PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերն ուրիշ են... և վրացի մարմնավաճառուհիները



Artgeo
26.05.2007, 23:52
Մոդերատորական: Թեման առանձնացվել է այստեղից (http://www.akumb.am/showthread.php?t=8402)



Կարծում եմ որ Ստալինը հենց վրացի լինելով ավելի շատ հակահայկական գործիչ էր, քանի որ վրացիները միշտ մեր ազգին նախանձել են ու հիմա էլ տեսնում ենք թե ոնց են "սապոնվում" Ադրբեջանի ու Թուրքիայի դիմաց:
Ստալինի ամենամեծ սխալը Արևմտյան Հայասատանը նվիրելն էր թուրքերին,շատ լավ գիտեր որ կարող եր մի օրում հետ վերցներ մեր հողերը ու ինադու չուզեցավ: Ափսոս:

Չեմ հասկանում, թե ինչու եք այդքան ինքնակենտրոն: Նենց տպավորություն ա, կարծես հայերը աշխարհի կենտրոնն են ու բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան: :o Ստալինը, որքան էլ ես նրան չսիրեմ, խելամիտ քաղաքական գործիչ էր: Նա բնաջնջեց այլախոհներին, հայերին էլ ծնկի բերելու մի միջոց էր հողերի խլելը: Սխալ էր դա, թե ճիշտ բարոյական տեսանկյունից, անձամբ ես չեմ պատասխանի: Բայց զուտ քաղաքական տեսանկյունից՝ միանշանակ ճիշտ էր:
Ի դեպ, այն ինչ դու կոպիտ անվանում ես «սապոնվել» իրականում կոչվում է դիվանագիտություն: Եվ եթե այսօր Վրաստանին ձեռք է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ կա գազի և այլնի խնդիր, ապա ինքնամեկուսացված Հայաստանը, որը Իրանից եկող գազատարի տրամաչափը պարզում էր Մոսկվայում, որևէ իրավունք չունի գոռալու, թե վրացիները մեզ անտեսում են: Չնայած պարզից էլ պարզ է, որ շարունակելու ենք նստել ու գոռալ, սակայն ինչպես միշտ լսող չի լինելու:

Chico_Madrid
27.05.2007, 00:37
Ես միայն Վրաստանին նկատի չունեմ,այլ վրացի ժողովրդին:Միայն հիմա չե որ գազի ու նաֆտի համար են մոտիկ թուրքերի հետ:Դարեր շարունակ,երբ վրացիները կարողացել են,հայերին լավ էլ կծել են,խանգարել են:Չե՞ք հիշում Սայաթ Նովաի պատմությունը:Կամ հայ վրացական բախումները XX դարի սկզբին:
Ես չեմ ասում որ մենք ամենալավն ենք,ամենախելացին ու պետք է աշխարհի կենտրոնում լինենք:Պարզապես նրանք ու Ադրբեջանը մեր հարևաններն են ու մենք շատ հին,քրիստոնեա,ավանդապաշտ ազգ ենք ու միշտ եղել ենք:Ու նույնը չենք կարող նրանցից ասել,հենց դրա համար էլ մեզ նախանձում են:Մենք քիչ ենք բայց ամեն ինչի դիմացել ենք 3000 տարիների ընտթացքում,իսկ նույնը նրանցից չի կարելի ասել:

Եկեք Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ,մարմնավաճառների մի մեծ տոկոսը վրացի են:Իսկ հայեր չեք գտնի,կան բայց ոչ նույն ձեվի:Այստեղ քաղաքականության հարց չե միայն,այլ ավելի խորը,նամուսի հարց է ու արժանապատվության:
Մադրիդում մի քանի վրացի եմ ճանաչել,նաև ադրբեջանցիներ ու կասեմ որ վրացիները ավելի վատն են ու չար կա մեր նկատմամբ:

wagamaffia
27.05.2007, 03:05
Չեմ հասկանում, թե ինչու եք այդքան ինքնակենտրոն: Նենց տպավորություն ա, կարծես հայերը աշխարհի կենտրոնն են ու բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան: :o :

Այո՜, Artgeo, բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան, գիտես ինչու՞, որովհետև մեր ազգը տաղանդավոր է, ստեղծող, խելացի ու ոչ մի ազգի անտեղի չի նեղել ու ճնշել: Ու իմացիր, չարը վնասներ է հասցնում, բայց հաղթում է բարին:
Իսկ Ստալինը անբարոյական մի դիկտատոր էր, որ Չարենցի նմաններին կերավ... լավ դիվանագետ էր՞:


Ստալինը, որքան էլ ես նրան չսիրեմ, խելամիտ քաղաքական գործիչ էր:
Իսկ ինչու՞ նրան չես սիրում


