PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդը ինչպես է հնչում



Լէգնա
11.08.2006, 12:00
Ձեզ համար մարդ արարածը ինչպիսի՞ն պետք է լինի,և հակառակը:
Այն Ձեր, ո՞ր բառին է համարժեք:Բարեռով հա ձեր պատկերացումները արտահայտեք

Vaho
11.08.2006, 12:22
Ձեզ համար մարդ արարածը ինչպիսի՞ն պետք է լինի,և հակառակը:
Այն Ձեր, ո՞ր բառին է համարժեք:Բարեռով հա ձեր պատկերացումները արտահայտեքԴիմացինին հարգող, ոչ ստախոս, համբերատար, բարի, հավատարիմ, ընկերասեր:;)

Friend
11.08.2006, 23:20
Նախ առաջինը Լեգնա ջան արի հասկանանք մի կարևոր յերևույթ, թե մարդը մնացաց շնչող արարածներից ինչպես է տարբերվում, մարդը մեր երկրի վրա միակ բանականություն, մտածելու, դատելու և քննադատելու ունակություն ունեցող արարածն է: Դրանից էլ հետեվում է որ ծանկացաց մարդ այս ըերկրի վրա յուրահատուկ է իր հոգեկան ու բանականության հատկանիշներով, մի մարդու կրկնորինակը չիլինում, ինչպես չի լինում միանման ձյան փաթիլ, դրանից էլ ելնելով մենք չենք կարող փնտրել իդեալ, կամ սահմանել մի շարք օրենքներ և համեմատենք մարդկանց այդ օրենքների հետ, ասելով եթե համապատասխանում է ուրեմն մարդ է, եթե ոչ ուրեմն ոչ, անգամ սիրահարված զույկերը, որ մեկը մյուսին ասում է դու իմ իդալնես, մենք բոլորս էլ պարզ գիտակցում ենք, որ դա էտպես չէ, չէ որ դիմացինի մոտ լինում են քայլեր որ մեր դուրը չի գալիս, բաըց դրա հետ մեկ տեղ մենք տեսնում ենք նրա դրական կողմերը և անտեսում բացասականը, ինչ եմ ուզում ասել, այսքան երկար բարակ գրելով, եթե ինչ որ մեկի կարցիքով նրա դիմացինը արժանի չէ մարդ կոչվելու դա չի նշանակում, որ նա մարդ չէ, մի ուրիշի աչքերում էլ նա յուրահատուկ և արտակարք մարդ է, եստեղից էլ կարող եմ ասել, որ չի կարող լինել համընդանուր կարծիք, որով կարելի է որոշել մարդ է թե ոչ, ուղակի կարող են լինել նախասիրություն էր, օրինակ ինչ որ մեկը կարող է գնահատել մարդկային բնավորության ինչ որ հատկանիշներ, միյուս այլ հատկանիշներ...

Լէգնա
12.08.2006, 08:46
Այ ԸՆԿԵՐ ջան :) ,այդ կարևոր երևույթը , երբ հիվանդանոցից բերեցին ինձ տուն,մեր բակի շնիկի աչքերից արդեն ես հասկացա;) այո մարդը իր անմարդկությամբ չի կարող տարբերվել ոչ մի կենդանուց,ասենք կենդանին կենդանի է,բայց արի ու տես ազնիվ է լինում,և երբեք անկենդանի արարքներ թույլ չի տալիս,չգիտեմ գուցե զրուցելու,ասելու լիցքեր ես ունեցել,բայց ես այստեղ երբ հարց եմ առաջ բերում ,ուզում եմ իմանալ իմ ՀՀ սերունդների կարծիքը,դրանցով որոշ հարցեր պարզել…Այս քո բոլոր ասածները շատ խելացի և ճիշտ են,բայց ես ընդհամնեը փորձում եմ այստեղ բերվող բառերի մեջ,երբ իրենք պատասխանեն,նախ գտնել պատասխանողի կերպարը,դրա համար շարունակեք ժող ջան,բայց այսպես աննկարագրելի բառեր մի շարադրեք,;) ,կամ եթե զրուցելու կարիք կա,լավ շարադրեք,բայց բառերը շեշտեք հա:)

Աբելյան
12.08.2006, 10:01
Պարզ ու համեստ:

Koms
12.08.2006, 21:54
ավելի մատչելի ու իրատեսական հնարավոր էլ չի նկարագրել Մարդ Արարածի իդեալական կերպարը, քան դա արեց Հիսուսը մոտ երկու հազար տարի առաջ, բայց ի՞նչ ենք մենք տեսնում այսօր,.. կարծում եմ, մարդկային բարոյականության համընդհանուր անկում,.. /բայց դա գուցե սուբյեկտիվ կարծիք է/,..

Ճամփորդ
17.09.2006, 08:27
ավելի մատչելի ու իրատեսական հնարավոր էլ չի նկարագրել Մարդ Արարածի իդեալական կերպարը, քան դա արեց Հիսուսը մոտ երկու հազար տարի առաջ, բայց ի՞նչ ենք մենք տեսնում այսօր,.. կարծում եմ, մարդկային բարոյականության համընդհանուր անկում,.. /բայց դա գուցե սուբյեկտիվ կարծիք է/,..
Koms, միգուցե ներկայացնե՞ս Հիսուսի՝ «մարդ արարածի իդեալական կերպարի» նկարագրությունը (նշելով համապատասխան տեղը Կտակարանում)։
Ճիշտ ես նկատել.

ի՞նչ ենք մենք տեսնում այսօր,.. կարծում եմ, մարդկային բարոյականության համընդհանուր անկում,.. /բայց դա գուցե սուբյեկտիվ կարծիք է
Իհարկե, դա սուբյեկտիվ կարծիք չէ, այլ շատ-շատերի կողմից նկատված մարդկության ներկա վիճակի իրատեսական պատկերը՝ բարոյականության համընդհանուր անկում, հոգևոր ճգնաժամ։
Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ստեղծված հոգևոր ճգնաժամից ելքը։

Koms
22.09.2006, 23:34
Ի՞նչ ես կարծում, ո՞րն է ստեղծված հոգևոր ճգնաժամից ելքը։
կարծում եմ, որ չափից ավելի համամարդկային գլոբալ խնդիր է, դրա համար էլ դժվարանում եմ որևէ կոնկրետ բացատրություն տալ,

Gohar
22.09.2006, 23:50
Պարզ ու համեստ:
Համաձայն եմ:
Բայց պարզության ու համեստության հետ մեկտեղ պիտի իրա ճիշտն էլ ունենա ու առաջ տանի…Թե չէ մենակ պարզությամբ ու համեստությամբ բան դուրս չի գա ներկա ժամանակաշրջանում:

Koms
22.09.2006, 23:56
Պարզ ու համեստ:
այդպես կարելի է նաեւ շարունակել...
լկտի ու նենգ,
բարի ու արդարացի,
ստոր ու դավաճան...

ասել կուզեմ , որ կա ամեն ինչի սեւ ու սպիտակ կողմերը...:think

Ճամփորդ
29.09.2006, 22:47
կարծում եմ, որ չափից ավելի համամարդկային գլոբալ խնդիր է, դրա համար էլ դժվարանում եմ որևէ կոնկրետ բացատրություն տալ,

Koms, համաձայն եմ, որ «չափից ավելի համամարդկային գլոբալ խնդիր է», սակայն կարծում եմ, այն չի դադարում մտահոգիչ խնդիր լինել նաև մեր ազգի համար։ Հնդիկ նշանավոր փիլիսոփա Ս. Վիվեկանանդան ասել է.«Մի՞թե դուք չեք տեսնում պատմությունից, որ ժողովրդի մահվան առաջին նշանը միշտ անբարոյականությունն է։ Երբ այն հայտնվում է, ազգի վերջը մոտ է»։
Հիշեցնեմ նաև, որ համաձայն Հնդկաստանի հին ՈՒսմունքների և Գրությունների, երբ երկրին վրա է հասնում կրոնի և բարոյականության անկման ժամանակը կամ ցիկլը, Միասնական Բարձր Անհատականությունը մասնակիորեն մարմնավորվում է ընտրված երկրում՝ նոր ՈՒսմունք բերելու և մարդկության գիտակցության նոր տեղաշարժ ամրապնդելու համար։
Ինչպես ինձ հայտնի է, մարդկության բարոյական և հոգևոր անկման ներկա փուլում Համընդհանուր Բարձրագույն Աղբյուրից արդեն տրվել է նոր Ուսմունք, որը կոչվում է«Կենդանի Բարոյագիտություն» կամ «Ագնի Յոգա», և այն տրվել է մարդկության բարոյականությունը (և ոչ միայն) բարձրացնելու նպատակով։

