PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը



Վազգեն
26.05.2007, 04:43
Հատված Նժդեհի հոդվածներից մեկից.
Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին
է` կոսմոպոլիտը:
Սրա հայրենիքը, իր յայտարարութեամբ, համայն աշխարհն է, ազգը`
համայն մարդկութիւնը:
Չկա՛ն ազգեր, կայ մարդկութիւնը,- ասում է այդ միամիտ երազատե-
սը եւ հայեացքն ուղղում դէպ անորոշ հեռուները:
Պիտ սիրել,- ասում է սա. պիտ սիրել բոլոր մարդկանց` առանց
ցեղի, գոյնի, կուլտուրայի խտրութեան: Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել,
աւելին` պիտ օգնութեան փութալ իր նմաններին: Սէրը դէպ մեր նմանները
եղել է եւ կը մնայ կրօնների եւ յեղափոխութիւնների հռչակած առաքինութիւնն
երից գերագոյնը: Պիտ ապրի մարդասիրութիւնը: Բայց մի՞թէ մեր
դէպ մարդկութիւնն ունեցած սէրը ազատում է մեզ եւ մե՛ր ժողովուրդը
սիրելուց, հայրենասէր լինելուց:
Մերը պիտի չսիրե՞լ, որովհետեւ պէտք է սիրել եւ օտարի՞նը: Մի
մասը պիտի չսիրե՞լ, որովհետեւ սիրում ենք ամμողջութի՞ւնը: Անհե-
թեթութիւն չէ՞ դա: Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի,
իրենց աշխարհաքաղաքացի յայտարարէին, այսինքն դադարէին իրենց
ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց
- կը շահէ՞ր մարդկութիւնը: Եւ ինչո՞ւ միայն մե՛ր ազգը չսիրել, ինչո՞ւ
միայն մերի՛ն չօգնել, չէ՞ որ դա էլ մի մասն է կազմում մարդկային ցեղի:
Անհեթեթ վարդապետութիւն, որը պղատոնական սէր քարոզելով դէպ
մարդկութիւնը, քար անտարբերութիւն է յանձնարարում դէպ մարդ-
կութիւնը կազմող ազգերը: Չէ՛, լրջօրէն կաղում է այդ մոլար վարդա-
պետութիւնը. նրան պակասում են տրամաբանութիւնը եւ բարոյակա-
նութիւնը:
Հեռո°ւ մեզնից այդ մոլորութիւնը:



Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը:
Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասէ՛րը
կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը:
Աշխարհաքաղաքացին իրապէս սիրում է - եթէ սիրում է - ոչ այս, ոչ
այն, այլ մի մեծ քիմերա, մի ոչնչութիւն: Ծառայելով իր ազգին, հայրենա-
սէրը անուղղակի կերպով ծառայում է եւ մարդկութեան: Նոյնը չի կարելի
ասել աշխարհաքաղաքացու մասին: Մարդկութիւնն իրենից չի ներկա-
յացնում մի կազմակերպւած միութիւն, ինչպիսին է ազգը, որպէսզի նրա
նկատմամμ կարողանանք որոշել մեր անելիքը, մեր պարտականութիւնները:
Մեզնից որոշ եւ կօնկրետ զոհողութիւններ պահանջում է ազգը, որը
եւ մեզ բարոյապէս կապում է մարդկութեան հետ, յարաբերութեան դնում
նրա հետ:
Սեղմ ասած, աշխարհաքաղաքացին իրապէս ոչ ոքի հանդէպ իրեն
պարտական չի համարում: Ահա՛ թէ ինչո՛ւ իրականում նա մօտենում է
աւելի եսասէրին, քան այլասէրին: Իսկ եթէ եսասէր չէ, ապա ցնորապաշտ
է, որի սէրը դեպ մարդկութիւնը պլատոնական է, անարժէք:




Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են,
զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը` պարտականութեանց
փոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղարկում
են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններից
ամենագերագոյնի - հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհա-
քաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի
պարտականութեանց:
«Օգտակար անդամը ազգերի դաշնակցութեան մէջ նա է, որն ամե-
նաուժեղ կերպով է թափանցւած ազգայնականութեան գաղափարնե-
րով»,- ասում է Ռուզվելթը:
«Հակահայրենասիրութեան տեսութիւնը,- ասում է եւրոպացի մի
գրող,- միշտ էլ հանդիսանում է որպէս մարդկային ստորնութեան
տեսութիւնը»:

dvgray
26.05.2007, 21:51
Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին
է` կոսմոպոլիտը:

Ո՞ր հայրենիքի և ո՞ր հայրենասիրության թշնամին է կոսմոպոլիտը: Ո՞րն է էտ նյութական հայրենի՞քը: Ինչքա՞ն է հայրենասիրության նժդեհադավանի ընդունելի չափաբաժինը:
Ինչու՞ սեփական տեսակետը շարադրել, կառուցելով սեփական տեսությունը ՝ այլիակարծիքի գոյության իրավունքն իսկ բացառելով իսկ նրա կրողին որպես ստոր արարած որակավորելով: Ո՞րն է սրա դրդապատճառը և վերջնական նպատակը... Արիա-Ֆաշիստական զորագու՞նգը...Ազգ-Զինվորը զգոնությու՞նը... Մասսա-Զոմբիական կատարողականությու՞նը:

Սահակ
27.05.2007, 01:48
Մի շատ հետաքրքիր պատմվածք կա կոսմոպոլիտի մասին որը գրել է Օ Հենրին՝
http://www.gutenberg.org/files/2776/2776-h/2776-h.htm#3
Սա անգլերեն բնօրինակն է, չեմ իմանում եթե կան հայերեն կամ ռուսերեն թարգմանություններ, բայց այս պատվածքը շատ լավ է ներկայացնում իմ կարծիքը կոսմոպոլիտների մասին։ Կարծիքը ինքը չեմ ուզում ասեմ որ չփչացնեմ պատմվածքի անակնկալ վերջը։

Scarecrow Love Affair
08.07.2007, 20:28
Ինչևէ, հիմա Նժդեհի ժամանակները արդեն անցել են, ւ մարդասիրությունը ավելի ակտուալ է, քան ցեղակրոնությությունը: Ժամանակն է հնացած գաղափարները նետել աղբարկղը: Սա կոսմոպոլիտի կարծիքն է Նժդեհի մասին:
Եթե ինչ-որ մեկի խելքին փչի հարցնել` Նժդեհին հետաքրքի՞ր է կոսմոպոլիտի կարծիքն իր մասին, թող նախ մտածի. իսկ կոսմոպոլիտին հետաքրքի՞ր է Նժդեհի կարծիքն իր մասին:
Ո'չ նացիզմին ու նրան հարող նացիոնալիզմին:

Արշակ
09.07.2007, 19:23
Ինչևէ, հիմա Նժդեհի ժամանակները արդեն անցել են, ւ մարդասիրությունը ավելի ակտուալ է, քան ցեղակրոնությությունը: Ժամանակն է հնացած գաղափարները նետել աղբարկղը: Սա կոսմոպոլիտի կարծիքն է Նժդեհի մասին:
Եթե ինչ-որ մեկի խելքին փչի հարցնել` Նժդեհին հետաքրքի՞ր է կոսմոպոլիտի կարծիքն իր մասին, թող նախ մտածի. իսկ կոսմոպոլիտին հետաքրքի՞ր է Նժդեհի կարծիքն իր մասին:
Ո'չ նացիզմին ու նրան հարող նացիոնալիզմին:
Scarecrow Love Affair, կարդալով Ձեր կարծիքը ու չհամաձայնվելով դրա հետ՝ սկզբում ուզում էի վիճել, բայց հետո հասկացա, որ կարծիք եք հայտնել առանց Նժդեհից մեջբերված տեքստը կարդալու։ Հավանաբար կարդացել եք միայն առաջին նախադասությունը։ Այդպես է, չէ՞։;)
Եթե մինչև վերջ կարդայիք, ապա պիտի որ հասկանայիք, որ Նժդեհը մարդասիրության գաղափարը բացարձակապես չի նսեմացնում։ Նրա մարդասիրությունն ու հայրենասիրությունը ոչ միայն չեն հակադրվում, այլև ըստ նրա մեկին հասնել կարելի է մյուսի միջոցով։
Ու ընդհանրապես, իմ համեստ կարծիքով, Նժդեհի ժամանակները ոչ միայն չեն անցել, այլև դեռ նոր են գալու։ ;)
Ու Նժդեհի գաղափարներն էլ պետք չի խառնել նացիզմի հետ։

Array
10.07.2007, 20:36
Ինչևէ, հիմա Նժդեհի ժամանակները արդեն անցել են, ւ մարդասիրությունը ավելի ակտուալ է, քան ցեղակրոնությությունը: Ժամանակն է հնացած գաղափարները նետել աղբարկղը
Հա էլի;Հեն ա հարևանիս սիրում եմ,էլ եղբորս սիրեմ ու օգնեմ որ ինչ

Amaru
10.07.2007, 23:10
Հմ... Էս նրա կարծի՞քն ա, հա՞: Կարդացի ու վիրավորվեցի :) Էտ ուղղակի իրա կարծիքն ա ի... Հիմա որ ասեմ՝ սխալ ա ասել, կասեք ով ես, որ մեծն Նժդեհին սխալ ես հանում: :) Մի՞թե աշխարհաքաղաքացին անպայման հակահայրենասեր ա... իիի...

