուրեմն
վառումա առաջինը, հինգ րոպե սպասումա անջատումա , վառումա երրկրորդը ու գնում նայումա:
եթե վառվումա , ուրեմն երրկրորդն է , եթե չի վառվում տաքա առաջինն է , երե սառնա երրորդը:

Artgeo
27.09.2006, 10:52
Ուրեմն
վառումա առաջինը, հինգ րոպե սպասումա անջատումա , վառումա երրկրորդը ու գնում նայումա:
եթե վառվումա , ուրեմն երրկրորդն է , եթե չի վառվում տաքա առաջինն է , երե սառնա երրորդը:
Ճիշտ է :hands
Մի հատ էլ

Կա երկու հատ սենյակ: Մի սենյակում կախված է լամպ: Մյուսում հինգ անջատիչ, որոնցից միայն մեկն է միացված լամպին: Պետք է երկու հոգով և միայն մեկ անգամից պարզեք, որն է միացված: Միայն մեկ անգամ կարելի է բաժանվել տարբեր սենյակներ և հետո նորից հանդիպել:

Taurus
27.09.2006, 11:03
Ճիշտն ասած չհասկացա

Artgeo
27.09.2006, 11:21
Ճիշտն ասած չհասկացա
Ասում եմ, երկու սենյակա, մեկում մի հատ լամպա կախված, մյուսում հինգ հատ անջատիչ: Դուք երկուսով պիտի պարզեք որ անջատիչն է միացված լամպին: Մեկ անգամ եք գնում տարբեր սենյակներ ու հետո հանդիպում և արդեն պիտի իմանաք որ անջատիչն է միացված լամպին:

Taurus
27.09.2006, 11:22
հնարավոր է խնդիրը ճիշտ չեմ հասկացել , բայց ասեմ:
մեկը մնումա առաջին սենյակում, երրկրորդը գնումա մյուս սենյակ,
առաջինը սկսումա վառել-անջատել:
առաջին անջատիչը մի անգամ , երրկրորդը երկու, և այդպես հինգերրորդը հինգ անգամ:
Իրա ընկերը երրկրորդ սենյակու հաշվումա, թե քանի անգամ վառվեց անջատվեց լույսը, ուրեմն համապատասխան անջատիչն է::B

Artgeo
27.09.2006, 11:31

Ի՞նչի ես տենց զզվելի :o

Լավ հիմա էլ դու ասա :angry

Taurus
27.09.2006, 11:35
Ի՞նչի ես տենց զզվելի :o

Լավ հիմա էլ դու ասա :angry

ուրեմն ունես երկու ձող , միանման , նույն քաշի , մետաղից, մեկը մագնիսա , մյուսը երկաթ, բացի ետ երկուսից ուրիշ ոչինչ չունես , գտիր որնա մագնիսը, որը երկաթը

Firegirl777
27.09.2006, 17:29
Մեկը դնում ես հաջորդը կամաց մոտեցնում, եթե դրվածը ,մոտեցավ ուրեմն ձեռքիդ բռնածն է մագնիսը և հակառակը

Taurus
27.09.2006, 17:32
Չէ, երկու դեպքում ել կձգի:
լավ մտածի:

Firegirl777
27.09.2006, 17:34
Մագնիսը թեթև է

Taurus
27.09.2006, 17:38
Մագնիսը թեթև է

Չէ ,խնդրում ասված է նույն քաշի

Արշակ
27.09.2006, 18:09
Եթե ուժդ հերիքում է, ապա կոտրում, երկու մասի ես բաժանում մեկնումեկը։ Եթե այդ երկու մասերը իրար ձգեն, ուրեմն մագնիսն ես կոտրել։ Եթե չձգեն՝ երկաթը։
Էն տափակ հումորը ստացվեց.
Ո՞նց իմանաս մոտիդ 100 դոլլարանոցը օրիգինալ է, թե՞ ոչ։ Գցում ես փողոցում, եթե տարան, ուրեմն ինքն էր ;)
Կամ էլ՝ ո՞նց իմանաս հեռվում կանգնածը մարդ է, թե կապիկ։ Կրակում ես վրեն, եթե սատկեց, ուրեմն կապիկ էր, եթե մեռավ, ուրեմն մարդ էր։

Taurus
27.09.2006, 20:25
Եթե ուժդ հերիքում է, ապա կոտրում, երկու մասի ես բաժանում մեկնումեկը։ Եթե այդ երկու մասերը իրար ձգեն, ուրեմն մագնիսն ես կոտրել։ Եթե չձգեն՝ երկաթը։
։

Դե քո ուժը ով ունի Արշակ ջան:
Բայց խնդրին ավելի գլոբալ մոտեցիր:

kiki
27.09.2006, 20:31
Ուրեմն սենց: Կա երկու սենյակ: Մի սենյակում սեղանին դրված է 3 հատ լամպ, մյուսում 3 հատ անջատիչ: Ամեն մի անջատիչը միացնում-անջատում է մի լամպ: Դուք ընդամենը մեկ անգամ մտնելով անջատիչների սենյակ, հետո մեկ անգամ լամպերի, պիտի գտնեք, որ անջատիչը, որ լամպին է պատկանում: Դուք եք, ձեր ձեռքերն ու ուղեղը, ուրիշ ոչ մի սարք չկա:
այս խնդիրը եղել է արդեն:

իմ պատասխանները.
3. դեկան
4. այն դեմքը , որին դուք արժանի եք :

Արշակ
27.09.2006, 21:15
Մի ձողի ծայրը մոտեցնում ես մյուսի միջնակետին… Ճի՞շտ ուղու վրա եմ

Sergey
27.09.2006, 21:15
այս խնդիրը եղել է արդեն:

իմ պատասխանները.
3. դեկան
4. այն դեմքը , որին դուք արժանի եք :

Եթե չեմ սխալվում, խոստացել էիր շարունակել, թե՞ արդյունքերը գոհացուցիչ չէին:)

Taurus
27.09.2006, 21:23
Մի ձողի ծայրը մոտեցնում ես մյուսի միջնակետին… Ճի՞շտ ուղու վրա եմ

Ապրես արդեն լուծեցիր::hands
քո հերթն է

kiki
27.09.2006, 22:03
Եթե չեմ սխալվում, խոստացել էիր շարունակել, թե՞ արդյունքերը գոհացուցիչ չէին:)
չէ, պարզապես երևի էնքան էլ չհետաքրքրեց մնացածին : իմիջիայլոց , դու երկու հարցին ճիշտ էիր պատասխանել , կարող ես հարցդ տալ :)

Sergey
28.09.2006, 22:16
չէ, պարզապես երևի էնքան էլ չհետաքրքրեց մնացածին : իմիջիայլոց , դու երկու հարցին ճիշտ էիր պատասխանել , կարող ես հարցդ տալ :)

Պոլինեզիայի բնիկները համոզված էին, որ ոսկրե կեռիկները, որոնցով իրենք ձուկ են որսում, իրենց են պարգևել աստվածները, մինչ այդ, սակայն, աստվածներն իրենք են օգտագործել այդ կեռիկները, և օվկիանոսի հատակից դուրս են հանել մի շատ կարևոր բան, ի՞նչ։

Riddle
28.09.2006, 22:52
Մի ձողի ծայրը մոտեցնում ես մյուսի միջնակետին… Ճի՞շտ ուղու վրա եմ
Ես չեմ հասկացել պատասխանը: Բացատրեք էլի::(

kiki
28.09.2006, 23:23
Sergey , միգուցե ոսկի՞ ...