Բարեկամ
15.03.2007, 03:08
Մարդը հնչում է Ցանկալի. նրա հետ առնչությամբ ենք բավարարում մեր ինքնարտահայտման հիմնային պահանջը:

Մարդը հնչում է Օտար. նրա փաստացի գոյությունն այնքան հեռավոր է մեր ընկալումների ոլորտից:

Մարդը հնչում է Վտանգավոր. նա սիրում է վնասել, երբ ինքը թույլ է:

Մարդը հնչում է Պարզունակ. երբ “բաց է թողնում” մի թուլություն:

Մարդը հնչում է Հանճար. այսօրվա նյութական առաջընթացը:

Մարդը հնչում է Հարազատ, “քո եսը”. երբ նա չկառչող, անդժգոհ տխուր է:

Մարդը հնչում է Քաղցր. երբ նա երեխա է:

Մարդը հնչում է Անվստահելի. քանի որ ինքն էլ չի վստահում:

Մարդը հչում է Զբաղված. քանի որ չի նկատում իր փաստացի մենակությունը:

Մարդը հնչում է Որոնող. նա դիմացինի մեջ փնտրում է իրեն:

Մարդը հնչում է Վախեցած. մյուսներն են ղեկավարում իր վարքն ու գործողությունները:

Մարդը հնչում է Կորուստ. մի ամբողջ կյանք բաց ենք թողնում...

Մանոն
24.03.2007, 17:13
Մարդ՝...Երկիր մոլորակի միակ բանական արարած, որն իր մեջ անսահման առեղծված է պարփակում: Անքննելի մի էակ, որը թվում է միաժամանակ և ՛շատ պարզ, և՛ շատ բարդ: Սրտի ու բանականության մի խառնուրդ, երբեմն՝ ծայրահեղություն բարու և չարի միջև: Անկրկնելի՝ իր տեսակում: Ամեն մի մարդ այս բեմ կյանքում ունի իր միսիան, իր առաքելությունը, ու գուցե շատերը առանց գիտակցելու՝ լուռ հետևում են դրա կատարմանը: Ինքն իր ճակատագիրը կերտող՝ միշտ մարդն ինքն է ընտրում իր ուղին: Երանի նրան, ում առաքելությունն ու իր ընտրած ուղին կհամնկնեն իրար: Ու թերևս ստորագրությունս սպառիչ կերպով տալիս է ՄԱՐԴ արարածի «ձևակերպումը»::think

Երկնային
21.04.2008, 02:22
Բավականին հետաքրքիր հարցադրում է… :think

Ամբողջական մարդ արարածը նա է, ում մոտ կամքի ուժը, մտքերը և արարքները հարմոնաիայի մեջ են գտնվում… Եթե դա չկա և դրան չձգտել, մարդը ինքն իր հետ պայքարի մեջ է մտնում… Լեզվին մի բան, մտքին մեկ այլ բան, սրտին` լրիվ ուրիշ բան…

հմմ... երևի մարդը հնչում է կատարյալին ձգտելու ցակությամբ… :oy

Հետաքրքրասեր
21.04.2008, 15:55
Ձեզ համար մարդ արարածը ինչպիսի՞ն պետք է լինի,և հակառակը:

"Ջրիկ", չեմ սիրում չափից դուրս լուրջ մարդկանց:Կյանքին որքան հնարավոր է թեթև մոտենա:Հոգով միշտ մնա երեխա(կամ Հ.Ա.Յ.Կ.Ո. -ի ասած <<պարզ>>):Հարգի դիմացինին:Ու երեկոյան ատամները լվա:D:


Մարդ ինչպես է հնչում?