Array
10.07.2007, 23:27
Հմ... Էս նրա կարծի՞քն ա, հա՞: Կարդացի ու վիրավորվեցի Էտ ուղղակի իրա կարծիքն ա ի... Հիմա որ ասեմ՝ սխալ ա ասել, կասեք ով ես, որ մեծն Նժդեհին սխալ ես հանում: Մի՞թե աշխարհաքաղաքացին անպայման հակահայրենասեր ա... իիի...
Բա հենց էտ ա էլի, Նժդեհն էլ ա էտ ասում(ոնց որ); Դու՞ ինչի վիրավորվեցիր,թող վիրավորվեն նրանք,ովքեր փախնում են Հայաստանից,հետո էլ պաշտպանվելու համար ասում ,թե իբր իրենք աշխարհաքաղաքացի են;Հիմարություն

Արշակ
11.07.2007, 09:50
Հմ... Էս նրա կարծի՞քն ա, հա՞: Կարդացի ու վիրավորվեցի :) Էտ ուղղակի իրա կարծիքն ա ի... Հիմա որ ասեմ՝ սխալ ա ասել, կասեք ով ես, որ մեծն Նժդեհին սխալ ես հանում: :) Մի՞թե աշխարհաքաղաքացին անպայման հակահայրենասեր ա... իիի...
Մեջբերեմ Ուշակովի բացատրական բառարանից.

Космополит - человек, считающий весь мир своим отечеством; отвергающий свою принадлежность к какой бы то ни было национальности.

Նենց որ, Amaru ջան, իզուր մի ջղայնացի Նժդեհի վրա, ինքը հենց ազգը, հայրենիքը ժխտողների մասին է խոսում ;)


Հ. Գ.

Հիմա որ ասեմ՝ սխալ ա ասել, կասեք ով ես, որ մեծն Նժդեհին սխալ ես հանում:
Չէ տենց չենք ասի։ :) Ամեն մեկս մեր սեփական գլուխն ունենք ու իրավունք ունենք մեր սեփական կարծիքն ունենալու ու դրանով առաջնորդվելու։ Ու Նժդեհն էլ ճիշտ է շատ մեծ, խոլոք մարդ է, բայց ինքն էլ մարդ է ու չի բացառվում, որ ինչ-որ հարցում սխալվի։ Բայց քանի որ բազմիցս համոզվում ենք, որ ինքը սովորաբար շատ ճիշտ ու կարևոր բաներ է ասում ու կյանքում էլ շատ խելացի է գործել(իմ կարծիքով), ապա լավ կլինի, որ իրա ասածներն ավելի ուշադիր կարդանք ու ավելի շատ մտածենք իրա ասածների մասին։ Մենք կարդում ենք տարբեր հարցերի մասին նրա կարծիքը, հիմնավորումները ու ինքներս ենք որոշում. ճիշտ ու բավականաչափ հիմնավորվա՞ծ ենք համարում այն, թե՝ ոչ։ Նա ուղղակի օգնում է, որ ավելի ճիշտ որոշումներ կայացնենք կյանքի տարբեր հարցերում։

Սենց մի օրինակ բերեմ. երբ ինձ առողջության վերաբերյալ խորհուրդ է տալիս ինձ համար վստահելի մի բժիշկ, ապա ես ավելի ուշադիր եմ լսում այն, մանրամասն վերլուծում եմ ու ավելի լուրջ եմ վերաբերվում այդ խորհրդին, քան ասենք, եթե այդ խորհուրդը տար բժշկությունից հեռու ինչ-որ մի ծրագրավորող։
Բայց մեկ է, վերջում ես ինքս եմ որոշում այդ խորհուրդը օգտակար համարել ու հետևել դրան, թե՝ ոչ։
Կներեք, երևի մի քիչ շատ երկարացրեցի։ :oy

dvgray
16.07.2007, 09:37
Նենց որ, Amaru ջան, իզուր մի ջղայնացի Նժդեհի վրա, ինքը հենց ազգը, հայրենիքը ժխտողների մասին է խոսում

Իսկ ի՞նչ է նշանակում - "ազգը, հայրենիքը ժխտողներ":
...Մարդ , որը համարում է որ ազգ, հայրենիք չկա՞, գոյություն չու՞նի... թէ՞ ուրիշ մի բան:

Սահակ
18.07.2007, 08:00
Իսկ ի՞նչ է նշանակում - "ազգը, հայրենիքը ժխտողներ":
...Մարդ , որը համարում է որ ազգ, հայրենիք չկա՞, գոյություն չու՞նի... թէ՞ ուրիշ մի բան:
Օ Հենրիի պատմվածքը բավականին լավ բնութագիր է տալիս «տիպիկ» կոսմոպոլիտի։
«— Судя по всему, вы обычный космополит, — восхищенно произнес я, — но кажется, вы открыто осуждаете патриотизм.

— Реликвия каменного века, — беззлобно заявил Коглан. — Все мы братья — китайцы, англичане, зулусы, патагонцы — те люди, которые живут в изгибе реки Кау. В один прекрасный день вся эта гордыня из-за своих городов, штатов, районов, секций или стран будет искоренена, и все мы станем гражданами мира, как это и должно быть.»
Ամբողջ պատմվածքը կարող եք կարդալ ռուսերեն (http://vokrugsveta.ru/publishing/vs/archives/?item_id=2260) կամ անգլերեն։ (http://www.gutenberg.org/files/2776/2776-h/2776-h.htm#3)

Պանդուխտ
19.07.2007, 20:05
Կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպե՞ս կարող է մարդ սիրի իր ազգին պատկանող որևէ մարդուն, եթե նա ունակ չէ սիրելու ընդհանրապես <<մարդ>>-ուն:
Իմ կարծիքով «այլասէր» անձը չի կարող անձնասէր լինել: Իսկ ան որ անձնասէր չէ, չի կարող «մարդ»ը սիրել, վասնզի չսիրելով սեփական անձը եւ այդ անձը ծնող ծնողքը, ընտանիքը, հայրենիքը, չի հասկանում իրական սէրը: Անձնասիրութիւնը, եւ նրանից ծնուած ազգասիրութիւնն է որ սովորեցնում է իսկական սէրը, մնացեալը սուտ է: Վասնզի ան որ ինք իր անձը չի սիրում, չի կարող սիրել ուրիշին:
Մնում է ճանաչել մեր անձերը, որպէս մարդ եւ կարդալ մեր երակներում հոսող հայի արիւնը, եթէ մի կերպ զգացնել է տալիս իր գոյութիւնը:
Հայ մարդը տարբեր կերպ է զգում եւ ունկնդրում դուդուկի հայկեան նուագը, նա տարբեր է ընկալում «Կռունկ» երգը: Պատճառը նրա երակներում հոսող հայի արիւնն է, որ գործում է:
Հայրենիքի եւ ազգի հանդէպ ձեր իսկական կապուածութիւնը կը յայտնաբերէք, երբ կորսնցնէք զանոնք, երբ ցանկաք մի հայ տեսնել եւ նրա հետ զրուցել հայերէն, բայց չգտանել այդպիսին:
Կարօտը կը խթանի եւ կը զարգացնի այդ սէրը, որից տեղեակ չէ Հայաստանաբնակ «կոզմոպոլիտը»:
Ամուսնացէ՛ք, երեխաներ ունեցէք, պիտի տեսանեք թէ ձեր երեխան ուրիշի երեխայից աւելի սիրում էք: Ան որ իր անձը չի սիրում, յարգած չի լինում իր անձը եւ այդ անձը ծնող ժողովուրդը:
Ոչ ոք կը յարգի մի մարդու, որ չի յարգում իր անձը: Երանի ան մարդուն, որի թշնամիները յարգում են նրան:

ihusik
20.07.2007, 18:46
Իմ կարծիքով «այլասէր» անձը չի կարող անձնասէր լինել: Իսկ ան որ անձնասէր չէ, չի կարող «մարդ»ը սիրել,
Չե՞ք կարծում որ այստեղ ինքներդ հերքել եք Ձեր ասածը...:think Կարծում եմ <<այլասեր>> մարդը կարող է, և դեռ ավելին՝ պետք է, ինքն իրեն, իր <<Ես>>-ը կամ իր անհատականությունը սիրի, քանզի նա մնացած բոլորի մի մասնիկն է, որոնց նա սիրում է և ինչպե՞ս կարող է սիրի նա ամբողջն՝ չսիրելով այդ ամբողջի մասը հանդիսացող մեկին՝ թեկուզ և այդ մեկը հենց ինքն է: (միտումնավոր չեմ գրել <<սիրել իր անձն>> այլ գրել եմ <<ինքն իրեն, իր <<Ես>>-ը կամ իր անհատականությունը սիրի>> քանի որ մեր <<Ես>>-երն նույնական են չնայած և մեզանից բոլորն էլ Անհատականություններ ենք, բայց իր <<անձն>> սիրող մարդ գնում է դեպի <<եսամոլությունն>> ու ազգայինի կտրվածքով՝ ազգայնամոլությանը, իսկ ինքն իրեն սիրող մարդը սիրում է բոլորին և այդ թվում և իրեն՝ ինչպես բոլորից ոչ անջատ մի մասնիկի ու սա է իսկական Սերը, որն ազգային կտրվածքով տանում է իր ազգը սիրելուն՝ հավասարապես բոլոր ազգերը սիրելով ու չի բերում ազգայնամոլության և այլ մոլուցքներով տառապելուն):;)