Riddle
28.09.2006, 23:33
Կամ էլ հենց Պոլինեզիան::) Գիտեմ, որ սխալ կլինի, բայց իմ պատասխանն ինձ դուր է գալիս, գեղեցիկ է պատկերացնելը::oy

XxX
29.09.2006, 03:43
Ձուկ են հանել օոկիանոսից:think

Sergey
29.09.2006, 08:06
Կամ էլ հենց Պոլինեզիան::) Գիտեմ, որ սխալ կլինի, բայց իմ պատասխանն ինձ դուր է գալիս, գեղեցիկ է պատկերացնելը::oy

Շատ ապրես, սպասում ենք քո հարցին:hands

Taurus
29.09.2006, 11:09
Ես չեմ հասկացել պատասխանը: Բացատրեք էլի::(

մագնիսի մեջտեղը չի ձգում:
մի ձոի ծայրը մոտեցնում ես մյուսի մեջտեղին, եթե ձգեց ուրեմն մագնիսը քո ձեռքում է:)

Riddle
29.09.2006, 15:37
Taurus, շատ շնորհակալ եմ::)
Sergey, չէի սպասում, որ ճիշտ կլինի, ուղղակի ռոմանտիկ տարբերակ էի ընտրել::)
Արշակ, հերթը քոնն է, մագնիսի հարցին դու ես ճիշտ պատասխանել, միևնույն է այս պահին ես հարմար խնդիր չունեմ::)

Արշակ
29.09.2006, 15:55
Ես էլ գլուխկոտրուկ չեմ հիշում էս պահին։ Լավ, ով որ ունենա, թող ինքն էլ գրի :)

Taurus
29.09.2006, 21:07
Ես էլ գլուխկոտրուկ չեմ հիշում էս պահին։ Լավ, ով որ ունենա, թող ինքն էլ գրի :)

Լավ այդ դեպքում հիմա ես կասեմ:
Այսպես, ունենք յոթ ոսկե օղղակից կազմված շղթա: օ+օ+օ+օ+օ+օ+օ երկու ծայրերը բաց:
Այդ օղղակները իրենց տիրոջը անհրաժեշտ են, հյուրանոցու յոթ օր ապրելու համար , համապատասխանաբար ամեն օրվա համար վճարելով մեկ օղակ:
ամենաքիչը քանի օղակ բացելով (շղթայից հանելով) կարելի է վճարել ամեն ճր մեկ օղակ:

Artgeo
29.09.2006, 22:13

Ես չհասկացա հարցը, սենց վեցա ստացվում, բայց համոզված եմ, որ չեմ հասկացել

kiki
29.09.2006, 22:53
6 հատ , քանի որ վերջին երկուսը իրարից մեկ անգամ են առանձնանում , իսկ վերջին մնացած օղակը արդեն պետք չի հանել , քանի որ շղթա որպես այդպիսին էլ չկա ...

Taurus
30.09.2006, 11:01
Ես չհասկացա հարցը, սենց վեցա ստացվում, բայց համոզված եմ, որ չեմ հասկացել

Նախ բարև ձեզ, ինչպես դու , այպես ել Կիկին, սխալ պատասխանը ավելի սխալ եք դարձնում:angry :
Եթե երկու ծայրերինին ձեռք չտաս լինում ա հինգ, բայց ձեր կարծիքով ես այդպիսի հեշտ խնդիր կտայի?:) :oy , չնայած երբ լուծումը գտնում ես շատ հեշտ է թվում:

P.S. որ ստորագրությունդ փոխել ես, նոր տեսա , ԴԶԵՑ:hands

Taurus
30.09.2006, 11:06
Խնդիրը նորից:
կա հասարակ ոսկե շղթա՝ երկու ծայրով , այսիքն թակ կոնտուր չի, այն յոթ օղակիցա, ամենաքիչը քանի օղակ բացելով, կարելի է ......................... ու մանցածը, եթե այսոր չլուծեք կհուշեմ:

Esmeralda
30.09.2006, 11:35
Խնդիրը նորից:
կա հասարակ ոսկե շղթա՝ երկու ծայրով , այսիքն թակ կոնտուր չի, այն յոթ օղակիցա, ամենաքիչը քանի օղակ բացելով, կարելի է ......................... ու մանցածը, եթե այսոր չլուծեք կհուշեմ:
2օղակը բացենք... վերջից երրորդն ու սկզբից երրորդը....

Taurus
30.09.2006, 11:41
2օղակը բացենք... վերջից երրորդն ու սկզբից երրորդը....

բա հետո?
Ես չեմ ասում վոր սխալա, չեմ ել ասում ճիշտ ա, բայց շարունակիր

Esmeralda
30.09.2006, 11:52
բա հետո?
Ես չեմ ասում վոր սխալա, չեմ ել ասում ճիշտ ա, բայց շարունակիր
Դե.... արդեն չլուծվե՞ց... Վերջից երրորդն ու սկզբից երրորդը երբ բացում ենք, բոլոր օղակներն առանձնանում են... ու հատ-հատ ամեն օր կարող է վճարել....
Ես խնդրի ինչ-որ պահանջ բաց եմ թողե՞լ...:8

Հ.Գ. Անձնագրիդ նկարն իմ ամենասիրած նկարներից մեկն է:)

Taurus
30.09.2006, 11:58
Դե.... արդեն չլուծվե՞ց... Վերջից երրորդն ու սկզբից երրորդը երբ բացում ենք, բոլոր օղակներն առանձնանում են... ու հատ-հատ ամեն օր կարող է վճարել....
Ես խնդրի ինչ-որ պահանջ բաց եմ թողե՞լ...:8

:angry Վայ եթե յոթ հատա , վերջին ու առաջին երրորդները բացես կլինի
2 1 1 1 2 ; oo c o c oo :

Esmeralda
30.09.2006, 12:00
:angry Վայ եթե յոթ հատա , վերջին ու առաջին երրորդները բացես կլինի
2 1 1 1 2 ; oo c o c oo :
Մի վայրկյան... բայց պայմաններում գրված չէ՞ր, որ վերջինն ու առաջինը բաց են....

Esmeralda
30.09.2006, 12:02
Ուրեմն երկրորդը, չորրորդը, վեցերորդը...
o c o c o c o
Այսինքն երեք օղակ...