Այնպես ինչպես սարդ կամ լյարդ բայց մ-ով::P :
Դե ասում եմ չեմ կարում լուրջ....:ok

Գլոբալ Հայացք
21.04.2008, 16:35
Մարդ՝...Երկիր մոլորակի միակ բանական արարած, որն իր մեջ անսահման առեղծված է պարփակում: Անքննելի մի էակ, որը թվում է միաժամանակ և ՛շատ պարզ, և՛ շատ բարդ: Սրտի ու բանականության մի խառնուրդ, երբեմն՝ ծայրահեղություն բարու և չարի միջև: Անկրկնելի՝ իր տեսակում:


Այնպես ինչպես սարդ կամ լյարդ բայց մ-ով: :

դաաա :think

Հ.Գ.
Բացում ա, որ ներքևը գրած ա "Համանման թեմաներ"՝ "Ինչպես օգտվել ICQ-ից ?" :D

*e}|{uka*
03.08.2008, 02:44
Մարդուն ուսումնասիրելը և ինքնաուսումնասիրումը սկուզբունքորեն անավարտ է, քանի որ մարդը շատ դեպքերում անկռահելի փոփոխվող «բաց համակարգ է» , քան ուզածդ այլ արարած, մարդը «դառնում է», այլ ոչ թե «կա» ...:)

Tanamasi
04.08.2008, 18:12
Մարդ – տիեզերք

Morpheus_NS
04.08.2008, 20:31
Աշխարհի ամենակատարյալ ու անկատար
Աշխարհի ամենաբարի և ամենաչար
Աշխարհի ամենախելացի և ամենատգետ
Աշխարհի Ամենա......... և Ամենա........... էակը մարդն է

Մեղապարտ
05.08.2008, 15:36
Այն չի հնչում որրևէ կերպ,երկրագդի վրա ապրում են հիմականում դժբախտ մարդիք:

*e}|{uka*
05.08.2008, 19:10
Այն չի հնչում որրևէ կերպ,երկրագդի վրա ապրում են հիմականում դժբախտ մարդիք:

Դժբա՞խտ :o , ինչու՞, միգուցե մեծ երջանկություն է, որ մեզ վիճակվել է ապրել մարդկային կյանքով երկրի վրա : Չեմ կարծում , որ երկրային կյանքով ապրող աարածների վրա պիտակավորում կա « լինել դժբախտ»: Յուրաքանչյուր մարդու ձեռքերում է և՛ իր երջանկությունը, և՛ իր դժբախտությունը:
Եվ նաև կարծում եմ , որ մարդիկ լռակյաց հանելուկային դամբարան են: Եվ շատ հազարամյակներ կպահանջվի «նրան» լիովին վերլուծելու համար ::)

Մեղապարտ
05.08.2008, 19:19
Դժբա՞խտ :o , ինչու՞, միգուցե մեծ երջանկություն է, որ մեզ վիճակվել է ապրել մարդկային կյանքով երկրի վրա : Չեմ կարծում , որ երկրային կյանքով ապրող աարածների վրա պիտակավորում կա « լինել դժբախտ»: Յուրաքանչյուր մարդու ձեռքերում է և՛ իր երջանկությունը, և՛ իր դժբախտությունը:
Եվ նաև կարծում եմ , որ մարդիկ լռակյաց հանելուկային դամբարան են: Եվ շատ հազարամյակներ կպահանջվի «նրան» լիովին վերլուծելու համար ::)
Բոլոր այս աշխարհից հեռացողները ել չեն վերադառնում ,եթե սա լիներ երջանիկ վայր ապա նրանք կվերադառնային:love

*e}|{uka*
05.08.2008, 19:21
Բոլոր այս աշխարհից հեռացողները ել չեն վերադառնում ,եթե սա լիներ երջանիկ վայր ապա նրանք կվերադառնային:love

ամա՜ն, Վանական ջան չէի սպասում ձեր կողմից նման պատասխանի :)Է՜հ ինչ գրեմ, ամեն ինչ դուք շատ լավ էլ գիտեք ;)

Մեղապարտ
05.08.2008, 19:27
ամա՜ն, Վանական ջան չէի սպասում ձեր կողմից նման պատասխանի :)Է՜հ ինչ գրեմ, ամեն ինչ դուք շատ լավ էլ գիտեք ;)

Թող չալեկոծվի հոգիտ ,հոգին անմահ է ,մարնինն է մահկանացու «հող էրի հող դարձար»
կեցցե հոգու անմահությունը:love