PDA

Դիտել ողջ տարբերակը : Փողը աղջիկ-տղա հարաբերություններում



electrical_storm
26.05.2007, 21:19
Ինչքան էլ չուզենք ու ցավալի համարենք, պետք է նշենք,որ աղջկա և տղայի հարաբերությունների մեջ իր դերն ունի փողը, ու դա մանավանդ մեր տեղական իրականության մեջ վառ արտահայտված է, և փողի խաղացած այդ դերն այնքան էլ երկրորդական չէ:
Իմ կարծիքով ճիշտ չէ ասել,թե փողը կարևոր չէ, կարծում եմ, որ "рая в шалаше не бывает"; Սակայն, միևնույն ժամանակ, փողը չպետք է լինի առաջին տեղում:
Բայց, ցավոք սրտի, նկատում եմ շրջապատումս փողի ազդեցությունը աղջկա և տղայի հարաբերություններում: Նկատում եմ շատ աղջիկների մեջ նյութական արժեքներին չափից շատ նշանակություն տալը:
Լինում են շատ դեպքեր, երբ տղաները ասում "փող ըլներ, ընկերուհի կպահեի", "փող չկա ապե, ինչ ընկերուհի", կամ էլ "լավ է՛, ինչ ընկերուհի, հո չե՞մ գժվել, իզուր փող ծախսելա"…

Իմ կարծիքով տղան,եթե սիրումա աղջկան, ուրեմն պետքա կարողանա այնպես անի,որ նա երջանիկ լինի, որոշ բաներում դա փողից էլ է կախված,ու պետք չէ խուսափել սիրուց, քանզի կարծում ես,թե փող չունես այդքան:Աղջիկներն էլ պետք է չափավոր լինեն ու շատ նյութապաշտ չլինեն, ասենք, երբ տղան ծաղիկ է նվիրում, չպիտի նայեն Բրաբիոնիցա,թե՞ ինչ-որ տեղից քաղելա,թե՞ ուրիշ տեղիցա, մի հատ վարդա,թե՞ 35 հատ…կարևորը հասկանան,իմաստն ու այն զգացմունքները,որ տղան ուզումա արտահայտել դրանով…

դե լավ,գրեք,գրեք,գրեք… հետաքրքիր կլինի…ուզում եմ այդպես հուսալ…

Արամ
26.05.2007, 21:21
Չե հա...Փողը էլի կա, բայց ետ հարաբերությունների մեջ ամենակարևորը, կիրքը, ոտքերը, և վերջապես կարճ յուպկան:D, բայց իսկականից պիտի ՍԵՐԸ լինի ու ոչ մի փոխ:
Փողով կգնես աղջիկ բայց ոչ ՍԵՐ: Լավ ասի?

Ուրվական
26.05.2007, 21:27
Էհ, ինչ գրեմ, մի ուրիշ թեմայում սրա մասին էսօր ասեցի: Թքել եմ փողի վրա, մարդկանց գիտեմ, որ փող քչից-շատից ունեն, ու հույս ունեն, որ ոչ թե մի օր շատ փող կունենան և հետո սեր:angry:[, այլ կունենան սեր և ձեռք կբերեն երջանկություն, դե փողն էլ կճարվի, էլի, ինչ ա էղե, մարդու մտքին տեղ ըլնի: Բայց, ցավոք, չգիտեմ ուրիշ տեղերում ոնց, Հայաստանում փողից այն կողմ բան չեն ճանաչում, դե, իհարկե, բացառություններ ամեն տեղ էլ լինում են: Աստված չտա, եթե հանկարծ էդ ձևի աղջկա կամ տղայի հանդիպեք: Ուղղակի թքեք այդպիսինների վրա ու հեռացեք:

Apsara
26.05.2007, 21:36
ժող այս ինչ թեմա եք շոշափում:hands
Պիտի ասեմ, որ իսկապես շատերի համար փողը կարևոր դեր է խաղում, երևի դա
90ականների սոված տարիներից հետո է այդպես: Բայց որ կողքից լսում եմ, թե ինչպես են աղջիկները գերադասում հարուստ տղաներին, անտեսելով սերը վերջապես մարդու ներքին աշխարհը, ուղղակի ցավալի է:[
Բայց հենց ինձ շրջապատողներից շատերը այդպես են կարծում և անիմաստ է բանավիճել նրանց հետ, անիմաստ է հասկացնել, որ կան մնայուն և ոչ մնայուն արժեքներ : Էհ:think

electrical_storm
26.05.2007, 21:54
Չե հա...Փողը էլի կա, բայց ետ հարաբերությունների մեջ ամենակարևորը, կիրքը, ոտքերը, և վերջապես կարճ յուպկան:D, բայց իսկականից պիտի ՍԵՐԸ լինի ու ոչ մի փոխ:
Փողով կգնես աղջիկ բայց ոչ ՍԵՐ: Լավ ասի?

ՑԱ՛ՎԴ տանեմ…նայե՛ք, գրելա կարչ,երկար բարակ գլուխ չի տարել ինչ-որ անհասկանալի փիլիսոփայությամ,որ ոչ մեկը չի կարդում…բայց նրա գրառման մեջ երևի մի ամբողջ տիեզերքի իմաստ կա…կարդացի,զարմացած մնացել եմ…ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ…լավագույն գրառումնա թս ֆորումում իմ տեսած…

Կարևորը էտ զգացմունքնա,ճիշտա… ու,երբ սիրում ես նրան,ամեն հնարավոր ձևով քո կարացած կճարես փող ու նա քեզ կհասկանա ու կնայի քեզ ժպտաղով հայացքով ու դու կզգաս,որ երջանիկ ես…

wagamaffia
26.05.2007, 22:18
Իմ կարծիքով բոլորն էլ կցանկանային անհոգ ապրել, առանց որևէ գումարային նեղության՝ լավ ժամանակ անցկացնել, ման գալ, գնալ շրջագայության:B կամ ընտանիք ստեղծել… Ֆինանսականը հարաբերություններում մեծ դեր ունի: Դրա բացակայությունից են հաճախ ստեղծվում ընտանեկան տհաճություններ..

Իսկ կույր-կույր ամուսնանալ առանց սիրո կամ կեղծ հրապուրանքով, համարում եմ անմտածված քայլ.
Հարուստ խնամիներ ունենալը դեռ չի նշանակում հետագայում երջանիկ ապրել…

Mesrop
26.05.2007, 23:40
կարևորը որակը տեղը լնի… :)

Chico_Madrid
26.05.2007, 23:53
Եթե երկու հոգու մեջ սեր կա,շատ կապ չունի որն է հարուստ ու որն է սովորական կամ աղքատ:Կարևորը դաստիարակությունն է ու մարդու խելքը:Հիմա կյանքը այնքան դժվար է որ եթե նստենք նայենք մեր կինը կամ ամուսինը հարուստ է թե աղքատ,այս կյանքում միայնակ կմնանք:

Kheranyan
27.05.2007, 00:10
Եթե մարդկանց (լինի դա տղա-աղջիկ թե միևնույն սեռը) փոխհարաբերություններում առկա են փողային հարաբերություններ, ապա այդ ամենը դառնում է ուղակի գործարք, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փնտրում է իր շահը և ահա այս դեպքում անիմաստ է դառնում խոսել մաքուր, անշահախնդիր սիրո կամ ընկերության մասին:
Փողը ուղակի միջոց է կյանքը որոշակիորեն ավելի հեշտացնելու համար, այն երբեք չպետք է դարձնել գլխավոր նպատակ կամ դառնալ փողի գերին, պետք է կարողանալ չիշտ օգտագործել այն:

Root
27.05.2007, 00:19
Այն ինչ փողը չի անում աղջիկ-տղա հարաբերություններում անում է կին-տղամարդ հարաբերություններում:

Apsara
27.05.2007, 00:28
Այն ինչ փողը չի անում աղջիկ-տղա հարաբերություններում անում է կին-տղամարդ հարաբերություններում:

Հետաքրքիր է հնչում, բայց կցանկանայի որ ծավալվես, եթե կարող ես իհարկե;):oy

Մարիաննա
27.05.2007, 12:34
Հարուստ խնամիներ ունենալը դեռ չի նշանակում հետագայում երջանիկ ապրել…
Ավելացում՝ սիրով ամուսնանալը դեռ չի նշանակում հետագայում երջանիկ ապրել: :)

Array
27.05.2007, 15:50
Եթե երկու հոգու մեջ սեր կա,շատ կապ չունի որն է հարուստ ու որն է սովորական կամ աղքատ:Կարևորը դաստիարակությունն է ու մարդու խելքը:Հիմա կյանքը այնքան դժվար է որ եթե նստենք նայենք մեր կինը կամ ամուսինը հարուստ է թե աղքատ,այս կյանքում միայնակ կմնանք:
Բայց,որպեսզի առաջանա էտ սերը տղային քիչ թե շատ փող ա պետք:Ցավալի ա:cry

Darth Vader
27.05.2007, 15:58
Չգիտեմ ում մոտ վոնց, բայց փաստը մնում ա փաստ, որ փողը ԼԱՎ ԷԼ ՄԵԾ ԴԵՐ Ա ԽԱՂՈՒՄ: Օրինակ, մի քանի օր առաջ դասախոսներից մեկն էր պատմում, որ կուրսերից մեկում աղջիկների մեջ փակ հարցում էր անց կացրել, ու 80 տոկոսի մոտ փողը առաջին պլանում էր:
Ինչ վերաբերում ա ինձ, ապա իմ համար փողը էս հարաբերություններում երրորդ տեղում ա:
Մի բան էլ, Root-ի ասածի հետ լրիվ համաձայն եմ, բայց հակառակն էլ ա 100 տոկոսով ճիշտ` այն ինչ փողը չի անում կին-տղամարդ հարաբերություններում անում է աղջիկ-տղա հարաբերություններում:

Selene
27.05.2007, 19:57
Շատ հետաքրքիր թեմա է բացված: Հետաքրիքր էր կարդալ նաև գրառումներն ու կարծիքներն այս թեմայի շուրջ:ok
Փողն, անշուշտ դեր ունի, ցավալին այն է, որ հիմա փողն ամեն տեսակ հարաբերություններում դեր ունի, պարզապես մի տեղ այդ դերը գերագնահատվում է, փողն՝ առաջնորդի ու պայմանները թելադրողի դերում է լինում, մեկ այլ տեղ էլ փողն ունենում է զուտ իրեն բնորոշ, ոչ առաջնային դեր: Բնական է, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե իր համար գնահատման սանդղակի որ տողում է փողը, իսկ այդ որոշումն էլ ուրվագծում է այդ մարդու հետագա վարքը՝ նրա ողջ կյանքի ընթացքում:
Ըստ իս, փողը տղա- աղջիկ հարաբերություններում դեր չունի, կամ էլ այնքան աննշան է ինձ համար, որ այն ես պարզապես չեմ նկատում: Եթե կա սեր, ապա այն ամեն ինչ է: Ինձ պետք չեն լինի Բրաբիոնից կամ մեկ այլ տեղից պատվիրված ծաղիկները, կամ էլ դրանց քանակն ու տեսակը կարող է փոխել իմ զգացմունքը. ԲՆԱՎ:angry
Փողի դերը մի փոքր մեծանում է ամուսնության դեպքում, բայց այն էլ մի փոքր, որովհետև այդ դեպքում նրա պահանջարկը աճում է՝ կապված նոր ընտանիքի գոյության հետ: Բայց այդ մի քիչն էլ չի կարող մեծ դեր ունենալ, որովհետև դուք երկուսով կարող եք լրացնել փողի այն պակասը, որը մինչ ամուսնանալը նա չուներ:
Սա իմ կարծիքն է փողի դերի մասին տղա- աղջիկ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է նյութապաշտ աղջիկներին, ապա նույն ցավով պետք է նշեմ, որ գնալով ավելանում են նաև նյութապաշտ տղաները, ինչը հայ տղային առավել, քան հարիր չէ:ok
Այն դեպքում, երբ ընտանիքում սեր կա, բայց ոչ ֆինանս, բնական է, որ երեխաներին չես համոզի՝ սիրով ապրել, սնվել, հագնվել, անգամ եթե դու կարող ես, բայց կան ուղիներ՝ վիճակը շտկելու, ընտանիքն էլ պահելու, բայց եսրբ հարուստ ընտանիքում բավականին լավ են սնվում, հագնվում երեխաները, սակայն ամեն օր տեսնում են ծնողների՝ միմյանց նկատմամբ տածած անտարբերությունը, երբեմն էլ՝ արհամարհանքը, այդ երեխաները հաստատ կգերադասեին քիչ ճոխություն՝ մի քիչ սիրո ու ընտանեկան երջանկության դիմաց, և այս երկրորդ դեպքում ես լուծման ուղի, ընտանիքը անսասան պահելով հանդերձ, չեմ տեսնում:
Պարզապես պետք է անշահախնդիր սիրել;), հակառակ դեպքում, ոչինչ ապագա ունենալ չի կարող, գոնե երկարաժամկետ հատվածում դա հաստատ այդպես է :ok