Նա բնաջնջեց այլախոհներին, հայերին էլ ծնկի բերելու մի միջոց էր հողերի խլելը: Սխալ էր դա, թե ճիշտ բարոյական տեսանկյունից, անձամբ ես չեմ պատասխանի: Բայց զուտ քաղաքական տեսանկյունից՝ միանշանակ ճիշտ էր:
իսկ ինչի անձամբ չես պատասխանի՞...
Կարո՞ղ ես մեկնաբանել ինչու էր նա քաղաքական տեսանկյունից ճիշտ.... :[


Ի դեպ, այն ինչ դու կոպիտ անվանում ես «սապոնվել» իրականում կոչվում է դիվանագիտություն: Եվ եթե այսօր Վրաստանին ձեռք է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ կա գազի և այլնի խնդիր, ապա ինքնամեկուսացված Հայաստանը, որը Իրանից եկող գազատարի տրամաչափը պարզում էր Մոսկվայում, որևէ իրավունք չունի գոռալու, թե վրացիները մեզ անտեսում են: Չնայած պարզից էլ պարզ է, որ շարունակելու ենք նստել ու գոռալ, սակայն ինչպես միշտ լսող չի լինելու

Հաստատ գիտե՞ս, որ Վրաստանը գազատարի և այլնի տրամաչափը Անկարայում չի պարզում: Դու ես հարցին կպատասխանես այն դեպքում, եթե այն հաստատ գիտես...

Էդգար
27.05.2007, 19:07
Չեմ հասկանում, թե ինչու եք այդքան ինքնակենտրոն: Նենց տպավորություն ա, կարծես հայերը աշխարհի կենտրոնն են ու բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան: :o
Տենց էլ պետք ա լինի, որովհետև մենք ունեցել ենք Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Պապ թագավորի, Աղբյուր Սերոբի, Արաբոի, Գևորգ Չաուշի, Հրայր Դժոխքի, Սպաղանաց Տոնո Մակարի, ԱՆԴՐԱՆԻԿԻ, Դրոյի, Աշոտ Բեկորի, Լեոնիդ Ազգալդյանի, Շահեն Մեղրյանի պես շատ ու շատ տղերք

Ավելացվել է 6 րոպե անց

Այո՜, Artgeo, բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան, գիտես ինչու՞, որովհետև մեր ազգը տաղանդավոր է, ստեղծող, խելացի ու ոչ մի ազգի անտեղի չի նեղել ու ճնշել: Ու իմացիր, չարը վնասներ է հասցնում, բայց հաղթում է բարին:
Քո ես գրածը չէի տեսել թե չէ էս Տենց էլ պետք ա լինի, որովհետև մենք ունեցել ենք Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Պապ թագավորի, Աղբյուր Սերոբի, Արաբոի, Գևորգ Չաուշի, Հրայր Դժոխքի, Սպաղանաց Տոնո Մակարի, ԱՆԴՐԱՆԻԿԻ, Դրոյի, Աշոտ Բեկորի, Լեոնիդ Ազգալդյանի, Շահեն Մեղրյանի պես շատ ու շատ տղերքչէի գրի

Artgeo
27.05.2007, 19:59
Եկեք Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, մարմնավաճառների մի մեծ տոկոսը վրացի են: Իսկ հայեր չեք գտնի, կան բայց ոչ նույն ձեվի:
Նենց տպավորություն ա ստեղծվում, որ դու ԱՄՆ ում կամ Եվրոպայում վրացի պոռնիկներին ես փնտրում: Էտ դեպքում, կարող էիր գայիր Թբիլիսի և ես քեզ տեղերը ցույց կտայի: Չէ, ի տարբերություն Երևանի Թբիլիսիյում պոռնիկները երեկոյան դուրս չեն գալիս գրեթե բոլոր կենտրոնական փողոցներ: Այնտեղ դա արգելված է: Կան հասարակած տներ, որոնցից մի քանիսի հասցեները գիտեմ:

Այստեղ քաղաքականության հարց չե միայն,այլ ավելի խորը,նամուսի հարց է ու արժանապատվության:
Այստեղ ընդամենը կոմպլեքսի հարց է: ;)

Մադրիդում մի քանի վրացի եմ ճանաչել,նաև ադրբեջանցիներ ու կասեմ որ վրացիները ավելի վատն են ու չար կա մեր նկատմամբ:
Իսկ ես հարյուրավոր վրացի եմ ճանաչում, որոնք լավն են, բայց ինձ իրավունք չեմ վերապահում ամբողջ ազգին որևէ լավ կամ վատ պիտակ կպցնել:

Ավելացվել է 8 րոպե անց

Այո՜, Artgeo, բոլորը պիտի մեր առաջ ծնկի գան, գիտես ինչու՞, որովհետև մեր ազգը տաղանդավոր է, ստեղծող, խելացի ու ոչ մի ազգի անտեղի չի նեղել ու ճնշել: Ու իմացիր, չարը վնասներ է հասցնում, բայց հաղթում է բարին:
Դե կներեք էլի, հայերից բացի էլ ոչ մի ազգ որևէ մարդկային արժեք չի՞ ստեղծել... Հա, ունեցել ենք, լավ քաղաքական գործիչներ (որոնց գլուխը նույն հայերն են ի դեպ կերել), հա ունեցել ենք գիտնականներ, ունեցել ենք... շատ բան ենք ունեցել ու հիմա էլ ունենք, բայց այլ ազգեր նույնպես ունեցել են: Եվ ճանաչելով ու սիրելով մերը, պիտի ճանաչենք ու հարգենք ուրիշներինը:

Իսկ Ստալինը անբարոյական մի դիկտատոր էր, որ Չարենցի նմաններին կերավ... լավ դիվանագետ էր՞:
Ես չեմ ասել դիվանագետ էր: Ես ասել եմ քաղաքական գործիչ էր: Այո, անշուշտ նա լավ քաղաքական գործիչ էր: Ես նրա արածները չեմ արդարացնում: Ես նույնպես քննադատում եմ նրա գործողությունները, բայց սրա հետ միասին, նա արել է ամենը, որ ուժեղացնի թե՛ իր դիրքերը, թե՛ ԽՍՀՄ համակարգը, որն ի դեպ նույնպես չեմ ընդունում:

Հաստատ գիտե՞ս, որ Վրաստանը գազատարի և այլնի տրամաչափը Անկարայում չի պարզում: Դու ես հարցին կպատասխանես այն դեպքում, եթե այն հաստատ գիտես...
Հաստատ, քանի որ տրամաչափն բավական էր, որ դրանից օգուտ Վրաստանն էլ ունենա: Իսկ Հայաստանը որևէ օգուտ Իրանից եկող գազատարից չունի ու չի ունենա: Վրաստանը գազատարով ինտեգրվեց տարածաշրջանի հարցերին, Հայաստանը ավելի մեկուսացավ:

Chico_Madrid
27.05.2007, 22:20
Հիմա չեմ հասկանում դու հայ ե՞ս թե վրացի կամ թուրք:Այն ինչ որ թուրքերը,ադրբեջանգիներն ու վրացիներն են մեր ազգին արել,մեզ իրավունք է տալիս մեր ճիշտ կարծիքը ունենալ:Արդեն հասկանալի է թե մենք ով ենք ու նրանք ով են:

Մեր հարևանները միշտ մեզանից զզվել են,ու եթե Խորհրդային Միության տարիներին հանգիստ են եղել,միայն վախից է եղել,որովհետև նրանց Մոսկվայից են հրամայել:
Իսկ հիմա արդեն անկախ երկրներ ենք ու տեսնում ենք իրոք ով է մեր բարեկամը ու ով թշնամին:Վրացիները նույն թուրքերի մի ուրիշ տեսակ են:Ջավախքի վիճակը ինձանից լավ կիմանաս այնպես որ մի պաշտպանիր թշնամիներին:

Artgeo
28.05.2007, 00:18
Հիմա չեմ հասկանում դու հայ ե՞ս թե վրացի կամ թուրք:
Հայ եմ, նրանց համար, ով չի սիրում հայերին: Վրացի եմ նրանց համար, ով չի սիրում վրացիներին...

Այն ինչ որ թուրքերը,ադրբեջանգիներն ու վրացիներն են մեր ազգին արել,մեզ իրավունք է տալիս մեր ճիշտ կարծիքը ունենալ: Արդեն հասկանալի է թե մենք ով ենք ու նրանք ով են:
Այն, ինչ հայերն իրենք իրենց են արել ու անում են, չի արել և ոչ մի ազգ: Նրանք ազգ են, մենք նույնպես ազգ ենք: Նրանք ունեն թե՛ արժանիքներ, թե՛ բացասական կողմեր: Մենք նույնպես բացառություն չենք: Եթե Հիտլերը գերմանացի էր, դա բոլորովին չի նշանակում, որ գերմանացիք վատն են: Եթե Ռ. Քոչարյանը հայ է, դա բոլորովին չի նշանակում, որ հայերը վատն են: Եվ եթե մենք ունեցել ենք լիքը լավ մարդիկ, դա չի նշանակում, որ մենք լավն ենք և այլն: Այսինքն ազգը չի կարող լավը կամ վատ լինել: Որքան էլ ես չսիրեմ Պուտինին և նրա վարած քաղաքականությունը, ես լավ գիտակցում եմ, որ ռուսները, որպես ազգ որևէ մեղք չունեն իմ ազգի առաջ:

Մեր հարևանները միշտ մեզանից զզվել են, ու եթե Խորհրդային Միության տարիներին հանգիստ են եղել,միայն վախից է եղել, որովհետև նրանց Մոսկվայից են հրամայել:
Իսկ մե՞նք նրանցից: Իսկ հետխորհրդային կռիվները մի՞թե նույն Մոսկվայի հրահրածները չէին:

Իսկ հիմա արդեն անկախ երկրներ ենք ու տեսնում ենք իրոք ով է մեր բարեկամը ու ով թշնամին:
Բոլորը թշնամի են: Բոլորը... Այսքան թշնամիներից: Մի հատ ասա, ո՞վ ա բարեկամ:


Վրացիները նույն թուրքերի մի ուրիշ տեսակ են: Ջավախքի վիճակը ինձանից լավ կիմանաս այնպես որ մի պաշտպանիր թշնամիներին:
Իսկ ի՞նչ է կոնկրետ կատարվում Ջավախքում: Մի հատ ասա իմանամ:

Chico_Madrid
28.05.2007, 00:43
Ես քեզ միայն պաշտոնական Վրաստանի մասին չեմ խոսում,այլ հենց վրացի ժողովրդից:Ու դարերից դարեր նրանք մեզ կողքից ինչ ասես արել են:Գիտենք որ մեր ազգի խնդիրների մի մասի մեղավորը հենց մենք հայերս ենք,բայց ինչու՞ ես ուզում նրանց պաշտպանես:Ինչու՞ չես ուզում հիշել հայ-վրացական բախումները 20-րդ դարի սկզբի,ասա ում մեղքն էր:Կամ Սայատ Նովայի պատմությունը:Բա դա ինչի՞ չես ուզում բացատրել:

Հիմա Ջավախքը լավ վիճակում չի,վրացական կառավարությունը քիչ-քիչ նվազեցնում է ֆինանսավորումը հայկական դպրոցների,նաև վերջին սպանությունները ու կառավարության առհամարանքը:Դրանով ի՞նչ են ուզում ասել,որ մեր նկատմամբ լավ չեն:Ու էլ չեն մտածում որ մենք ուզենանք Ջավախքը նորից մերը կլինի մի շաբաթում: Կամ Հեյդար Ալիեվի արձանն են դրել,դու ուրեմն չես հասկանում ի՞նչ են ուզում ասել մեզ դրանով,այդքան դժվա՞ր է:

Իսկ եթե պատերազմ լինի Վրաստանի ու Ադրբեջանի կողմից մեր դեմ,ի՞նչ կանես,էլի վրացի կլինե՞ս: Վրաստան + Թուրքիա + Ադրբեջան = ԹՇՆԱՄԻՆԵՐ

Artgeo
28.05.2007, 01:16
Ու դարերից դարեր նրանք մեզ կողքից ինչ ասես արել են: Գիտենք որ մեր ազգի խնդիրների մի մասի մեղավորը հենց մենք հայերս ենք, բայց ինչու՞ ես ուզում նրանց պաշտպանես: Ինչու՞ չես ուզում հիշել հայ-վրացական բախումները 20-րդ դարի սկզբի, ասա ում մեղքն էր: Կամ Սայատ Նովայի պատմությունը: Բա դա ինչի՞ չես ուզում բացատրել:
Դե էտ եմ ասում էլի, վայ քոռանամ ես, բոլորը ճնշել են, բոլորը անխտիր: Մի հատ բարեկամ չկա՞ հայերին: Գոնե մեկի անունը տուր իմանանք:
Ես ոչ մեկին չեմ պաշտպանում: Զուտ արդարության խնդիր ա:
Հայ-վրացական պատերազմի պատճառները բավականին շատ են: Չեմ պատրաստվում խորանալ, բայց վստահ կարող եմ պնդել, որ դրա մեջ մեղք ունեն թե՛ հայերը, թե՛ վրացիները, թե՛ ռուսները: Ասեմ ավելին, ընդամենը բախումներ չեն եղել, մի ամիս պատերազմ է եղել: Պատմություն կարդա ;)
Ինչ վերաբերվում է Սայաթ-Նովային, չէի՞ր ասի, հատկապես որ պահը ի նկատի ունես: Անձամբ ես, ոչ մի տարօրինակ կամ վրացիների կողմից հայերին վնասելու բան չեմ գտնում նրա կյանքի պատմության մեջ:


Հիմա Ջավախքը լավ վիճակում չի
Ամբողջ Վրաստանը լավ վիճակում չի: Բայց ամեն ինչ գնում է դեպի լավը: Աստված տա չխանգարեն:

,վրացական կառավարությունը քիչ-քիչ նվազեցնում է ֆինանսավորումը հայկական դպրոցների,դրանով ի՞նչ են ուզում ասել,որ մեր նկատմամբ լավ չեն:
Չէ, դրանով ասում են, որ դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների քանակի: Աշխարհում ընդունված ձև է: Վրացի մարմնավաճառուհիներ փնտրելուց բացի, կարող ես նաև հետաքրքրվել: Ի դեպ, մի հատ էլ հետաքրքրվի, թե Եվրոպայի ո՞ր երկրում կա, միջնակարգ հայկական դպրոց պետական ֆինանսավորմամբ: Ձեռքի հետ էլ պարզի, որ Թբիլիսիում է գտնվում ՄԻԱԿ Հայաստանի տարածքից դուրս հայկական թատրոնը (նույնպես պետական ֆինանսավորմամբ) :

Ու էլ չեն մտածում որ մենք ուզենանք Ջավախքը նորից մերը կլինի մի շաբաթում:
Ես գիտեմ, որ կա հայկական մի կուսակցություն, որը պատրաստվում է 2015 թիվը նշել հայերի նոր կոտորածներով:

Կամ Հեյդար Ալիեվի արձանն են դրել,դու ուրեմն չես հասկանում ի՞նչ են ուզում ասել մեզ դրանով, այդքան դժվա՞ր է:
Դրա դեմ շատ ու շատ վրացիներ էլ են դուրս եկել: Ի դեպ արձանը «Մեյդան» կոչվող թուրքական թաղամասում է:

Իսկ եթե պատերազմ լինի Վրաստանի ու Ադրբեջանի կողմից մեր դեմ, ի՞նչ կանես, էլի վրացի կլինե՞ս:
Դե եթե «մի հատ հայկական կուսակցություն» հասավ դրան, չնայած վրացիները այդքան հիմար չեն: Արցախի պատերազմի ժամանակ Վրաստանը չի խառնվել, չի խառնվի և այս դեպքում: Ադրբեջանի հետ պատերազմ հրահրել կարող է միայն մեկ մարդ, սեփական աթոռը պահելու նպատակով:

Վրաստան + Թուրքիա + Ադրբեջան=ԹՇՆԱՄԻՆԵՐ
Վրաստան + Թուրքիա + Ադրբեջան + Իրան= հարևաններ: Հարևաններ, որոնց հետ պետք է սովորենք ապրել, նրանց էլ սովորացնելով նույնը: Կամ գնում ենք միասին դեպքի ծաղկունք, կամ էլ... Լավ երկիր էր Հայաստանը...

dvgray
28.05.2007, 01:21
Վրաստան + Թուրքիա + Ադրբեջան = ԹՇՆԱՄԻՆԵՐ

Այտ դեպքում, եթե մեր շրջապատը այդպիսին է, ուրեմն Հայաստանից դուրս գտնվող հայը դասալիք է :

/մենակ չասել, որ Հայաստանի համար այստեղից զենք ու զինամթերք եմ ուղարկում, և ապահովում ՀՀ-ի դիվանագիտական հաղթանակը... :D /

Chico_Madrid
28.05.2007, 02:28
Շատ ափսոս որ քո նման հայերը չեն սովորում անցյալի սխալներից:92 տարի առաջ էլ էիք ասում որ բան չի լինի,որ թուրքերը լավն են ու ամեն ինչ լավ կլինի հեղափոխությունով:Տեսար ի՞նչ արեցին,հիմա նույնն ե՞ս ուզում:Թե՞ երբ հայերին սկսեն ջարդեն կնստես կլացես ու սփյուռքից օգնություն կուզենաս:

Ինձ չի հետաքրքրում քանի օր են տևել հայ-վրացական բախումները,եղել են ու ոչ մեր մեղքով:

Ջավախքում էլ մարդ չմնաց,ինչու՞ են բոլորը փախնում եթե Վրաստանում այդպես լավ են մեզ վերաբերվում:Բա սպանություններից ինչի՞ բան չես ասում,դա՞ է քո ասած լավացող վիճակը:Արցախից հետո Ջավախքի հերթն է,ու դա վրացիները լավ գիտեն:Ինչ որ մերն է մերը պետք է մնա:Ու վրացիները թշնամի են,միշտ մեզ ապացուցել են իրենց թունավոր քայլերով ու արարքներով:Ծնկի կգան հայ ազգի թշնամիները:

Chuk
28.05.2007, 02:40
Chico, այս թեմայում գրածներովդ ապացուցում ես ոչ թե վրացիների՝ հայերին վատ վերաբերվելը, այլ հայերի՝ վրացիներին վատ վերաբերվելը:

Պատմությունից օրինակներ բերելը հրաշալի բան է, եթե դա անում ես բազմակողմանի, ուսումնասիրելով բոլոր փաստերը, բոլոր հատվածները: Եթե պատմությանը նայում ես քեզ այնտեղ ճնշված ու չսիրված լինելու ձգտումով, այդպիսին ինքդ քեզ տեսնելը հեշտ է: Փոխարենը խորհուրդ կտայի շա՛տ լավ ուսումնասիրել պատմությունը, այնքան հետաքրքիր փաստեր կգտնես: Օրինակ լսել ես որ նույն ցեղասպանության տարիներին վրացիների ու հայերի միավորվելու հնարավորություն կար: Հետո չեղավ: Գիտե՞ս ինչու: Միանգամից չպատասխանես: Շատ մանրամասն ուսումնասիրիր պատմությունը, կարդալով տարբեր պատմաբանների աշխատություններ ;)

wagamaffia
29.05.2007, 00:34
Chico, այս թեմայում գրածներովդ ապացուցում ես ոչ թե վրացիների՝ հայերին վատ վերաբերվելը, այլ հայերի՝ վրացիներին վատ վերաբերվելը:

Պատմությունից օրինակներ բերելը հրաշալի բան է, եթե դա անում ես բազմակողմանի, ուսումնասիրելով բոլոր փաստերը, բոլոր հատվածները: Եթե պատմությանը նայում ես քեզ այնտեղ ճնշված ու չսիրված լինելու ձգտումով, այդպիսին ինքդ քեզ տեսնելը հեշտ է: Փոխարենը խորհուրդ կտայի շա՛տ լավ ուսումնասիրել պատմությունը, այնքան հետաքրքիր փաստեր կգտնես: Օրինակ լսել ես որ նույն ցեղասպանության տարիներին վրացիների ու հայերի միավորվելու հնարավորություն կար: Հետո չեղավ: Գիտե՞ս ինչու: Միանգամից չպատասխանես: Շատ մանրամասն ուսումնասիրիր պատմությունը, կարդալով տարբեր պատմաբանների աշխատություններ ;)

Նախապես ասեմ, որ ես դեմ եմ ռասիստական բոլոր արտահայտություններին: Ուղղակի այս կետերն են առաջանում ինձ մոտ.

1. Artgeo- ի տեղափոխած օֆֆտոպը տգեղ վերնագիր ունի ու չի համապատասխանում այս թեմային, այսինքն մարմնավաճառության մասին չի, միայն մի տող......իսկ քանի որ ամեն մի ազգ ուրիշ է, հասկանալի է, որ միայն հայերը ուրիշ չեն..
2. ես հավանում եմ նաև այն փաստը, որ Artgeo-ն արդարությունը սիրում է, և հայ-վրացական կողմերը լավ ճանաչելով, իր կարծիքն է հայտնում: Բայց նա կլիներ միանգամայն արդար, եթե գոնե մեկ անգամ ասեր, որ անգամ հայերի մեջ էլ լավ մարդիկ կան և վրացիների մեջ նաև վատը.... դա, իմ կարծիքով կմեղմացներ վիճաբանությունը

Իսկ իմ կարծիքը Chico_Madrid- ի մասին.
Այս տղան հայասեր է, ունի համարձակ մտքեր, իսկ նրան արգելափակելը՝ նրա խոսքի ազատությանը մեծ փականի տակ դնելն է.....

Ես համամիտ չեմ նրան արգելափակելու հետ, ու կխնդրեմ իմ կողմից, նրա անձնագիրը վերականգնել: Քանի որ Artgeo-ն էլ լեզվի սայթաքումներ ուներ…
Այս դեպքում ես կհամարեմ Ֆորումին իրավապահ...

Chuk
29.05.2007, 00:44
Իսկ իմ կարծիքը Chico_Madrid- ի մասին.
Այս տղան հայասեր է, ունի համարձակ մտքեր, իսկ նրան արգելափակելը՝ նրա խոսքի ազատությանը մեծ փականի տակ դնելն է.....
Հարգելիս :)
Իհարկե հրաշալի է, որ ցանկանում եք պաշտպանել ակումբի մյուս անդամների իրավունքները, բայց այդ անելուց առաջ կխնդրեմ մանրամասն տեղեկանալ պատճառների մասին:

Իսկ ավելի կոնկրետ, ցանկացած անձ, ով կհամարձակվի ակումբի անդամներից որևէ մեկին ակումբում «մայր հայհոյել», օգտվելով իր հեռավորությունից ու անհասանելիությունից, որպես նվազագույն անմիջապես կարգելափակվի:

Ինձ չի հետաքրքրում տվյալ անդամի հայրենասիրությունը կամ հայացքները (քաղաքական կամ այլ), իսկ այ ակումբում պահվածքը խիստ է հետաքրքրում, հետևաբար արգելափակաված է:

Ավելացվել է 3 րոպե անց
Հ.Գ. Բացի այդ կխնդրեմ ու կպահանջեմ թեմայից դուրս գրառումներ չկատարել:

Artgeo
29.05.2007, 01:22
1. Artgeo- ի տեղափոխած օֆֆտոպը տգեղ վերնագիր ունի ու չի համապատասխանում այս թեմային, այսինքն մարմնավաճառության մասին չի, միայն մի տող....
Հենց այդ պատճառով թեման Ինչ կա չկա բաժնում է: Այն քաղաքական թեմա չէ: Այսինքն թեմային լուրջ պետք չէ վերաբերվել: Այդ դեպքում ամեն մարդ կարող է բացել նմանատիպ թեմա Քաղաքականություն բաժնում:

2. ես հավանում եմ նաև այն փաստը, որ Artgeo-ն արդարությունը սիրում է, և հայ-վրացական կողմերը լավ ճանաչելով, իր կարծիքն է հայտնում: Բայց նա կլիներ միանգամայն արդար, եթե գոնե մեկ անգամ ասեր, որ անգամ հայերի մեջ էլ լավ մարդիկ կան և վրացիների մեջ նաև վատը.... դա, իմ կարծիքով կմեղմացներ վիճաբանությունը
Վերևում ուշադիր կարդալու դեպքում այդպիսի տողեր կգտնես:

wagamaffia
29.05.2007, 01:25
Հարգելիս :)
Իհարկե հրաշալի է, որ ցանկանում եք պաշտպանել ակումբի մյուս անդամների իրավունքները, բայց այդ անելուց առաջ կխնդրեմ մանրամասն տեղեկանալ պատճառների մասին:

Իսկ ավելի կոնկրետ, ցանկացած անձ, ով կհամարձակվի ակումբի անդամներից որևէ մեկին ակումբում «մայր հայհոյել», օգտվելով իր հեռավորությունից ու անհասանելիությունից, որպես նվազագույն անմիջապես կարգելափակվի:

Ինձ չի հետաքրքրում տվյալ անդամի հայրենասիրությունը կամ հայացնքներ (քաղաքական կամ այլ), իսկ այ ակումբում պահվածքը խիստ է հետաքրքրում, հետևաբար արգելափակաված է:

Մայր հայհոյել դա ահավոր զզվելի երևույթ է, բայց ու՞ր է այդ գրառման մոդերատորական ցգուշացումը ... ես հավատում եմ քեզ Chuk բայց ավելի լավ կլիներ, եթե մենք անձամբ հնարավորություն ունենայինք կարդալու դրա շուրջ արված երկխոսությունը ու հիմա հարցեր չէին լինի:

Ընդհանրապես իմ նպատակը ակումբի անդամներից մեկին պաշտպանելը չի, ես կտեսնեմ ավելի հաճույքով այս ակումբի և սփյուռքի հայերի սերտ համագործացելն ու մտքեր փոխանակելը.... ես իհարկե տգեղ եմ համարում ամեն մի տեսակ վիրավորանք, իդեպ մեր Դար ակումբին դա չի սազում: Բայց քանի որ նաև Artgeo-ն այստեղ ոչ մեղմ արտահայտություններ ուներ, չեմ կարծում որ դրանք իր կողմից ողջունելի և խելացի պատասխանի ձևեր էին…

Իրավապահ կհամարեի նաև այն փաստը և ուզում եմ որ դու իմ ասածը ճիշտ հասկանաս, երբ քո գրառման մեջ երկու կողմերին էլ բացահայտ դիմեիր, բայց քանի որ դա արված է միայն արգելափակվածի դեմ, եզրակացնում եմ գրվածների հիման վրա, որ արգելափակվածն է միակ սխալը այս հարցում....

Մարդ կա ընդունում է վիրավորանք հարյուրապատիկը վերադարձնելով, մարդ կա համարյա թե լռում է....

Chuk անծանոթ ենք, բայց ինձ "դու"-ով դիմի:);) պաշտոնական չստացվի..
ադմինիստրատոր լինելը էս ի՜նչ աղմկոտ գործա բայց

Chuk
29.05.2007, 01:32
Մայր հայհոյել դա ահավոր զզվելի երևույթ է, բայց ու՞ր է այդ գրառման մոդերատորական ցգուշացումը ... ես հավատում եմ քեզ Chuk բայց ավելի լավ կլիներ, եթե մենք անձամբ հնարավորություն ունենայինք կարդալու դրա շուրջ արված երկխոսությունը ու հիմա հարցեր չէին լինի:
Նմանատիպ դեպքերում ես ինքս ինձ ստորացված կզգամ, եթե թույլատրեմ դա տեսնել ակումբի մյուս անդամներին: Chico անդամը հեռացվել է իր այդ գրառումից մի քանի րոպե հետո, բարեբախտաբար շուտ տեսա: Հեռացվել է առանց զգուշացման ու դա լրիվ նորմալ եմ համարում: Ի դեպ մինչ այդ բավական զգուշացումներ էր ստացել այլ վիրավորական ու կոպիտ գրառումների համար, բայց անգամ դրանք կապ չունեն: Ի դեպ դիտողություն է ստացել նրան «հրահրողը», թեև իրականում նրա ասածն այքան էլ չէր տեղավորվում «վիրավորանք» գնահատականի տակ: Ամեն դեպքում այստեղ հարկադրված ես կա՛մ հավատալ որ ես ճշմարտությունն եմ ասում, կա՛մ չհավատալ ու գուցե նաև դրա հետևանքով հեռանալ ակումբից, ընտրությունը քոնն է: Ես միշտ ու ամենուրեք ազնիվ եմ իմ խղճի առջև ու դա բազում անգամների ապացուցել եմ նաև այս ֆորումում: Մնացածը որոշողը դու ես:

Իսկ քեզ, ևս մեկ անգամ, խնդրում ու պահանջում, չշեղվել թեմայի բովանդակությունից: Այս թեմայում չի քննարկվում Chico-ի ակումբից հեռացման հարցը:

Apsara
29.05.2007, 01:47
Ժող, ճիշտն ասած ներվերս չդիմացավ բոլորի գրածները կարդալ, բայց կուզեի մի բան ասել: Ես պատմություն չեմ ուսումնասիրել, գիտակ չեմ, ծանոթ եմ պատմությանը գրականության միջոցով: Բայց ինքս շատ անգամներ լինելով Թիվլիսում, ապրելով այնտեղ, շփվելով վրացի երիտասարդության հետ, չեմ կարող որևիցե վատ բան ասել նրանց մասին: Ընդհակառակը, ես ավելի եմ ձգտում շփվել նրանց հետ: Ես չեմ ասում, որ հայ երիտասարդությունը վատն է, բայց հավատացեք մենք շատ ավելի քննադատական և վատ ենք ընդունում արտասահմանցի երիտասարդներին, որոնք այստեղ սովորում են, կամ ուղղակի եկել են այցելելու: Իսկ այնտեղ բոլորովին անծանոթ մարդիք իրենց հարազատի պես ընդունեցին ինձ:
Այօ հայերը շատ արժանիքներ ունեն, բայց ինչ եք մտածում, ինչու հայերը դատապարտվեցին եղեռնի, մի քիչ քննադատաբար եթե վերաբերվենք ինքներս մեզ, կհասկանանք, որ հենց այս էգոցենտրիմ մտածելակերպի պատճառով էլ մենք մեզ այդպիսի կարմա ենք ստեղծել ժամանակին:)

Երվանդ
29.05.2007, 19:46
Էս ինչ թեժությունա ստեղ եղել:), եսել արտահայտվեմ, ուրեմն որքանել որ զարմանալի է վեճի երկու կողմերն էլ կարող են ճիշտ լինել նայած որ տեսանկյունից ենք նայում՝ հայերի թե վրացիների:), կոնկրետ էս պահին Վրաստանը Ջավախքում վարում է հակահայկական քաղաքականություն, իմ ընկերների մեծ մասը Ախրքալաքցի են և էտ հաստատ իմացեք, բայց դե եթե դրան նայենք վրացիների տեսանկյունից իհարկե ճիշտ քաղաքականությունա, ոնց որ հիմա եզդիները մեր կողքը պետություն ունենային պարզ չէ որ վաղ թե ուշ Հայաստանի տարածքում գտնվող եզդիները ձգտելու են միայանան իրենց պետությանը, էտ դեպքում լույսի պես պարզ է որ մենքել կսկսեինք նենց քաղաքականություն վարել որ եզդիները իրենց կամքով թողնեին փախնեին, էտ մեր տեսանկյունից կլիներ շատ ճիշտ, իսկ եզդիների տեսանկյունից իհարկե բարբարոսություն:)