Այնպես որ Պանդուխտ ջան համամիտ չեմ միայն առաջին մտքիդ հետ իսկ հետագա այստեղ շարադրած բոլոր մտքերիդ հետ համամիտ եմ: Այդ հարցերի (ինքն իրեն սիրելու և ուրիշին սիրելու) վերաբերյալ կարող եք կարդալ նաև մեծանուն մի հոգեբանի տեսակետը ևս, որը ներառել եմ կուրսային աշխատանքիս մեջ ու այժմ կա նաև Ակումբում այ այստեղ... (http://www.akumb.am/showthread.php?p=354702#post354702)

Պանդուխտ
20.07.2007, 19:17
Միտքս լաւ չեմ ձեւակերպել: «Այլասէր» բառը փակագծի մէջ առել եմ, նկատի առնելով նրանց, ովքեր կարծում են թէ իրենք աշխարհաքաղաքացի են (կոզմոպոլիտ): Այդպիսիք չեն կարող այլասէր լինել, երբ այլասիրութիւնից մի քիչ էլ աւելին՝ չեն սիրում սեփականը, ազգայինը: Եկէ՛ք այս այլասիրութիւն բառը վերցնենք եւ փոխարէնը տեղադրենք համամարդկային բառը:

Կարծում եմ <<այլասեր>> մարդը կարող է, և դեռ ավելին՝ պետք է, ինքն իրեն, իր <<Ես>>-ը կամ իր անհատականությունը սիրի, քանզի նա մնացած բոլորի մի մասնիկն է, որոնց նա սիրում է և ինչպե՞ս կարող է սիրի նա ամբողջն՝ չսիրելով այդ ամբողջի մասը հանդիսացող մեկին՝ թեկուզ և այդ մեկը հենց ինքն է:
Ճիշտ էք

(միտումնավոր չեմ գրել <<սիրել իր անձն>> այլ գրել եմ <<ինքն իրեն, իր <<Ես>>-ը կամ իր անհատականությունը սիրի>> քանի որ մեր <<Ես>>-երն նույնական են չնայած և մեզանից բոլորն էլ Անհատականություններ ենք, բայց իր <<անձն>> սիրող մարդ գնում է դեպի <<եսամոլությունն>> ու ազգայինի կտրվածքով՝ ազգայնամոլությանը, իսկ ինքն իրեն սիրող մարդը սիրում է բոլորին և այդ թվում և իրեն՝ ինչպես բոլորից ոչ անջատ մի մասնիկի ու սա է իսկական Սերը, որը ազգային կտրվածքով տանում է իր ազգը սիրելուն, բայց ոչ ազգայնամոլության և այլ մոլուցքներով տառապելուն):
Իրական կեանքը, հաւասարակշռութիւն պահելու արուեստն է:
Ազգայնամոլութիւնը տգեղ երեւոյթ է, իսկ ես սիրում եմ գեղեցիկը: Սիրում եմ իմ ազգը, որին ցանկանում եմ տեսնել գեղեցկութեան մէջ: Տառապել եմ եսասէր անձերից: Գեղեցիկ լինելու գաղտնիներից մին էլ նրբանկատութիւնն է, որից զուրկ են շեշտուած անձնասէր անձինք: Նրբանկատ լինել ուրիշի հանդէպ, առանց սեփական իրաւունքի ոտնահարման:

ihusik
22.07.2007, 02:06
Պանդուխտ ջան շատ ասածներիդ հետ համամիտ եմ բայց ոնց է զգացվում որ հայ ենք էլի:) վերջում պետք է ավելացնենք անպայման որ սեփական ազգն այնուամենայնիվ մի քիչ ավելի պետք է սիրել քան համայն մարդկությանն ու մնացած ազգերին:)դե հայ ենք չէ վերջ ի վերջո:) բայց դա էլ եմ հասկանում, գուցե շատ է տառապել մեր ազգն ուրիշ ազգերի պատճառով ու դա է ստիպում մեզ, որ մեր ազգը գոնե մի փոքր ավելի սիրենք քան մյուսներին ելնելով հենց անցյալի փորձից կամ վատ հիշողություններից ու վախից: Ես կողմ եմ ու երազում եմ տեսնել հզոր Հայաստան, բայց ամենից շատ չեմ սիրում դաժան ուժեղին և բարի թույլին:think ... ուստի այստեղ իր դերը պետք է ունենա նաև սերը դեպի ուրիշը:

Ամենակարևորը Պանդուխտ ջան, որ գրառումներիդ շնորհիվ զարգացնելով այս թեման ես հասկացա, որ այստեղ խնդիրն ամբողջի և մասի փոխհարաբերության մեջ է. եթե մարդ սիրում է ամբողջը՝մարդ էակին կամ այլ կերպ ասած համայն մարդկությանն ու բոլոր ազգերին, ապա նա կսիրի նաև այդ ամբողջի մասը կազմող ինչպես իր ազգակիցներին և նաև բացառություն չկազմելու համար նաև հենց ինքն իրեն ու նաև բնականաբար կսիրի իր ազգին ու ողջ ուժերով կծառայի նրան ու իր հայրենիքին, բայց ոչ ճնշելով ու տրորելով ոչ մեր ազգակից հանդիսացողներին կամ վեր բարձրացնելով մեր ազգակցին անարդարացիորեն միայն նրա համար որ նա մերն է իսկ մյուսն ոչ ու հենց դրա համար այստեղ գրեցի այս միտքս.
ամենից շատ չեմ սիրում դաժան ուժեղին և բարի թույլին:think ...

ihusik
22.07.2007, 14:38
Փոքրիկ ավելացում կատարեմ նախորդ գրառմանս հետ կապված.

Ստախոս է այն մարդը, որն ասում է թե սիրում է Աստծուն, բայց չի սիրում իր մերձավորին, իր կողքի մարդուն, քանզի Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին:

Ստախոս է այն մարդը, որն ասում է, թե ինքը սիրում է համայն մարդկությանը, բայց չի սիրում իր մերձավորին կամ ազգակցին:

Հետևաբար.

Իսկապես Աստծուն սիրողը՝ սիրում է նաև իր մերձավորին և համայն մարդկությանը սիրողը սիրում է նաև իր ազգակցին և բոլոր ազգերին սիրող մարդը սիրում է նաև իր ազգը...

և ընդհանրապես.

նա՝ ով ունակ է սիրելու՝ սիրում է մշտապես:
--------------------------------------------------------
Թոմազո Կամպանելա
<<Երբ մոռանա աշխարհն <<իմն>> ու <<քոնը>> օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ՝ դրախտ կդառնա կեցությունը...>>
Արիստոտել
<<Չի սիրում նա՝ ով չի սիրում մշտապես>>։
Նիցշե Ֆ.
<<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>։

dvgray
23.07.2007, 09:56
Սեղմ ասած, աշխարհաքաղաքացին իրապէս ոչ ոքի հանդէպ իրեն
պարտական չի համարում: Ահա՛ թէ ինչո՛ւ իրականում նա մօտենում է
աւելի եսասէրին, քան այլասէրին: Իսկ եթէ եսասէր չէ, ապա ցնորապաշտ
է, որի սէրը դեպ մարդկութիւնը պլատոնական է, անարժէք:

Հայտնի մեթոդոլոգիա: Ծայրահեղացնել տեսակետը, հասնել սահմանին ու սահունորեն անցնել այն: Մի՞թէ դրանով պետք է զբաղվի որպես մեծ մտածողը հավակնողը: Սա աճպարարություն է:
Պարզունակ ու վուլգար տրամաբանությամբ հասնել ինչ որ "հանճարեղ" եզրահանգումների՝ ահա սա է հայ "փիլիսոփայական մտքի" արգասիքը:
Ի՞նչ է քարոզում էտ միտքը ՝ "...կոսմոպոլիտի չունի բարոյականություն, պարքի զգացում, սիրո մեջ այլասերված է ... և այլն:... Խելառ է":
Հա, իհարկե եթե դաշնակցական Ռ.Քոչարյանը, նժդեհական Ս.Սարգսյանը կամ ՀՅԴ-ն ընդհանրապես, մարդու "ճիշտ ու նորմալ /ինչ որ տեղ ՝արիացու/" տիպարն է, ապա Ֆ. Նանսենը այլասերված խելառի մեկն է: Կոմիտասը իր քրդական ու թուրքական երաժշտական ուսումնասիրությունների համար, Լ.Տեր-Պետրոսյանը իր քաղաքական ու հասարակագիտական հայացքների համար նույնպես էտ խելառ ու այլասերված մարդկանց դասին են պատկանում...