Root
27.05.2007, 21:40
Հետաքրքիր է հնչում, բայց կցանկանայի որ ծավալվես, եթե կարող ես իհարկե;):oy

Մենք բոլորս էլ գեղեցիկ ենք մեր մարդկային կերպարում քանի դեռ լի ենք երիտասարդությամբ, եռանդով , հավատքով ու անմեղ միամտությամբ, կյանքի ընթացքում մենք նպատակներ ենք ձեռք բերում, ուղիներ գծագրում մեր համար, խենթություններ անում ... բոլոր ժամանակներում էլ փողը երբեք ավելորդ դեր չի խաղացել ամուսնական կապերում և ոչ միայն: Օրինակ , ես հարգում եմ այն կանանց և տղամարդկանց , որոնք անկախ իրենց ամուսնինների ֆինանսական դրությունից, ձգտում են ֆինանսական անկախության, ասում են այն ինչ չի կարելի անել փողով կարելի է անել շատ փողով, և դա ճիշտ է, գլոբալացման պրոցեսների վայրիվերումների թնջուկում, այնուամենայնիվ. մեր հասարակությունը շատ քիչ պատկերացում ունի ինչպես և որտեղ ծախսել այդ փողը, ինչ հաճույքներ և զվարճանքներ կան աշխարհում ... ամուսնու համար ինչպիսի անականկալներ մատուցելու , և հետևաբար երջանկության պահեր պարգևելու, հնարավորություններ կան...
Անշուշտ, մեր հասարակությունում շատ աղջիկներ կան , որոնք գերադասում են ստանալ "պադզեմկից" գնված ծաղիկներ նվեր ստանալ , քան ասենք "Բրաբիոն Ֆլորա Սերվիսից" ստացած անվանական ծաղկեփնջեր, որոնք ի վերջո պատճառ են դառնալու իրենց սիրելիի "սնանկացմանը": Ծաղկեփնջի որակի նկատմամբ պահանջը նաև կապված է ընկերոջ ֆինանսական կարողություններից, նույն աղջիկը, որը գերադասում է սովորական տղաի "պադզեմկից" գնվածը , նմանապես չեր արձագանքի որևէ մի օլիգարխի զավակի համանման նվերին:
Ինչևից է , ավելի կոնկրետ խոսելով Ձեզ հուզող հարցի շուրջ կարող եմ փաստել, որ երիտասարդության հիմնական մասը գտնում է, որ կարևորը սերն է և ոչ փողը:
Սակայն, մարդկության կեցության փորցը ցույց է տալիս, որ սերը , կամ այն սիրո տեսակը, որը դրսևորվում է այդ տարիքում, ցավոք հավերժ չէ, այն ինչ կապում են տղամարդուն ու կնոջը, սա, հազվադեպ, սիրո ուրիշ տեսակ է , իսկ հիմանկանում `փոխադարձ հանրգանք, ընկերություն, հարազատություն, ընդհանուր երեխաներ և տնային տնտեսության բյուջե: Փողը տղամարդ կին հարաբերություներում էական մեծ դեր ունի , քանի որ դրա վրա հիմնված է ամբողջ ընտանիքի ապագան ու բարօրությունը:
Կանացի սերը սահմաններ չունի, բայց վատ կյանքի ձանձրույթն ու աղքատության շեմը ավելի անցակնալի են թե' տղամարդկանց և թե' կանանց համար: Եվ դա բնական է ...մենք բոլորս էլ ապրում ենք առաջին անգամ. թեպետ քչերս ենք գիտակցում որ այս տեսակում վերջին... բոլորս էլ ցանկանում ենք ապրել լավ, իրականացնել մեր երազանքները, իղձերն ու նպատակները ... ձեզանից որ մի ռոմանտիկը իր սիրելիին չի խողտացել "Լուսնային զբոսանք"? Իսկ ահա հարգարժան Բիլ Գեյթսը արդեն իսկ երջանկացրեց իր զավակին վերջինիս ծննդյան օրը ընտանյոք հանդերձ տիեզերքում նշելով: Ինչքան ավելի ենք մեծանում մենք .. այնքան ավելի ենք սիրում կյանքը և կառչում նրանից , այնքան ավելի ենք հասկանում կեցության տրված հնարավորություններն ու դրանց դերը մեր կյանքում ... բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մենք հավերժ չենք և Ժամանակը գնալով մոտենում է... այդ ժամանակ մենք ավելի ենք տրվում կյանքին ... մեր նպատակների իրականացմանը, և հետևաբար նայև իրականացման միջոցին ` փողին:
Այս թոհ ու բոհի մեջ երբեմն հանդիպում ես նաև սկզբունքային մարդկանց, որոնք ապրում են իդեալիստական գաղափարների շրջականներում ` զգացմունքներ, կրոն , մարդկային կերպարի պահպանում և այլն: Սա էլ է բնական ... նրանք ովքեր չեն կարողանում հասնել փողին, կամա թե ակամա փնտրում են իրենց վիճակի արդարացում : Սեփականությունը և փողը անհատին ավելի են անհատականացնում, եթե ընտանիքը կապում է, ապա փողը շեշտում կամ ուրվագծում է յուրաքանչյուրի պրոֆիլը ...

Djavaxhq
27.05.2007, 22:07
Բայց մեռսեդեսի մեջ լացելը ավելի հաճելի է չէ:
Ասենք սիրելով պսակվել ես ու վաղը երեխատ հաց է ուզում ինչ ես ասելու` մենք իրար սիրում ենք, բայց այդ սերը երեխան չի ուտի չէ?
Այ իմ համար երջանկությունը դա սիրելն ու սիրված լինելն է, բայց չգիտես ինչու հիմա հարուստներին են սիրում:
իսկ ինչ է հարստությունը?
իմ համար իմ ծնողները, իմ ընկերությունը, իմ բարեկամությունը
ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ

Goga
27.05.2007, 22:42
Ցավոք, իրոք իմ շրջապատում էլ հանդիպել եմ փողով գնված «սերեր», բայց մի՞թե կարելի է այն սեր անվանել:think
Շատ տղաների համար այսօր փողը դարձել է այն միջոցը, որի պակասի դեպքում չեն խոստովանում իրենց սերը, որն ըստ իս արդեն մեծ խոչընդոտ է հանդիսանում այդ հարաբերությունների մեջ, իսկ այն տղաներին, երբ փողի շատ մեծ պաշար կա, երբեմն թվում է, թե յուրաքանչյուր աղջիկ, տեսնելով իր բջջային հեռախոսը կամ պապայի փողերով գնած մեքենան, կվազեն իրենց մոտ, սակայն ի ուրախություն ինձ դեռ կան աղջիկներ, որոնց երբեք փողը չի հետաքրքրել, և տղաներ, ովքեր սիրում են անշահախնդիր աղջիկների:)
Մի մտածեք, եթե փող չունեմ մոտենամ, ի՞նչ անեմ, չէ որ այդ աղջիկը այդքան լավը լինի և հասկացող, ապա նրան երբեք փողը չի հետաքրքրի:ok
Չգիտեմ ինչքանով կարողացա հասկանալի դարձնել միտքս, բայց հույսով եմ արտահայտեցի այն, ինչ ցանկանում էի:

Chico_Madrid
27.05.2007, 22:43
Իսկ եթե Մերսեդեսի մեջ չլացես ու սպիտակ Նիվաի մեջ լացես կարևոր բան է փոխվելու՞:
Եթե ամուսնության մասին մտածենք ուրեմն տղան պետք է գոնե առանձին տուն ունենա ու նոռմալ աշխատանք որ կարողանա ընտանիք պահել:Կնոջ տանը նստելը արդեն հին բան է,հիմա կյանքը շատ դժվար է ու եթե ուզում ես շատ լավ ապրել,ուրեմն պետք է երկուսով աշխատել: Եթե ընտանիքին ոչ մի բան չի պակասում ուրեմն պարտադիր չի Մերսեդես քշելը:

Օրինակ բերեմ,շատ հայ ընկերներ ունեմ Վենեսուելայում,այնտեղ հայ հարուստերը նախընտրում են իրենց աղջկան հարուստ արտասահմանցու հետ ամուսնացնել,քան հայ սովորական տղաների հետ:Ու դա շատ ամոթ բան է,որովհետև միայն փողի համար արդեն նրանց թոռները հայերեն չգիտեն ու 20 տարեկանում չգիտեն թե ինչ է Հայաստանը:Կյանքում ամեն ինչ փողը չի,ուրիշ ավելի կարևոր բաներ էլ կան:

Lapterik
27.05.2007, 23:06
:Կյանքում ամեն ինչ փողը չի,ուրիշ ավելի կարևոր բաներ էլ կան:

Համաձայն եմ կան ավելի կարևոր բաներ, բայց կան նաև կարևոր բաներ, որոնք կորչում են փողի պակասից:

Wisper
28.05.2007, 00:55
Շատ լավ թեմա է՝ հմմմ... իրոք լավն է (չմոռանամ վարկանիշ տալ :oy):
Հա, Սելենը շատ լավ բաներ էր գրել՝ ընդհանուր կերպով բավականին համաձայն եմ...

Ուրեմն՝ որ փողը շաաատ մեծ ու որոշիչ դեր ունի մեր բոլորիս, կրկնում եմ բոլորիս կյանքում, էտ լրիվ ճիշտա, բոլորս էլ գիտենք ու եկեք հիմա էլ համաձայնվեք իմ հետ... Փողը կարող է լուծել մարդկային բոլոր պրոբլեմների մինչև 95 տոկոսը՝ դա լրիվ փաստա :B:
Գրառումներում շատ տեսա այն մասին, որ աղջիկները ավելի և ավելի շատ են տոչկվում հենց փողատեր տղաների վրա... դէ էտ փաստա, բան չունեմ ասելու...
Ուրեմն հիմա ինչ որ կգրեմ կվերաբերվի թէ՛ աղջիկներին, թե՛ տղաներին՝ ուշադիր կարդացեք և կտեսնեք, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարելի էր պատկերացնել... ֆսյո գնացինք...

1. Փողը կարևոր է թէ տղա-աղջիկ և թէ կին-տղամարդ հարաբերություններում
Ինքներտ մտածեք, ո՞ր մի աղջիկը չի ուզենա միշտ հաճելի ժամանցներ անցկացնել տղայի հետ - կյանքում տղայից բացի էլի շատ բաներ կան, որ աղջկան հաճելի են, իսկ վերջիններս ուղեկցվում են ֆինանսական միջոցների սպառումով - բնական երևույթա...
Հետո, ինքներտ պատկերացրեք ձեզ ամուսնու դերում, հա ինչքան էլ սիրեք ձեր կնոջը և երեխաներին, մեկ է мы все жрать хотим :B: Աղջիկներ ջան միայն սերը եթե լինի պարզա, որ երջանկությունը նորմալ չի լինի, բայց ասեմ մինչև կյանքներիտ վերջ հիշեք, որ միայն փողի դեպքում էլա նույն զիբիլնա (կներեք արտ.-նս համար)...
2. Ես չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաք, բայց ասեմ, որ հանցագործության նման մի բան եմ համարում այն, որ տղան իմանալով, որ ինքը ապագա ընտանիքը չի կարողանալու պահել (տվյալ պահին էլի, թե չէ հետոն շատ լայն իմաստ ունի - հետո ես երկնաքեր էլ կարողա ունենամ :B ) ու հաշվի չառնելով էտ փաստը՝ միևնույնն է ամուսնանում է և իտոգում խորտակում իր և իր ընտանիքի կյանքը...
Նույն բանը կարող եմ ասել էն աղջիկների համար, որոնք մտածում են, թե փողը կա՝ ֆսյո կարելիա էս տղու հետ ընտանիք ստեղծել - իտոգում նորից էտ ընտանիքը խորտակվումա (բայց էն որ ասում էի փողը 95 տոկոս պրոբլեմը լուծումա - հնարավորա մի կերպ մազի վրա գոյատևի էս ձևի ընտանիքը՝ սաղի ներվերի հաշվին...)
3. Տղեք ջան եթե ֆինանսականը տեսնում եք էն չի՝ գոնե հենց էտ նեղ մաջալին մի ամուսնացեք - «Հարց հակառակ սեռի ներկայացուցչին» թեմայում մի լավ հարց էի տվել այստեղ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?p=241585#post241585): Որ կարդաք, կհասկանաք որ կարելիա գոնե մի քիչ էտ ամուսնությունը հետաձգել՝ մինչև որ ֆինանսականը տեղը ընկնի - եթե իհարկե աղջիկը կսպասի էտքան՝ բայց դէ հիմնականում չի սպասի :( (ի՞նչ անես՝ բնությունը իրենց տենցա ստեղծել... :oy):
4. Դարերի ընթացքում տղամարդը հայթհայթել է ամեն ինչ, ինչ պետք էր ընտանիքի գոյատևմանը... Աղջիկները շատ ճիշտ են անում, որ որոշակի պահանջներ են դնում ֆինանսական առումով՝ էտ ֆինանսականի գործը միշտ տղեն պիտի լուծած լինի, որ սաղ լավ լինի: ԲԱՅՑ դարերի ընթացքում աղջիկները եղել են տան սյունը՝ նրանք միշտ հոգ են տարել տան միջի կատարվելիքի մասին ու նաև ամենակարևորը ամուսնու և երեխաների մասին - նենց որ աղջիկներ ջան՝ ինչքան դուք եք պահանջելու ֆինանսներ, այնքան էլ իրավունք ունեն տղաները ձեզնից պահանջելու ձեզնից հասանելիքը՝ հաշվի առեք այս ասածս, այն մեծ դեր է խաղում ընտանիքի երջանկության մեջ: :B
5. Եվ վերջում, ինչպես միշտ իմ վրա եմ օրինակ բերում, որ պատկերացնեք որ բլեֆ չեմ գրել էսքան՝ ես ինքս էս կանոններին հետևում եմ :B
Ես իմ առաջ նպատակ ունեմ նախքան ամուսնանալը հասնել մի որոշակի ֆինանսական ու հոգեբանական բարձր վիճակի: Այստեղ երկուսն էլ կարևոր դեր են խաղում՝ 1-նը ընտանիքի անիվներնա, 2-ը՝ ընտանիքի հիմքը... Երբ ես համոզված կլինեմ, որ կկարողանամ նյութական կողմով (սեփական տուն, ավտոմեքենա, հետագա ապրելու սախսեր՝ գումարած դրան ծնողներիս լավ խնամելու հաշիվներ) և հոգեբանական կողմով (ընտանիք հասկացողության ճիշտ ընկալում, ծնողական և այլն պարտականությունների պատշաճ կերպով կատարում), այ այդ ժամանակ էլ միայն ինքս ինձ թույլ կտամ ամուսնանալ: Էս ամենը նախադրյալ կլինի նրան, որ իմ ընտանիքը՝ հանձինս իմ երեխաների, ճիշտ ապագա կունենա և այլն...

Հ.Գ. Էս ամբողջ գրածները կարդալուղ հետո երևի մտածում եք, որ եթե իմ նման մտածեք, ապա կմնաք «ԲՈՌՏԻՆ», բայց ասեմ, որ տենց կմտածեն միայն նրանք՝ ովքեր համոզված չեն իրենց վրա և վախենում են ապագայից... իսկ եթե դուք այդպիսինն եք, ապա լավ կլինի չամուսնանաք, քանի որ դրանից օգուտ չի լինի...

Ավելացվել է 17 րոպե անց
Հ.Գ. 2 - Բավականին գրառումներ կարդացի, որոնք լիքը լավ մտքեր էին արտահայտում: Իմ երկար բարակ գրածով փորձեցի պատասխանել հիմնական հասկացությունների պարզաբանմանը....:B

Մարիաննա
28.05.2007, 10:50
Եթե ասենք միայն սիրո համար ամուսնանալն է ճիշտ, ասել է, թե ոչինչ չենք ասել, եթե ասենք միայն փողի համար ամուսնանալն է ճիշտ, կրկին, ասել է, թե ոչինչ չենք ասել, իսկ ու՞ր մնաց այս երկուսի հատման կետը՝ ոսկե միջինը: :think
Ի դեպ նմանատիպ քննարկումներ կան նաև այս թեմայում՝
http://www.akumb.am/showthread.php?t=5737

Kheranyan
29.05.2007, 08:24
Փողը կին-տղամարդ հարաբերություններում ունի էական դեր, սակայն այստեղ քննարկվում է աղջիկ-տղա հարաբերությունները, իմ կարծիքով ցանկացած դեպքում պետք է առկա լինի փող, սակայն այն հարաբերությունները, որոնք կառուցված են փողի վրա, կամ որոնց հիմքում ընկած է փողը կամ շահը, ըստ իս, հետագայում չեն կարող վերածվել սիրո կամ ընկերության, փողը պետք է լինի օժանդակ միջոց, իսկ կին-տղամարդ հարաբերություններում փողի դերը շատ լավ նկարագրել է Rootը:

Obiko Fix
30.05.2007, 18:29
Մոդերատորական: Գրառումը ջնջված է անընթեռնելիության պատճառով:

Սամվել
06.09.2007, 22:54
Փողը եսիմ է Իմ կարծիքով ցավոք շատ ժամանակ ունի դեր բայց հուսով եմ դա այնքան էլ որոշիչ չէ աղջիկ տղա հարաբերություններում չնայած միևնույն ժամանակ որոչիչ է կին տղամարդ հարաբերություններում եսիմ է…
Հ.Գ. կներեք որ կրկնվում եմ ուղակի ուզում էի թեման թարմացնել

Apsara
06.09.2007, 23:35
Իհարկե հաճելի է նվերներ ստանալ, ծաղկեփնջեր ստանալ, ամեն հանդիպմանը գնալ սրճարան, նրա ավտոմեքենայով տուն գնալ:D
Վաաայ էս ինչ եմ ասում, ֆուուուու, ես ինքս ինձանից զզվեցի:[

Կարճ ու կոնկրետ ասած՝ կարևոր չի բայց դեր է խաղում:

Apsara
28.05.2008, 00:42
Հարուստ փեսացու հիմա շատերն են փնտրում, առանց հաշվի առնելու զգացմունքները տարիքը նրանք վազում են մարդու փողերի հետևից:

Ես ձեզ կոնկրետ մի դեպք կպատմեմ, որը հենց հիմա տեղի է ունենում ու ես այդ ամենը տեսնում և ամենայն մանրամասնություններով լսում եմ: Չխորանամ ով է բայց այդ ամենը պատմում է նրա մայրը: Աղջիկը մի տղայի հետ հանդիպելու ժամանակ պատահաբար ծանոթացել է 45-50 տարեկան ամերիկահայ մի տղամարդու հետ, որը գերվել է նրա "գեղեցկությամբ" ոսկե սարեր խոսք տվել, եթե նա նրա կինը դառնա և հեռախոսի համարը վերցնելով գնացել ետ ԱՄՆ: Աղջիկը շարունակել է հանդիպել մյուս երիտասարդ և հարուստ տղայի հետ, միաժամանակ հեռախոսով հավատարմություն և հույս տալով ծեր հարուստին: Մայրը պատմում է ինձ, էհ լավ կլիներ եթե Ա-ն լիներ, համ ջահելա համ հարուստ, բայց անտերը ոչ մի քայլ չի անում, խեղջ աղջիկս կոտորվեց նամյոկներ անելով, բայց ոչ իրանց տունա տանում ոչ էլ ասումա, որ կամուսնանան, բայց ոչինչ զատո իրա հաշվին ծնունդը օպերա կլուբում նշեց ու լավ-լավ նվերներ տվեց աղջկաս…:[

Լսիի բա բիձեեեն, խեխղճը խփնվելա ամեն օր զանգումա, մանրամասն հարցնումա, թե էդ օրը ինչա արել ազջիկս, ուրա գնացել, հետաքրքրվումա իրա համար սապոգ ու մուշտակ առելա ձմռան համար, որ հանկարծ ճմրսի: մալադեց աղջկաս, նենց լավ հասկացրեց, որ "ինչով առնի" հեսա 1000 դոլարա ուղարկելու…

Բիձեն ուղարկեց 1000 դոլարը գնացինք աղջկաս համար լիքը բան առանք, դե ես էլ ոչինչ մի կերպ յոլա կգնամ, հա բիձեն խոսկա տվել, որ հենց գա Երևան ինձ հանելուա էս գործից ինքը պահի ինձ էլ աղջկաս էլ…

Աղջիկը շարունակում է հանդիպել երիտասարդի հետ, նրա պատմելուց հասկանում էի, որ տղան լավ էլ բիթիա թե ինչ տիպի աղջկայա հանդիպել ու լավ քթից քարշա տալիս, հետը ֆռֆռումա, բայց հարազատներից հեռույա պահում, հետո պարզվեց, որ մի ուրիշ աղջկա է սիրահետում ու լուրջ… " Խեղջ աղջիկս նենցա հիասթափվել, սաղ տղերքը ծախու են դավաճան, ասեցի մի տխրի բալես, զատո դրա հաշվին լավ ֆռֆռացել ես"




Վայ հոգնեցի, մնացածը վաղը կամ ավեելի ուշ, այկյսքանի մասին կուզեմ լսել ձեր կարծիքները:)

dvgray
28.05.2008, 01:08
Լուրջ ուզում ես կարծիք լսե՞ս :D:
Առանց երկար բարակ խորանալու ասեմ, որ ես էլ մի հատ "մայր" գիտեի, որի աղջիկը իր ամուսնուց գաղտնի իր ընտանիքի ոսկեղենից բերում էր մորը տալի, որ լիուլի իր հոր ու մոր ընտանիքը նոր տարի անեն: Իսկ մայրը իմանալով էս ամենը, ոչ միայն չէր կանգնացնում ու սաստում աղջկան, այլև հակառակը, գովում էր, թե նաի՝ ինչքան է հորն ու մորը սիրում:
.......
Էնպես որ շատ մի զարմացի, որ մայրը աղջկան ինչերի կարող է մղի: Դրա համար էլ ասում են, աղջկա մասին կարծիք կազմի մորը ուսումնասիրելով:
:)

Apsara
28.05.2008, 01:11
Լուրջ ուզում ես կարծիք լսե՞ս :D:
Առանց երկար բարակ խորանալու ասեմ, որ ես էլ մի հատ "մայր" գիտեի, որի աղջիկը իր ամուսնուց գաղտնի իր ընտանիքի ոսկեղենից բերում էր մորը տալի, որ լիուլի իր հոր ու մոր ընտանիքը նոր տարի անեն: Իսկ մայրը իմանալով էս ամենը, ոչ միայն չէր կանգնացնում ու սաստում աղջկան, այլև հակառակը, գովում էր, թե նաի՝ ինչքան է հորն ու մորը սիրում:
.......
Էնպես որ շատ մի զարմացի, որ մայրը աղջկան ինչերի կարող է մղի: Դրա համար էլ ասում են, աղջկա մասին կարծիք կազմի մորը ուսումնասիրելով:
:)

հա բայց դեպի պրոստիտուցիա մղե՞լ, մեր աշխատողներով ինչ նոտացիա ասես որ չենք կարդում գլխին, բայց ինքը բարձր ծիծաղումա ու գնում, էհ, տխուրա, իսկ աղջիկը ընդհամենը 18 տարեկանա, բայց մի 8 տղամարդու հետ հանդիպելա

Racer
28.05.2008, 01:18
Դա դեռ ոչինչ, աղջիկը կարգին «քոքված էր» հասկանում էր ինչի համար ա անում, բա որ ենթադրենք մի աղջիկ խեղճ ա լինում ու իր կամքին հակառակ ծնողները ցանկանում են ամուսնացնել որևէ մի հարուստ բիձու հետ, իրենց կարծիքով հանուն աղջկա երջանիկ ու ապահով ապագայի:

dvgray
28.05.2008, 01:18
հա բայց դեպի պրոստիտուցիա մղե՞լ, մեր աշխատողներով ինչ նոտացիա ասես որ չենք կարդում գլխին, բայց ինքը բարձր ծիծաղումա ու գնում, էհ, տխուրա, իսկ աղջիկը ընդհամենը 18 տարեկանա, բայց մի 8 տղամարդու հետ հանդիպելա
Էհ:
Գիտե՞ս ինչ: Հենց հիմա, էս վարյկյանին ես այնպես եմ մտածում, որ էս աշխարհում ոչինչ հենց էնպես չի լինում: Ինչ-ու լինում է հիմա, դա ունեցել է իր նախապատմությունը:
Մի քիչ ուշադիր որ նայենք, լավ էլ կտեսնենք, որ ինչ անում են նման ծնողները, դա իրենց համար բնական ճանապարհի մի կետ է :
Շատ հաճախ մարդիկ խաղում են "դրական" հերոսներ, սակայն հազվադեպ են համարձակվում կատարել բացասական դերեր:
Այնպես որ եթե մարդու կատարմամբ բացասական գործողություն ես տեսնում, ապա մեծ համարձակությամ կարող ես ասել, որ դա իր մեջինն է, այլ ոչ թե խաղեր է տալիս:

Ծով
28.05.2008, 02:26
Ժո'ղ, ես Ձեզ չեմ հասկանում
:o
հազիվ Բիձու բախտը բացվում ա, դուք էդ բախտի վրա քար եք ուզում գցեք...ինչ աղջիկ, ինչ տղա...
բա բիձեն..???..:D:D:D

Հենո
28.05.2008, 02:38
էն աղջիկը , որ ամուսնանումա փողերի համար կամ ընկերությունա անում խաբելով իմ համար տականքա էտ հլը նուրբա ասած…:angry

Սամվել
28.05.2008, 03:32
Ժո'ղ, ես Ձեզ չեմ հասկանում
:o
հազիվ Բիձու բախտը բացվում ա, դուք էդ բախտի վրա քար եք ուզում գցեք...ինչ աղջիկ, ինչ տղա...
բա բիձեն..???..:D:D:D

:D ՀԱ բայց էտ բուձուն շատ պետքա էտ անբարոյականը :D Մի հատ կարգին աղջիկ կճարի..չեք տենում ինչ Ռոմանտիկ բիձայա :love:D:D

Սաքուլ
28.05.2008, 16:27
Փողը ՓԻՍ դեր ունի մեր կյանքում... ՀԱԶՎԱԳՅՈՒՏ մարդ կլինի, որ կամուսնանա հակառակ սեռի ներկայացուցչի հետ, երբ վերջինս լինի աղքատ:
Դե իսկ հարուստների հետ պսակվելուն շատ-շատերն են ձգտում, մանավանդ` աղջիկները /կանայք/!

Racer
28.05.2008, 21:22
Հա, պատրաստի փողատեր-ունևոր փեսացուի հետ ամուսնանալը ձեռք ա տալիս: Կա այսպիսի մի բան, որ եթե տղամարդը մինչև որոշակի տարիք (35-40) որևէ լուրջ հաջողության չի հասել ապա հետագայում դժվար թե հասնի: Իսկ եթե 22-25 տարեկան խոստումնալից երիտասարդ ա ու բոլոր նախադրյալներն ունի հաջողության հասնելու ապա նման տղամարդու հետ ամուսնանալով ու ամեն կերպ նրան սատարելով աղջիկը լավ շանսեր ունի երջանիկ ընտանիք ստեղծելու: Նույն հաջողությամբ հարուստ ամուսինը մի 10 տարի հետո կբաժանվի ու ավելի երիտասարդ ու գեղեցիկ կին կգտնի:

dvgray
28.05.2008, 22:59
Հա, պատրաստի փողատեր-ունևոր փեսացուի հետ ամուսնանալը ձեռք ա տալիս: Կա այսպիսի մի բան, որ եթե տղամարդը մինչև որոշակի տարիք (35-40) որևէ լուրջ հաջողության չի հասել ապա հետագայում դժվար թե հասնի: Իսկ եթե 22-25 տարեկան խոստումնալից երիտասարդ ա ու բոլոր նախադրյալներն ունի հաջողության հասնելու ապա նման տղամարդու հետ ամուսնանալով ու ամեն կերպ նրան սատարելով աղջիկը լավ շանսեր ունի երջանիկ ընտանիք ստեղծելու: Նույն հաջողությամբ հարուստ ամուսինը մի 10 տարի հետո կբաժանվի ու ավելի երիտասարդ ու գեղեցիկ կին կգտնի:
Մի հատ հարց :):
Տղամարդու հաջողությունը ես հասկանում եմ, որ կարերայ-փող իմաստով ես ասում:
Իսկ արդյոք դա անհրաժե՞շտ է ,
էլ չասեմ բավարա՞ր է
կնոջ երջանկության համար:
Միգուցե դու շփոթում ես ապահով կյանքը կանացի երջանկության հե՞տ:

Racer
28.05.2008, 23:30
Մի հատ հարց :):
Տղամարդու հաջողությունը ես հասկանում եմ, որ կարերայ-փող իմաստով ես ասում:
Իսկ արդյոք դա անհրաժե՞շտ է ,
էլ չասեմ բավարա՞ր է
կնոջ երջանկության համար:
Միգուցե դու շփոթում ես ապահով կյանքը կանացի երջանկության հե՞տ:

Հարցդ շատ տեղին էր:
Իհարկե, ֆինանսական կարողությունը և ունեցվածքը չեն կարող երջանկության գրավական լինել, բայց ընդունիր, որ այն ևս նշանակություն ունի ընտանիքի կարիքները հոգալու իմաստով: Կարիերա-փող իմաստով չեմ ասում, որովհետև չեմ ընդունում որ մարդ իր երջանկություն կապի կարիերայի կամ փողի քանակության հետ և դրա պատճառով զրկվի երջանիկ ընտանեկան կյանքով ապրելու հնարավորությունից կամ իր ամբողջ կյանքը նվիրի «փող շինելուն» (վերջիվերջո ոչ բոլորը կարող են դա անել):
Խոսքս վերաբերվում էր այն տղամարդուն որը արդեն կայացել է կյանքում՝ վստահ է իր ունակությունների նկատմամաբ, ունի պատասխանատվության զգացում, ծնողների ու ընկերների վզին նստած չէ: Իսկ տղամարդը նաև մարդ է, և եթե արդեն ուշ տարիքում նա հանկարծ գլխի է ընկնում որ ինչ պետք ա անի կամ ինչ կարող ա անի , կարող ա ռեսուրսները չհերիքեն:
Բնության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա կինը իհարկե ցանկանում է ընտանիք կազմել ապահովված և ուժեղ տաղամարդու հետ որը կպաշտպանի և կկերակրի իրեն և իր երեխաներին:
Քանի որ մարդը բանական արարած ա, և ինքն ա որոշում իր երջանկության կրիտերիաները, ապա նորմալ կամ ոչ հարուստ ընտանիքները ևս կարող են երջանիկ լինել, և զգացմունքներն ու հարաբերությունները չարժեվորել մեքենաներով, ամառանոցներով կամ ոսկեղենով:
Սակայն կյանքն այնպիսին է, որ կենցաղային դժվարությունները կարող են լուրջ վնաս հասցնել ընտանիքին ու միայն փոխադարձ սիրո, սատարումի, կարեկցանքի, փոխօգնության շնորհիվ կարելի է հաղթահարել դրանք:
Կանացի երջանկության մասին: Դա բարդ հարց է, ոչ միշտ է տղամարդուն հաջողվում հասկանալ թե ինչ է պետք անել իր կնոջը երջանկացնելու համար: Դե կանայք էլ են տարբեր լինում:
Բայց սա երևի ուրիշ թեմայի զրույց է:

dvgray
28.05.2008, 23:53
կյանքն այնպիսին է, որ կենցաղային դժվարությունները կարող են լուրջ վնաս հասցնել ընտանիքին ու միայն փոխադարձ սիրո, սատարումի, կարեկցանքի, փոխօգնության շնորհիվ կարելի է հաղթահարել դրանք:

Ոսկի խոսքեր են:
:)

Հ.Գ. այստեղ կարո՞ղ եմ ենթադրել, որ ավելի ճիշտ է ոչ թե ապահովագրվել "վատ" կենցաղից, այլ լավագույնը սիրող ու իրար սատարող, իրար առանց խոսքի հասկացող զույգ ստեղծել, կայացնել



Կանացի երջանկության մասին: Դա բարդ հարց է, ոչ միշտ է տղամարդուն հաջողվում հասկանալ թե ինչ է պետք անել իր կնոջը երջանկացնելու համար: Դե կանայք էլ են տարբեր լինում:
Բայց սա երևի ուրիշ թեմայի զրույց է:
Չէ, ինչի՞: Շատ մոտ է թեմային: Եթե կինը ստանա ցանկալին /խոսքը սեքսի մասին չի, որը ինչքան գիտեմ կնոջ համար վերջին պրիորիտետային հարցերից է ընտանիք կառուցելուց/, ապա միգուցե առք-ու-վաճառքի մասին էլ չմտածի:

Իսկ կնոջը իրականում լիքը բաներ են պետք: Կսկսեի ամենակարևոևնեևից:
Անմնացորդ սեր ու նվիրում միայն ու միմիայն իրեն:
Կարող եք շարունակել :)

Ramzes
30.05.2008, 21:38
Մեր օրերում կարելի է ասել, որ փողն է նստել աշխարհի գահին, չնայած բոլոր ժամանակներում էլ այն իր ծանրակշիռ դերն է խաղացել հասարակության կյանքում: Փողն իսկապես անհրաժեշտ է բոլորին բարեկեցիկ կյանքով ապրելու համար, բայց չպետք է նաև մոռանալ, փողի մոլուցքով կարելի է տարվել (դա շատ հաճախ է հանդիպում) և մոռանալ մարդկային զգացմունքների և բարոյական արժեքների մասին:
Ինչ խոսք, եթե հարցը վերաբերում է աղջիկ-տղա հարաբերություններին, ապա այս պարագայում փողն անպայման իր խոսքն ասում է, լինի աղջին, թե տղա, մարդկանց մի ստվար զանգված անվերջ որոնում է իր հարուստ ապագա կողակցին, բայց ինչպես ցույց է տալիս կյանքը, նման հիմքի վրա կառուցված ընտանիքների մոտ 90 տոկոսը լինում է դժբախտ, որովհետև ժամանակին հաճախ անտեսվում են զգացմունքները ու հետո արդեն ուշ է լինում...: Մարդը մշտապես պետք է ձգտի բարեկեցիկ կյանքի, դա շատ նորմալ է, բայց երբ գալիս է ապագա կողակցիդ ընտրելու պահը, ապա միանշանակ փողը պետք է մղել հետին պլաններ` առաջին հերթին կարևորելով զգացմունքները, քանզի հետո այդ զգացմունքներն են դառնալու ամուր ընտանիքի հենքը:

dvgray
31.05.2008, 23:14
Փողն իսկապես անհրաժեշտ է բոլորին բարեկեցիկ կյանքով ապրելու համար, բայց չպետք է նաև մոռանալ, փողի մոլուցքով կարելի է տարվել (դա շատ հաճախ է հանդիպում) և մոռանալ մարդկային զգացմունքների և բարոյական արժեքների մասին:

Հայերիս հիմանական թերթյուններից մեկը նա է, որ "Stop" ասել չգիտենք:
Սակայն սա մենակ հայերիս թերությունը չի: Բոլորն են տառապում սրանով, սակայն մյուս ազգերը գոնե ունեն մի քանի տոկոս մասսա, որ գիտի թե իրեն ինչ է պետք ու ինչ չափով: Գիտի, որ անտառը - դա մարդու համար ավելի կարևոև է, քան բետոնե պատերը… Գիտե , որ դիմացինից հացը խլել կարելի է չափի մեջ, ու չի կարելի լրիվ իրեն վերցնել, ու դիմացինին թողնել փողոցում տկլոր, որ ցրտից ու սովից կոտորվի…

Մենք էտ չափն ու չափողականությունը չունենեք:
Մեզանի մեկը գոնե իրեն հարց տալի՞ս է, կամ կողքից նայու՞մ է, թե ինչ խնդալու է մեքենայի տեսակի հետևից ընկած համահայկական մրցարշավը: Էտ համատարած մերսեդեսացավը:
Իսկ իրականում մեքենան իսկզբանե մի շարժական մեխանիզմ էր ընդամենը:
Քթներիցս բռնած քարշ են տալիս :(: Սաղին են քարշ տալիս, բայց մեզ շաաատ ցածրերից են քարշ տալիցս :(:

Apsara
01.06.2008, 14:33
Ժո'ղ, ես Ձեզ չեմ հասկանում
:o
հազիվ Բիձու բախտը բացվում ա, դուք էդ բախտի վրա քար եք ուզում գցեք...ինչ աղջիկ, ինչ տղա...
բա բիձեն..???..:D:D:D

Բիձեն լավ էլ բիթիա ոնց որ, լիքը խոստումներա տվել ու չի անում, մայրը գալիսա մեզ բողոքումա, որ խոսքա տվել ավտո առնի, շորեր առնի, բայց ոչ մի բան չի անում, :D

Enigmatic
16.11.2008, 22:02
կարծում եմ որ իրոք փողը կարևոր ա ,քանի որ ինչքան էլ սիրեն մարդիկ իրար ու հարմարվելով ապրեն, բայց ուշ թե շուտ կգա ժամանակ որ հենց փողի պատճառով կառաջանան վեճեր կինը կսկսի մեղադրել ամուսնուն իրենց բոլոր դժվարությունների ,պրոբլեմների մեջ,ու արդեն ինքստինքյան սերնել է անցնում դժվարությունների պատճառով ու համ կինը համ տղամարդը արդեն երջանիկ չեն լինում,բայց չեն էլ բաժանվի դե որովհետև ամոթին կուլ գնալով ,որ չասեն բաժանվեցին ,մեկա էլի միկերպ իրար հետ կապրեն,ՈՒ մանավանդ որ աղջիկը փոքրուց լավ պահած մեծացրածա ըստ պահանջի,արդեն ինքնաբերաբար ուզումա նենց տղու կողքին լինի, որ նույն կերպ էլ շարունակվի իրա կյանքը,բայց դա արդեն անկախ մեր կամքիցա ստացվում,որ մեր կողքին ավելի ապահոված տղաներ են լինում:oy Բայց էտ ամենինչը շատ հարաբերականա ,որովհետև կարողա պապան շատ հարուստ լինի իսկ տղեն դառմայեդ,ու ինչքան պապան առաջ բռթի մեկա բան դւրս չի գա,դե պապան էլ հո հավերժ չի,իսկ կա տղա էլ որ շատ նպատակասլաց ա ու ժամանակի ընթացքում կհասնի ավելիին քան հարուստի տղան,միխոսքով բախտի բանա:)

Լուսաբեր
16.11.2008, 23:52
Սրա մասին չէի մտածել :think

WhiteSmoke{F}
20.11.2008, 04:55
Մի խոսք կա չէ՞,կարծեմ սենց է «տղամարդկային հմայքի ֆիշկան փող, շատ փող ունենալու մեջ է, ինչպես կնոջ դեպքում երկար ոտքերն ու գեղեցկությունը»: Ես սա հենց ենպես չեմ ասում, եթե շատ հարուստ տղամարդը անընդհատ կասկածում է, որ իր հետի կինը իրեն ընտրել է փողերի համար, եդպես էլ կինն է կասկածում, որ իրեն ընտրել են իր երկար ոտքերի համար: Ու անընդհատ դա տանջումա, ու ապացույցներ ես փնտրում անիմաստ, կամ էլ հարուստ տղամարդուտ ստիպված էս լինում անընդհատ ապացուցել, որ իրեն սիրում էս ոչ թե իր փողերի, այլ նրա համար, որ ինքն ինքնա: Իսկ թե ինչի են գեղեցիկներն հաճախ ընտրում գեղեցիկներին կամ հարուստներին: Կարծում եմ նրա համար որ, նախընտրում են մաքսիմում ինքնահաստատված ու աչքաբաց տղամարդկանց: Որովհետև, իրենց հետ համոզված էս զգում, որ մարդը քեզ ասումա սիրում եմ քեզ, հենց նենց չի ասում նրա համար, որ առաջին անգամա երկար ոտքեր տեսնում, չտեսությունից չի: Տեսած մարդու հետ ավելի քիչա շանսերը, որ լակոտավարի գլուխ կգովի, թե տեսեք ինչ աղջկա հետ եմ հանդիպում: Ու գիտես էլի, որ մենակ գեղեցկությանդ համար քեզ չի սիրում: Որովհետև շատ գեղեցկուհիներովա շրջապատված, բայց քեզա ընտրել, քանի որ բացի գեղեցկությունից ներսդելա սիրել: Ի հարկե կան նաև ոչ հարուստ, և ոչ էլ սիմպատիկ տղամարդիկ, որ տենց աչքաբաց են, շատ հոգևոր, հասուն ու էլի լիքը լավ բաներ: Այ եդ տղամարդիկ ինձ համար ամենագրավիչն են: Իրանցը լրիվ բնությունիցա, ներսիցա գալիս: Անբացատրելի տղամարդկային հմայքա: Խելքնա, թե ինչ չեմ կարող ասել: Այ տղամարդկային այս տիպի մոտ, թե փողը, թե տեսքը լրիվ անցնում են հիսուներորդ պլան: Բայց ափսոս շատ քիչ են նման տղամարդիկ

dvgray
20.11.2008, 04:59
Մի խոսք կա չէ՞,կարծեմ սենց է «տղամարդկային հմայքի ֆիշկան փող, շատ փող ունենալու մեջ է, ինչպես կնոջ դեպքում երկար ոտքերն ու գեղեցկությունը»: Ես սա հենց ենպես չեմ ասում, եթե շատ հարուստ տղամարդը անընդհատ կասկածում է, որ իր հետի կինը իրեն ընտրել է փողերի համար, եդպես էլ կինն է կասկածում, որ իրեն ընտրել են իր երկար ոտքերի համար: Ու անընդհատ դա տանջումա, ու ապացույցներ ես փնտրում անիմաստ, կամ էլ հարուստ տղամարդուտ ստիպված էս լինում անընդհատ ապացուցել, որ իրեն սիրում էս ոչ թե իր փողերի, այլ նրա համար, որ ինքն ինքնա: Իսկ թե ինչի են գեղեցիկներն հաճախ ընտրում գեղեցիկներին կամ հարուստներին: Կոնկրետ ինձ համար ասեմ, նախընտրում եմ մաքսիմում ինքնահաստատված ու աչքաբաց տղամարդկանց: Որովհետև, իրենց հետ համոզված էս զգում, որ մարդը քեզ ասումա գժվում եմ քո համար, հենց նենց չի ասում նրա համար, որ առաջին անգամա երկար ոտքեր տեսնում, չտեսությունից չի: Տեսած մարդու հետ ավելի քիչա շանսերը, որ լակոտավարի գլուխ կգովի, թե տեսեք ինչ աղջկա հետ եմ հանդիպում: Ու գիտես էլի, որ մենակ գեղեցկությանդ համար քեզ չի սիրում: Որովհետև շատ գեղեցկուհիներովա շրջապատված, բայց քեզա ընտրել, քանի որ բացի գեղեցկությունից ներսդելա սիրել: Ի հարկե կան նաև ոչ հարուստ, և ոչ էլ սիմպատիկ տղամարդիկ, որ տենց աչքաբաց են, շատ հոգևոր, հասուն ու էլի լիքը լավ բաներ: Այ եդ տղամարդիկ ինձ համար ամենագրավիչն են: Իրանցը լրիվ բնությունիցա, ներսիցա գալիս: Անբացատրելի տղամարդկային հմայքա: Խելքնա, թե ինչ չեմ կարող ասել: Այ տղամարդկային այս տիպի մոտ, թե փողը, թե տեսքը լրիվ անցնում են հիսուներորդ պլան: Բայց ափսոս շատ քիչ են նման տղամարդիկ
Բելմոնդոյի հացսեն տա՞մ :B

WhiteSmoke{F}
20.11.2008, 05:21
DVGRAY շատ նրբանկատ տղամարդ ես: Դա ինձ հիշեցրեց, որ մոռացել էի նշել տղամարդկային կարևորագույն հմայքներից մեկը նրբանկատությունը: Շատ գրավիչ է, հավատա: Իսկ Բելմոնդոյի համար շնորհակալություն, միգուցե մեկ ուրիշ անգամ

Freeman
27.10.2011, 16:51
Ժող, հիմա ֆեյսում մեկն էս թեմայի լինքն ա դրել, քննարկում ենք :))

Հ.Գ. Հա, Աշ, ես եմ :D

Աբելյան
27.10.2011, 19:19
Ասենք թե ես տաքսու փող սկի չունեմ, որ աղջկան ճամփու դնեմ տուն (դե ես ոտով մի կերպ կարամ հասնեմ): Արդյո՞ք ոչ նյութապաշտ աղջկա տանձին կլնի իմ մարդկային որակները::unsure:8

Yellow Raven
27.10.2011, 21:01
Ասենք թե ես տաքսու փող սկի չունեմ, որ աղջկան ճամփու դնեմ տուն (դե ես ոտով մի կերպ կարամ հասնեմ): Արդյո՞ք ոչ նյութապաշտ աղջկա տանձին կլնի իմ մարդկային որակները::unsure:8

Իմ կարծիքով հենց մարդկային որակները պետքա առաջին հերթին հետաքրքրի, հետո նոր տաքսու փողը;)

soultaker
29.10.2011, 01:10
Իմ կարծիքով հենց մարդկային որակները պետքա առաջին հերթին հետաքրքրի, հետո նոր տաքսու փողը;)

Փողը նաղդա, իսկ սերը կգա, կանցնի: Ու տենց մանր-մունր բաների պատճառով էլ(տաքսու փողա, բանա) շատ ժամանակ բան չի ստացվում, թեկուզ երկուսն էլ հասկանան որ էտ կարևոր չի, մեկա ենթագիտակցորեն աղջիկը հասկանումա որ էտ տղեն առանց փող իրան չի կարա պահի:

Lion
29.10.2011, 07:37
Մի խոսք կա չէ՞,կարծեմ սենց է «տղամարդկային հմայքի ֆիշկան փող, շատ փող ունենալու մեջ է, ինչպես կնոջ դեպքում երկար ոտքերն ու գեղեցկությունը»: Ես սա հենց ենպես չեմ ասում, եթե շատ հարուստ տղամարդը անընդհատ կասկածում է, որ իր հետի կինը իրեն ընտրել է փողերի համար, եդպես էլ կինն է կասկածում, որ իրեն ընտրել են իր երկար ոտքերի համար: Ու անընդհատ դա տանջումա, ու ապացույցներ ես փնտրում անիմաստ, կամ էլ հարուստ տղամարդուտ ստիպված էս լինում անընդհատ ապացուցել, որ իրեն սիրում էս ոչ թե իր փողերի, այլ նրա համար, որ ինքն ինքնա: Իսկ թե ինչի են գեղեցիկներն հաճախ ընտրում գեղեցիկներին կամ հարուստներին: Կարծում եմ նրա համար որ, նախընտրում են մաքսիմում ինքնահաստատված ու աչքաբաց տղամարդկանց: Որովհետև, իրենց հետ համոզված էս զգում, որ մարդը քեզ ասումա սիրում եմ քեզ, հենց նենց չի ասում նրա համար, որ առաջին անգամա երկար ոտքեր տեսնում, չտեսությունից չի: Տեսած մարդու հետ ավելի քիչա շանսերը, որ լակոտավարի գլուխ կգովի, թե տեսեք ինչ աղջկա հետ եմ հանդիպում: Ու գիտես էլի, որ մենակ գեղեցկությանդ համար քեզ չի սիրում: Որովհետև շատ գեղեցկուհիներովա շրջապատված, բայց քեզա ընտրել, քանի որ բացի գեղեցկությունից ներսդելա սիրել: Ի հարկե կան նաև ոչ հարուստ, և ոչ էլ սիմպատիկ տղամարդիկ, որ տենց աչքաբաց են, շատ հոգևոր, հասուն ու էլի լիքը լավ բաներ: Այ եդ տղամարդիկ ինձ համար ամենագրավիչն են: Իրանցը լրիվ բնությունիցա, ներսիցա գալիս: Անբացատրելի տղամարդկային հմայքա: Խելքնա, թե ինչ չեմ կարող ասել: Այ տղամարդկային այս տիպի մոտ, թե փողը, թե տեսքը լրիվ անցնում են հիսուներորդ պլան: Բայց ափսոս շատ քիչ են նման տղամարդիկ

Այսինքն, եթե որոշ տղամարդիկ. "...տենց աչքաբաց են, շատ հոգևոր, հասուն ու էլի լիքը լավ բաներ", ու նաև. "...հարուստ, և սիմպատիկ" են."անբացատրելի տղամարդկային հմայք" ունենալու համար պիտի հրաժարվեն հարստությունից ու դառնան. "ոչ սիմպատիկ"?

Աբելյան
29.10.2011, 12:53
Իմ կարծիքով հենց մարդկային որակները պետքա առաջին հերթին հետաքրքրի, հետո նոր տաքսու փողը;)
Օրինակ դուրը եկան մարդկային որակները, իսկ "տաքսու փողը" չէ, հետո՞::)

VisTolog
29.10.2011, 12:59
Ասենք թե ես տաքսու փող սկի չունեմ, որ աղջկան ճամփու դնեմ տուն (դե ես ոտով մի կերպ կարամ հասնեմ): Արդյո՞ք ոչ նյութապաշտ աղջկա տանձին կլնի իմ մարդկային որակները::unsure:8

Իրա հետ նստեիր տաքսի, տանեիր տուն, հետո գնայիր քո տուն.

1. Տնից փող կվերցնեիր կտայիր տաքսու փողը
2. Հարևանից կուզեիր
3. Քուչում կանգնած տղեքից:D

lampone
29.10.2011, 13:04
Էհ, ինչ մարդկային որակ? Փող, փող ու ևս մեկ անգամ փող: Կյանքն է պարտադրում: Հակառակ սեռի ներկայացուցիչը առաջինը քո հագուստին է նայում, ոչ թե հոգևոր հարստությանդ:

Աբելյան
29.10.2011, 13:07
Իրա հետ նստեիր տաքսի, տանեիր տուն, հետո գնայիր քո տուն.

1. Տնից փող կվերցնեիր կտայիր տաքսու փողը
2. Հարևանից կուզեիր
3. Քուչում կանգնած տղեքից:D
Քանի տրոլեյբուսները կան, ոչ մի տաքսի::)

Արէա
29.10.2011, 13:07
Ինչ-որ երբեք չեմ զգացել փողի ազդեցությունն իմ ու հակառակ սեռի ներկայացուցիչների (մասնավորապես ընկերուհուս) հարաբերություններում :think

Գեա
29.10.2011, 13:50
Էհ, ինչ մարդկային որակ? Փող, փող ու ևս մեկ անգամ փող: Կյանքն է պարտադրում: Հակառակ սեռի ներկայացուցիչը առաջինը քո հագուստին է նայում, ոչ թե հոգևոր հարստությանդ:
Հագուստին է նայում , բայց հո հագուստի հետ չի շփվում?Հին ասացվածք կա` հագուստով ընդունում են , խելքով ճանապարհում:Հագուստին գերակայություն տվողները իսկի չգիտեն էլ ինտելեկտի ու հոգևոր արժեքների գոյության մասին:Իրենք իրենց հոգևոր դատարկությունն ու մերկությունը բրենդի տակ են ծածկում:Հակառակ սեռին մնում է կողմնորոշվել, իր համար իրական արժեքը բրենդային հագուստն ու "սիրածի" փողերն են , թե դիմացինի հեգեկերտվածքն ու դաստիարակությունը:
Շատ տարիներ առաջ մի պատմություն են պատմել, շատ տիպիկ է: Հատկապես իննսունականներին մոդա կար . տղաները Ռոսաստանից գալիս էին , ամուսնանում ու էլի վերադառնում "իրենց" երկիր:Մի աղջիկ պատրաստվում էր ամուսնանալ մեկի հետ , որի մասին չարագուշակ լուրեր էին պտտվում, այն մասին, որ մեղմ ասած բանդիտ է , նարկոբիզնեսով է իր փողերը աշխատել ու նման բաներ(չգիտեմ ճիշտն ու սուտը):Մի խոսքով , աղջկա ընկերուհիներից մեկը, իմանալով այդ լուրերի մասին, փորձում է ընկերուհու աչքերը բացել: Ու հարմար առիթով ընկերուհուն զգուշացնում է, թե այսպես -այսպես, էդ տղան վատն է , ամբողջ օրը կռիվների ու կրակոցների մեջ է, որ իր փողերը մաքուր չեն: Վերջը ,որ տեսում է ընկերուհու վրա ոչ մի բան չի ազդում, հարցնում է."ինչ կանես,եթե հերթական ռազբոռկայի ժամանակ սպանեն?":Պատասխանը լինում է"Կդառնամ երիտասարդ հարուստ այրի..."Հիմա նման աղջկան ինչքան էլ բացատրես , որ ինտելեկտ ու հոգևոր արժեքներ կան ,միևնույնն է բան չի հասկանալու:
ՀԳԱմեն մարդ ընտրում է ըստ մտավոր հնարավորությունների ու ըստ նախասիրությունների::D

John
29.10.2011, 14:07
ար դե լավ էլի... մի թերագնահատեք փողի դերը էդ անտեր հարաբերություններում... էդ փող ասվածը իրար վրա դարսած դոլլարներ մի հասկացեք... փողը էդ հագածդ շորն ա, կոշիկը, ձեռքին ժամացույցը, հեռախոսդ ու մնացած աքսեսուարդերդ...



Հին ասացվածք կա` հագուստով ընդունում են , խելքով ճանապարհում
այո, ճիշտ ես ՀԻՆ... հիմա չկա էլ էդ պահերը...

չեմ հավատա ոչ մի աղջկա հավաստիացումներին, ով պնդի, թե իրան դուր կգար իր սիրած տղայի հետ ամեն օր զբոսնելը... ՈՉ ՄԻ ՏԵՂ չգնալը, ուղղակի քայլելը... ամառվա շոգին ու ձմռան ցրտին... կամ ասենք թո՛ղ մեկը ինձ փորձի համոզել, որ աղջիկները ծաղիկներ չեն սիրում, կամ նվերներ ամեն տեսակի... անակնկալներ... էդ ամեն ինչը կարող է վճռորոշ դեր խաղալ հարաբերությունների հետագա զարգացման, իսկ իրանց բացակայությունը՝ հետագա ՉԶԱՐԳԱՑՄԱՆ վրա, իսկ էդ ամեն ինչը, սիրելիներս, ձեր համար վարդեր ու փափուկ խաղալիքներ են, իսկ ուսանող, ինտելեկտուալ, համեստ, խելոք տղու համար՝ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ...

Arpine
29.10.2011, 14:32
Հակառակ սեռի ներկայացուցիչը առաջինը քո հագուստին է նայում, ոչ թե հոգևոր հարստությանդ:

Հետո էլ վիրտուալին դեմ են:))





կամ ասենք թո՛ղ մեկը ինձ փորձի համոզել, որ աղջիկները ծաղիկներ չեն սիրում, կամ նվերներ ամեն տեսակի... անակնկալներ... էդ ամեն ինչը կարող է վճռորոշ դեր խաղալ հարաբերությունների հետագա զարգացման, իսկ իրանց բացակայությունը՝ հետագա ՉԶԱՐԳԱՑՄԱՆ վրա, իսկ էդ ամեն ինչը, սիրելիներս, ձեր համար վարդեր ու փափուկ խաղալիքներ են, իսկ ուսանող, ինտելեկտուալ, համեստ, խելոք տղու համար՝ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ...

Ըհը սիրում են, ամեն տեսակի նվերներ, ու այդ ամեն տեսակը մեկի համար քո նշածներն են մյուսի համար էլ մի անկեղծ խոսքը կամ երկտողը, կամ (էժանագին) ինչ-որ հաճելի նվեր::)

John
29.10.2011, 14:44
Ըհը սիրում են, ամեն տեսակի նվերներ, ու այդ ամեն տեսակը մեկի համար քո նշածներն են մյուսի համար էլ մի անկեղծ խոսքը կամ երկտողը, կամ (էժանագին) ինչ-որ հաճելի նվեր:
ես էլ տենց գիտեի՝ ժամանակի ընթացքում համոզվում եմ, որ սխալ գիտեի, ցավոք...

laro
29.10.2011, 14:51
«... ՈՉ ՄԻ ՏԵՂ չգնալը, ուղղակի քայլելը... ամառվա շոգին ու ձմռան ցրտին...»
Այ դա ա իսկական սերը John ջան.......Նվերներ,վարդեր,եսիմ ինչեր......իհարկե հաճելի ա, բայց սուտ ա.....Սուտ ա,որովհետև դրանից արժեքավոր լիքը բան կա......թեկուզ սրտից բխող երկու խոսք ու վերջ:) Ով ասես լիքը զիզի-պիզի բաներ կարող ա «շռայլի»,բայց ոչ սեր.....
Իսկ գրածներիս էլ ուզում ես հավատա,ուզում ես ոչ.....

John
29.10.2011, 14:56
laro, բոլոր աղջիկները այդպես են արտահայտվում, այ թե իրանց քանի՞ տոկոսն ա իրականում տենց մտածում՝ էդ ա սաղ հարցը...

Ֆոտոն
29.10.2011, 14:58
Հաճելի նվերները, երբեմն համերգ ու թատրոն գնալը, ծաղիկները իհարկե շատ հաճելի են ու հաճախ պարտադիր, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼԻԻՑ և ոչ ուրիշ մեկից: :ok Ուրիշից ստացած ո՛չ նվերը, ո՛չ ինչ-որ տեղ հրավիրելը նպատակին չի ծառայում ու այդպես էլ աղջկա սիրտը չի շահում:

Այնպես որ Փող+Սեր, երկուսն էլ պարտադիր են: Ու ինչքան սերը շատ է, փողը կարող է մի քիչ քիչ լինել, իսկ միջին սիրո դեպքում փողի պակասը անհանդուրժելի է լինում հաճախ: Որովհետև փողով երբեմն հնարավոր է լինում սիրո անցքերը սվաղել:

laro
29.10.2011, 15:01
Իսկ դու ասում ես,John ջան,որ ով էլ ասի չես հավատա........էտպես չի,հաստատ:Թող էտպես մտածեն աղջիկների 5%-ը,ոչինչ թող քիչ լինենք,բայց լինենք:

John
29.10.2011, 15:13
շնորհակալ եմ Ֆոտոն... գիտե՞ս ինչի համար... էն բանի համար, որ ես հետ եմ վարժվել մտքերս շարադրելուց ու կարծիքս համոզիչ ու պարզ ձևով շարադրելուց... իսկ դու էս պահին օգնեցիր ինձ այդ հարցում

Ու ինչքան սերը շատ է, փողը կարող է մի քիչ քիչ լինել
ճիշտ ես, հենց մի քիչ քիչ, ոչ թե չլինել, կամ շատ քիչ լինել...

իսկ միջին սիրո դեպքում փողի պակասը անհանդուրժելի է լինում հաճախ
թույլ տուր նկատել, որ սերը միշտ միջին ա լինում... ավելի ճիշտ լինում ա, կամ չի լինում, ոչ թե ասենք << մի քիչ Ա.-ին եմ սիրում, մի քիչ Ճ.-ին... ու չնայած Ճ-ին մի քիչ ավելի շատ եմ սիրում, բայց ախր Ա.-ն շատ ավելի շատ փող ունի է...>>

Որովհետև փողով երբեմն հնարավոր է լինում սիրո անցքերը սվաղել
ապրես :) սիրում եմ անկեղծ մտքեր կարդալ...

սպանեն չեմ հավատա երկու բանի
1.որ աղջկա համար կապ չունի տղայի արտաքինը (և հակառակը)
2.որ աղջկա համար կապ չունի տղայի ֆինանսական հնարավորությունները

թող որևէ աղջիկ ասի, որ պատրաստ է ամուսնանալ հոգևոր անսահման հարստությամբ օժտված տղայի հետ՝ անկախ իրա արտաքինից ու ֆին. դրությունից՝ ես կծանոթացնեմ իրան տենց տղու հետ ;) բայց դե պարզ ա ոչ մեկն էլ ձեն չի հանի... որտև իրանք անկեղծ չեն... իրանք արտահայտում են նենց կարծիք՝ որը դուր կգա շրջապատին... որը շրջապատի սրտով կլինի... ու հեչ կապ չունի որ անկեղծ չի լինի...

Arpine
29.10.2011, 15:43
Ասում եմ այն, ինչ այս պահին միտքս եկավ, չգիտեմ ինչքանովա ճիշտ կամ ծեծված.
1. ուրեմն առաջին դեպքում տղան ունի փող, բայց չունի ուղեղ.
2. երկրորդ դեպքում բավականին խելացիա, բայց ունի էնքան փող ինչքան ուղեղ ունի առաջին տղան
մնացած տարբերակները չեմ նշում սա էլ մի քիչ երևի կոպիտա հնչում
Առաջինի դեպքում, հետագայում, միգուցե այդ էլ չունենա, 2-ի դեպքում, մի քիչ էլ նպատակասլացություն ենք գումարում, և գալիսա 2-0 օգուտ երկրորդի:))

Ֆոտոն
29.10.2011, 17:52
Արփինեի հետ համաձայն եմ: Խելացիի վրա կարելի ա հույս դնել, քանի որ հիմք պետք ա լինի միջին աշխատավարձով գործ գտնել անելու համար: Իսկ միայն փողովի ճամփա չարժի գնալ: Էսօր կա, վաղն էլ կծախսվի: Բայց սրանք դեպքերի մի մասն են:

Մյուս մասը մի քիչ խելք + մի քիչ փող, նորմալ խելք + նորմալ փող, ... և այլն տարբերակներն են, որտեղ հերթը գալիս է, թե ինչքան ես սիրումին:
Ուղղակի ես էդքան էլ չեմ հավատում այն բանին, որ հնարավոր է մեկը լինի շա՜տ խելացի, բայց լինի աղքատ: Էդ համարում եմ անխելք: Միայն ժամանակավոր դեպքում եմ հնարավոր համարում:

Եթե մարդ շատ է սիրում մեկին, նրանից ոչինչ չի ակնկալում, նույնիսկ փոխադարձ սեր չի ակնկալում, ուր մնաց նվեր կամ փող: էդ ամենավեհ սերերից է, որ առօրյայում քիչ է պատահում: Բայց այն օրենքը գործում է, որ ինչքան շատ ես սիրում, այնքան քիչ ես ակնկալում:

Հ.Գ. Արտ, ինձ ծեծել չկա. մենք իրար համապատասխանում ենք կարծեմ էդ հարցում:

laro
29.10.2011, 18:04
Երևի ես դեռ փոքր եմ ձեզ հասկանալու համար կամ էլ կյանքին վարդագույն ակնոցների ետևից եմ նայում:

Arpine
29.10.2011, 18:09
Արփինեի հետ համաձայն եմ: Խելացիի վրա կարելի ա հույս դնել, քանի որ հիմք պետք ա լինի միջին աշխատավարձով գործ գտնել անելու համար: Իսկ միայն փողովի ճամփա չարժի գնալ: Էսօր կա, վաղն էլ կծախսվի: Բայց սրանք դեպքերի մի մասն են:

Մյուս մասը մի քիչ խելք + մի քիչ փող, նորմալ խելք + նորմալ փող, ... և այլն տարբերակներն են, որտեղ հերթը գալիս է, թե ինչքան ես սիրումին:
Ուղղակի ես էդքան էլ չեմ հավատում այն բանին, որ հնարավոր է մեկը լինի շա՜տ խելացի, բայց լինի աղքատ: Էդ համարում եմ անխելք: Միայն ժամանակավոր դեպքում եմ հնարավոր համարում:

Եթե մարդ շատ է սիրում մեկին, նրանից ոչինչ չի ակնկալում, նույնիսկ փոխադարձ սեր չի ակնկալում, ուր մնաց նվեր կամ փող: էդ ամենավեհ սերերից է, որ առօրյայում քիչ է պատահում: Բայց այն օրենքը գործում է, որ ինչքան շատ ես սիրում, այնքան քիչ ես ակնկալում:

Հ.Գ. Արտ, ինձ ծեծել չկա. մենք իրար համապատասխանում ենք կարծեմ էդ հարցում:

Ես չեմ ասում փող չունի ուղղակի քիչ ունի.

Ֆոտոն
29.10.2011, 18:29
Ես չեմ ասում փող չունի ուղղակի քիչ ունի.

Աղքատ լինելն էլ քիչ ունենալն է::'

Yellow Raven
29.10.2011, 19:07
Օրինակ դուրը եկան մարդկային որակները, իսկ "տաքսու փողը" չէ, հետո՞::)

Է, ես իմ ամբողջ փողամոլ էությամբ հիմա պետքա քեզ հակառակում համոզե՞մ:))
Չկպավ, գնա մտածի :P

One_Way_Ticket
29.10.2011, 19:48
Ինձ թվում է՝ պետք է տարբերակել փողի մեջ հետաքրքրվածության առողջ և ոչ այնքան առողջ դեպքերը։ Առողջը այն է, երբ աղջիկը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն հարուստ տղայի մեջ տեսնում է իր և ապագա երեխաների համար ամուր հենարան։ Դրա մեջ բացարձակապես ոչ մի վատ բան չկա։ Ոչ առողջ դեպքում աղջկան հետաքրքրում են զուտ տղայի փողերը։ Աղջիկը նման դեպքերում անում է մինիմալը, որպեսզի տղան մնա իր կողքին և շարունակի "մուծել հարկերը"։ Կախված տղայի սիրահարվածության աստիճանից և առողջ դատելու ունակությունից՝ դա կարող է լինել շաբաթական մեկ-երկու համբույրից և "ես քեզ սիրում եմ"-ից մինչև բավական հմուտ դերասանական խաղ։

Arpine
29.10.2011, 21:59
Աղքատ լինելն էլ քիչ ունենալն է::'

Ֆոտոն ջան չգիտեմ ինչու այդ պահին ինձ մոտ չունենալու հետ ասոցացվեց, երևի Հայաստանում աղքատության մակարդակից է, ինչևէ;)

Էլիզե
29.10.2011, 22:40
Երեխեք, ես մի ծանոթ նյութապաշտ աղջիկ ունեի /ա՛խ իրեն, հե՛չ լավը չէր/, ինքը մի տղայի սխալմամբ հարուստի տեղ էր դրել, արագի մեջ` մի երկու ժամում քյոլմստրել էր, իրար հետ փախել էին, մի երկու օր չկային, հետո պարզվել էր` տղեն հա՛մ աղքատ էր, հա՛մ էլ գիշերները խռռացնում էր /:lol թու թու թու.../ :
Ստիպված /քանի որ երեխու ցրցամ էին տվել/ պսակվեցին:
Էդ աղջիկը մինչև հիմա բոլորիս խորհուրդ է տալիս` չամուսնանալ...

Նենց որ` սուտիկ-մուտիկ բաների հետևից մի՛ ընկեք:


Հա՛, առակս ինչ կցուցանե՝ տուն պահող տղա + տուն շենացնող աղջիկ = հոյակապ ընտանիք:

Արէա
29.10.2011, 22:59
Չեմ կարծում, որ ճիշտ է քննարկել թե փողն ինչ դեր ունի աղջիկ տղա հարաբերություններում, ու ընդհանրական եզրակացություններ անել: Իմ ընկերուհին, օրինակ թքած ունի էսօր "Դուետի" առանձնասենյակներում 5000 դրամանոց կոկտեյլ էինք խմում թե AFC-ում 200 դրամանոց թեյ: Կամ որ ես երբեք էլ իրան տաքսիով տուն ճանապարհած չկամ, ու ամենաթանկ նվերս էլ 10000 դրամից ավել չի եղել: Էնքան ավելի կարևոր ու թանկ բաներ կան մեր կյանքում, որ էս մանր մունր բաները անգամ ծիծաղելի են հավատացնում եմ ձեզ: Իհարկե չեմ ասում որ բոլոր աղջիկներն էդպիսին են, բայց դե բոլոր աղջիկներն էլ, ասենք իմ հետ Շադե չեն լսում, կամ անտրամադիր եղածս ժամանակ գժություններ չեն անում որ տրամադրությունս բարձրանա:) Ամենակարևորը գտնել էն մարդուն ում հետ լավ ես զգում, անկախ էն բանից փող կա թե չէ, կամ ծնունդին Լուի Վիտոնի պայուսակ ես նվիրել, թե սառնարանին կպցնելու մագնիս :) երբ որ իրար հետ լավ կզգաք էդ մնացած ամեն ինչը արդեն ավելորդ կլինի:

Երբ աշխատանքդ ութին կվերջանա, քառասուն րոպե երթուղայինով կիսամեռ կհասնես տուն մի կտոր հաց կուտես, հետո էլի մի կես ժամ կգնաս քաղաքի մյուս ծայրը մենակ էն բանի համար, որ ընկերուհիդ (կինդ) աշխատանքից հետո միայնակ չգա տուն, ու երբ աշխատանքից թույլտվություն կվերցնես, կհասնես տուն, նորից կհասնես քաղաքի մյուս ծայրը, մենակ են պատճառով, որ տաք շոր տանես ընկերուհուդ, որովհետև "էս անտեր եղանակները թե ինչի ցրտեցին" ու նորից կվերադառնաս աշխատանքիդ ու երեկոյան էլի կգնաս, որպեսզի միասին գաք տուն, հաստատ էդքանից հետո թքած կունենա ամենա թանկ նվերների վրա :)

lampone
31.10.2011, 20:53
Տո նվերները կարող ենք նաև գրողի ծոցն ուղարկել, բայց երբ մտածում ես, որ ապագայում երեխադ քիչ թե շատ ապահոված կյանքով չի ապրելու...
Զույգն ամբողջ կյանքում պիտի աշխատի,արդյունքում` կյանքից բան չհասկանա:
Ձմռան ցրտին փողն է ջերմացնում, ոչ թե հարուստ հոգեկան աշխարհը:

Արէա
01.11.2011, 09:17
Տո նվերները կարող ենք նաև գրողի ծոցն ուղարկել, բայց երբ մտածում ես, որ ապագայում երեխադ քիչ թե շատ ապահոված կյանքով չի ապրելու...
Զույգն ամբողջ կյանքում պիտի աշխատի,արդյունքում` կյանքից բան չհասկանա:
Ձմռան ցրտին փողն է ջերմացնում, ոչ թե հարուստ հոգեկան աշխարհը:

Կարծեմ մենք բոմժի մասին չենք խոսում :think

lampone
01.11.2011, 18:03
Կարծեմ մենք բոմժի մասին չենք խոսում :think

Մենակ ''բոմժ''-ը չի որ լավ չի ապրում: Այս աշխարհում մենակ ծայրահեղ աղքատ կամ չափազանց հարուստ մարդիկ չէ, որ ապրում են:
Զույգը կարող է նորմալ`ոչ լավ, ոչ էլ վատ, վարձատրվել, բայց գա օր, որ մեծ գումարի կարիք ունենա - ասենք վիրահատության համար... Բժիշկը, իհարկե, կգնահատի մարդկանց ինտելեկտը, զարգացվածության աստիճանն ու հարուստ ներաշխարհը, բայց առանց գումարի չի կատարի իր գործը:
Մի քիչ չափազանցացրի փողի դերը (համենայնդեպս ինձ համար), բայց այն անտեսելն էլ ճիշտ չի լինի:
Մի բան էլ - մեր իրականության մեջ ավելի հեշտ է գտնել պարզապես հարուստ, քան հոգեպես հարուստ զուգընկերոջ: :(

One_Way_Ticket
01.11.2011, 18:27
Զույգը կարող է նորմալ`ոչ լավ, ոչ էլ վատ, վարձատրվել, բայց գա օր, որ մեծ գումարի կարիք ունենա - ասենք վիրահատության համար...
Դրա համար գոյություն ունի բժշկական ապահովագրություն :)

Ameli
01.11.2011, 19:39
Է, երեխեք, ինչի՞ մասին ա խոսքը, ինչի՞ եք էս թեման էսքան երկար շոշոփում:
Փողը ամեն դեպքում էլ պետք ա թե՛ հոգով հարուստին, թե՛ հոգով աղքատին: Ու էս դեպքում ամենակարևորը քթածակ ա պետք ունենալ, սա վերաբերում ա և՛ տղաներին, և՛ աղջիկներին: Տղաներին, որ հասկանան, որ ժամանակ առ ժամանակ, գոնե առիթներին պետք է գեղեցիկ նվեր մատուցել ընկերուհուն /ես չգիտեմ էդ նվերը ինչ կլինի, համենայն դեպս այն ինչ-որ չափով կապված կլինի գումարի հետ/, իսկ աղջիկներին , որ հասկանան իրենց ընկերներին, մտնեն նրանց դրության մեջ, մեծ պահանջներ չներկայացնեն և ի վերջով փողին չխաբնվեն, էսքան բան :pardon

aragats
01.11.2011, 22:42
Տո նվերները կարող ենք նաև գրողի ծոցն ուղարկել, բայց երբ մտածում ես, որ ապագայում երեխադ քիչ թե շատ ապահոված կյանքով չի ապրելու...
Զույգն ամբողջ կյանքում պիտի աշխատի,արդյունքում` կյանքից բան չհասկանա:
Ձմռան ցրտին փողն է ջերմացնում, ոչ թե հարուստ հոգեկան աշխարհը:


Երկուսն էլ ցանկալի են, մեկն առանց մյուսի բավականին շուտ կզզվեցնի, ձմռանը ինչքան էլ բնակարանդ տաք լինի, եթե ընդհանուր հետաքրքրություն,

ներսի ջերմությունը չկա, շատ ավելի անտանելի է: Այդ տաքությունից կարաս միայն քրտնես, բայց ոչ ծաղկես:;)

Tirim-tim
02.11.2011, 10:33
Կարծում եմ չափից դուրս լուրջ եք քննարկում էս հարցը: Ամեն մի տղայի ու աղջկա համար ֆինանսականի հարցն անհատական է: Շատ դեպքերում փողը տղա-տղա սովորական ընկերության մեջ էլ է կարևոր դեր խաղում, շատ դեպքերում էլ` աղջիկ-աղջիկ: Իսկ տղա-աղջիկ հարաբերություններում ավելի "բազմազան" տարբերակների կարելի է հանդիպել:
Կարծում եմ էն աղջիկը, ում համար փողն էդքան կարևոր է, հենց սկզբից ընկերություն կանի համապատասխան մարդու հետ, ու էն տղան, ով ընկերություն կանի նման աղջկա հետ, ինքը դա շատ նորմալ ու բնական կընդունի:
Իրար սիրելու ու միասին համերաշխ ապրելու համար հեչ էլ պետք չի ֆինանսական չգիտեմ ինչ առատություն լինի: Կարևորը իրար հասկանալն է ու աշխատանքից չխուսափելը, մնացածը ինքն իրեն կլինի:

Tirim-tim
02.11.2011, 10:40
Զույգն ամբողջ կյանքում պիտի աշխատի,արդյունքում` կյանքից բան չհասկանա:


Կարելի է և չաշխատել ու էլի կյանքից բան չհասկանալ: Հիմա հայ տանտիկինների որոշ մասը չի աշխատում, մինչդեռ իրենց ամուսինները տունն ու տեղը բավարար կերպով ապահովում են: Էդ տանտիկինները կյանքից մենակ սուրճ խմել, հարևանների հետ բամբասել ու երեխեքով հպարտանալն են կյանքի վայելք համարում: Մինչդեռ կանաց էն մասը, որը որ աշխատում է, որ ընտանեկան բյուջեն ճեղքվածք չտա, ավելի "մարդավարի" կյանք են վարում:

Սլիմ
02.11.2011, 22:56
Մարդուցա, փողը իրա կյանքում ինչ կարևորություն կունենա , եթե մատերիալիստա մարդ , հա կգնա փողի հետևից ու էլի կլինի երջանիկ, որովհետև իրա նպատակը փողու ու բարեկեցիկ կյանքնա, բայց եթե ուրիշ արժեքներա կարևորում, փողի բացակայությունը էլի նեղելույա, ահագին տհաճ խնդիրներա առաջացնելու, բայց տանելիա, հետո հենց "աղքատ" ժամանակա երևում իսկական ընկերը, իսկական սիրողը, իսկական բարեկամը: Անփող էլա լինում սիրե, սիրվել, ճիշտա էտ հարաբերություններում տհաճությունները ավելի շատ են:
Հետո ով ասեց ու մենակ տղամարդը պիտի ծախսի հարաբերություններում? Մի օր մեկը կվճարի, մի օր էլ մյուսը, դրա մեջ վատ բան չկա, եթե իհարկե դիմացինը ալֆոնս չի, ուղակի տղայա , որ ձեռը փող չկա:

Hayk Avetisyan
03.11.2011, 10:54
Առաջին հերթին փողը տղուն ա պետք, հենց ինքնա իրա փողերին առաջինը նայում, որիցել գոյանում է հետագա քայլերի համարձակությունը: Խոսքս նրա մասին չի, որ եթե փող չկա ուրեմն պիտի աղջիկներից ձերք քաշես, բայց կգա մի ու լիքը օրեր որ կուզենաս սրճարանում նստեք, թեկուզ հենց սյուրպրիզներ անես և այլն: Նաև հակառակ երևույթնել կա, հնարավոր է էնքան երկար գտնվես աշխատանքի ու ֆինանսական հարթության մեջ որ ունենալով լիքը փող ու նաև զգացմունքներ միևնույնն է չկարողանաս սիրային կյանքում հաղթանակներ ունենալ: Քանի որ ժամանակ չէս ունեցել գտնելու աղջիկների սրտին մոտեցման հատուկ ձևերը, չես կարողանում լպրձուկ գտնվել ու աղջիկներին դուր գալ քանի որ ուրիշ աղջիկների վրա չէս պարապել, իսկ այսoրվա աղջիկներին ինչքանով որ ես եմ նկատել հենց այդպիսիներն են դուր գալիս:

Universe
03.11.2011, 12:50
Ինչքան էլ վիտուալ կարծիքներ կարդամ, միևնույնա, համոզված եմ որ շատերը ինչքան էլ ասեն որ գումարը կապ չունի միևնույնա, չեն նայում որ «Ես չունեմ բռասլետ, ես չունեմ մաշնա, ես ունեմ հարուստ սիրտ...»...

Դա կախվածա հարաբերությունների տեսակից ու լրջությունից, ինչպես նաև ինչքան մարդ, էնքան բնավորություն, էնքան էլ էս հարցին սեփական մոտեցում: Ինչքան էլ մարդը գումարը չկարևորի, միևնույնա, լուրջ հարաբերությունների անցնելու համար պետքա չէ՞ որոշակի գումար հազարումի կարիքներ ապահովելու համար, թե քո, ու թե ապագա ընտանիքի համար:

տարբեր հետևություններ.

Փողը աղջիկ-տղա հարաբերություններում, նամանավանդ եթե այդ հարաբերությունը սեռական է հնարավորա մեծ կապ ունենա, եթե չունես լավ լեզու:))

Փողը սիրո մեջ, դա նշանակումա սերը դեպի փողը, այլ ոչ թե սերը՝ դեպի սիրո շնչավոր առարկան:)

Ու հետո, ինչքան շատ փող ես ունենում, էնքան ավելի դժվարությամբ ես իմ կարծիքով գտնում իրական քո հանդեպ զգացմունք ունեցող մարդու, նենց որ, եկեք սկզբից գտնենք հետո հարստանանք....

հիմա իմ մոտ գտնելու պահնա, հենց գտա, ամենահարուստ մարդնեմ ուրեմն:love

aerosmith
03.11.2011, 20:38
կարծում եմ տեղին է :)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eYcNM9MIzDM

Tirim-tim
03.11.2011, 21:36
կարծում եմ տեղին է :)

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eYcNM9MIzDM

Կարծում եմ էս հարցում ռուս աղջիկները ուրիշ թեմա են, իրանք ունիկալ են տղայի հետ հարաբերություններում փողի հանդեպ :)

Աբելյան
09.11.2011, 00:56
Կարծում եմ էս հարցում ռուս աղջիկները ուրիշ թեմա են, իրանք ունիկալ են տղայի հետ հարաբերություններում փողի հանդեպ :)
20 տոկոսը միգուցե:

Tirim-tim
09.11.2011, 11:47
20 տոկոսը միգուցե:

Իմ ճանաչածներից 50%-ը :)

Աբելյան
10.11.2011, 21:10
Մանավանդ նրանք, ովքեր անձամբ փող են ուղարկում ծանոթ հայ տղեքին::))

specialist
10.11.2011, 23:19
Փողը աղջիկ-տղա հարաբերություններում դեր չի խաղում....
այն ժամանակ կխաղա, երբ ամուսնանան, իսկ մինչև ետ քայլին դիմելը, պետքա հասկանան ինչ են անում, կարան տակից հելնեն թե չէ, ու ոնց են անելու.... եթե պատրաստ չեն, թող սպասեն մի քիչ, մարդիկ կան 3 տարուց ավել են սպասում ետ պահին, հասկանալով, որ չեն կարա մի քանի վայրկյանւոմ անել մի բան, որին պատրաստ չեն ...(ընտանիք պահել փողով)