Taurus
30.09.2006, 12:04
Խնդիրը լուծվում է, բայց կարելի է ավելի քչով, քան երեքը:

StrangeLittleGirl
30.09.2006, 12:19
Բայց իրոք… Esmeralda-ն ճիշտ է ասում: եթե առաջինն ու վերջինը բաց են, երրորդ ու հինգերորդ օղակները բացելով խնդիրը լուծվում է:

Esmeralda
30.09.2006, 12:20
չի լինում... :( :cry

Taurus
30.09.2006, 13:41
Բայց իրոք… Esmeralda-ն ճիշտ է ասում: եթե առաջինն ու վերջինը բաց են, երրորդ ու հինգերորդ օղակները բացելով խնդիրը լուծվում է:

Առաջինն ու վերջինը բաց չեն, ուղղակի կպած են մի կողմից իսկկ, մյուսից ազատ , բացելով , օրինակ նախավերջինը ազատում ենք և իրեն և վերջինին:think

Esmeralda
30.09.2006, 14:22
Առաջինն ու վերջինը բաց չեն, ուղղակի կպած են մի կողմից իսկկ, մյուսից ազատ , բացելով , օրինակ նախավերջինը ազատում ենք և իրեն և վերջինին:think
Մտքերդ լավ չես շարադրում (ների՛ր, իհարկե)...
Ձևակերպեմ, տես ճի՞շտ եմ հասկացել...

Շղթան կազմված է իրար միացած յոթ օղակներից, սակայն առաջինն ու վերջինն իրար միացված չեն... ո՞ր երկու օղակը բացենք, որ բոլոր օղակներն առանձնանան... այիսնքն իրար միացած երկու օղակ չլինի...
ճի՞շտ եմ հասկացել...

Taurus
30.09.2006, 15:17

Ներելու առիթ չկա, ամեն ինչ OK;

Taurus
30.09.2006, 15:19
Լավ այդ դեպքում հիմա ես կասեմ:
Այսպես, ունենք յոթ ոսկե օղղակից կազմված շղթա: օ+օ+օ+օ+օ+օ+օ երկու ծայրերը բաց:
Այդ օղղակները իրենց տիրոջը անհրաժեշտ են, հյուրանոցում յոթ օր ապրելու համար , համապատասխանաբար ամեն օրվա համար վճարելով մեկ օղակ:
ամենաքիչը քանի օղակ բացելով (շղթայից հանելով) կարելի է վճարել ամեն oր մեկ օղակ:

խնդիրը սա է;

kiki
30.09.2006, 15:30
Նախ բարև ձեզ, ինչպես դու , այպես ել Կիկին, սխալ պատասխանը ավելի սխալ եք դարձնում:angry :
Եթե երկու ծայրերինին ձեռք չտաս լինում ա հինգ, բայց ձեր կարծիքով ես այդպիսի հեշտ խնդիր կտայի?:) :oy , չնայած երբ լուծումը գտնում ես շատ հեշտ է թվում:

P.S. որ ստորագրությունդ փոխել ես, նոր տեսա , ԴԶԵՑ:hands
նախ, հարգելիս, առանց :angry սմայլիկի կխնդրեի : առաջինը դու ես վատ ձևակերպել խնդիրդ, ու չես էլ հասկացել իմ պատասխանի իմաստը: քո ձևակերպած խնդրին, այնպես ինչպես ես էի հասկացել,իմ պատասխանը շատ էլ ճիշտ էր լինում ...
այնպես ձևակերպի, որ մարդիկ ամեն մեկը մի բան չհասկանա դրա տակ:

հա մեկ էլ , եթե հերթով սկսես բաժանել օղակները իրարից , դու ոչ թե 5 հատ, այլ 6 հատ ես պարտավոր հանել ...

kiki
30.09.2006, 15:35
հիմա արդեն քիչ թե շատ խնդիրդ հասկանալուց հետո ասեմ ...
2-րդը , 6-րդը ու մեջտեղինը , այսինքն 4-ը բացելուց հետո նորմալ է, բայց ամենաքիչը 3 հատ է ստացվում ...

Taurus
30.09.2006, 15:45
հա մեկ էլ , եթե հերթով սկսես բաժանել օղակները իրարից , դու ոչ թե 5 հատ, այլ 6 հատ ես պարտավոր հանել ...

Կներես իհարկե բայց ես քեզ չեմ հասկանում:
քննարկենք քո տարբերակը:
օօօօօօօ
1. հանում ենք երրկրորդը o c ooooo
2.հանում ենք երրորդը o c c oooo
3.հանում ենք չորրորդը o c c c ooo
4.հանում ենք հիգերրորդը o c c c c oo
5.հանում ենք վեցերրորդը o c c c c c o
ու յոթը արդեն ազատա
եղավ հինգ
Հիմա մյուս տարբերակը, որը ավելի լավն է

1. հանում ենք երրկրորդը o c ooooo
2.հանում ենք չորրորդը o c օ c ooo
3.հանում ենք վեցը o c օ c o c o
եղավ երեք:
Բայց կա ավելի լավը

Հիմա հուշում:

Խնդրում ասված չէ որ անհրաժեշտ է բոլոր օղակները առանձնացնել:

kiki
30.09.2006, 16:01
նախ. առաջին տարբերակում, քանի որ քեզ լավ չէի հասկացել ես առաջինից էի սկսել ...

իսկ հուշումդ ավելի անհասկանալի է ...

kiki
30.09.2006, 16:05
եթե դու ասում ես որ ամեն օր պետք է մի օղակ վճարի, ուրեմն այստեղից հետևություն, որ պետք է ամեն մեկը մի օր հանի ու վճարի:
բայց եթե մեկ այլ ձևով հասկանանք, ապա ամեն օր մուծելու փոխարեն կարող է միանգամից վճարել, ու էդ դեպքում հեչ էլ առանձնացնելու պետք չկա, միանգամից թող մուծի ու շղթան ամբողջությամբ տա յոթ օր մնալուց հետո , դա կլինի էլի լուծում, ինչքան հասկանում եմ, էդ դեպքում կլնինի 0 պատասխանը ...
բայց համողված չեմ, որ քեզ ճիշտ եմ հասկացել ...

Taurus
30.09.2006, 16:06
նախ. առաջին տարբերակում, քանի որ քեզ լավ չէի հասկացել ես առաջինից էի սկսել ...

իսկ հուշումդ ավելի անհասկանալի է ...

Դա նրա համար է, որ շատ չհեշտանա , բայց լավ մի երկու ժամից ավելի լավ հուշում կտամ, սպասենք Արշակին կամ Chuk-ին, իրանք հաստատ կլուծեն:

Esmeralda
30.09.2006, 18:25
Իսկ ինքը երկրորդ օրը կարո՞ղ է երկու հատ իրար կպած տանի տա ու ուզի նախորդ օրվա տված մի հատը....

Taurus
30.09.2006, 19:09
Իսկ ինքը երկրորդ օրը կարո՞ղ է երկու հատ իրար կպած տանի տա ու ուզի նախորդ օրվա տված մի հատը....

Արդեն մոտ ես:hands

Սյունիք
30.09.2006, 19:44
Ուրեմն.... ստացվում է այսպես... Առաջին օրը բացում ենք երրորդ օղակը և դրանով վճարում ենք, երկրորդ օրը տալիս ենք 1 և2 օղակները և պահանջում մեկ օղակը, երրերդ օրը վճարում ենք այդ օղակով, չորրորդ օրը բացում ենք վեցերորդ օղակը և դրանով վճարում ենք, հինգերորդ օրը տալիս ենք 4 և 5 օղակները և վերցնում մեկը, մեզ մոտ մնաց երկու առանձին օղակ, որոնցով վճարում ենք վեցերորդ և յոթերորդ օրվա համար

Esmeralda
30.09.2006, 22:37
Արդեն մոտ ես:hands
Դե.... այդ պայմանից հետո արդեն պարզ է....
Syune-ն էլ ասաց լրիվ արդեն...

Taurus
30.09.2006, 23:29
Դե.... այդ պայմանից հետո արդեն պարզ է....
Syune-ն էլ ասաց լրիվ արդեն...

Դուք լուծեցիք երկու օղակ բացելով, որ մի քիչ էլ մտքներիդ "զոռ" տաք, կարող եք լուծել նաև մեկ օղակ բացելով:;)

Esmeralda
30.09.2006, 23:43
Բացում է երրորդ օղակը, առաջին օրը դա տալիս... Իր մոտ մնում է մի զույգ և չորս հատից կազմված շղթա... Երկրորդ օրը զույգը տալիս է, իսկ այն մեկը՝ վերցնում... Փաստորեն իր մոտ լինում է մի հատ առանձին և չորս հատ կպած... Երրորդ օրը տալիս է մի հատը... Չորրորդ օրը տալիս է չորս հատն իրար կպած, իրեն հետ են տալիս մի հատ և մի զույգ... Հինգերորդ օրը տալիս է մի հատիկը... Վեցերորդ օրը՝ զույգը... իրեն հետ են տալիս մի հատիկը.. Վերջին յոթերորդ օրը տալիս է այդ մի հատիկը... և վերջ:)

kiki
30.09.2006, 23:44
վերջապես հասկացա խնդրիդ իմաստը .... տնաշեն, էնպես ես բացատրում որ ...

ուրեմն հանում ենք երրորդը, առաջին օրը տանում ենք դա, երկրորդ օրը տանում ենք աջաջին երկուսը ու վերցնում երրորդ, երրորդ օրը տանում ենք այդ նույն երրորդը, չորրորդ օրը տանում ենք վերջին չորսը ու վերցնում ենք երրորդն ու առաջին երկուսը, հինգերորդ օրը տանում ենք երրորդը, վեցերորդ օրը տանում ենք առաջին երկուսը ու վերցնում երրորդը իսկ վերջին 7-րդ օրը տանում ենք էդ բազմաչարչար երրորդը ... :)

kiki
30.09.2006, 23:45
փաստորեն մի րոպեով հետ ընկա ... :)

Taurus
01.10.2006, 15:33
ՈՒռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա
Ես էլ պրծա դուք էլ,
Դե հիմա ձեզ տենամ, չգիտեմ ում հերթն է, ով գիտի , թող ասի:

Taurus
01.10.2006, 19:07
Լավ, ես մի հատ շատ հեշտը գիտեմ:
գտել են մի մետաղադրամ , որի վրա թարգմանաբար ասորերենից գրված է Մ.Թ.Ա. 2 դար:
հնարավոր է արդյոդ դա և ինչու

Esmeralda
01.10.2006, 19:12
սուտ է, քանի որ Մ.Թ.Ա. 2 դարում ասորերեն չկա՞ր...:8

StrangeLittleGirl
01.10.2006, 19:13
Է՜հ, էս հին կատակ է: Հնարավոր չէ, որովհետև մեր թվարկությունից առաջ դեռ չգիտեին, որ մեր թվարկությունից առաջ է :D

John
01.10.2006, 20:29
Է՜հ, էս հին կատակ է: Հնարավոր չէ, որովհետև մեր թվարկությունից առաջ դեռ չգիտեին, որ մեր թվարկությունից առաջ է :D
Մտքովս չէր անցնի…

Taurus
02.10.2006, 09:30
Է՜հ, էս հին կատակ է: Հնարավոր չէ, որովհետև մեր թվարկությունից առաջ դեռ չգիտեին, որ մեր թվարկությունից առաջ է :D

Ապրես!
Իսկ մանացածը մտածում էին ասորորենի մասին:D :D :D

դե ասա քո հերթն է

Մանե
04.01.2007, 21:23
Մի խնդիր էլ ես առաջարկեմ.Բայց ներկայիս դրությամբ ֆիզմաթում սովորողներին խնդրում եմ չպատասխանել./քանի որ պատասխանը գիտեք/.
Աշխարհում Ֆուտբոլում խթած ամենաարագ գոլերից մեկը խփվել է 6 վայրկյանում. Դրանից ավելի արագ խփված գոլ էլ կա.Բայց դա է գրանցվել «Գինեսի ռեկորդներ»-ի մեջ. Ո՞րն էր այդ գոլի առանձնահատկությունը

John
04.01.2007, 21:38
Մանե ջան բնականաբար ես չեմ պատասխանի, քանի որ խաղի ժամանակ էդ հարցը տրվելուց արդեն մի քանի վայրկյան հետո ճիշտ պատասխանը հասկացա…
Հ.Գ.
կարողա իմանաս, թե «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի դպրոցական լիգայի խաղը երբա: Մեր թիմի գլխավոր նպատակը ոչ թե հաղթանակն է լինելու, այլ ձեր թիմից ավելի բարձր տեղ գրավելը… ;)

Մանե
04.01.2007, 21:43

Ի՞նչն ա ստիպել քեզ տենց մարտական տրամադրվել մեր հանդեպ.
Չգիտեմ թե երբ ա.Ասել են որ հունվարի մեջ կզանգեն ու կկանչեն. Բայց դու մասնակցո՞ւմ էիր.Չեմ հիշում

John
04.01.2007, 22:16
Ի՞նչն ա ստիպել քեզ տենց մարտական տրամադրվել մեր հանդեպ.
Չգիտեմ թե երբ ա.Ասել են որ հունվարի մեջ կզանգեն ու կկանչեն. Բայց դու մասնակցո՞ւմ էիր.Չեմ հիշում
Իսկ դու կասկածու՞մ էիր, որ ես էլ եմ մասնակցում:B … ինձ մարտական տրամադրվել ստիպել է իմ թիմակիցը, ին ներդրումն ուներ ձեր հաղթանակում նույնիսկ շնորհակալություն չհայտնեցիք իրանից :) … իսկ ինչո՞վ էր օգնել… բացատրեմ. խաղի ընթացքում 6 հարցի ճիշտ պատասխան եմ առաջարկել, բայց ընդամենը երկուսն է որպես պատասխան ուղարկվել: Ինչու՞ որովհետև ՆԱ ուրիշ պատասխան էր առաջարկում ու հիմար փաստարկներ բերում, որի շնորհիվ էլ իրա տարբերակներն էին ուղարկվում: Հասարակ օրինակ բերեմ՝
Մի հարց կար՝ ո՞ր երկրի պարլամենտում կա 1989 անդամ: Քանի որ ինտելեկտուալ խաղերին մասնակցելու փորձ ունեմ (ակումբ.ամ-ում էլ նույնիսկ), գիտեմ, որ պատասխանները հիմնականում շատ հասարակ են լինում ու տրամաբանական, ոչ թե մաթեմատիկական հաշվումների արդյունք կամ նման մի բան… առաջարկեցի պարասխանել Չինաստան, բայց իմ հարգարժան թիմակիցը (մոտիկ ընկերսա, ինքը իմ գրածները հաստատ ճիշտ կընկալի, ոչ թե որպես չարախոսություն իր մասին) էդ թիվը բաժանեց 51-ի (ԱՄՆ-ի նահանգների թիվը իրա ասելով էդքանա (հետո տվեց բացատրությունը), բայց իրականում 50 նահանգա ու մի հատ էլ օկրուգ) համոզված ասեց՝ Ամերիկանա 100 %… Էլի էդ կարգի բաներ… բնականաբար հիշում ես, որ ձեր թիմը մեզնից 1 միավոր էր առաջ… այ հենց էս փաստերի համագումարնա ինձ ստիպել գլխավոր նպատակ ունենալ ձեր թիմից լավ հանդես գալը, որ դպրոցով մեկ որոշ համադասարանցիներդ (որոնք ի դեպ թիմի կազմում չէին) էլի հիմար բաներ չխոսեն…
Իսկ քո՝ այս թեմայում տված հարցին գիտե՞ս ինչ էր առաջարկում պատասխանել… ասում էր՝ դարպասապահն է գլխով:o խփել: Փորձեք պատկերացնել՝ 6 վայրկանի ընթացքում…կներեք օֆֆտոպի համար…
Հ.Գ.
Մանե ջան հույս ունեմ էս գրառմանս համար ոչ ոք չի գա իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, բայց եթե վախենայի որևէ մեկից՝ չէի անի էս գրառումս: Ինձ ճիշտ հասկացի՝ ես թշնամաբար չեմ տրամադրված քո, ձեր թիմի ու ձեր դասարանի նկատմամբ, ոչ էլ պարտության համար պատճառաբանություններ եմ փնտրում ;) Իհարկե կողմնապահություն չի լինի ու բնականաբար կհաղթի լավագույն թիմը:)

Մանե
04.01.2007, 22:36
Կներեք օֆֆտոպի համար.Խոստանում եմ էս վերջի օֆֆտոպն ա.

Հովսեփ ջան ես քեզ հասկանում եմ.Մեր թիմում էլ տղերքը իրար մեջ խոստացել էին որ աղջիկների ասածը չեն լսի/ջղայնացած էին որովհետև ես ու ընկերուհիս իրանց գլխին օյին էինք բերել /.Իսկ շնորհակալություն չեմ հայտնել որովհետև չգիտեի ով ա. Եթե գաղտնիք չի կասե՞ս/թեկուզ pm-ով/.Խոստանում եմ/իսկ ես միշտ խոստումներս կատարում եմ/ ոչ մեկի չեմ ասի.Չնայած համարյա համոզված եմ թե ով ա. Համաձայն եմ կհաղթի լավագույն թիմը.Բայց չեմ ուղում որ դրա պատճառով իրար հետ կամ դասարաններով թշնամանանք/դե գիտես.Մեր ու ձեր դասարանի մեջ թշնամանալ ասվածը մեղմ ա ասված/. Իմիջայլոց դասարանցիդ ոչ թե ներդրում ուներ մեր հաղթանակի, այլ ձեր պարտության մեջ
.
գլխավոր նպատակ ունենալ ձեր թիմից լավ հանդես գալը, որ դպրոցով մեկ որոշ համադասարանցիներդ (որոնք ի դեպ թիմի կազմում չէին) էլի հիմար բաներ չխոսեն…
Մեկ էլ կոնկրետ կամ մոտավորապես ինչ են ասել/հետաքրքրի ա. Ես չգիտեի,բայց գիտեմ ովքեր են/ /կարաս էլի pm-ով գրես//եթե դժվար չի/

Իսկ խնդիրը շատ հեշտ ա որ մտածեք կգտնեք լուծումը. Կներեք օֆֆտոպի համար

Մանե
05.01.2007, 17:44
Մի խնդիր էլ ես առաջարկեմ.Բայց ներկայիս դրությամբ ֆիզմաթում սովորողներին խնդրում եմ չպատասխանել./քանի որ պատասխանը գիտեք/.
Աշխարհում Ֆուտբոլում խթած ամենաարագ գոլերից մեկը խփվել է 6 վայրկյանում. Դրանից ավելի արագ խփված գոլ էլ կա.Բայց դա է գրանցվել «Գինեսի ռեկորդներ»-ի մեջ. Ո՞րն էր այդ գոլի առանձնահատկությունը
Դե՞

Գոռ Ջան - Հայ
05.01.2007, 18:54
Դե՞
Հնարավորա որ մյուս ՝ավելի արագ գոլը ֆուտբոլային չի:

Կամ երևի նման նվաճումները գինեսի գրքում չեն նշվում:think

Artgeo
05.01.2007, 19:03

Ֆիզմաթը չգիտեմ ինչ կապ ունի, բայց ենթադրում եմ, որ խաղը սկսվելուց 6 վարկյան անցա խբվել գոլը։ :think

John
05.01.2007, 19:03
Հնարավորա որ մյուս ՝ավելի արագ գոլը ֆուտբոլային չի:

Կամ երևի նման նվաճումները գինեսի գրքում չեն նշվում:think
Մանեի փոխարեն գրեմ՝ ավելի արագ գոլն էլ է ֆուտբոլային եղել, իսկ գինեսի գրքում շատ ավելի անհեթեթ բաներ են գրում…

Գոռ Ջան - Հայ
05.01.2007, 19:08
Ֆիզմաթը չգիտեմ ինչ կապ ունի, բայց ենթադրում եմ, որ խաղը սկսվելուց 6 վարկյան անցա խբվել գոլը։ :think
Ուրիշ ոնց են հաշվում գոլի արագությունը՞ տարբերակ կա՞

Մանե
05.01.2007, 19:44
Մանեի փոխարեն գրեմ՝ ավելի արագ գոլն էլ է ֆուտբոլային եղել, իսկ գինեսի գրքում շատ ավելի անհեթեթ բաներ են գրում…
Մերսի Հովսեփ ջան/John-ը մի քիչ անսովոր ա/

Ավելացվել է 1 րոպե անց

Ֆիզմաթը չգիտեմ ինչ կապ ունի, բայց ենթադրում եմ, որ խաղը սկսվելուց 6 վարկյան անցա խբվել գոլը։ :think
Ֆիզմաթը էն կապն ունի որ այդ հարցը տրվել ա Ֆիզմաթում կազմակերպված Ինչ Որտեղ Երբ խաղի ժամանակ

բայց ենթադրում եմ, որ խաղը սկսվելուց 6 վարկյան անցա խբվել գոլը։ :think
Դե դա պարզ ա

Artgeo
05.01.2007, 20:13
Դե դա պարզ ա

Դե բա էլ ի՞նչ պիտի լինի որ։ :think Գոլ ա խբել խաղը սկսվելուց 6 վարկյան անց։ Գոլ խբելու երկու տարբերակ կա։ Մի տարբերակը սովորականն ա՝ հակառակորդի դարպասը, որը ոչ մեկին չէր զարմացնի, մյուսը՝ սեփական։ Հենց այդ պատճառով էլ Գինեսի գրքում են գրել, էլեմենտար տրամաբանություն ա։ Հենց դա էլ գրել եմ վերևում։ Էլ ուրիշ ի՞նչ ես ուզում, որ գրեմ/ն։ :esim

Մանե
05.01.2007, 21:08
Artgeo :clap

Guest
07.01.2007, 18:17
ABC ֆիգուրը կազմված է չորս մասից: DEF-ը նունպես կազմված է հենց այդ նույն չորս մասից: Սակայն ABC զբաղեցնում ա մեկ քառակուսի ավելի շատ քան DEF-ը, էտ ո՞նց տենց եղավ:esim

kiki
07.01.2007, 18:45
գիտեմ ինչի, բայց բառերով դժվարա էդքան բացատրելն ու գրելը...

Guest
07.01.2007, 18:49
գիտեմ ինչի, բայց բառերով դժվարա էդքան բացատրելն ու գրելը...

Կարելի ա 4 խոսքով բացատրել այն էլ առաջինում օգտագործել 3, երկրորդում 5, երրորդում 3, չորրորդոում 2 տառ:) Ստացվեց ընդամենը 4 խոսքանոց նախադասություն 13 տառի օգտագործմամբ:

Taurus
07.01.2007, 18:54
ես գիտեմ , այդ պատճառով համեստորեն լռում եմ

kiki
07.01.2007, 18:59
լավ սենց ասեմ- էդ տեղափոխության արդյունքում իրականում ուրիշ եռանկյուն է ստացվում, որի մակերեսը ավելի մեծ է...

չէ, ժողովուրդ էս գրածս հիմարություն էր, նոր ուշադիր նայեցի, իրականում մակերեսը նույնն ա, վանդակները չեն փոխվել, պարզապես կարելի ա ասել վանդակների գույներն են փոխել...

StrangeLittleGirl
07.01.2007, 23:16
Մի հետաքրքիր բան հայտնաբերեցի: Եթե միանգամից ես հաշվում եռանկյունների մակերեսները, երկուսինն էլ 32,5 է ստացվում, իսկ եթե առանձին-առանձին պատկերներինը, իսկ հետո գումարում՝ մեկը 32, մյուսը՝ 33: Գաղտնիքը հաստատ դրա մեջ է: Մի քիչ էլ մտածեմ, կգտնեմ:

Guest
08.01.2007, 14:07
Դե~ ժողովուրդ… ուշադիր նայեք "եռանկյունիներին";)

Firegirl777
08.01.2007, 16:48
Ըստ ինձ գաղտնիքը պարունակվող եռանկյունիների մեջ է

Artgeo
08.01.2007, 17:16
Ոչ մեկն էլ եռանկյուն չի: ABC-ն ու DEF-ը եռանկյունիներ չեն: Մեկը մի քիչ մեծա, մյուսը մի քիչ փոքր:
Մնացածը իմ մաթեմատիկական գիտելիքները թույլ չեն տալիս արտահայտել:

StrangeLittleGirl
08.01.2007, 17:19
Մնացածը իմ մաթեմատիկական գիտելիքները թույլ չեն տալիս արտահայտել:
Իմ մաթեմատիկական գիտելիքները թույլ են տալիս, բայց, ցավոք, այստեղ մաթեմատիկայի կարիք չկա :D

Artgeo
08.01.2007, 17:26
Իմ մաթեմատիկական գիտելիքները թույլ են տալիս, բայց, ցավոք, այստեղ մաթեմատիկայի կարիք չկա :D
Դե, որ քանոնը դնես մոնիտորի վրա կտեսնես, որ վերևի գծերը, ոչ մեկեինն էլ ուղիղ չի: ԱԲ-ն ու ԴԵ ուղիղ գծեր չեն: Հենց այդ պատճառով էլ մակերեսները տարբերա:

Guest
08.01.2007, 17:29
Դե, որ քանոնը դնես մոնիտորի վրա կտեսնես, որ վերևի գծերը, ոչ մեկեինն էլ ուղիղ չի: ԱԲ-ն ու ԴԵ ուղիղ գծեր չեն: Հենց այդ պատճառով էլ մակերեսները տարբերա:

Այ~, լիարժեք պատասխան էր;)

Firegirl777
08.03.2007, 19:35
Ուզում ե՞ք ապացուցեմ եռանկյունիների խնդիրը:

Ուրեմն պարունակվող եռնակյունիները պետք է նման լինեն, որպեսզի ընդհանուր կազմված եռանկյունները հավասար լինեմ, բայց հենց այստեղ մի պրոբլեմ է առաջ գալիս, եթե պարունակով եռաբկյունիները նման են, ապա ըստ թեորեմի նրանց կողմերը պետք է համեմատական լինեն, սակայն մի եռանկյան կողմերը 8, 3 չափերի է իսկ երկրոսդինը 5, 2 իսկ 8/3 հավասար չէ 5/2.....

Հեթանոս Հրեշտակ
09.03.2007, 01:07
Էտ եռանկյունների խնդիրը ճիշտն ասած նկարը չեմ էլ նայել, բայց գիտեմ, թե որ խնդիրն է: Ֆիբբոնաչի հաջորդականությունների հատկություններից մեկի վրա է հիմնված
F(n+1)*F(n-1)= F(n)*F(n) + (-1)^(n+1)

Ճիշտն ասած էս ինձ հանդիպած ամենաԴԵԲԻԼ խնդիրն է, բայց ձեվ չունեք, պիտի դնեմ:
ԽՆԴԻՐ: (մի անգամից եմ ասում՝ հետո կռվել-մռվել չկա )
Չորս հատ ԿՌԻՍ սեղանի շուրջը նստած բլոտ են խաղում, մեկ էլ մեկի ձեռքից քարերը պատահմամբ գետնին են ընկնում: Էս կռիսը կռանում է, որ քարերը վերցնի, մեկ էլ հաշվում է, տեսնում է, որ 25 հատ ոտք է: Էտ ո՞նց եղավ:

Էս խնդիրը ինձ իմ կուրսեցիներից մեկն էր տվել (բայց ես դրա վրա ընդհանրապես չեմ մտածել, վերջում էլ պարզվեց, որ իմ կարծած պատասխանը ճիշտն է), ում էլ մի բանակից վերադարձած մեկն էր տվել:

teleport
09.03.2007, 02:24

Բարև Հեթանոս Հրեշտակ:
Փորձեմ լուծել խնդիրը:
Ինչպես գիտենք սեղանը ունի 4 ոտք: եթե ԿՌԻՍՆԵՐԸ նստած են , ապա սեղանի 4 ոտքերին կգումարվի ևս աթոռի 4*4 ոտքերը(ստացվեց 20 ոտք): Խնդրում չի նշվում ԿՌԻՍՆԵՐԻ ոտքերի դիրքը , ապա այստեղից կարելի է ենթադրել , որ ԿՌԻՍՆԵՐԸ մի ոտը մյուսի վրա են գցել , և եզրակացնել , որ ներքև կռացող կռիսը կռանալու ժամանակ ոտը ոտից իջեցրել ու դրել է գետնին: Այսինքն ստացվեց 4 + 4*4 + 3 + 2 = 25: Խնդիրը լուծված է:;)

CactuSoul
09.03.2007, 12:13
Չէ՜:D … Ուղղակի սխալ ա հաշվել:lol …

teleport
09.03.2007, 13:40
Չէ՜:D … Ուղղակի սխալ ա հաշվել:lol …

Չէ CactuSoul : Եթե բլոտ խաղալ գիտի , ուրեմն բացառվում է էդ պրիմիտիվ հաշվարկը սխալ հաշվի:

CactuSoul
09.03.2007, 14:19
Չէ CactuSoul : Եթե բլոտ խաղալ գիտի , ուրեմն բացառվում է էդ պրիմիտիվ հաշվարկը սխալ հաշվի:
Դե, կյանք ա, պատահում ա: Բլոտ խաղացող ԿՌԻՍն էլ կարող ա սխալվի;) :

teleport
09.03.2007, 14:31
Դե, կյանք ա, պատահում ա: Բլոտ խաղացող ԿՌԻՍն էլ կարող ա սխալվի;) :
ինչևէ խնդիրը լուծված է:hands

Հեթանոս Հրեշտակ
09.03.2007, 18:05
Չէ՜:D … Ուղղակի սխալ ա հաշվել:lol …

:ok ճիշտ ա: Երեվի պետք էր խոսքի 27 գրել :think որ teleport-ը չասեր կռանալուց ոտքը ոտքին է գցել:D

teleport
10.03.2007, 03:02
:ok ճիշտ ա: Երեվի պետք էր խոսքի 27 գրել :think որ teleport-ը չասեր կռանալուց ոտքը ոտքին է գցել:D

ես կասեի 36-ից բարձր , որ ուրիշ մեկնաբանություն չմնար , բացի ստից:

Guest
07.04.2007, 13:11
Ի՞նչ գրել արանքում, որ նախադասությունը ճիշտ հնչի:

Այս նախադասության մեջ կա …տառ:

CactuSoul
07.04.2007, 13:59
Ի՞նչ գրել արանքում, որ նախադասությունը ճիշտ հնչի:

Այս նախադասության մեջ կա …տառ:
Որ ոչ մի բան էլ չգրենք, էլի ճիշտ կլինի:D :

Արամ
07.04.2007, 14:55
Այս նախադասության մեջ կա Մեծատառ:
Այս նախադասության մեջ կա Փոքրատառ:

Mari
07.04.2007, 15:28
:think Երևի սենց

Այս նախադասության մեջ կա 23 տառ:

Guest
07.04.2007, 15:34
Բոլորն էլ ճիշտ են, ու երևի էլի լուծումներ կան:)

BOBO
06.06.2007, 23:13
Ժողովուրդ բա չեք ամաչում:o էս լավ թեման էս խի եք էսքան հետ քցել::P:D

Firegirl777
07.06.2007, 15:36
Դե խնդիր գրեք լուծենք

BOBO
07.06.2007, 16:26
Տրված է եռանկյուն: Միջնագծերի հատման կետից կողմերին տարված է զուգահեռ ուղիղներ: Ապացուցել, որ առաջացած սեղանների մակերեսները հավասար են:
Էս էլ նկար:

Արամ
07.06.2007, 19:35
Տրված է եռանկյուն: Միջնագծերի հատման կետից կողմերին տարված է զուգահեռ ուղիղներ: Ապացուցել, որ առաջացած սեղանների մակերեսները հավասար են:
Էս էլ նկար:
Ես տրամաբանակ է???:)

John
07.06.2007, 20:56
Տրված է եռանկյուն: Միջնագծերի հատման կետից կողմերին տարված է զուգահեռ ուղիղներ: Ապացուցել, որ առաջացած սեղանների մակերեսները հավասար են:
Էս էլ նկար:
Այ ախպեր էսի յոթերորդ դասարանի մակարդակի խնդիրա… ու մենակ գիտելիքներա պետք… տրամաբանելու հարց չկա…

BOBO
07.06.2007, 21:09
Աաաաաաա էտ ինչ կապ ունի կարևորն էնա, որ գլուխջարդոցի ա: Ես թեմայի սկիզբն էլ չեմ կարդացել, չգիտեմ ինչի մասինա:

Արամ
07.06.2007, 21:34
Աաաաաաա էտ ինչ կապ ունի կարևորն էնա, որ գլուխջարդոցի ա: Ես թեմայի սկիզբն էլ չեմ կարդացել, չգիտեմ ինչի մասինա:
ախպերս գրած էր տրամաբանակն խնդիրներ;)

BOBO
07.06.2007, 21:43
Էս էլ ձեզ տրամաբանական խնդիր: Ի՞նչ պետք է լինի հարցականի տեղը:

Արամ
07.06.2007, 22:06
Էս էլ ձեզ տրամաբանական խնդիր: Ի՞նչ պետք է լինի հարցականի տեղը:
Ասեմ??? ԵՐեխա:DD

PygmaliOn
01.10.2007, 13:52
Անգլիայում ապրում էր մի վատ(իր մասնագիտությանը լավ չտիրապետող) բժիշկ ու նրա մոտ ոչ մեկը չէր գալիս բուժվելու: Որպեսզի հաճախորդների քանակը ավելանա բժիշկը իր դռան վրա գրում է «Թագուհու բժիշկ»: Հաջորդ օրը հարևանները դրա տակը գրում են 3 բառից բաղկացած մի նախադասություն(սրամիտ), որն է այդ նախադասությունը: Մինչև հիմա անգլիացիները այդ նախադասությունը ամեն օր օգտագործում են:
Նախապես շնորհակալություն: :think

Ուլուանա
01.10.2007, 19:58
Գուցե «Աստված փրկի/պահպանի թագուհուն» (God save the queen!): :unsure

Armeno
23.11.2007, 14:04
Մի ամիսա խնդիր գրող չկա, մի հատ ես գրեմ (կարողա էլի ա գրվել)

Ուրեմն. Մի ռուս գիտնական ունենում է իր գրադարանը (հանրային), բայց գիրք վերցնողների մեծ մասը գրքերը չէր վերադարձնում: Գիտնականը որոշեց պատրաստել կնիք՝գրքերը կնքելու համար: Այդ օվանից Հաչախորդները շատ շուտ վերադարձնում էին գրքերը:
Հարց: Ի՞նչ էր գրված կնիքի վրա

Tigana
24.11.2007, 00:43
Ով որ հետ չբերի,ես դրա ... :D

Ra$Ta
24.11.2007, 02:36
Մի ամիսա խնդիր գրող չկա, մի հատ ես գրեմ (կարողա էլի ա գրվել)

Ուրեմն. Մի ռուս գիտնական ունենում է իր գրադարանը (հանրային), բայց գիրք վերցնողների մեծ մասը գրքերը չէր վերադարձնում: Գիտնականը որոշեց պատրաստել կնիք՝գրքերը կնքելու համար: Այդ օվանից Հաչախորդները շատ շուտ վերադարձնում էին գրքերը:
Հարց: Ի՞նչ էր գրված կնիքի վրա

Զգուշացեք գիրքը պատրաստված է , թունավոր նյութերից

Armeno
24.11.2007, 18:51
Զգուշացեք գիրքը պատրաստված է , թունավոր նյութերից
Ոչ :)

Goga
24.11.2007, 19:17
Ուրեմն. Մի ռուս գիտնական ունենում է իր գրադարանը (հանրային), բայց գիրք վերցնողների մեծ մասը գրքերը չէր վերադարձնում: Գիտնականը որոշեց պատրաստել կնիք՝գրքերը կնքելու համար: Այդ օվանից Հաչախորդները շատ շուտ վերադարձնում էին գրքերը:
Հարց: Ի՞նչ էր գրված կնիքի վրա

Միգուցե գրված էր չվերադարձնելու դեպքում ձեզ դժբախտություն է սպասվում:think

Tigana
24.11.2007, 20:48
Может что-то в роде <<если вы взяли эту книгу,то вы соглашаетесь вернуть ее в течении недели,иначе вы можете превлекаться к уголовной ответственности за воровство>>

Armeno
24.11.2007, 21:28
Может что-то в роде <<если вы взяли эту книгу,то вы соглашаетесь вернуть ее в течении недели,иначе вы можете превлекаться к уголовной ответственности за воровство>>
Տիգանա ջան եդքան երկար-բաչակ չէ,
կարճ և հասարակ: Գողացված է …-ի գրադարանից (անունը չեմ հիշում), քանի որ պատասխանին շատ մոտ էիր, շարունակիր ;)

Surb_Echmiadzin
28.11.2007, 09:49
Եթե չեմ սխալվում արդեն երեք օր է նոր հանելուկ չկա և Ձեր թույլտվությամբ ես կգրեմ...
Հարցս կիսահումորային է բայց... բավականին լուրջ մարդիկ չեն պատասխանել այս հարցին:

Ուրեմն գնացինք

"Հանրահայտ մուլտֆիլմի հերոսներից մեկը, որն իր կամքից անկախ անընդհատ պրոբլեմների մեջ է մյուս հերոսի հետ, իր թշնամուն խրատելու համար այս անգամ դիմում է շատ օրիգինալ մեթոդի. Օգնության է կանչում 2 գեներալի, որոնց օգնությամբ խեղճ հակառակորդին գցում է շատ տխուր վիճակի մեջ":

Որպես հուշում կարող եմ նշել, որ մուլտն ամերիկյան է:

Morg
22.05.2011, 23:50
Կույր մարդը սոված ժամանակ անձրևի տակ կանգնած, ինչպես է դիմացինից մկրատ ուզում? Փոքր հուշում: Անձրևը շաաաաաաաատ ուժեղա, շաաաաատ...

Valentina
22.05.2011, 23:52
Կույր մարդը սոված ժամանակ անձրևի տակ կանգնած, ինչպես է դիմացինից մկրատ ուզում? Փոքր հուշում: Անձրևը շաաաաաաաատ ուժեղա, շաաաաատ...

Ասումա, ինձ մի հատ մկրատ տվեք:

Lusina
22.05.2011, 23:53
Կույր մարդը սոված ժամանակ անձրևի տակ կանգնած, ինչպես է դիմացինից մկրատ ուզում? Փոքր հուշում: Անձրևը շաաաաաաաատ ուժեղա, շաաաաատ...

Մի՞թե կույր մարդը խոսել չգիտի , որ ասի մկրատ տուր:D

Էյնշտեյնիկ
01.06.2011, 17:22
Էս էլ ձեզ տրամաբանական խնդիր: Ի՞նչ պետք է լինի հարցականի տեղը:

8-ն իրա արտացոլանքով???

BOBO
01.06.2011, 17:55
8-ն իրա արտացոլանքով???

հա
չորս տարին չբոլորած լուծվեց:D

AgaTa
26.07.2011, 19:06
աշկիս տաֆտալոգիայա, ինչ կապ ունի կույր մարդը, էն էլ սոված, անձրևի ու մկրատ ուզելու հետ

Lusina
26.07.2011, 21:05
աշկիս տաֆտալոգիայա, ինչ կապ ունի կույր մարդը, էն էլ սոված, անձրևի ու մկրատ ուզելու հետ

Կապ չունի ու հենց խնդրի իմաստն էլ դա է, պարզապես այս խնդիրը գրելով չէ,որ պետք է ասվի, այլ դեմ առ դեմ և նախօրոք շատ արագ պատասխան խնդրելով, արդյունքը բավականին զվարճալի է:)

AgaTa
27.07.2011, 08:48
հմմմ:) հետաքրքիրա, թե ամենազվարճալի պատասխանը որն ա եղել

Lusina
27.07.2011, 10:38
հմմմ:) հետաքրքիրա, թե ամենազվարճալի պատասխանը որն ա եղել

Ամենազվարճալին այն է, որ պատասխանը գրեթե միշտ նույնն է եղել:)) Երբ խնդիրը շատ արագ է ասվում և արագ պատասխան է պահանջվում, բոլորը սկսում են մատներով մկրատ ցույց տալ:))Իսկ կարևորը այն է, որ պետք է հարցը տալ շատ անսպասելի և առանց նախապատրաստելու, որ ինչ-որ խնդիր է ասվելու:)