Իսկ իրականությունը այն է, որ մարդկության մեծագույն մասը վաղուց արդեն որոշել է, թէ ով է շրջոֆրենիկը ու խփնվածը:

Հ.Գ. Հայաստանը նաև էս իմաստով գլոբուսից դուրս է, ու անհայտ է, թէ իշխող կուսակցության "գաղափարաբանությունը"՝ նժդեհականությունը վաղը ինչ հակամարդկային-տեռորիստական-ռեվանշիստական դրսեվորումների հիմք կծառայի:(:

Պանդուխտ
23.07.2007, 14:18
Ihusik-այստեղ խնդիրն ամբողջի և մասի փոխհարաբերության մեջ է. եթե մարդ սիրում է ամբողջը՝մարդ էակին կամ այլ կերպ ասած համայն մարդկությանն ու բոլոր ազգերին, ապա նա կսիրի նաև այդ ամբողջի մասը կազմող ինչպես իր ազգակիցներին և նաև բացառություն չկազմելու համար նաև հենց ինքն իրեն ու նաև բնականաբար կսիրի իր ազգին ու ողջ ուժերով կծառայի նրան ու իր հայրենիքին
Աշխարհին ճանաչում ենք մեր ակնոցներով, այսինքն դիտելու եւ դատելու մեր կարողութեամբ: Մարդը զգացական է: Ոմանց մօտ զգալու կարողութիւնը շեշտուած է, այլոց մօտ՝ թոյլ: Այնումենայնիւ մարդը մարդուն հասկանում է համանման էակ լինելուց: Երբ դիտում ենք այլ երկիրների մշակոյթը կամ կենցաղը ներկայացնող ժապաւէններ. նրանց հասկանում ենք մեր հայ-մարդու զգայարանքով: Այլ խօսքով՝ ողջ աշխարհին ճանաչում ենք մեր մարդկային զգայարաններով, որոնք մարդկային լինելով հանդերձ պատկանում են հայօրէն զգացող մարդուն: Ամբողջը դիտելու-դատելու-սիրելու ընթացքին երբ հայը կը դիտենք, կը նկատենք մեր (դիտող անձերի) եւ դիտւող հայի նմանութեան եզրերը: Ցեղային, մշակութային, հոգեբանական, պատմական, ճաշակի, ազգագրութեան, հաւատքի, դաւանանքի, քաղաքական ուղուածութեան եւ այլ կարգի նմանութիւնները որքան շատ են լինում, սէրն այդքան աւելանում է եւ հաստատւում ամրօրէն: Եզրայանգելով՝ մարդը սիրում է իր նմաններին հանդիպել: Համախոհ, համակարծիք, գաղափարակից մարդկանց հետ կեանքը անցկացնել: Կարծում եմ սրանք են ազգի անդամները իրար կապող հիմնական պատճառ(ներ)ը:

բայց ոչ ճնշելով ու տրորելով ոչ մեր ազգակից հանդիսացողներին կամ վեր բարձրացնելով մեր ազգակցին անարդարացիորեն միայն նրա համար որ նա մերն է իսկ մյուսն ոչ ու հենց դրա համար այստեղ գրեցի այս միտքս.
ամենից շատ չեմ սիրում դաժան ուժեղին և բարի թույլին
Իսկական եւ ոչ կեղծ հայրենասէր մարդ-հայը, իր ազգակցին կը սիրի, հետեւաբար նրա իրաւունքը կը պաշտպանի: Ինչ վերաբերում է անտեղիօրէն վեր բարձացնելուն՝ քանիցս այստեղ եւ այլուր արձանագրել եմ այժմեան երգի եւ արուեստի զգացողութեան անկման մասին: Ազգովին անճաշակ ենք դարձել...չմանրամասնեմ: Եթէ մանրամասնելու լինեմ. ոմանց համար կուռքի կարգավիճակ ունեցող երգիչ-երգչուհիներին կարգազուրկ արած պիտի լինեմ: Իմ կարծեօք՝ այժմ Հայաստանի Հանրապետութիւնում, երիտասարդ եւ միջին տարիքի «վաստակաւոր» եւ «դափնեկիր» երգիչ-երգչուհիները, մեղմ ասած՝ որպէս այդպիսին կոչուելու իրաւունք չունեն:

<<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>։
Ի հարկէ, կարելի չէ վիճելի դարձնել Նիցչէի խօսքը: Բայց մարդը չի կարող, նրա ուժերից վեր է շատերին սիրել, հաւասարապէս սիրել, իսկ երբ բացակայում է հաւասարութիւնը կամ արդարութիւնը. տիրում է դժգոհանքը, որից ծնւում է կասկածը, որի երկարատեւ առկայութեամբ ծնւում է ատելութիւնը: Լաւ է երբէք չասենք «սիրում եմ քեզ», երբ դոյզն իսկ կասկածում ենք մեր սիրոյ յարատեւութեան, համաչափութեան: Յուսախաբութիւնը սիրոյ բերկրանքից աւելի ծանր է կշռում մարդ էակի վրայ: Ի վերջոյ սէրն ու ատելութիւնը իրարից բաժանողը մի անտեսանելի թել է: Իսկ նա ով չի գիտի ատել, չի գիտի եւ խորունկ սիրել: Ոմանց կարծիքով՝ Արարիչն ստեղծել է չարն ու բարին, որպէսզի զանազանելի լինի բարին չարից (կամ հակառակը):

Ստախոս է այն մարդը, որն ասում է, թե ինքը սիրում է համայն մարդկությանը, բայց չի սիրում իր մերձավորին կամ ազգակցին:
Շա՜տ ճիշտ

Սահակ- Ապրելով տարբեր երկրներում երկար տարիներ (Հայաստանում՝ 16, Ռուսաստանում՝ 4, ԱՄՆում՝ 7) և շփվելով շատ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, զգացել եմ որ համեմատ ուրիշ ազգերի Հայերը իրենց ազգը շատ քիչ են սիրում։ Նույն ամերիկացիները կամ ռուսները իրենց ազգը շատ ավելի շատ են սիրում քան հայերը։ Իսկ ընդանրապես իմ հանդիպաց ազգությունների մեջ ամենաազգասեր ազգը թուրքերնեն։
Որոշ չափով՝ այո: Այդպիսիները, որոնց նկարագրում ես սիրելի Սահակ, չեն սիրում իրենք իրենց: Նրանք ազգային թերարժէքութեամբ վարակուած են: Հայասէր լինելը ծանր բեռ է: Հայկական աւանդը ահաւոր բեռնաւորուել է ցաւատանջ պատումներով: Նրանց համար աւելի հեշտ է չգոյ ազգութեան (կամ տեղի եւ որոշ անցեալի առնչուած)՝ «ամերիկացի» լինել, կամ փառաւոր կայսերական ռուս: Ահա թէ ինչ է սէրը, որն առանց զոհողութեան սին է: Մենք ամէն օր զոհում ենք մեր ջիղերից (առողջութիւնից), մեր միջոցներից (դրամական) հայ մնալու համար եւ մնում ենք այդպիսինը:

Պանդուխտ
15.03.2008, 17:44
Եկէք Նժդեհի հետ մի քիչ մտորենք:
Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» վերնագրով գիրքից մէջբերումներ: (Պանդուխտ)

Նժդեհի լեզուաշխարհը

Գարեգին Նժդեհի տեսական ժառանգութեան մէջ խորասուզուելը մեծ երջանկութիւն է հայերէնազգաց ամէն մի հայի համար: Հրապուրում, գրաւում, իրենց ետեւից տիրաբար տանում են ո'չ միայն հեղինակի գաղափարները, մտքի թռիչքը, դատողութեանց տրամաբան հիմնաւորումը, սլացիք շարադրանքն ու ամփոփ, հատու եզրայանգումը: Կախարդում է Նժդեհի լեզուն:

Յիրաւի՝ մոգական է մեծ հայորդու լեզուաշխարհը: Հայոց ոսկեղենիկի կատարեալ յաղթահանդէս է, հայերէնի հզօրութեան տօն, հայ բառի գաղափարածին կարողութեանց առարկայական հաստատում: Այդպէս կարող է գրել նա, ով ոչ միայն գիտէ հայերէն, այլ եւ պաշտում է իր լեզուն, ապրում է լեզւով ու ապրեցնում ընթերցողին: Հենց ինքն էլ դա վկայում է՝ գրելով «ինքնակենսագրութեան» մէջ, թէ Հայաստանից հեռանալիս իր հետ վերցրած մասունքի մէջ է եղել նաեւ Հայկազեան բառարանը՝ «իմ միակ մխիթարիչ տարագրանքի մէջ»:

Նժդեհեան հաւատոյ հանգանակի հիմքում ազգային երեք արժէք է, «սրբազան երրորդութիւն»՝ Արարատը, հայի շինարար խանդը եւ հայոց ոսկեղենիկը՝ «հայոց լեզուն, որ օտար լուծ ու նուաստութիւն չճանաչեց, ու մնաց ստեղծագործ անգամ պատմութեան ամէնամթին դարերում, երբ օտարը կ'իշխեր Հայաստանում»: Յաւելենք Համաստեղի զարմանալի դիտարկումը Նժդեհի մասին. «Եթէ Ե. դարուն մէջ ապրած ըլլար, կրնար Մաշտոցի աշակերտներէն մէկը ըլլալ»:

Հայերէնը նժդեհեան փիլիսոփայութեան շաղախն է, տեսական-աշխարհայեացքային վիթխարի կառոյցի անսասան հենքը: Հայերէնը Նժդեհի երկնասլաց մտքի կենսատու աւիշն է, գաղափարածին ներուժի անսպառելի աղբիւրը: Անվարան կարելի է եզրակացնել՝ մէկ այլ լեզւով չէր կարող արարուել ցեղակրօն ուսմունքը:


Դիւրին է համոզել, որ բառընտրութիւնը, բառաստեղծութիւնը, բառագործածութիւնը Նժդեհի համար երբէք ինքնանպատակ չեն: «Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում» սկզբունքը Նժդեհի բնական եւ անգամ բնազդական գործելակերպն է: Եւ նրա նորաբանութիւնները գնահատելի ու անփոխարինելի են միշտ որոշակի խօսքաշարում: Ահա երկու օրինակ-ապացոյց. «Չարիք է տկարոգի մարդու ղեկավարութիւնը, անէծք՝ նրա իշխանութիւնը»: «Այսօր աւելի հեշտ է եօթը շնագայլերի քաղցը հագեցնել, քան անցեղաշունչ հայ ստամտաւորականի չարութիւնը»:

Լեզուաբանութեան պաղ լեզուով՝ սրանք անուանում են «դիպուածային» բառեր: Սակայն երանի՜ պիտի տալ այն դիպուածին, որով դրանք լոյս աշխարհ են եկել, հայոց հինաւուրց լեզուն հարստացրել ու նաեւ սեփական լեզուն հարստացնելու-զօրացնելու պարտականութեան նժդեհեան այս դասը սերունդներիս թողել: Բացի այդ, ինչու՞ ենք «դիպուածային» որակումով ինքներս մեզ զրկում Նժդեհի բառապաշարը օգտագործելու իրաւունքից: Մի՞թէ նրանից աւելի սեղմ ու տարողունակ է հնարաւոր բնութագրել «պատմութեան հայացիր եւ Հայաստանակործան ընթացքը յաղթահարելու մեր ճիգը», կամ մեր այսօրուայ կեանքը՝ «օրուայ ոգեսպառ հայութեան» վիճակը, վերջապէս՝ մեր յոյսն ու վստահութիւնը, թէ «ցեղի ինքնայայտնութիւնը տեղի կունենայ հերոսների, սուրբերի ու լուսակիրների միջոցաւ»: Իսկ, ասենք՝ նժդեհեան «ցեղային արթնութիւն», «պատմաստեղծ ժողովուրդ» կամ Հայկ Ասատուրեանի «պատմազգաց ոգի», «հոգենորոգչական շարժում» հասկացութիւնները ո՛չ սոսկ դիպուածային բառակապակցութիւն են, այլ՝ որոշակի նպատակադրում, բարոյական պատգամ, գործունէութեան ուղեցոյց:

Շիտակ ազգայնականը չի՛ կարող հանդուրժել հայ մարդու օտարախօսութիւնը: Կա՞յ արդեօք աւելի արգահատելի մի բան, երբ. հայ մտաւորականը հայութիւնից է խօսում, ազգասիրութիւն քարոզում, ուրիշներին խրատում, սակայն...ոչ հայերէնով: Նախկին թուրքախօսներին ու պարսկախօսներին, ներկայ ռուսախօսներին եւ գալիք անգլախօսներին ուղղենք նժդեհեան անողօք, սակայն միանգամայն արդարացի ամօթանքը. «Կը գարշիմ այն բոլորի հայրենասիրութիւնից, որոնք դեռ թուրքերէն կը խօսեն...Ողորմելի, փափկամարմին, ծոյլ հայրենասիրութիւն, որ իր մայրենի լեզուն իւրացնելու ճիգն իսկ չէ փորձում»: Այստեղից էլ՝ ցեղակրօն հաւատոյ հանգանակը. «Հայ մարդու հետ հայերէն կը խօսի ցեղակրօնը, որովհետեւ կը գիտակցի, թէ լեզուի մահը յաճախ ժողովուրդների հոգեւոր մահը կ'արագացնէ»: Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախօս:

Մարդկային լեզուն՝ առհասարակ, իսկ հայոց ոսկեղենիկը՝ յատկապէս, հայերէնի ամէն մի բառ Նժդեհի համար մշակութային անսպառելի հարստութիւն են, վիթխարի ուժականութիւն կրող: Ուշագրաւ է նրա վերաբերմունքը Հրաչեայ Աճառեանի վաստակի հանդէպ: «Մեր անգերազանցելի լեզուաբանը», գրում է նա, անխոցելի գիտականութեամբ ճշտել է հայերէն բառերի ստուգաբանութիւնը, սակայն «կարեւոր չի համարել երկու խօսք էլ ասելու նրանց գաղափարային իմաստի, նրանց մշակութային տարողութեան մասին: Այդ թերին, պէտք է ասել, յատուկ է գրեթէ բոլոր հայ բանասէրներին: Ինչո՞վ բացատրել դա՝ հայոց իմաստասիրական մտքի տկարութեա՞մբ, թէ՞ մերօրեայ հայ մտաւորականի պարտուողական հոգեբանութեամբ»:

Գուցէ չափազանց խի՞ստ է ասուած, կամ զուցէ այլեւս որեւէ հիմք չկա՞յ պարտուողական հոգեբանութիւնից խօսելու: Աւա՜ղ, այդպէս չէ: Դժբախտութիւնը դեռ այն չէ, որ նժդեհեան պատգամը արժանիօրէն կատարողներին կարելի է մատների վրայ հաշուել: Ահաւորն այն է, որ հայ մտաւորականութեան մի զանգուած (ռուսակիրթ եւ ռուսամտաց) առիթը չի կորցնում յայտարարելու, թէ իբր «հայերէնը գիտութեան լեզու չէ», իբր յիմարութիւն է «միջազգային տերմինները» թարգմանելը եւ այլն: Այդպիսիք նախկինում կամովին յանձւում էին ռուսերէնի ողորմածութեանը, ներկայում՝ նաեւ անգլերէնի: Փրկութիւնը դարձեալ Նժդեհն է. վստահաբար կարելի է ասել, որ հայերէնամերժ այդ մտաւորականների (թերեւս, նժդեհեան ստոյգ բնութագրմամբ՝ «ստամտաւորականների») գէթ մի մասը դարձի կգայ, եթէ փորձի փոքր-ինչ լրջութեամբ Նժդեհ կարդալ:

Նժդեհից կարելի է ոչ միայն հայերէն սովորել, այլեւ՝ հայերէնով ստեղծագործելը սովորել: Նժդեհի օգնութեամբ կարելի է ազատուել լեզուական օտարամոլութիւնից ու ազգային ինքնանուաստացումից, Նժդեհի շնորհիւ՝ տոգորուել հայախօսի հպարտութեամբ եւ աստուածային մեր լեզուին յաղորդակից լինելու երջանկութեամբ: Միով բանիւ՝ եթէ Գարեգին Նժդեհի ցեղակրօնութիւնը, ամբողջութեամբ վերցրած, հայոց անպարտելիութեան եւ գալիք յաղթանակների զօրոյթն է, ապա նժդեհեան լեզուաշխարհը՝ հայերէնախօսութեան յաւերժութեան զօրոյթը:
Վալերի Միրզոյեան

Պանդուխտ
15.03.2008, 18:46
Այսպէս՝ որքա՜ն տպաւորիչ է այն հնարքը, որով Նժդեհը ցոյց է տալիս, թէ ինչպէս է ընդդիմախօսն ինքն իրեն հակասում. «Թողնենք, որ այդ մարդը ինքնավկայութեամբ մերկացնէ ու դատէ իր անձը: Ահաւասիկ հեգնանքի մի փայլուն օրինակ, որով Նժդեհը ոչնչացնում է իր հասցէին հերիւրանք տարածող իր մի նախկին զինակցի. «Միթէ՞ իւրատեսակ բարեգործութիւն չէ կարելիութիւն տալ մարդկանց, որ հաց ունենան, թէկուզ իրենց երեկուան տէրը մատնելով, ուրանալով»

Կամ՝ անդրադառնալով իր հասցէին ասուած «խռովարար» բնութագրմանը, Նժդեհը ո՛չ թէ ուղղակի, ճակատային ձեւով է վիճարկում (մի իրադրութիւն, որտղ հարկադրուած էր հանդէս գալու պաշտպանւողի դիրքից), այլ՝ առերեւոյթ ընդունում է մեղադրանքը, այլափոխում եւ շրջում յօգուտ իրեն. «խռովարա՞ր. այո՛, երկու տարուայ ընթացքում չորս անգամ տուած եմ բարձր «խռովարարութեան» ապացոյցը»: Ապա՝ թուարկում է այդ դէպքերը՝ հիմնաւորելով, որ առկայ ռազմաքաղաքական պայմաններում հարկ էր ո'չ թէ կուրօրէն ենթարկուել վերին ատեաններին, այլ՝ ինքնուրոյնաբար գործել՝ թէկուզ ձեւականօրէն խախտելով կարգապահութիւնը: Եւ «այդ կարգի խռովարարութեան վեհութիւնն ու փրկարարութիւնը» հասկանալ՝ նշանակում է «տարբերել առաջնորդը պաշտօնեայից, ասպետը՝ հասարակ ձիաւորից»: Այս մեկնաբանութեամբ՝ «խռովարար» լինելը դրական բովանդակութիւն է ստանում, ուստի՝ ո՛չ միայն թուլանում, անէանում է դրա մեղադրական լիցքը, այլեւ՝ ստացւում է այնպէս, թէ հակառակորդը հաճոյա:օսել է Նժդեհին, իսկ վերջինս, իր հերթին, հնարաւորութիւն է ստանում դաս տալու ընդդիմախօսին՝ ձեւակերպելով իր փայլուն վճռակներից մէկը:

Կարեւորենք Նժդեհեան թերեւս ամենահրատապ հարցադրումը, այն է՝սովորենք բանավիճել առանց միմիանց վիրաւորելու, մէկմէկու արժանապատւութիւնը ոտնահարելու: Մի՞թէ համոզելու կամ տարհամոզելու համար պարտադիր է հայհոյելը, հայհոյալից խօ՞սքն է հեղինակաւոր երեւալու միջոցը, ինչո՞ւ ընդդիմախօսի մէջ ազնւութիւն եւ շիտակութիւն չենք տեսնում, չենք նկատում, որ վէճի ժամանակ ի սպառ մոռացւում է ճշմարտութիւնը, որ, դառնութեամբ ամփոփում է իր արդարացի ախտորոշումը նա, «հայկական վէճը ընդհանրապէս թշնամացնում է եւ ոչ թէ համոզում»:

Եւ առհասարակ՝ մեզանում «բանակռւողներին ցաւագինօրէն պակասում է տարրական բարեկրթութիւն, պարկեշտութիւն, արդարախոհութիւն»: Տուեալ խօսքաշարում «հայկական» բնութագրիչը, կարծում ենք, բոլորովին էլ մեծ հայրենասէրի սրտովը չի եղել, սակայն նա ազնուաբար արձանագրել է իրողութիւնը: Իսկ ահա՛ փաստարկելու, բանավիճելու նժդեհեան արուեստն ու գիտութիւնը լիովին հիմք են տալիս մեզ կատարելու նրա պատգամը, նորովի իմաստաւորելու «հայկական վէճ» բառակապակցումը, այնպէս որ վերջինս արտասանուի նոյն հպարտութեամբ, ինչպէս Նժդեհը գործածում է, ասենք՝ «հայկական ոգի» եւ «հայ էութիւն» հասկացութիւնները:

Մենք ինքներս մեզ ենք կողոպտում, երբ ազգային-պետական ու անձնական կեանքի կազմակերպման մէջ չենք գործադրում Նժդեհ-իմաստասէրի, Նժդեհ-լեզուագէտի, Նժդեհ-ճարտասանի տեսական ու գործնական անսպառելի ժառանգութիւնը:
Վալերի Միրզոյեան

Պանդուխտ
15.03.2008, 19:10
Իսկ ներքոյիշեալները ուղղակի Նժդեհի խօսքերն են: Ներկայացնեմ առանց մէջբերման համակարգի.
• Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռուող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտուողական:
• Չկայ անկարելին, երբ կայ զօրեղ ու վճռական կամքը:
• Երկաթը մաշւում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելութիւնից, որ արդիւնք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:
• Ժողովուրդներն ապրում իրենց, ստեղծագործում՝ մարդկութեան համար:
• Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:

Գարեգին Նժդեհ

Fedayi
15.03.2008, 19:41
Նժդեհն անկրկնելի է, եզակի: Երբեմն նրա արտահայտությունները կարդալիս ընկերոջս եմ ուղարկում ու հարցնում` ո՞վ կլինի: Ճիշտ պատասխանն երկար սպասեցնել չի տալիս. անմիջապես զգացվում է նրա ռազմահայրենասիրական բոցաշունչ ձեռագիրն և "մեծ հոր" խրատական տոնը:
Ինչ վերաբերում է կոսմոպոլիտիզմին, ապա չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է բացարձակացնել: Ծայրահեղությունների միջև բավականին լայն միջանցք կա, որտեղ բազմակարծություն է տիրում: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք լիբերալիստ կոսմոպոլիտներ են և ոչ մի դեպքում չեն հակասում հայրենասիրության հայեցակարգին, և հակառակը` երբեմն էլ հանդիպում եմ ծայրահեղ ազգայնական և ոչ կառուցողական հայացքների տեր մարդկանց:

Պանդուխտ
15.03.2008, 21:30
• Պէտք է ազատուել եւ ոչ միայն ազատագրուել:
• Մեր անձի վրայ տարած յաղթանակը՝ ահա՛ հիմքը մեր այլ կարգի յաղթանակնների:
• Յիմարութիւն է թութակօրէն կրկնել ուրիշի խօսքը: Աւելի մեծ յիմարութիւն՝ կուրօրէն բաժանել այլոց կարծիքը:
• Մեր պատմութիւնը, յետ այսու, աղետալի սխալների կրկնութիւնը չպէտք է լինի, այլ՝ սրբագրութիւնը:
• Աշխատի'ր, որ փառքդ ստուերիդ պէս ընթանայ ետեւէդ, բայց երբէք՝ առջեւէդ:
• Նա միշտ յաղթում է, ով արդէն յաղթել է իրեն, այսինքն՝ որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը:

Գարեգին Նժդեհ

Պանդուխտ
15.03.2008, 22:35
• Ոյժը չէ պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կամքը:
• Սպանւում է եւ առիւծը, առիւծութիւնը՝ երբէք:
• Զինաթափուած ամէն մի կիրք մի նոր զինակից է, յաղթահարուած ամէն մի ցաւ՝ հոգեւոր հզօրանքի նոր աղբիւր:
• Մեծ պաշտօններն առանց հոգեկան մեծութեան՝ նման են կաւէ անդրիի՝ դրուած ոսկէ պատուանդանի վրայ:
• Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան՝ այն է, ինչ որ մի մարմին առանց հոգու:
• Ես տեսայ հոգեւոր ազատը ստրկութեան մէջ, եւ սիրեցի մարդը: Ես տեսայ ստրուկն ազատութեան մէջ եւ գարշեցի մարդէն:

Գարեգին Նժդեհ

Fedayi
16.03.2008, 14:44
Այսօր մի քիչ էլ մտորեցի թեմայի առաջին գրառման և Նժդեհի խոսքերի շուրջ: Եթե մի պահ պատկերացնենք այդ ժամանակահատվածի օրհասական իրադրությունը, հայերին ազգային ինքնագիտակցության բերելու Նժդեհի տքնաջան փորձերը, նրա տեսած ազատականությունը ԱՄՆ-ում, ապա նրան կարելի է լիովին հասկանալ: Պատկերացրեք ձեզ այդ իրավիճակում, երբ մեկը կանգնի և հայտարարի, որ ինքը մարդկության բարեկամն է և կոնկրետ ոչինչ չունի անելու ի օգուտ որևէ ազգության, մասնավորապես` իր: Տվյալ ժամանակահատվածում և տվյալ իրավիճակում Նժդեհի մտքերը լիովին արդարացված են: Երբ վտանգ է սպառնում ազգի գոյությանը և պահպանմանը, նման գաղափարական ուղղությունները "մահացու բացիլի" դեր կարող են խաղալ:
Հիմա իրավիճակը այլ է, գլոբալացման և ինտեգրման ակտիվ գործընթացներ են ընթանում, որոնք օբյեկտիվ են, առանց որոնց առաջընթաց չի կարող լինել, միայն թե այս "գործընթացների ծովում" պետք է խելամտորեն "նավարկել"` ազգային դիմագիծը չկորցնելու համար:

Ավելացվել է 8 րոպե անց
Մի քանի արտահայտություններ էլ ես տեղադրեմ:

Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն
բանի համար, որի համար արժեր ապրել:

Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։

Ամեն մի կուսակցության անդամի նշանաբանը պետք է լինի՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։

Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...

Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը:

Մոռացի՛ր քեզ ...Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...

Եղի՛ր հպարտ...Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր: Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց:

Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը:

Իսկ գիտե՞ս որ` որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:

Արի է նա, ով իր մեջ սպանել է սեփական կաշվի համար դողացող անասունը:

Գարեգին Նժդեհ

Nzhdeh
17.03.2008, 00:15
Ճիշտ ա, անցել են Նժդեհի ժամանակները, երբ կարելի եր վատ կարծիք արատահայտել կոսմոպոլտների մասին։
Հիմա ժամանակն ա Հայաստանից վտարելու կոսմոպոլիտ գաղափարներ տարածողներին։
Բոլոր էն մարդիկ, ովքեր էսօր տանը տաք-տաք նստած հանգիստ կարողանում են թքել Նժդեհի մտքերի վրա, իրանց գոյության համար պարտական են հենց նրան։
Իսկ Նժդեհին ինչի՞ չեք սիրում։ Էն բանի համար, որ մեր Հայրենիքի համար արյուն ա թափե՞լ, թե՞ որ Գերմանիայում կանխել ա հայերին հրեաների բախտին արժանանալուց, կամ երեևի էն բանի համար, որ մեր փիլիսոփայությունը նոր աստիճանի ա բարձրացրել, կամ էլ երևի, որ հայերին թշվառականի հոգեվիճակից տարել ա դեպի հաղթողի հոգեվիճակի։

Ավելացվել է 19 րոպե անց


Հա, իհարկե եթե դաշնակցական Ռ.Քոչարյանը, նժդեհական Ս.Սարգսյանը կամ ՀՅԴ-ն ընդհանրապես, մարդու "ճիշտ ու նորմալ /ինչ որ տեղ ՝արիացու/" տիպարն է, ապա Ֆ. Նանսենը այլասերված խելառի մեկն է: Կոմիտասը իր քրդական ու թուրքական երաժշտական ուսումնասիրությունների համար, Լ.Տեր-Պետրոսյանը իր քաղաքական ու հասարակագիտական հայացքների համար նույնպես էտ խելառ ու այլասերված մարդկանց դասին են պատկանում...


Եթե ՀՀԿ-ն գրել ա, որ իրանք Նժդեհական գաղափարների կրողն են, պետք չիմիանգամից հավատալ նրանց, ուրիշ հարց լիներ քո լոգոյից հասկանոմ եմ, որ Ս. Սարգսյանին չէիր հավատա։ Ու ընդհանրապես չի կարելի նշվածներից որևէ մեկի անունը դնել Նժդեհի անվան կողքին, մանավանդ Աթաթուրքի գերեզմանին հարգանքի տուրք մատուցած Տեր-Պետրոսյանին։

Պանդուխտ
17.03.2008, 17:13
• Ժողովուրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամէն պարտութիւն:
• Իրենց տականքները՝ ահա՛ ազգերի իրական թշնամին:
• Յաղթում է այն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ ներազէն գերազանցութեան:
• Ամէն զօրավար զօրաւոր չէ:
• Օրէնքները լինում են երկարատեւ միայն այն ժամանակ, երբ համապատասխանում են բարքերին:
• Արդար լինելու համար՝ մարդկանց մէջ, թէկուզ թշնամիդ լինեն, փնտրի'ր նախ նրանց լուսաւոր կողմերը: Սկսեցի՞ր բացասականներից՝ չպիտի նկատես դրականները, վասնզի չպիտի ուզենաս նկատել:
• Կատարելութեան չես ձգտում, եթէ մտահոգեպէս նոյնն ես այսօր, ինչ որ էիր երեկ:
• Պատերազմիր այնպէս, որ չամաչես տարածդ յաղթանակից:

Գարեգին Նժդեհ

Պանդուխտ
17.03.2008, 21:37
• Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
• Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
• Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը:
• Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանուած հասարակութիւնները:
• Հայրենասէր լինել՝ չէ նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թէ այդ օտարները կարող են մեր թշնամին լինել:
• Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ՝ մտածել այլոց ցաւերի մասին:
• Երբ փրկուածն ապերախտում է փրկչին, մատնում է, որ ինքն արժանի չէր փրկութեան, արժանի չէ ապրելու:
• Ընդհանուր բարիքը դառնում է չարիք, երբ չի արտացոլում մասնաւոր բարիքը:
• Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնուիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:
• Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրեալները:

Գարեգին Նժդեհ

Պանդուխտ
18.03.2008, 16:20
• Ընդհանուր բարիքը դառնում է չարիք, երբ չի արտացոլում մասնաւոր բարիքը:
• Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնուիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:
• Ինչ որ ընտրողներն են, այն էլ ընտրեալները:
• Մենք ազդում ենք ոչ այնքան նրանով, որ յաջողում ենք արտայայտել, որքան՝ մեր խօսքի ցաւով, որ չենք կարողանում արտայայտել մեր զգացածը:
• Սնամէջ խօսքը վտանգաւոր է անքննադատ ընթերցողի համար:
• Մեր արտաբերած ամէն մի խօսքը, ուրիշներից աւելի մեզ է ազդում:
• Մի ընտանիք, մի հասարակութիւն, մի ժողովուրդ ճանաչելու համար պէտք է լսել նորա մէջ հնչող խօսքը:

Գարեգին Նժդեհ

Պանդուխտ
19.03.2008, 20:58
• Թերթեր ունե՛նք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովուրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն՝ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը...Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է եւ իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկա:
• Աշխատի՛ր, որ խօսքդ լինի համակ լոյս եւ ճշմարտութիւն-կայծակ, որը զարկելուց առաջ լուսաւորում է առարկաները:
• Սպանի՜չ իրականութիւն, ուր գոյութիւն չունի մի հատիկ օրէնք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար. ուր որոշ տարրեր յանցապարտօրէն ժխտում են ե՛ւ ազգային սրբութիւններ, ե՛ւ բարոյական արժէքներ, ուր կայ առատօրէն թոյն, մաղձ, գռեհկութիւն, կայ դիմածռութիւն, ծաղրանք, չարարուեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախօս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեւոր մրափողութեան պատճառով նոր հեղինակութուններ չեն ստեղծւում եւ հիները չեն յարգւում. ուր մտաբարոյական ընդհանուր աղաւաղութեան մէջ մարդիկ կարծէք դադարել են իրար հասկանալուց եւ ուր հնարաւոր չէ գլուխ հանել որեւէ ազգաշէն գործ. ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպութիւններ ապրում են կեղծիքի եւ մտաւոր կուրութեան մէջ՝ շրջելով անդունդի եզրին:
• Մեր ղեկավարութիւնը միայն այն չափով է գործուն եւ իմաստուն, ինչ չափով մեզ յաջողւում խանգարել մեր հակառակորդի ղեկավարութեան գործը:
Գարեգին Նժդեհ

Fedayi
31.03.2008, 11:38
Ճիշտ ա, անցել են Նժդեհի ժամանակները, երբ կարելի եր վատ կարծիք արատահայտել կոսմոպոլտների մասին։
Հիմա ժամանակն ա Հայաստանից վտարելու կոսմոպոլիտ գաղափարներ տարածողներին։


Ընդհանուր առմամբ, իմ սրտով ես խոսում, բայց դա ուղղակի անխուսափելի է. Հայաստանի պես պետությունը ուղղակի չի կարող մեկուսանալ, չկրել գլոբալացման գործընթացների ազդեցությունը: Խոսքս միայն դրա մասին է: Այլ հարց է, որ ամեն կերպ պետք է պահենք ազգայինը, բարձրացնել ազգային ինքնագիտակցության մակարդակը, մեկը հենց Նժդեհի պես հանճարի գաղափարախոսությունը կրկին բարձրացնել ազգային գաղափարախոսության մակարդակի: Մեծ գործ ունեն այստեղ ԶԼՄ-րը, բուհերը, մենք բոլորս:

Վարդանանք
14.04.2008, 12:04
Պանդուխտ ջան շատ ասածներիդ հետ համամիտ եմ բայց ոնց է զգացվում որ հայ ենք էլի:) վերջում պետք է ավելացնենք անպայման որ սեփական ազգն այնուամենայնիվ մի քիչ ավելի պետք է սիրել քան համայն մարդկությանն ու մնացած ազգերին:)դե հայ ենք չէ վերջ ի վերջո:) բայց դա էլ եմ հասկանում, գուցե շատ է տառապել մեր ազգն ուրիշ ազգերի պատճառով ու դա է ստիպում մեզ, որ մեր ազգը գոնե մի փոքր ավելի սիրենք քան մյուսներին ելնելով հենց անցյալի փորձից կամ վատ հիշողություններից ու վախից: Ես կողմ եմ ու երազում եմ տեսնել հզոր Հայաստան, բայց ամենից շատ չեմ սիրում դաժան ուժեղին և բարի թույլին:think ... ուստի այստեղ իր դերը պետք է ունենա նաև սերը դեպի ուրիշը:

Ամենակարևորը Պանդուխտ ջան, որ գրառումներիդ շնորհիվ զարգացնելով այս թեման ես հասկացա, որ այստեղ խնդիրն ամբողջի և մասի փոխհարաբերության մեջ է. եթե մարդ սիրում է ամբողջը՝մարդ էակին կամ այլ կերպ ասած համայն մարդկությանն ու բոլոր ազգերին, ապա նա կսիրի նաև այդ ամբողջի մասը կազմող ինչպես իր ազգակիցներին և նաև բացառություն չկազմելու համար նաև հենց ինքն իրեն ու նաև բնականաբար կսիրի իր ազգին ու ողջ ուժերով կծառայի նրան ու իր հայրենիքին, բայց ոչ ճնշելով ու տրորելով ոչ մեր ազգակից հանդիսացողներին կամ վեր բարձրացնելով մեր ազգակցին անարդարացիորեն միայն նրա համար որ նա մերն է իսկ մյուսն ոչ ու հենց դրա համար այստեղ գրեցի այս միտքս.
ամենից շատ չեմ սիրում դաժան ուժեղին և բարի թույլին:think ...Հա լրիվ համաձայն եմ, որ սեփական ազգը մի փոքր ավել պետք է սիրել:Դա շատ նորմալ է:Թող յուրաքանչյուր մարդ իր օրինակով վերցնի:Ամեն մարդ սիրում է իր հարևանին,ընկերոջը,բարեկամներին,բայց ամեն մարդ ամենաշատը սիրում է իր ընտանիքին:Դա է ազգայնականության հիմնական գաղափարը: Նույնը կարող եք կարդալ նաև Նժդեհի աշխատանքներում:
Հ.Գ. Ես առաջին անգամ եմ այս ֆորումում գրում ու այս ամենը կարդալը և սովորական է ինձ համար և զարմանալի, քանի որ մինչ այս ֆորումը ուրիշ ֆորումներում էլ եմ գրել և այնտեղ էլ էին շատ կոսմո-լիբերաստ կոչվողները,բայց ինչպես տեսնում եմ յաս ֆորումում էլ նրանց թիվը պակաս չէ:

Artsakh
23.04.2008, 12:01
Նժդեհի մտքերը շատ էլ արդիական են օրինակ

Ուժն է ծնում իրավունք , վերցնենք 2003 թվականի ամերիկյան ներխուժումը Իրաք կամ Կոսովոյի անկախության ճանաչումը

Պանդուխտ
29.09.2008, 21:36
Նժդեհի մտքերը շատ էլ արդիական են օրինակ

Ուժն է ծնում իրավունք , վերցնենք 2003 թվականի ամերիկյան ներխուժումը Իրաք կամ Կոսովոյի անկախության ճանաչումը
Լաւ կամ վատ՝ ուժեղներին յարգում ու նրանց հետ հաշուի են նստում: Դաշնակիցներին էլ ուժեղներից են ընտրում, իսկ թոյլերը «դաշնակից» չեն կարող լինել, պարզապէս հետեւորդ կարող են լինել:

Fedayi
29.09.2008, 21:55
Լաւ կամ վատ՝ ուժեղներին յարգում ու նրանց հետ հաշուի են նստում: Դաշնակիցներին էլ ուժեղներից են ընտրում, իսկ թոյլերը «դաշնակից» չեն կարող լինել, պարզապէս հետեւորդ կարող են լինել:

Ամենաշատը, որ կարվի թույլերի համար, նրանց խղճալն է, իսկ ուժեղների հետ միշտ էլ հաշվի են նստում: Սա էր պնդում Նժդեհը:

Պանդուխտ
29.09.2008, 22:05
Ամենաշատը, որ կարվի թույլերի համար, նրանց խղճալն է, իսկ ուժեղների հետ միշտ էլ հաշվի են նստում: Սա էր պնդում Նժդեհը:

Ուսանելի կէտեր շատ ունի, հայ ռազմական մտքի ուրոյն տիպ է, ու հրաշագործ ճարտասան:

Ավելացվել է 3 րոպե անց
Մարդս կարող է լինել աշխարհաքաղաքացի, կենսոլորտի անապակութեան խնդիրներում, բայց ազգային մշակոյթի ու հայրենիքի շահերի առնչութեամբ՝ աշխարհաքաղաքացիութիւնը անհեթեթութիւն է, ու ուժեղների կողմից հնարուած թմրանիւթ:

Fedayi
29.09.2008, 22:14
Ուսանելի կէտեր շատ ունի, հայ ռազմական մտքի ուրոյն տիպ է, ու հրաշագործ ճարտասան:

Է~հ, մի հատ նմանը լիներ հիմա...

Պանդուխտ
29.09.2008, 22:19
Է~հ, մի հատ նմանը լիներ հիմա...

Նժդեհը Նժդեհ եղաւ Ապարանում ու Զանգեզուրում: Նժդեհը փայլեց նաեւ իր ցնցող խօսքով: Ժամանակն է ծնում հերոսները:
Ի՞նչ կաներ: Հաւանաբար չաղտոտուելու համար. քաղաքականութիւնից հեռու կմնար:

Fedayi
29.09.2008, 22:26
Նժդեհը Նժդեհ եղաւ Ապարանում ու Զանգեզուրում: Նժդեհը փայլեց նաեւ իր ցնցող խօսքով: Ժամանակն է ծնում հերոսները:
Ի՞նչ կաներ: Հաւանաբար չաղտոտուելու համար. քաղաքականութիւնից հեռու կմնար:

Հակառակը. կարծում եմ բռի մեջ կհավաքեր բոլորին, զսպաշապիկ կհագցներ "հաչացողների" բերաններին, կլիներ իրական առաջնորդ, որը նրանից հետո այլևս չի եղել:

Պանդուխտ
29.09.2008, 22:30
Հակառակը. կարծում եմ բռի մեջ կհավաքեր բոլորին, զսպաշապիկ կհագցներ "հաչացողների" բերաններին, կլիներ իրական առաջնորդ, որը նրանից հետո այլևս չի եղել:
Դա արդէն ծուղակ կլինի, ազգային հերոսին սեւացնելու համար: Զէնք ուղղել ազգի նե՞րս:
Չգիտեմ: Կարծում եմ միայն օրհասական պահին կյայտնուէր:

Fedayi
29.09.2008, 22:36
Դա արդէն ծուղակ կլինի, ազգային հերոսին սեւացնելու համար: Զէնք ուղղել ազգի նե՞րս:
Չգիտեմ: Կարծում եմ միայն օրհասական պահին կյայտնուէր:

Ինչի՞ զենք: Ո՞վ ասաց: Ինչի՞ Նժդեհը, որ զանգվածներ էր կառավարում, առաջնորդին բնորոշ գծեր չունե՞ր… Ավելի շուտ ավտորիտար տեսակ էր, քանց դիկտատոր…:think

Պանդուխտ
29.09.2008, 22:45
Ինչի՞ զենք: Ո՞վ ասաց: Ինչի՞ Նժդեհը, որ զանգվածներ էր կառավարում, առաջնորդին բնորոշ գծեր չունե՞ր… Ավելի շուտ ավտորիտար տեսակ էր, քանց դիկտատոր…:think

Ճիշտ ես... պիտի ուղղէի..
Նժդեհի գրիչը նոյնքան հատու էր, որքան թուրը: Չունենք այժմ նրա նման խօսողներ, միտք արտադրողներ, լուծումներ գտնողներ, ժողովրդին տանջող հարցերը պարզողներ:
Այսպիսի մի խօսք ունի. -Իսկական ղեկավարը զանգուածներին առաջնորդում է առանց իշխելու: